12:03 09.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել դստեր՝ Արփիի հետ, կից նշել. «Գնում ենք Արցախ»: View this post on Instagram Գնում ենք Արցախ:) A post shared by Nikol Pashinyan (@nikolpashinyan_official) on Nov 8, 2019 at 11:50pm PST
10:45 09.11.2019
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 16:59-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այրք գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:15-ին, մարվել՝ 20:25-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր:
10:30 09.11.2019
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Թրամփն առաջարկել է «Ցեղասպանություն» եզրույթի փոխարեն կիրառել «պատերազմ» եզրույթը Այս մասին հայտարարել է Էրդողանը` մեջբերելով իր և Թրամփի խոսակցությունը: Ի դեպ, Էրդողանը պատախանել է, որ երկու երկրները պատերազմի մեջ չեն եղել, այլ հայերին արտաքսել են Թուրքիայից: Ինչևիցե, Էրդողանը մեկնում է Վաշինգտոն: Երկկողմ օրակարգը Սիրիան է, քրդական հարցը, […]
10:17 09.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերին: Վարչապետը ողջունել է պարոն Գալլագերի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի մեր երկրի ու Վատիկանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է խորացնելու երկկողմ կապերը Վատիկանի հետ և հայ […]
09:46 09.11.2019
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:30-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին՝ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռաֆիկ Ա.) դուրս է եկել ճանապարհի […]
09:38 09.11.2019
Նոյեմբերի 9-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 1 հա, Շահումյան գյուղում՝ 2500 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 200 քմ, 1000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
09:13 09.11.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է նոյեմբերի 28-ը հատուկ քննչական ծառայողի օր նշելու որոշման նախագիծ: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ նոյեմբերի 28-ը ՀՔԾ-ի հիմնադրման օրն է, և Հայաստանում արդեն նշվում է ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը՝ դեկտեմբերի 20-ին, փրկարարի օրը՝ սեպտեմբերի 4-ին, դատախազության աշխատողի օրը՝ հուլիսի 1-ին, հարկադիր կատարողի օրը՝ մայիսի 5-ին, քննչական […]
08:59 09.11.2019
«Տևական ժամանակ է՝ «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ ավտոներկրողներից՝ կապված Գյումրու ավտոմաքսատան մոտ գոյացած հերթերի հետ: Պարզվում է՝ վարորդները մեքենան մաքսազերծելու համար ստիպված են լինում մեկ-երկու օր անցկացնել Գյումրիում, քնում են մեքենայում, հարազատի տանը կամ էլ հյուրանոցներում: Մեքենա ներկրողներից մի քանիսը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկարագրելով իրավիճակը, նշեցին նաև, որ տեղի գյումրեցիները գնում են […]
08:16 09.11.2019
Նոյեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Nissan Primera մակնիշի 35 TՍ 044 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաքս-Սարդարապատ գյուղամիջյան ճանապարհին՝ Սարդարապատ ընթանալի․ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել է բետոնե ջրատարին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով […]
08:10 09.11.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Մաշտոցի պող. 24, 28, 34, 36 շենքերը, Պուշկինի փ. 35, 42, 44, 46, 48 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սարյան փ. 24Բ շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Այգեձորի փողոցի սեփական տները և […]
00:00 09.11.2019
ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։ «Խոսքերն ավելորդ են»,- գրել է նա։ «Իմ մեծ հայկական ընտանիքը»,- նկարին կից գրել է նա։
23:55 08.11.2019
