TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

11:17 07.11.2019

Կառավարություն հերթական նիստը մեկնարկել է: Նիստի օրակարգում ընդգրկված է 35 հարց, որից 25-ը՝ չզեկուցվող: Կառավարության նիստի ընթացքում քննարկվող հարցերից են. . Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին և այլ հարցեր, . «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության […]

̰
Տաք օդի ներհոսքը մեր երկիր շարունակվում է. Գագիկ Սուրենյան

11:14 07.11.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Իրանի տարածքից տաք օդի ներհոսքը մեր երկրում շարունակվում է։ Այսօր 10։00-ին երեկվա նույն ժամի հետ համեմատ հանրապետության ողջ տարածքում եղանակը տաքացել է 3-4 աստիճանով»:

̰
Աննա Հակոբյանն ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել

11:07 07.11.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ: Ռոմանտիկ այդ լուսանկարն արվել է երեկ, երբ վարչապետն իր ընտանիքի անդամների հետ ներկա է գտնվել Jamiroquai խմբի համերգին:

̰
Հարկերից խուսափում, խուլիգանություն, յուրացում․ 1 օրում հանցագործության 62 դեպք է բացահայտվել

10:30 07.11.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու` 5, յուրացման կամ վատնման՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, հարկերից խուսափելու, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման՝ 2-ական, անձի առևանգման, պաշտոնեական կեղծիքի կամ […]

̰
Ըստ զեկույցի՝ Հայաստանում կանայք բավարար պաշտպանված չեն․ VOA

10:23 07.11.2019

Ըստ Ջորջթաուն ինստիտուտի կողմից կանանց կարգավիճակը հետազոտող զեկույցի՝ Հայաստանը 2019-ին առաջընթաց է գրանցել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Կանանց խաղաղության ու անվտանգության մասին Ջորջթաուն ինստիտուտի կողմից իրականացված ամենամյա հետազոտությունը գնահատում է աշխարհի բոլոր երկրներում կանանց կարգավիճակը՝ հասարակության մեջ ներգրավվածության, հավասար իրավունքների և անվտանգության տեսակետից: Հետազոտության համաձայն՝ Հայաստանում հաջողվել է անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ավելի քան կրկնապատկել […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 16 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:46 07.11.2019

Նոյեմբերի 6-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Սյունիքի մարզի Իշխանասար գյուղում՝ 15 հա, Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղում՝ մոտ 1 հա, Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ 200 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

̰
Արծվաբերդ գյուղի «Քոլագիր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

09:21 07.11.2019

Արծվաբերդ գյուղի «Քոլագիր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Նոյեմբերի 7-ին՝ ժամը 06:25-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 10 հրշեջ-փրկարար, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության Ներքին Կարմիր Աղբյուրի հենակետից 10, Այգեպարի հենակետից՝ 10, Չինարիի հենակետից՝ 14, Մովսեսի հենակետից՝ […]

̰
Արմեն Գրիգորյանի հարսանիքը կանցկացվի Շուշիում․ «Հրապարակ»

08:28 07.11.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում այս շաբաթ օրը կայանալու է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը: Հրավիրված է ոչ միայն Հայաստանի քաղաքական էլիտան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլև՝ արցախյանը․ արտգործնախարարը, պաշտոնակից Արշավիր Ղարամյանը, ԱԺ նախագահ Ղուլյանը, Բակո Սահակյանը։ Արցախից մեզ փոխանցեցին, որ նախագահը ներկա չի լինի հարսանիքին․ «Պլանավորած հանդիպում ունի, բացակայում է երկրից»։ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

08:11 07.11.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նորք Մարաշ՝ Նորքի այգիների փ. 250, 250/3, 269, 293 սեփական տներ, Արմենակյան փ. 6-10, 71-75, 232, 121-235 սեփական տները, “Ջրային Հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի” ինստիտուտը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, 11։00-16։00 Շերամի փ. 33, […]

̰
Հայտնաբերվել է անհերքելի ապացույց, որ իշխանության վերնախավում գործում են սատանիստական խմբակներ․ Փաշինյան

00:22 07.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան  իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Հայտնաբերվել է անհերքելի ապացույց, որ իշխանության վերնախավում գործում են սատանիստական խմբակներ: Մանրամասները՝ ավելի ուշ»: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել և կատակել․ «Տարածեք քանի չեն ջնջել. տեսեք և համոզվեք»:

̰
Փաշինյանի սելֆին Jay Kay-ի հետ

00:10 07.11.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ ներկա է գտնվել Jamiroquai խմբի համերգին։ Փաշինյանը սելֆի է հրապարակել Jay Kay-ի հետ։

̰
Եթե ինտերնետը շատ լուրջ սահմանափակումներով լիներ, կարող է հեղափոխությունը չիրականանար. Մարտիրոսյան

