TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ցանկացած ժողովրդավարական պետություն ուժեղ է իր կայացած համայնքներով. Շիրակի մարզպետ

10:16 10.11.2019

ՀՀ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված է մարզպետ Տիգրան Պետրոսյանի՝ ՏԻՄ օրվա առթիվ ուղերձը. «Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ՀՀ-ում ՏԻՄ համակարգի ստեղծման 23 ամյակի առթիվ: Ցանկացած ժողովրդավարական պետություն ուժեղ է իր կայացած համայնքներով: Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր մարտահրավերներն ունի, և այժմ մեր ՏԻՄ-երի համար կարևոր շրջան է իրենց գործունակությունն ի ցույց […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

10:01 10.11.2019

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են […]

̰
Լավ, էս ինչքա՞ն փող են կերել տարիներ շարունակ ասֆալտի վրա․ Սամվել Մարտիրոսյան

00:00 10.11.2019

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ, էս ինչքան փող են կերել տարիներ շարունակ ասֆալտի վրա, էլ չասեմ, թե քանի մարդու գլուխ են կերել էդ փոսերի պատճառով։ Էս վերջին ամիսներին մի քանի հազար կիլոմետր տարբեր ուղղություններով քշել եմ Հայաստանով։ Ամեն տեղ կամ հրաշք ասֆալտ ա, կամ վերանորոգման աշխատանքներ են եռում։ Ու էդ […]

̰
Երեկոն դեռ շատ եմ թեժացնելու. DJ Վակցինան Արցախից Փաշինյանի հետ լուսանկար է հրապարակել

23:58 09.11.2019

DJ Vakcina-ն ինսթագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։Նա գրել է, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին DJ-ություն է անում։ «Հարսանիքի ամենակարևոր հյուրը։ Շարունակում եմ DJ-ություն անել Արմենի և Մանեի սուպեր ժամանակակից հարսանիքին՝ երեկոն դեռ շատ եմ թեժացնելու»,- գրել է նա։  

̰
Մահվան ելքով վրաերթ Երևանում․ 29-ամյա վարորդը մեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

23:45 09.11.2019

Այսօր` նոյեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Կարեն Հարությունյանը` իր վարած Nissan մակնիշի 35 NG 652 համարանիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտա 70/2 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, միջին տարիքի տղամարդ հետիոտնի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Ճանապարհային ոստիկանություն և […]

̰
Հայացք մը․ Արարատ Միրզոյանը կնոջ հետ՝ Շուշիում

23:03 09.11.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքից լուսանկար է հրապարակել և կից գրել. «Հայացք մը, Հարսանիք Շուշիում»: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ևս այսօր ընտանիքով Արցախ է մեկնել՝ մասնակցելու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանյաց միջոցառմանը մասնակցելու:  

̰
Օրորոցային երգերը մոռացվում են. ՇՊՀ քոլեջի ուսանողների ուսումնասիրությունները

23:02 09.11.2019

Շիրակի պետական համալսարանի քոլեջն այս տարի նշում է հիմնադրման 95-ամյակը, ինչի կապակցությամբ կրթական հաստատությունը միջոցառումների շարք է նախատեսել: Դրանցից մեկն անցկացվել է Գյումրու Կենտրոնական հրապարակում: Նախադպրոցական բաժնի 3-րդ կուրսի ուսանողներն ուսումնասիրություններ են կատարել օրորոցային երգերի թեմայով ու եկել այն եզրակացության, որ երաժշտական այս ժանրը մոռացվում է: Ֆլեշմոբի ժամանակ Գյումրու Կենտրոնական հրապարակում 2 ժամ հնչել են […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:26 09.11.2019

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը և օդերևութաբանական […]

̰
Մարիամ Փաշինյանն Արցախից ընտանեկան լուսանկար է հրապարակել

22:07 09.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում ընտանիքի հետ նոր լուսանկար է հրապարակել Արցախից: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ընտանիքով Արցախ  է մեկնել՝ մասնակցելու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանյաց միջոցառմանը մասնակցելու:

