TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սյունիքի մարզի Տեղ գյուղում հայտնաբերվել է 1990-ական թվականների հրետանային արկ

21:01 10.11.2019

Նոյեմբերի 10-ին, ժամը 10:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղում՝ ավտոտնակում, հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հայտնաբերվածը 1990-ական թվականների հրետանային արկ է՝ առանց պայթուցիչի:

̰
Հայտնաբերվել է 83-ամյա կնոջ դի

20:31 10.11.2019

Նոյեմբերի 10-ին, ժամը 13:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Նոր Արեշ 43-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կնոջ այրված դի կա: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Տան մոտակայքում հայտնաբերվել է Սոնիկ Հ.-ի (ծնված 1936 թ.) այրված դին: […]

̰
2020-ին մեծ անելիք կա մանկապարտեզների վերանորոգման հարցում. Տիգրան Վիրաբյան

20:12 10.11.2019

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը խոսել է կրթամշակութային ու սպորտային հաստատություններում աշխատավարձների աճի, մանկապարտեզներում նոր խմբերի ու բյուջե 2020-ում նորությունների մասին։

̰
Այսօր Երևանի կենդանաբանական այգու բնակիչ Թայֆուն գետաձիու ծնունդն է

19:04 10.11.2019

Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում նշված է, որ այգու բնակիչ Թայֆուն գետաձին այսօր դարձել է 11 տարեկան:  «Այգու աշխատակիցները հատուկ անակնկալ են պատրաստել Թայֆունի համար. մեր գետաձիու 11-ամյակը նշվել է մեծ խանդավառությամբ ու ջերմությամբ լի մթնոլորտում: Այգու հոգատար թիմը, և հատկապես Թայֆունի խնամող Ալլան, ջանք ու եռանդ չեն խնայում կենդանու ամեն օրը բարեկեցիկ դարձնելու համար, […]

̰
Երևանի մարզչական շտաբը հրաժարական է տվել

18:05 10.11.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում «Երևանը» 2-7 հաշվով պարտվեց «Արարատ-Արմենիային», հայտնում է armsport.am-ը: Խաղից հետո կայացած ասուլիսի ժամանակ «Երևանի» գլխավոր մարզիչ Կալդաս դե Օլիվեյրան հայտարարել է, որ հրաժարական է տալիս զբաղեցրած պաշտոնից։ Նրա հետ թիմից հեռանալու են նաև մարզչական շտաբի մյուս անդամները։ Կալդաս դե Օլիվեյրան մարզում է «Երևանը» 2019 թվականի հոկտեմբերի 4-ից։ Նրա գլխավորությամբ […]

̰
Նիկոլ Փաշինյանը չի հասկացել, թե «դժվար մաս» ասելով Եղեգնաձորի քաղաքապետն ինչ նկատի ունի

17:53 10.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եղեգնաձորի այս լուսավորության ծրագրի իրականացման մասով համարյա ոչ մի բան արված չի, քաղաքապետն ասում է՝ դժվար մասը արել ենք: Հումորով քաղաքապետ: Մնում է պարզենք «դժվար մաս» ասելով ինչ նկատի ուներ»:

̰
Համաներմամբ ազատ արձակված, նախկինում երեք անգամ դատապարտված տղամարդը «կոկորդի և ձախ գոտկային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

17:10 10.11.2019

Երեկ՝ նոյեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։ Գիշերը ժամը 03։10-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «կոկորդի և ձախ գոտկային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, […]

̰
Նիկոլ Փաշինյանը Եղեգնաձորում սուբվենցիոն ծրագրերից դժգոհ է մնացել

16:53 10.11.2019

«Շարունակում ենք շրջայցը Վայոց ձորում. հասանք Եղեգնաձոր։ Սուբվենցիոն ծրագրերն այստեղ վատ վիճակում գտանք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

̰
Ծաղկաձորում ՀՀԿ աշխատաժողովին ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանը

16:30 10.11.2019

Նոյեմբերի 8-ից 10-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված «ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ․ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԼՈւԾՈւՄՆԵՐ» աշխատաժողովը, որն իրականացվել է «ԿՈՆՐԱԴ ԱԴԵՆԱՈՒԵՐ» հիմնադրամի աջակցությամբ, հայտնում է ՀՀԿ-ի կայքը։ Աշխատաժողովը համախմբել էր ՀՀԿ տարբեր կառույցների ներկայացուցիչների։ Միջոցառմանը մասնակցել եւ բացման խոսքով հանդես է եկել ՀՀԿ նախագահ, Հայաստանը Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մասնակիցները քննարկել […]