23:57 06.11.2019

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2019 թվականի Համացանցի ազատության զեկույցը: Համացանցի ազատությամբ աշխարհում 8-րդն ենք, Ֆրանսիայից առաջ և Միացյալ Նահանգներից հետո: Արդյո՞ք մենք Ֆրանսիայից ինչ-որ առումով ավելի ժողովրդավար երկիր ենք: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանին: «Ֆրանսիայի հետ նույն դիրքում ենք, այսինքն՝ բալերով նույնն ենք, ուղղակի մի […]

̰
̰
Պարզվեց սխալվել էի՝ էստեղ մի կեսը սատանա են, մյուս կեսը՝ սատանիստ :) Փաշինյան

23:08 06.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Jamiroquai խմբի համերգից և կից գրել. «Պարզվեց սխալվել էի՝ էստեղ մի կեսը սատանա են, մյուս կեսը սատանիստ:))))»:

̰
Վարչապետն ընտանիքի հետ ներկա է գտնվել Jamiroquai խմբի համերգին

22:37 06.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել բրիտանական հայտնի Jamiroquai խմբի համերգին։ Այն կազմակերպվել է Silk Note փառատոնի շրջանակում։ Փառատոնի նախաձեռնողներից է «Իմ քայլը» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է։

̰
Ծաղիկն ու մանրն իսկական էր, ռուբլին՝ կեղծ. ահազանգ

22:18 06.11.2019

Նոյեմբերի 5-ին` ժամը 16:10-ին, անհատ ձեռնարկատեր մի կնոջից ահազանգ է ստացվել, որ իրեն կեղծ 2000 ռուբլի են վճարել, որի դիմաց տվել է մեկ ծաղկեփունջ և 10 հազար դրամ մանր: Մեկնել է ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը: Բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուշանվեր ռուբլիով վճարել է Կապան քաղաքի բնակիչ 54-ամյա մի տղամարդ, որը […]

̰
Գյումրիում մեքենան մխրճվել է հագուստի խանութի տաղավարի մեջ

22:10 06.11.2019

Այսօր` ժամը 19:20-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում: BMW մակնիշի ավտոմեքենան ջարդել է հարակից մայթին գտնվող առևտրի տաղավարներից մեկի դրսի պատը, կոտրել ապակին ու կիսով չափ մխրճվել հագուստի խանութի մեջ: Մեքենան ընթացել է Շահումյան փողոցով դեպի քաղաքի Կենտրոնական հրապարակ: Դեպքի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել մեքենայի վարորդն ու ուղևորը: Նրանք 30 տարեկանին մոտ երիտասարդներ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:06 06.11.2019

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-9-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Վթարային ջրանջատում Կոտայքում և Գեղարքունիքում նոյեմբերի 7/8-ին

21:55 06.11.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 16.00-ից մինչև նոյեմբերի 8-ը ժամը 16։00-ն, կդադարեցվի` Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի և Գեղարքունիքի մարզի «Սևան» քրեակատարողական հիմնարկի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Կոբզոնի այրին պատմել է, թե ամուսինը որքան է սիրել Հայաստանը

21:24 06.11.2019

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի այրին՝ Նելլին, որ ժամանել է Հայաստան՝ մասնակցելու լեգենդար ամուսնու հիշատակին նվիրված բարեգործական համերգին, պատմել է վերջինիս Հայաստանի հետ կապված երազանքի մասին: «Նոյեմբերի 3-ը մեր հարսանիքի օրն է: 48 տարի առաջ այդ օրն ամուսնացանք: Նա իսկապես երազում էր ապրել մինչև մեր ոսկե հարսանիքը, բայց չստացվեց: Եվ ահա իմ հայ ընկերներn առաջարկեցին […]

̰
Աճառյան փողոցում բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

20:41 06.11.2019

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 16:36-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի 4/13 հասցեի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին, մարվել՝ 17:05-ին: Ամբողջությամբ այրվել են «Սալմակ» ՍՊԸ-ին պատկանող «Fiat Iveco» մակնիշի բետոնախառնիչ ավտոմեքենայի (վարորդ՝ Վաղինակ […]

̰
Գյումրու 102-րդ ռազմաբազայում արդյոք խստացվե՞լ է աշխատանքը. Էդմոն Մարուքյանի մեկնաբանությունները

20:00 06.11.2019

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստից հետո, լրագրողները զրուցել են ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ: Նրան մասնավորապես հարց է ուղղվել այն մասին, թե Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ընդլայնումն արդյոք վտանգ չի ներկայացնի տեղի բնակչության համար, առավել ևս, որ նախադեպեր եղել են: Էդմոն Մարուքյանը նշել է, որ այնտեղ, որտեղ կա զորք, միշտ էլ միջադեպեր լինում են: […]