̰
Վերջին 1 ամսվա ընթացքում հակառակորդի խախտումներն առաջնագծում աճ են արձանագրել. Տ․ Աբրահամյան

21:23 09.11.2019

Վերջին մեկ ամսվա ընթացքում, հակառակորդի խախտումներն առաջնագծում աճ են արձանագրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Սա բավականին հստակ արտացոլված է ՊԲ շաբաթական կտրվածքով տրվող հաղորդագրություններում, իսկ իմ դեպքում, նաև նկատելի է շաբաթվա ընթացքում առաջնագիծ կատարած այցերիս ընթացքում։ Ճիշտ է՝ կրակոցները մեծամասամբ անկանոն բնույթի են, սակայն ակտիվ […]

̰
Մարիամ Փաշինյանը եղբոր հետ լուսանկար է հրապարակել Արցախից

20:40 09.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Արցախում ծառայող իր եղբոր՝ Աշոտ Փաշինյանի հետ նոր լուսանկար է հրապարակել ինստագրամյան իր էջում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ընտանիքով Արցախ  է մեկնել՝ մասնակցելու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանյաց միջոցառմանը մասնակցելու:

̰
Ցավդ տանեմ, եղբայր. ես ո՞նց կարող եմ քեզ հուսախաբ անել. Փաշինյան

20:14 09.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախ գնալիս մի շատ ջերմ միջադեպ է տեղի ունեցել իրենց հետ։ «Այսօր մեր Արցախ գալիս մի շատ ջերմ միջադեպ տեղի ունեցավ ճանապարհին: Հաթերք գյուղի մերձակայքում ճամփեզրին դեռ հեռվից մի մարդ նկատեցի՝ որը ձեռքին ինչ-որ բան պահած ակնհայտ սպասում էր իմ մեքենայի մոտենալուն: Չթաքցնեմ՝ մի պահ […]

̰
Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում Լիբանանում. զրույց Անդրանիկ Դագեսյանի հետ

19:51 09.11.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում մտավորական Անդրանիկ Դագեսյանը խոսել է Լիբանանում տիրող վիճակի մասին: Նա նշել է, որ Բեյրութի մեջ կատարվելիքը կախված է դերակատարներից. «Սա վերջին 15 տարիների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների կարևոր վիճակն է, սա կուտակումն էր և ժայթքումն էր: Վերջին 15 տարիների ընթացքում նոր սերունդ առաջացավ, որը պայքարում է»: Մանրամասները` տեսանյութում:

̰
Սևանում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

19:45 09.11.2019

Սևան քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Գեղարքունիքի մարզի Սևանի հեռուստակայանը սնող 10կՎ էլեկտրահաղորդման գծի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով նոյեմբերի 11-ից 13-ը ներառյալ, ժամը 10:00-ից 16:00-ն, հոսանքազրկվելու է Սևանի հեռուստակայանը:  

̰
Հին Երևանի վկայությունները` աղբի տակ. SHANTNEWS.am-ի անդրադարձը

19:38 09.11.2019

SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն այսօր այցելել է Մետաքսի նախկին կոմբինատի տարածք` փնտրելու «Հին Երևանը», ավելի ճիշտ այն, ինչ մնացել է հին քաղաքի ապամոնտաժված շինություններից: Կենցաղային տարատեսակ թափոններից մինչև մեքենաների կմախքներ: Դժվար է ասել` ավելի շատ ա՞ղբ կա, թե՞ հին պատմություն ունեցող քարե շինությունների քարեր: Մանրամասները` տեսանյութում:

̰
Մարալիկում վերաօծվել է վերանորոգված Սուրբ Աստվածածին եկեղեցին

18:59 09.11.2019

Բարերարների ու համայնքային բյուջեի համատեղ ներդրումների արդյունքը Մարալիկում վերանորոգված եկեղեցին է: Ռուսաստանաբնակ մարալիկցիները ֆինանսավորել են 19-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերակառուցումը: 1902 թվականին կառուցված եկեղեցին ավելի քան 1 դար կիսաքանդ էր: Այսօր այն վերաօծվել է Շիրակի թեմի առաջնորդի ձեռամբ: Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ են մարալիկցիները կապում իրենց քաղաքի պատմությունը: Եկեղեցու տեղում 2 դար առաջ Սուրբ […]