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատարանը պարտավորեցրել է ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին փոխանցել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամավճարները: Հարգելի համալսարանականներ, այն բանից հետո, երբ ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունը հուլիս ամսին արգելել էր ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին աշխատանքից ազատել թվով 29 աշխատողի, նա օգոստոս ամսից ապօրինաբար չէր փոխանցում ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամ հանդիսացող աշխատողների […]
23:30 08.11.2019
Կան ճարտարապետներ, որոնք կարող են հաղթահարել ճարտարապետ լինելու մոլուցքը: Այս տեսակետը հայտնեց Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում: «Ես ու իմ մի քանի այլ գործընկերները կարող ենք հաղթահարել ճարտարապետ լինելու մոլուցքը, էգոիզմը: Դրա համար իմ տիտղոսի կողքին ես դնում եմ ճարտարապետ-քաղաքաշինարար, որովհետև ես ինձ նաև քաղաքաշինարար եմ համարում: Քանի դեռ […]
23:20 08.11.2019
Անցյալ տարի Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ թողնված և այսօր արդեն մեկ տարեկան դարձած երկվորյակները կրկին Գյումրու «Երեխաների տանն» են: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) լրատվական ծառայության պատասխանատու Սոնա Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ ստիպված են եղել երեխաներին նորից հետ վերցնել, քանի որ նախարարությունում ահազանգ են ստացել, որ մայրը տանջում է նրանց: «Երեխաները […]
23:10 08.11.2019
71 հարկանի շենքի կառուցման լուրերը Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը որակում է որպես հիպոթետիկ գաղափար: Այս մասին նա խոսել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում: «Կարող է լինել 71 հարկանի շենք կամ կարող է չլինի: Բայց այնքան այլ ատրիբուտներ կան՝ այդ շենքը որտեղ է գտնվում, ինչու է կառուցվում և այլն: Եթե ինձ գիշերը […]
22:36 08.11.2019
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-ի ցերեկը և 9-ին աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:29 08.11.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՅԴ գերագույն մարմնի մի քանի ներկայացուցիչ այսօր ասուլիս է տվել՝ անդրադառնալով ուսանողների վերջին օրերի բողոքի ակցիաներին և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին: Արծվիկ Մինասյանն ասել է, թե նախարարը որակումներ է տվել երիտասարդների ազնիվ ընդվզմանը: Դաշնակցական գործիչների հրավիրած ասուլիսի ժամանակ հնչած հայտարարություններին ու մեղադրանքներին արձագանքել է նաև ԱԺ փոխնախագահ Ալեն […]
22:04 08.11.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն միշտ գտնվում է հնանալու ռիսկի տակ: «ՆԱՏՕ-ին միշտ սպառնում է հնացումը, դա իր գործընկերների և ոչ թե քաղաքական պարտավորությունների հետևանքով է: Ես չեմ կարծում, որ Հյուսիսատլանտյան դաշինքը երբևիցե կհնանա: Դաշինքն իրապես կբախվի նման սպառնալիքի, եթե չանի այն, ինչ պետք է արվի: ՆԱՏՕ-ն պետք է կարողանա մերօրյա մարտահրավերներին […]
21:52 08.11.2019
ՀՅԴ գերագույն մարմնի մի քանի ներկայացուցիչ այսօր ասուլիս է տվել՝ անդրադառնալով ուսանողների վերջին օրերի բողոքի ակցիաներին և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին: Արծվիկ Մինասյանն ասել է, թե նախարարը որակումներ է տվել երիտասարդների ազնիվ ընդվզմանը: Մանրամասները՝ տեսանյութում։
21:40 08.11.2019
Ճարտարապետ, Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանն իր կարծիքն է հայտնել Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատանքի վերաբերյալ: «Քաղաքաշինության կոմիտեի 3 նախկին ղեկավարները, որոնք մասնագիտությամբ ճարտարապետ են եղել, Քաղաքաշինության կոմիտեն վերածել են ճարտարապետական գրասենյակի, որտեղ մշակել են նախագծեր՝ ներդրումներ բերելու համար: Դա ինձ համար անընդունելի է: Դա պետական չինովնիկի գործ չէ: Այս ամենը ես ասել եմ […]
21:26 08.11.2019