̰
Գյումրին ընդունել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներին

19:55 06.11.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստն այսօր անցկացվել է Գյումրիում` պատմական Սև բերդ ամրոցում: Հանձնաժողովի կազմում են Հայաստանի, Ռուսաստանի խորհրդարանների պատգամավորներ, Եվրասիական տնտեսական միության անդամներ, 2 երկրների դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ: Միջպետական հանձնաժողովի քննարկման հիմնական թեման եղել է 2 երկրների օրենսդրական ակտերի համապատասխանեցումը Եվրասիական տնտեսական միության գործառույթներին: […]

̰
ՇՊՀ-ի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրը նրան երաշխավորած ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը չգիտի

19:47 06.11.2019

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը արդեն մի քանի օր է՝ գտնվում է հետախուզման մեջ: Նոյեմբերի 2-ին դատարանը փոխել է նրա խափանման միջոցն ու կալանավորման որոշում կայացրել: Հիշեցնենք, որ նրա անձնական երաշխավորությունը ստանձնել էին ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Էդմոն Մարուքյանը Գյումրիում հայտնեց, որ չգիտի նախկին պրոռեկտորի գտնվելու վայրը: Նշեց, որ ԱԺ […]

̰
Փաշինյանը մասնակցում է Synopsys Armenia-ի հիմնադրման 15-ամյակին

19:23 06.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ մասնակցում է Synopsys ընկերության հիմնադրման 15-ամյակի հանդիսավոր միջոցառմանը։ Երեկոյի հենց սկզբում ընկերության նախագահ Չի Վուն Չանը ծանոթացրեց ընկերության հետ. «Եթե դուք կրում եք սմարթֆոն կամ ունեք USB չիպ, ապա դուք Synopsys ընկերության հաճախորդ եք»: Ընկերության հայաստանյան մասնաճյուղը, ըստ ընկերության նախագահի, ունի մոտ 850 աշխատող ու 200 ուսանող։

̰
Մեր հոգին միշտ կմնա այստեղ՝ Հայաստանում. Հունաստանի նախագահ

19:20 06.11.2019

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Կարճատև զրույցի ընթացքում ամփոփելով այցի արդյունքները՝ նախագահներն ընդգծել են հայ-հունական հարաբերությունների բարձր մակարդակը: «Կարծում եմ՝ ընդամենը մեկ օրվա ընթացքում մի քանի փոքր, բայց կարևոր քայլեր արեցինք: Դրանք քայլեր են ճիշտ ուղղությամբ, որ առաջիկայում շատ ավելի […]

̰
Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում առաջին անգամ ցուցադրվում են 80-ամյա վաղեմության աշխատանքներ

19:15 06.11.2019

Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում առաջին անգամ ցուցադրության են ներկայացվել նկարչուհիների ճամփորդությունների ժամանակ արված 24 բնօրինակ գործեր: Գծանկարներն ու լիտոգրաֆիաներն անմիջապես նկարչուհիների արվեստանոցներից Գյումրի էին տեղափոխվել տասնամյակներ առաջ, պահվում էին պատկերասրահի պահոցներում ու երբևէ չեն ցուցադրվել: Նոր ցուցադրությունը պատկերասրահի այցելուները տեսնելու հնարավորություն կունենան մեկ ամիս: Մարիամ և Երանուհի Ասլամազյանների արվեստանոցներից Գյումրի տեղափոխված ճեպանկարներն ու […]

̰
Այս անգամ մի խաղ կատարվեց պետության հետ միասին. թուրքագետը` պատրիարքական ընտրության կանոնադրության մասին

19:14 06.11.2019

Պոլսո պատրիարքի ընտրությանն առնչվող Անկարայից ուղարկված կանոնադրությունը միայն Թուրքիայի կողմից մշակված կանոնադրություն չէ: Դրա հրապարակման հարցում մեծ դեր են խաղացել Պոլսի միաբանության անդամ հոգևորականները, ինչպես նաև մի շարք ազդեցիկ մարդիկ. SHANTNEWS.am-ի տաղավարում նման կարծիք է հայտնել թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։ Թուրքագետը նաև նշել է, որ Պոլսում առաջիկայում սպասվող ընտրություններին թեժ պայքար է ակնկալվում, և երկու թեկնածուների` […]

̰
ՀՀ ԶՈւ հրետանին «Բարձր» աստիճանի բերման վարժանքներ է անցկացրել

19:07 06.11.2019

Նոյեմբերի 5-ին հայկական Զինված ուժերի 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են ցուցադրական պարապմունքներ: Դրա նպատակներն էին․ Մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի բերման ժամանակ անձնակազմի տեսական ու գործնական գիտելիքների կատարելագործումը, զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների և մասնագիտական հմտությունների իմացության մակարդակի ստուգումը, գործնականում դրանց կիրառման կարողության ամրապնդումը։

̰
Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

19:06 06.11.2019

ՀՖՖ-ից հայտնում են, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020թ. նոյեմբերի 30-ը: ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հաջողություն է մաղթել Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում. «Նախապատվություն եմ տվել հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին: Հաջողություն եմ մաղթում նրան: 2019 թ. ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը տարել է մի […]

̰
BACK_TO_TOP