̰
Անգլիացի այգեպանները, երբ առաջին անգամ տեսան, որ հոն եմ ուտում, վախեցան, թե կթունավորվեմ. Արմեն Սարգսյան

18:44 09.11.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը SHANTNEWS.am-ին պատմել է, թե ինչպես են Լոնդոնի այգեպանները զարմացել` համտեսելով հայկական հոնը: «Հայաստանից մասուրի թփեր տարա Լոնդոն և Լոնդոնից դուրս՝ մեր այգում, տնկեցինք թփերը, հոնի ծառը և փոքրիկ թթենիներ: Կլիմայական փոփոխությունների պատճառով էր երևի, միայն կարմիր թութը լավ աճեց ու հոնը: Անգլիացի այգեպանները, երբ առաջին անգամ տեսան, որ ես հոն եմ […]

̰
Մեր ոտքը խերով էր. Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է հրապարակել

18:37 09.11.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել և հայտնել, որ Աշոտ Փիլիպոսյանի արշավախմբի հետ  մասնակցել է Տարոնիկ գյուղի դամբարանաշարքի պեղումներին: «Մեր ոտքը խերով էր` մեր թվարկությունից առաջ մի քանի հազարամյակի հետաքրքիր հնածոներ պեղվեցին»,- գրել է պատգամավորը:

̰
Արծվաբերդի «Կեռի յալ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

18:29 09.11.2019

Արծվաբերդ գյուղի «Կեռի յալ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է. առկա են ծխացող օջախներ, հայտնում են ԱԻՆ լրատվականից: Նոյեմբերի 9-ին` ժամը 09:30-ին, հրդեհաշիջման աշխատանքները կրկին վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 41 փրկարար ծառայող: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 32 աշխատակից:

̰
Ասել եմ` դուք ամրացրեք, ինչ ուզում եք, արեք. Լևոն Վարդանյանը պնդում է, որ Արամի 23-ի շինությունը պետք է մայթից հեռու դրվի

18:21 09.11.2019

«Հին Երևան» ծրագրի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանն այսօր խոսել է այն մասին, թե ինչ փուլում է ծրագիրն ու ինչ աշխատանքներ են իրականացվում: Վարդանյանն անդրադարձել է նաև Արամի 23 շենքին: Լևոն Վարդանյանը պարբերաբար նշում է, որ նախատեսում է Արամի 23-ն ապամոնտաժել և վերականգնել ավելի խորքում՝ մայթից հեռու։ Հիշեցնենք, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի` Արամի 23 հասցեում գտնվող հուշարձանի […]

̰
Գյումրիի Տիգրան Մեծ փողոցի բնակիչները թույլ չեն տալիս շարունակել մայթերի ասֆալտապատումը

18:00 09.11.2019

Գյումրիի Տիգրան Մեծ փողոցի բնակիչները թույլ չեն տալիս ավարտին հասցնել մայթերի ասֆալտապատումը: Իսկ պատճառը 110 մետր քառակուսի տարածք զբաղեցնող չօգտագործվող տաղավարն է, որը տեղադրված է մայթին: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Բնակիչները պահանջում են տաղավարը հեռացնել և հետո նոր շարունակել ասֆալտապատումը, իսկ շինարարը շտապում է իր գործն ավարտին հասցնել: Այսօր բնակիչները դարձյալ շինարարին արգելել […]

̰
ԱԺ հետնամասում փայտե տուն է այրվել. ազգությամբ ֆինն տանտերն այրվածքներ է ստացել

