TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ոստիկանները բացահայտել են Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի ապօրինությունները

19:03 06.11.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա: Նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որը պաշտոնավարել է 2012-2018 թվականներին, միաժամանակ հանդիսանալով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և փաստացի կառավարելով ու տնօրինելով հիմնադրամի ֆինանսական […]

̰
Ի՞նչ հնարավորություններ է բացում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը․ զրույց Սարգիս Շահինյանի հետ

19:00 06.11.2019

Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը գլխավորապես Հայ դատի հանձնախմբի աշխատանքի արդյունք է համարում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա նշեց՝ քաղաքական առումով նույնպես ստեղծված էր հարմար իրավիճակ, այն է՝ Թուրքիայի հարձակումը Հյուսիսային Սիրիայի քրդերի վրա: Շահինյանը շեշտեց՝ պետք է հաշվի առնել, որ բանաձևի ընդունումը տեղի ունեցավ […]

̰
Վարչապետը Նիկոլա Ազնավուրի հետ քննարկել է Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծման ընթացքը

18:54 06.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը, և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ազնավուր» հիմնադրամի առաջին մշակութային նախագծի իրականացմանը՝ Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Երևանում Շառլ Ազնավուրի կյանքը, գործունեությունն ու կարիերան ներկայացնող կենտրոնի կառուցման աշխատանքների […]

̰
Պատրաստ են Զոդի կամրջի վթարի փորձաքննության արդյունքները. Armtimes.com

18:51 06.11.2019

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքով հարուցված քրեական գործով ստացվել է նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը: Ըստ դրա՝ տեղի ունեցած վթարի և բռնկված հրդեհի միջև պատճառահետևանքային կապ չի եղել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է գործով մեղադրյալ, պիկապի վարորդ Սողոմոն Հակոբյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը՝ միաժամանակ նշելով, որ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումն […]

̰
ՌԴ քաղաքացիներն առաջատար են Վրաստանում գրանցված անշարժ գույքի քանակով

18:50 06.11.2019

Ռուսաստանի քաղաքացիները առաջատար են օտարերկրացիներին Վրաստանում անշարժ գույքի գրանցման ցուցակում: Այդ մասին ասված է Վրաստանի կառավարության միգրացիայի հանձնաժողովի կողմից հրապարակված փաստաթղթում: 2019թ. տվյալներով` Ռուսաստանի քաղաքացիների կողմից 2015-2018 թվականներին Վրաստանում անշարժ գույքի գրանցման 15.133 դեպք է արձանագրվել, ինչը ընդհանուրի 40 տոկոսն է: Երկրորդ տեղում Իրանն է` 5 598 անշարժ գույքի ձեռքբերմամբ: Երրորդ տեղում Ուկրաինան է (2599), […]

̰
Վարչապետն ընդունել է Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին

18:42 06.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը և նշել, որ Արցախի խորհրդարանական խմբակցությունների հետ հանդիպումները հետագայում կրելու են շարունակական բնույթ: «Սա շատ լավ առիթ է, որպեսզի արձանագրենք, ամփոփենք, թե վերջին մեկուկես տարվա ընթացքում Արցախի հետ հարաբերություններում […]

̰
Աճառյան փողոցում բեռնատար ավտոմեքենա է այրվում

18:35 06.11.2019

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 16:36-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի 4/13 հասցեի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

̰
Երեխայի պես կապված եմ արտակարգ իրավիճակների նախարարությանը. Հովհաննես Խանգելդյան

18:28 06.11.2019

Հոկտեմբերի 24-ին՝ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Գնդապետ Հովհաննես Խանգելդյանն արտակարգ իրավիճակների համակարգում էր շուրջ 20 տարի: Ծառայությունը սկսել էր 2000 թվականից և մասնագիտական գործունեության ընթացքում զբաղեցրել է արտակարգ իրավիճակների վարչության բնակչության պաշտպանության մասնագետի, ինժեներատեխնիկական միջոցառումների սպայի, օպերատիվ վարչության կառավարման կենտրոնի օպերատիվ […]

