TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Միանշանակ, չունեմ․ Նարեկ Զեյնալյանը՝ Թորոսյանի հետ հակասությունների մասին

15:50 05.11.2019

ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի ղեկավար Նարեկ Զեյնալյանը այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց տարածված պնդումը, թե ինքը հակասություններ ունի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Հիշեցնենք, որ երբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը աշխատանքից ազատել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենին, այսօր ներկայացված և կառավարության բացասական եզրակացություն ստացած նախագծի հեղինակ Նարեկ Զեյնալյանը քննադատել էր այդ քայլը։ «Միանշանակ, ո՛չ,- ասաց Զեյնալյանը՝ […]

̰
Աշտարակ-Թալին ճանապարհին վրաերթի ենթարկվածները մահացել են․ հայտնի է՝ ով է վրաերթի ենթարկողը

15:39 05.11.2019

Նոյեմբերի 4-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Աշտարակ-Թալին ճանապարհի 2-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա Թաթուլ Սուքիասյանին և 27-ամյա Նաիրիկ Փանոսյանին. Նաիրիկ Փանոսյանը տեղում մահացել է, իսկ Թաթուլ Սուքիասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Կատարվում է քննություն։ Պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է 1977թ. ծնված Ուջան գյուղի բնակիչն […]

̰
Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին

15:35 05.11.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումը։ Դատարանի որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին։ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը պետք է քննարկվի առաջնային կարևորությամբ։ Հովհաննես Խուդոյանը նշել է, որ ներկայացված միջնորդություններից անհրաժեշտ […]

̰
Հայաստանի դիրքերի ուղղությամբ հնչող կրակոցների թեմայով ՀԱՊԿ դիմելու կարիք դեռ չկա. Մարուքյան

15:26 05.11.2019

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի ընդմիջմանը լրագրողները զրուցել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Նա նշել է, որ Հայաստանի դիրքերի ուղղությամբ հնչող կրակոցների թեմայով ՀԱՊԿ դիմելու կարիք դեռ չկա: Մարուքյանի խոսքերով՝ ՀԱՊԿ-ի գործառույթներն ուժի մեջ են մտնում, երբ լայնամասշտաբ պատերազմ է սկսվում: «Եթե դիմենք մեր գործընկերներին և ասենք՝ […]

̰
Խորհրդարանում քննարկվում է Հակածխախոտային օրենքը

15:23 05.11.2019

Խորհրդարանում այսօր քննարկվել է հակածխախոտային օրենքը: Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը խոսել է օրենքի կիրառման կարևորության մասին, իսկ առողջապահության նախարարը լրագրողներին ասել է, որ օրենսդրական նախաձեռնությունն ունի կառավարության լիակատար աջակցությունը: Նախարարի խոսքերով՝ օրենքի ընդունվելու դեպքում մի կողմից կսահմանափակվեն ծխելու համար թույլատրելի հնարավորությունները, մյուս կողմից՝ կստեղծվեն պայմաններ, որ չծխող մարդիկ պակաս զգան […]

̰
Հայաստանի հավաքականի երկրպագուին արդեն երեք շաբաթ է` պահում են ֆիննական բանտում

15:20 05.11.2019

Հայաստանի հավաքականի երկրպագու, First Armenian Front (FAF) շարժման  անդամ Երվանդ Իսմայիլյանին արդեն երեք շաբաթ է, ինչ պահում են ֆիննական բանտում: Նա բերման էր ենթարկվել Ֆինլանդիա-Հայաստան խաղի ժամանակ: «Տուրկու քաղաքում` հավաքականների հանդիպման ժամանակ, ֆինն երկրպագուների սադրանքներից հետո Երվանդի նյարդերը չդիմացան և նա չեզոք գոտու ուղղությամբ ծխարձակ ֆայեր նետեց, որը պատահաբար դիպչել էր ծագումով թուրք Veli-Pekka Huotari […]

̰
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվեց

15:15 05.11.2019

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունը մերժվեց: Պաշտպանները նման միջնորդությամբ էին հանդես եկել՝ նշելով, որ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում: Պաշտպանական կողմը դատարանին էր դիմել Գրիգորյանի խափանման միջոց-կալանավորումը գրավով փոխելու միջնորդությամբ: Նշենք, որ թեպետ բժշկական փորձաքննության արդյունքները ցույց էին տվել, որ Գրիգորյանի առողջական վիճակը չի խոչընդոտում, որ նա […]