17:54 09.11.2019

«Սկզբում միայն ծուխն էր, հետո արդեն բոցը երևաց, մինչև Ազգային ժողովի տանիքը բարձրանում էր: Հետո ամբողջ տանիքով տարածվեց»,- ԱԺ հետնամասում բռնկված հրդեհի մասին SHANTNEWS.am-ին պատմեց բնակիչներից մեկը: Կինն ասաց՝ այրված տունը ազգությամբ ֆինն մի տղամարդու էր պատկանում, նրա կինը հայ է: Հրդեհից տղամարդը տուժել է: «Նա, իրենց ավանդույթների համաձայն, ֆիննական փայտե տուն էր կառուցել, իսկ […]

̰
ԱԺ տարածքում գտնվող շինության տանիքում բռնկված հրդեհը հաջողվել է մեկուսացնել

17:44 09.11.2019

Նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ […]

̰
«Հարսանիք Շուշիում» օպերացիան սկսված է. Արմեն Գրիգորյանը լուսանկար է հրապարակել հարսնացուի հետ

17:37 09.11.2019

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր պսակադրվում է: Նա Շուշիի պարիսպի մոտից իր ապագա կնոջ հետ լուսանկար է հրապարակել և մակագրել. «Հարսանիք Շուշիում օպերացիան սկսված է»: Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ` մասնակցելու հարսանիքին:

̰
Ես ինչ-որ մի բան սկսել եմ, ուրեմն ավարտելու եմ. ի՞նչ փուլում է «Հին Երևան» ծրագրի իրականացումը

17:34 09.11.2019

«Հին Երևան» ծրագրի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանն այսօր խոսել է այն մասին, թե ինչ փուլում է ծրագիրն ու ինչ աշխատանքներ են իրականացվում: Հիշեցնենք, որ խոսքն այն նախագծի մասին է, որը ներկայացվել է դեռևս 2005-ին, բայց մինչ օրս իրականացված չէ: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ բաց երկնքի ու աղբակույտերի տակ, շարունակում են մնալ հին Երևանի ապամոնտաժված շինությունների քարերը: […]

̰
Նախագահը հյուրընկալել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին

17:22 09.11.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող՝ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերին: Նախագահ Սարգսյանը ողջունել է արքեպիսկոպոս Գալագերի այցը Հայաստան` գոհունակությամբ նշելով, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ: Արքեպիսկոպոս Գալագերը Հայաստանի նախագահին իր տպավորություններն է փոխանցել այցից:  «Ուրախ […]

̰
SHANTNEWS.am-ը մանրամասներ է ներկայացնում ԱԺ հետնամասում բռնկված հրդեհից

17:19 09.11.2019

SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը, ԱԺ հետնամասում բռնկված հրդեհի հետքերով, մեկնել է դեպքի վայր: Մեր թղթակցի խոսքով՝ ձեռք բերված բոլոր տեղեկությունները ոչ պաշտոնական են, քանի որ տարածքը շրջափակված է, լրագրողները չեն կարողանում մուտք գործել ու ԱԺ հետնամասից նկարահանել: ԱԻՆ-ից տեղեկացրել են, որ դեպքի վայրում է ԱԻ փոխնախարարը: Հրդեհը բռնկվել է ԱԺ հետնամասում գտնվող տանը, այնտեղից փոխանցվել է […]

̰
Վարչապետը Փոլ Ռիչարդ Գալլագերի հետ քննարկել է ԼՂ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր

16:52 09.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերին: Վարչապետը ողջունել է պարոն Գալլագերի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի մեր երկրի ու Վատիկանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է խորացնելու երկկողմ կապերը Վատիկանի հետ և հայ […]

̰
Երևանում բախվել են Volkswagen Tiguan-ն ու Opel-ը. վիրավորների թվում կա անչափահաս

16:39 09.11.2019

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 12:10-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Սաֆարյան փողոցում բախվել են Volkswagen Tiguan և Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 քաղաքացի, որոնցից մեկը մանկահասակ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի […]

̰
Հրդեհ՝ Ազգային ժողովի հարևանությամբ

16:15 09.11.2019

Նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության […]

̰
BACK_TO_TOP