̰
Սա Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի մի հատվածն է. Սիփան Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:17 06.11.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութով ներկայացրել է Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի մի հատվածը. «Սա Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի մի հատվածն է: Եթե դուք կարծում եք, սա վերջնական վիճակն է, դուք սխալվում եք, սա ասֆալտի ներքին շերտն է: Բաղանիս գյուղից մինչև սահման արվում է նույն տրամաբանությամբ»:

̰
Հայաստանի կողմից Արցախին հատկացվող ծրագրերը շեշտակիորեն աճել են. Արարատ Միրզոյան

18:16 06.11.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ նման հանդիպումները պետք է ավելի հաճախակի տեղի ունենան, և Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության օրակարգերի անընդհատ սինխրոնացումը և ներդաշնակեցումը պետք է իրենց ամենօրյա գործունեության մի մասը լինեն: […]

̰
Տիգրան Ավինյանը հարցազրույց է տվել չինական CGTN հեռուստաընկերությանը

17:55 06.11.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Շանհայում հարցազրույց է տվել չինական CGTN (China Global Television Network) հեռուստաընկերությանը: Նա խոսել է գիտատեխնոլոգիական ոլորտում Հայաստանի և Չինաստանի համագործակցության հեռանկարների մասին:

̰
Փաշինյանը հանձնարարել է խրախուսել բարձրաստիճան պաշտոնյային տուգանած ճանապարհային ոստիկանին

17:48 06.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ինձ զեկուցեց հետևյալը. Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն և շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթևեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան և չնայած ճանաչել է իրեն որպես բարձրաստիճան պաշտոնյա, […]

̰
Երևանում բախվել են ներմուծվող մեքենաներով բեռնված քարշակները

17:44 06.11.2019

Երևանում՝ Թբիլիսյան խճուղում, այսօր տեղի է ունեցել ավտովթար: Միմյանց են բախվել Հայաստան ներմուծվող ավտոմեքենաներով բեռնված երկու քարշակներ: Դրանք վրացական համարանիշներ են ունեցել: SHANTNEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է կադրեր այդ վթարից:

̰
Օնլայն տեսել եմ՝ ինչ է կատարվում, եկել եմ այստեղ. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար

17:06 06.11.2019

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին, ով այսօր ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի շենքում էր, լրագրողները հարց ուղղեցին՝ արդյո՞ք վարչապետի հորդորով է այդտեղ, արդյո՞ք իր ներկայությունը նպատակ ունի լռեցնելու ուսանողներին, որ հետագայում խուսափեն իրենց խնդիրների մասին բարձրաձայնելուց: Գևորգյանն ասաց, որ վարչապետի հետ վերջին անգամ խոսել է ԵՊՀ 100-ամյակին նվիրված նիստին, դրանից հետո չի տեսել, չի խոսել, հեռախոսով կապվելու […]

̰
Թեժ բանավեճում պատգամավորները «հաղթեցին» կառավարությանը․ ԲԿ-ն չի մասնավորեցվի

16:57 06.11.2019

Ազգային ժողովում այսօր ևս թեժ բանավեճ եղավ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի վերաբերյալ։ Նարեկ Զեյնալյանը, որ ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի ղեկավարն է ու ներկայացնում է «Իմ քայլը» դաշինքը, պնդում է, որ կենտրոնը պետք է մնա առողջապահության նախարարության տրամադրության տակ և պետք է հանվի մասնավորեցման ցանկից։ Առողջապահության նախարարության ներկայացուցիչները, հակառակը, պնդում են, որ այն պետք է […]

̰
Դավիթ Տոնոյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

16:54 06.11.2019

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հարցեր, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի և մարտահրավերների վերաբերյալ: Երկու պետությունների պաշտպանության նախարարները կարևորել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ համագործակցության զարգացումը, պայմանավորվածություն են ձեռք բերել […]