Այսօր երեկոյան` ժամը 18-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու ավելի քան 15 մետր բարձրությունից գլորվել ձորը։ Մեքենայում եղել է 4 մարդ, բոլորն էլ Գյումրու բնակիչներ են։ Պատահարի հետևանքով Անդրանիկ Խաչատրյանը տեղում մահացել է, մյուս 3 ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ […]
21:17 08.11.2019
Միջազգային մամուլը շարունակում է բարձր գնահատականներ հնչեցնել մեր կառավարության տնտեսական քաղաքականության և բարեփոխումների մասին: Քաղաքական նոր իմիջի կողքին ձևավորվում է մեր երկրի տնտետական նոր իմիջը՝ Հայաստանն ի ցույց դնելով որպես ներդրումների համար գրավիչ երկիր, որով հետաքրքրված են միջազգային ներդրողները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչախետ Նիկոլ Փաշինյանը և կից հրապարակել է Nasdaq-ի […]
21:07 08.11.2019
ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հանցակազմի բացակայության հիմքով իր դեմ հարուցված քրեական գործի վարույթը պաշտոնապես կարճվել է։ «ՀՊՏՀ նոր ղեկավարության նախաձեռնած քրեական գործի վարույթն այսօր պաշտոնապես կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով. ես արդարացված եմ: Ցավոք, ինձ բախտ չվիճակվեց դառնալու պատմության մեջ ամենատարօրինակ հանցագործը՝ առանց որևէ խախտման տրամադրված երկու արձակուրդի […]
20:40 08.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2019 թվականին 2017-ի համեմատ փայտածուխի ներկրումը Հայաստան աճել է 6.2 անգամ, կամ ավելի քան 500 տոկոսով: Ներմուծող ընկերությունների թիվը աճել է 22.6 տոկոսով (2017-ին 53 ընկերություն, 2018-ին 65 ընկերություն): Ինչ վերաբերվում է շինափայտին, 2019 թվականի տասը ամիսների կտրվածքով ներմուծվել է նույնքան շինափայտ, ինչ ողջ 2018 թվականի […]
20:10 08.11.2019
«Ֆենոմեն, հիվանդություն, թե՞ ․․․». այս խորագրով գրառում է արել ակնաբույժ Արտաշես Զիլֆյանը: «Վերջին շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրած երևույթը քննարկումների առիթ հանդիսացավ և, իհարկե, մասնագիտական կարծիքների բախման հետաքրքիր թեմա առաջացրեց: Հետաքրքրությունը հասավ մինչև ռուսական Առաջին ալիքի` Ելենա Մալիշևայի «Жить Здорово» հաղորդաշար: Պատրաստվեց հատուկ հաղորդում՝ հետազոտություններով, հատուկ փորձաքննությամբ: Հայաստանից, որպես էքսպերտ մասնագետ հրավիրվեց Շենգավիթ ԲԿ-ի Տեսողության լազերային […]
20:00 08.11.2019
Շիրակի մարզում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկը 2004 թվականին է սահմանվել, որը մոտ 2500 հուշարձան է ընդգրկում: Բայց այդ ցանկը կազմելուց հետո, մասնագետները բազմաթիվ հազվագյուտ կառույցներ են հայտնաբերել մարզում, որոնք ևս իրենց պատմաճարտարապետական նշանակությամբ արժանի են դասվելու պահպանվող հուշարձանների շարքում: Նման կառույցներից մեկի շուրջ օրեր առաջ քննարկումներ ծավալվեցին համացանցում: Խոսքը Առափի գյուղի մոտ […]
19:56 08.11.2019
Նոյեմբերի լույս 7-ի գիշերը «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության Արարատի բաժնի արարատի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ տղամարդը վնասվածքը ստացել է Արարատ քաղաքում՝ մտերմուհու կողմից դանակահարվելու հետևանքով։ 51-ամյա կինը հրավիրվեց ոստիկանություն […]
19:43 08.11.2019
Ճարտարապետ, Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է կոմիտեի լիազորությունների մասին: «Կադաստրի այն մասը, որը շատ թույլ էր, առնչվում է ոչ միայն քաղաքաշինության, այլև տարածքային կառավարման հետ, էկոնոմիկայի, տրանսպորտի, բնապահպանության հետ: Տարածական տվյալները ֆունդամենտալ տվյալներն են, որոնցով հասկանում ենք՝ ինչ ունենք և ինչ չունենք: Ինձ, որպես քաղաքացի ու […]
19:17 08.11.2019
Նոյեմբերի լույս 7-ի գիշերը «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ տղամարդը վնասվածքը ստացել է Արարատ քաղաքում՝ մտերմուհու կողմից դանակահարվելու հետևանքով։ 51-ամյա կինը հրավիրվեց ոստիկանություն ու խոստովանեց […]