̰
Գործադիրն ամփոփել է ամսվա գործունեությունը

15:07 05.11.2019

Կառավարությունը ներկայացրել է գործունեության հոկտեմբեր ամսվա ամփոփումը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառմանը դեմ են դատախազները

15:00 05.11.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քննարկում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի համարելու պաշտպանական կողմի միջնորդությունը։ Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազները դեմ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառմանը։ Դատախազները հայտարարեցին, որ Ռոբերտ Քոչարյանը կապեր ունի ՀՀ-ից դուրս, և տևական ժամանակ բնակվել է ՀՀ-ից դուրս, ինչը մեծացնում […]

̰
Ժողովուրդը հեղափոխությունը  չէր անում, որ տրանսգենդերները ակտիվանան, հրապարակում մեյմունություն անեն․ Գ․ Պետրոսյան

14:57 05.11.2019

Երբ իրենք քննադատում են իշխանությունների գործելաոճը, իշխանություններն իրենց հակադարձում են, թե պետք չէ մսխել հեղափոխության արժեքները։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ «Էդ հեղափոխություն արած ժողովուրդը նրա համար չէր հեղափոխություն անում, որ տրանսգենդերները ակտիվանան, նրա համար չէր հեղափոխություն անում, որ գան, Հանրապետության հրապարակում մեյմունություններ անեն, նրա համար չէր հեղափոխություն անում, […]

̰
Պաշտպանները միջնորդել են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը

14:22 05.11.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն է: Նիստի ընթացքում  քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավը կիրառելու միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահը  կալանքի տակ է հունիսի 25-ից: Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը պետք է […]

̰
Կարագանդայի ծեծկռտուքի գործով անցնող Մալխասյան եղբայրներից մեկն ազատ է, մյուսը՝ ազատության սահմանափակումներ ունի

14:09 05.11.2019

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրյալներ Մալխասյան եղբայրներից Սոխակն այսօր դատարանի վճռով ազատվել է քրեական պատասխանատվությունից, իսկ Թորգոմի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4․5 տարով ազատության սահմանափակումը: Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի գյուղապետ Լյովա Աբրահամյանը, որ Մալխասյան եղբայրների բարեկամներից է, SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ զանգահարել է հարազատներին, զրուցել են: Նա նշեց՝ տղաներից […]

̰
Այստեղ տեսնում եմ կոռուպցիոն ռիսկ, տեսնում եմ լոբբինգ. ինչո՞ւ են վիճում փոխնախարարն ու «Իմ քայլի» պատգամավորները

14:06 05.11.2019

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծն է ներկայացվել ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում: Կառավարության անունից այն ներկայացրել է առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը: Ասել է. «Մեծածախ դեղերի առևտրով զբաղվող ընկերությունների լիցենզավորման մասին դրույթը կարիք կա փոխելու, սահմանված էր, որ մեծածախով զբաղվողները պետք է առանձնացվեն մանրածախից և առանձին լիցենզավորվեն, սակայն որևէ […]

̰
Փրկարարները ջրատարից դուրս են բերել 53-ամյա տղամարդու դին

13:55 05.11.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նոյեմբերի 5-ին` ժամը 11:59-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Սիս գյուղի ջրատարում քաղաքացու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրատարից դուրս են բերել Գուրգեն Հ.-ի դին (ծնված 1966 թ.) և մոտեցրել […]

̰
Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակն օր օրի լավանում է. Լևոն Քոչարյան

13:47 05.11.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուց՝ Լևոն Քոչարյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է միայն ինքը մասնակցում դատական նիստերին, իսկ ընտանիքի մյուս անդամները երբեք չեն գալիս: «Ես այդպես ուզեցի, նպատակահարմար չենք գտնում բոլորով գալ»,- ասաց նա: Հարցին՝ դատական նիստին ներկա կլինի՞ հայրը, արդյո՞ք հետվիրահատական խնդիրներ չկան, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ խնդիր կլինի, հետվիրահատական խնդիրները լուծված […]

̰
Հունաստանի նախագահը տիկնոջ հետ ժամանել է Հայաստան

13:45 05.11.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախագահը այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Դատական նիստին ներկա են բոլոր ամբաստանյալները. մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը

13:39 05.11.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Դատական նիստին ներկա են բոլոր ամբաստանյալները՝ Սեյրան Օհանյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։ Դատական նիստը ընթանում է առանց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի։ Քոչարյանի աջակիցները վերջինիս մուտքը նիստերի դահլիճ ընդունեցին ծափողջույններով և «Քոչարյան հերոս» վանկարկումներով, […]

̰
Հակառակորդը պետք է չունենա որոշակի առավելություններ զինատեսակի առումով. Քոչարյան

13:32 05.11.2019

Մեր զինվորները զոհվում են մեր դաշնակցի վաճառած զենքից, ձեր տեսակետը ո՞րն է այս հարցում: Պաշտպանության նախարարությունում ՀԱՊԿ նիստի ընդմիջմանը այս հարցն ուղղեցին լրագրողները Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին: «Դուք ուզում եք, որ ես ասեմ՝ դա վատ բան է: Ես դա կասեմ, դա շատ վատ բան է: Բայց մի´ մոռացեք, որ […]

̰
Նվազագույն աշխատավարձը 55000 դրամի փոխարեն 68 հազար դրամ սահմանելու մասին նախագիծն ընդունվել է

13:30 05.11.2019

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից սահմանել 68 հազար դրամ և սահմանել բազային աշխատավարձի տոկոսային միջակայքը, որը նախատեսված էր 80-120 տոկոս, առաջարկվել է 80-ից իջեցնել 70 տոկոս, որպեսզի պետական պաշտոնյաների աշխատավարձերի վրա […]

̰
Եթե պետք լինի, Հայաստանը կխոսի, հարցեր կբարձրացնի, հարցերի լուծմանը կհասնի. Ա․ Քոչարյանը՝ ՀՀ դիրքերի ուղղությամբ հնչող կրակոցների մասին

13:29 05.11.2019

ՊՆ-ում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: Լրագրողները զրուցել են Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ և հետաքրքրվել, թե ինչու Հայաստանը չի բարձրացրել Տավուշում հնչած կրակոցների հարցը: Ինչո՞ւ Հայաստանը չի խոսում այդ մասին, հարցրեց Shantnews.am-ի թղթակիցը: «Պարզապես Հայաստանն այս պահին դրա կարիքը չունի: Եթե պետք […]

̰
Անի Սամսոնյանն առաջարկել է փակել ԱԱԾ մեկուսարանն ու «Նուբարաշեն» ՔԿՀ-ն

13:28 05.11.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ներկայացրել է «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկներ. «1. Առաջարկում եմ փակել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը (ԱԱԾ մեկուսարան): Հիմնավորում։ ԱԱԾ մեկուսարանների անմխիթար վիճակի մասին խոսվել է բազմիցս։ ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը նախաձեռնում […]

̰
Ադրբեջանին էլ անհանգստացնում է, որ մենք Հայաստանին նորագույն զինատեսակներ ենք վաճառում

13:21 05.11.2019

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին: Նա նշեց՝ այստեղ անհանգստանալու կամ նեղանալու կարիք չկա: «Հայաստանին մատակարարվել է այնպիսի սպառազինություն, ինչպիսին նախկինում երբեք չի մատակարարվել: Այնպես որ, այս առումով՝ «զենք մատակարարելու» համար, հատկապես Ռուսաստանից նեղանալը մեղք է: […]

̰
Բեզոարյան այծերի զբոսանքը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

13:20 05.11.2019

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը տեսանյութ է հրապարակել, որում զբոսնում են բեզոարյան այծերը: https://www.facebook.com/khosrovforestreserve/videos/403461530594557/?__xts__[0]=68.ARD-_B1vXrxeqMWUtmbNDQVod_-4mYTSrpdupQGe_siLcq8z0wwZIwvyf6f2lbRyQi5F5jT-0V21YgcZeomca7Zdd1Ail01wBAgr3icDIM90O1kX0ONq7eG-HPXoPRl8edEj251Gj4YdWC8ZBKefcEZ0oTUYje9p11j5dFJppNb5-v1sB25zykQ8vP_b3V12caW9D2KCeeInnxNEcxBgtJNYL2r5QrpzWUSMHDOz_6nSGWqyXlTw1mIIkAEJZiWIsPcFhEv6Y9EcErWIX5s16a8E0d9B7KE-jw_wRHq0ZEgA6opjWHnynRj9LPrL–ygu6fueYO6r21WFaGEWuyg3iWSqzfaSu5apJ1uBg&__tn__=-R