̰
«Լիդիան»-ը դատի է տալիս շրջակա միջավայրի նախարարությանը

16:41 06.11.2019

«Լիդիան ինթերնեյշնլը» հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Ամուլսարում հանքավայրի շահագործման համար «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած ջրօգտագործման թույլտվության նախագծի մերժումն ապօրինի է համարում: Ընկերությունը պատրաստվում է դիմել դատարան՝ ընդդեմ շրջակա միջավայրի նախարարության: «Լիդիան» ընկերության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «2019թ. հուլիսի 4-ին ընկերությունը դիմել էր նախարարությանը՝ Դարբ գետից 43.5 լիտր/վայրկյան ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար: Սեպտեմբերի […]

̰
Որքան շատ ժառանգություն թողնեք, այնքան հարուստ կլինենք. նախագահը շքա­նշա­ն է հանձնել Տիգրան Մանսուրյանին

16:33 06.11.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնա­ռու ձեռքբերումների համար մեծանուն կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքա­նշա­նով: Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանն այսօր պետական բարձր պարգևը հանձնել է մեծանուն կոմպոզիտորին:  Նախագահը շնորհավորել է մաեստրոյին՝ մաղթելով քաջառողջություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ և անսպառ եռանդ: […]

̰
«Տարոն-Ավիա»-ն դադարեցնում է իր գործունեությունը

16:23 06.11.2019

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ դադարեցվել է «Տարոն-Ավիա» ընկերության՝ օդանավ շահագործողի վկայականը: «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է և տրվել է 6 ամսյա ժամկետ՝ թերությունները վերացնելու համար: Սակայն ընկերության կողմից կայացվել է որոշում’ գործունեությունը դադարեցնելու մասին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի […]

̰
Նախագահը հյուրընկալել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մի խումբ մասնակիցների

16:10 06.11.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մի խումբ մասնակիցների, որոնց թվում էին ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և փառատոնի պատվավոր հյուր, աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին: Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ: Ողջունելով տարբեր երկրներից Հայաստան ժամանած երաժիշտներին և շնորհակալություն հայտնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար […]

̰
Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան

16:00 06.11.2019

Նոյեմբերի 6-ից 7-ը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում: Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը նոյեմբերի 6-ին մասնակցել է Բաթումում ընթացող Վրաստանի պաշտպանության և անվտանգության հարցերով միջազգային ամենամյա համաժողովին: Միջոցառման շրջանակներում Դավիթ Տոնոյանը հանդես է եկել «Սևծովյան տարածաշրջանում անվտանգության արդի մարտահրավերները» խորագրով բանախոսությամբ:

̰
Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցը աճուրդի կհանվի․ հայտնի է նախնական գինը

15:58 06.11.2019

Ծաղկաձորում գտնվող Golden Palace հյուրանոցը, որ պետությանն էր նվիրել ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը, մինչև տարեվերջ իրացվելու է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնել է պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը։ Նրա խոսքերով՝ այդ ընթացքում կազմակերպվելու է աճուրդ, որի ժամանակ էլ նախատեսում են վաճառել հյուրանոցը։ Հավանական գնորդներ, ըստ Բաբայանի, արդեն կան, և […]

̰
Ադրբեջանցի և թուրք իրավաբանները ստորագրահավաք են սկսել՝ Թրամփից պահանջելով չճանաչել Հայոց ցեղասպանությունը

15:40 06.11.2019

«Թուրքիայի և Ադրբեջանի իրավաբաններ ու փաստաբաններ» ներկայացող խումբը նախօրեին ստորագրահավաք է սկսել Change.org կայքում՝ դիմելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Կոնգրեսին։ Այս մասին հայտնում է Regionmonitor.com-ը: Կայքում տեղադրված տեքստում նշվում է, որ «Թուրքիայի և Ադրբեջանի իրավաբաններն ու փաստաբաններն իրենց մտահոգությունն ու ցավն են հայտնում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման, ինչպես նաև […]

̰
Հրայր Թովմասյանի սանիկը կալանավորումից ազատ է արձակվել

15:36 06.11.2019

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, քիչ առաջ կալանավորումից ազատ է արձակել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 28-ին:

̰
Մուֆլոններն ու կենգուրուներն անկել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով

15:13 06.11.2019

Օրերս Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունն ահազանգել էր, որ, այգու տարածք ներթափանցած շների ոհմակի ներգործության արդյունքում, անկել են 3 կենգուրու և 3 մուֆլոն: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի աշխատակիցներն անցկացրել են անկած կենդանիների լաբորատոր ախտաանատոմիական փորձաքննություն: Պարզվել է, որ բոլոր 6 կենդանիներն էլ անկել են արտաքին […]

̰
Վարձակալության գործընթացում կոռուպցիոն չարաշահումներով «Հավաքական թիմերի մարզական կենտրոն»-ին 85.5մլն դրամի վնաս է պատճառվել

15:09 06.11.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է 100 տոկոս պետական բաժնետոմսեր ունեցող «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող շենքի և հողամասի վարձակալության գործընթացը: Ուսումնասիրությունների լիարժեքությունն ապահովելու համար անհրաժեշտ տվյալներ ու փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Արդյունքում պարզվել է, որ […]

̰
Ես քաղաքական հալածյալ եմ. Արշակ Սադոյան

14:48 06.11.2019

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը պատմել է 1996թ. նախագահական ընտրությունների մասին` նշելով, որ ինքն այդ ժամանակ եղել է քաղաքական հալածյալ: Այդ ժամանակ, ըստ Սադոյանի, իրենք հստակ իմացել են, որ հաղթել է Վազգեն Մանուկյանը, սակայն կեղծվել են ընտրության արդյունքները: «Այդ օրերին ինձ հալածեցին, իմ գարաժը վառեցին, ես դարձա քաղաքական հալածյալ»,- ասել է Սադոյանը` նշելով, որ ինքը […]

̰
Հայոց լեզուն ու Հայոց պատմությունը դպրոցում էլ պարտադիր առարկաներ չեն. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար

14:47 06.11.2019

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայոց լեզու ու Հայոց պատմություն առարկաները բուհական պարտադիր առարկաների ցանկից դուրս բերելու առաջարկին: Նա նշեց՝ առաջարկվում է, որ բուհում չլինեն պարտադիր առարկաներ: Գևորգյանն ընդգծեց՝ դպրոցում էլ չկան պարտադիր առարկաներ, օրինակ՝ Հայոց լեզուն, պատմությունը, մաթեմատիկան և մյուս առարկաներն ամրագրված են կառավարության ընդունած չափորոշիչներով, սակայն օրենքի ուժով […]

̰
Հայաստանում գործող մի շարք գիտական ինստիտուտներ կլուծարվեն կամ կմիավորվեն այլ հիմնարկների. որո՞նք են դրանք

14:44 06.11.2019

ՀՀ ԿԳՄՍ գիտության պետական կոմիտեն պատրաստվում է Հայաստանում գործող գիտական ինստիտուտները բաժանել չորս կատեգորիայի և, ըստ այդմ, կազմակերպել դրանց ֆինանսավորումը: Չորրորդ կատեգորիայում հայտնված հաստատությունները կլինեն ոչ արդյունավետ աշխատողները, որոնք կմիավորվեն այլ հիմնարկների կամ կլուծարվեն, իսկ երրորդում հայտնվածներին կտրվի երեք տարի ժամանակ, որպեսզի հասնեն առաջին կամ երկրորդ կատեգորիայում հայտնված ինստիտուտներին: Իրավիճակը ներկայացվել է ԱԺ-ում Գիտության ֆինանսավորման […]

̰
Հանրային խորհրդից մենք փող չենք աշխատում. Արշակ Սադոյան

14:39 06.11.2019

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իշխանության կողմից իրենց նկատմամբ հնչեցվող անգործության մեղադրանքները տեղին չեն, քանի որ իրենք տարիներ շարունակ, այդ թվում` 2018թ. ապրիլյան իրադարձություններից հետո պարբերաբար խորհուրդներ ու առաջարկություններ են ներկայացրել իշխանությանը: «11 հատ նամակ ենք ուղարկել իշխանությանը` տարբեր թեմաների վերաբերյալ առաջարկներ անելով, սակայն լռություն է եղել»,- ասել […]

̰
BACK_TO_TOP