̰
Մխիթարյանի անունը չկա «Ռոմա»-ի հայտացուցակում

16:21 10.11.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ բացակայում է «Ռոմա»-ի ընդլայնված հայտացուցակից, հայտնում է «Արմենպրեսը»: Իտալիայի առաջնության 12-րդ տուրի «Պարմա»-ի դեմ խաղից առաջ «գայլերը» ներկայացրել են ընդհանուր հայտացուցակը, որտեղ բացակայում է Մխիթարյանի անունը: Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության «Լեչե»-ի դեմ խաղում` վնասելով աճուկը: Հայ կիսապաշտպանը չմասնակցեց նաև հավաքականի վերջին խաղերին: Մխիթարյանը խաղադաշտ […]

̰
Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի

15:45 10.11.2019

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը Գորիսում հարգանքի տուրք են մատուցել Հայրենական Մեծ պատերազմի զոհերին

15:10 10.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի նախագահի հետ Գորիսում հարգանքի տուրք ենք մատուցում Հայրենական Մեծ պատերազմի զոհերին»:

̰
«Եկել եմ Գարիկ Սարգսյանի համար հարմար մի բան ընտրեմ». Հրաչյա Հակոբյան

14:41 10.11.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե գնացել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի համար կոկորդիլոս ընտրելու:

̰
Էջմիածինն արժանացել է «Տարվա նորարար և խելացի համայնք» մրցանակին. Դիանա Գասպարյան

13:54 10.11.2019

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հիշեցնելով, որ այսօր ՀՀ-ում տեղական ինքնակառավարման ներդրման 23-ամյակն է: «Այդ առիթով կազմակերպված «Լավագույն համայնք» մրցանակաբաշխության շրջանակներում Էջմիածնին շնորհվեց «ՏԱՐՎԱ ՆՈՐԱՐԱՐ ԵՎ ԽԵԼԱՑԻ ՀԱՄԱՅՆՔ» մրցանակ»,-նշել է նա:

̰
Գորիսում կառուցվում է հետիոտնային փողոց, հին Գորիսի դիտակետ, ֆուտբոլի մարզադաշտ. Ն. Փաշինյան

13:15 10.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Գորիսում կառուցվում է հետիոտնային փողոց, հին Գորիսի դիտակետ, ֆուտբոլի մարզադաշտ:

̰
Գորիսի՝ տասնամյակներ չնորոգված կարեւոր փողոցներից մեկը կապիտալ նորոգվում է. Փաշինյան

13:10 10.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր շրջայցը Գորիսում: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքի կարեւոր փողոցներից մեկը, որ տասնամյակներ չի նորոգվել, կապիտալ նորոգվում է։ «Բուդկաներով պատված տարածքն էլ ազատվել է եւ դառնում է ճեմուղի»,-նշել է նա:

̰
Սբ. Հռիփսիմե եկեղեցու շուրջ կապիտալ բարեկարգման աշխատանքներ են ընթանում. Նիկոլ Փաշինյանն այցելել է տարածք

12:56 10.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է . «Գորիսի Վերիշեն բնակավայրում կապիտալ բարեկարգման աշխատանքներ են տեղի ունենում 4-րդ դարի սբ. Հռիփսիմե եկեղեցու շուրջ: Այս եկեղեցին բացառիկ հուշարձան է»:

̰
Թագուհի Ղազարյանն Արմեն Գրիգորյանի հարսանեկան արարողությունից լուսանկարներ է հրապարակել

12:50 10.11.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել  ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքից:

̰
Բակո Սահակյանը հանդիպել է Արամ Ա կաթողիկոսի հետ

12:20 10.11.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը: Քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայապահպանության, հայրենիքի հետ կապերի […]

̰
Փաշինյանը շրջում է Գորիսում` ծանոթանալով քաղաքում կատարվող աշխատանքներին

12:10 10.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի, Գորիսի քաղաքապետ  Առուշ Առուշանյանի հետ շրջում է Գորիսում՝ ծանոթանալով քաղաքի շինարարական աշխատանքներին: Նա ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ Գորիսը կունենա եւս մեկ թաղային մարզադպրոց. աշխատանքները՝ կառավարության համաֆինանսավորմամբ ընթանում են ողջ թափով:        

̰
Հրդեհները մարվել են

12:09 10.11.2019

Նոյեմբերի 9-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Լոռու մարզի Գուգարք գյուղում՝ 28 հա, Շիրակի մարզի Սարապատ գյուղում՝ 150 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 200 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 600 քմ, Թալին-Երևան ավտոճանապարհին՝ 3000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