̰
Զոհրաբ Մնացականյանը Ստոկհոլմում ԱլԳ տասնամյակին նվիրված Նախարարական երկխոսությանը կմասնակցի թեմատիկ քննարկմանը

13:16 05.11.2019

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ստոկհոլմում մեկնարկել է ԱլԳ տասնամյակին նվիրված Նախարարական երկխոսությունը, որի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայիկոյի, Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի և Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդի հետ կմասնակցի թեմատիկ քննարկմանը:

̰
Սիս գյուղի ջրատարում քաղաքացու դի է հայտնաբերվել

13:10 05.11.2019

Նոյեմբերի 5-ին` ժամը 11:59-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Սիս գյուղի ջրատարում քաղաքացու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Նախագիծը սենց պիտի լինի, որ մատաղի նման ընդունելի լինի. Գևորգ Պետրոսյան

13:04 05.11.2019

ԱԺ-ի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի  քննարկման ժամանակ հեղինակ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ այն առաջին ընթերցմամբ քննարկվել ու ընդունվել է, եղել են առաջարկություններ, որոնք ևս ընդունել են: Այս հանգամանքը չվրիպեց պատգամավոր Գևորգ Պետրոսյանի աչքից, որն արձագանքեց. «Նախագիծը սենց պիտի լինի, որ մատաղի նման ընդունելի լինի»: […]

̰
Հայաստանն այդ թեմայով ՀԱՊԿ-ին չի դիմել. Զատուլինը՝ Հայաստանի դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին

12:58 05.11.2019

ՊՆ-ում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: Ընդմիջմանը լրագրողները զրուցել են ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ: Հարցեր են հնչել Լեռնային Ղարաբաղում և Տավուշում հնչող կրակոցների վերաբերյալ: «Վերջին շրջանում Ադրբեջանը նոտա էր հղել իմ՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու հետ կապված, եթե […]

̰
ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկվել, և դրա մասին խոսակցություն էլ չկա․ Ալեն Սիմոնյան

12:52 05.11.2019

ՀԱՊԿ խորհրդարանական վերաժողովի քննարկումների շրջանակներում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Հայաստանը մշտապես այս և բոլոր այլ մակարդակներում բարձրացնում է Ադրբեջանին ՀԱՊԿ անդամների կողմից զենք վաճառելու անթույլատրելիությունը։ «ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկվել, ու նույնիսկ դրա հետ կապված խոսակցություն էլ չկա, ու ես չեմ կարծում, որ դա ճիշտ է»,- ասաց Սիմոնյանը։ Նա ասաց, որ […]

̰
Ընդհանուր վտանգների հարցում մեր մոտեցումները ընդհանուր են. վարչապետի ելույթը ՀԱՊԿ ԽՎ նիստում

12:46 05.11.2019

ՊՆ-ում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպմանը ողջունել է ներկաներին և հանդես եկել բացման խոսքով: «Հարգելի´ ընկերներ, հարգելի´ գործընկերներ, ուրախ եմ բոլորիդ հյուրնկալել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում, շատ ուրախ եմ, որ խորհրդի առաջին արտագնա նիստն անցկացվում է Հայաստանում: ՀԱՊԿ-ը մեզ […]

̰
Մեր քննարկումներում տարաձայնություններ ի հայտ չեն եկել․ Զատուլինը՝ ՀԱՊԿ ԽՎ քննարկումների մասին

12:43 05.11.2019

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քննարկումներում, որոնք ընթանում են Հայաստանում՝ Երևանում, տարաձայնություններ ի հայտ չեն եկել։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանեց Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավարի ղեկավար Կոնստանտին Զատուլինը։ «Ինչ վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարին, ես կարծում եմ՝ ՀԱՊԿ անդամները հստակ պատկերացնում են ահաբեկչության սպառնալիքը և դրա դեմ պայքարի անհրաժեշտությունը: ՀԱԿՊ-ի կազմում Կենտրոնական Ասիայի երկրներ […]

̰
BACK_TO_TOP