̰
ՃՏՊ Արցախի պողոտայում. կա տուժած

11:53 10.11.2019

Նոյեմբերի 10-ին, ժամը 00:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 8 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Խաչատուր Գ., ծնված 1980 թ.) […]

̰
Նիկոլ Փաշինյանը Գորիսում է

11:49 10.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսից ուղիղ եթերում է: Զրուցում է տեղացիների հետ: «Եկել եմ Գորիս՝ ծանոթանալու սուբվենցիոն եւ զարգացման այլ ծրագրերի կատարման ընթացքին» ,-նշել է նա:

̰
Անհրաժեշտ է հետեւողականորեն ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը. Բակո Սահակյան

11:31 10.11.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Բրյուսել քաղաքում մասնակցել է Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների կողմից կազմակերպված գալա-միջոցառմանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը: Իր ելույթում Նախագահը ողջունել է ներկաներին, փոխանցել Արցախի ժողովրդի ամենաջերմ բարեմաղթանքները, կարեւորել այսպիսի միջոցառումների անցկացումը եւ նշել, որ սա մի հարթակ է՝ քննարկելու համազգային եւ միջազգային զարգացումները, ծանոթանալու տարբեր […]

̰
Լևոն Արոնյանը առայժմ երկրորդն է. Superbet Rapid & Blitz 2019

11:28 10.11.2019

Ռումինիայում ավարտին է մոտենում  Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարը: Արագ շախմատի 9 պարտիաներից հետո շախմատիստները կայծակնային շախմատի 9-ական պարտիա են անցկացրել: Լևոն Արոնյանը հաղթել է Ուեսլի Սոյին և Վլադիսլավ Արտեմևին, իսկ Անիշ Գիրիի, Անտոն Կորոբովի, Վիշվանաթան Անանդի, Լի Քուանգ Լիեմի, Շահրիյար Մամեդյարովի, Ֆաբիանո Կարուանայի և Սերգեյ Կարյակինի հետ ոչ-ոքի է խաղացել: Արոնյանն ունի 15,5 […]

̰
Ոստիկանության զորքերի 39-ամյա զինծառայողը վթարի հետևանքով մահացել է

11:24 10.11.2019

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Էդուարդ Սահակյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 8-ին Արաքս-Սարդարապատ ավտոճանապարհի՝ Սարդարապատ գյուղի վարչական տարածքում իր վարած ավտոմեքենայով վթարի ենթարկվելուց հետո, հայտնում է shamshyan.com-ը։ Պարզվել է, որ նա ծառայում էր Ոստիկանության Զորքերի N զորամասի հասարակական կարգի պահպանության 1-ին գումարտակի 1-ին վաշտում՝ որպես ավագ։ Ինչպես […]

̰
Նիկոլ Փաշինյանը լուսանկարել է Արցախի արևածագը

11:15 10.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ վերնագրելով «Արցախի արևածագը»:

̰
ԱԻՆ-ը ԱԺ ետնամասում գտնվող տան հրդեհի մարման աշխատանքների տեսանյութ է ներկայացրել

11:00 10.11.2019

Այրվել են Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքի (3000 քմ) 1000 քմ հատվածը, ջերմահարվել՝ 500 քմ, ինչպես նաև ամբողջությամբ այրվել է կից երկհարկանի փայտյա տունը (56 քմ): Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել երկհարկանի փայտյա տան բնակիչ Իկկա Ռոնկաինեն (ծնված 1949 թ.). վերջինս հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել […]

̰
7261 ընտանիք սեպտեմբերից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում բնակարանի տեր է դարձել. Նիկոլ Փաշինյան

10:48 10.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, ՀՀ-ում հիփոթեքային վարկերի թիվը աճել է 23.3 տոկոսով, կամ՝ 7261 հատ վարկով: «Սա նշանակում է, որ 7261 ընտանիք սեպտեմբերից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում բնակարանի տեր է դարձել: Սա դեռ այն պայմաններում, երբ զինվորականներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագիրը չէր […]

̰
Ցանկացած ժողովրդավարական պետություն ուժեղ է իր կայացած համայնքներով. Շիրակի մարզպետ

10:16 10.11.2019

ՀՀ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված է մարզպետ Տիգրան Պետրոսյանի՝ ՏԻՄ օրվա առթիվ ուղերձը. «Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ՀՀ-ում ՏԻՄ համակարգի ստեղծման 23 ամյակի առթիվ: Ցանկացած ժողովրդավարական պետություն ուժեղ է իր կայացած համայնքներով: Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր մարտահրավերներն ունի, և այժմ մեր ՏԻՄ-երի համար կարևոր շրջան է իրենց գործունակությունն ի ցույց […]

̰
BACK_TO_TOP