12:36 05.11.2019
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2020 թվականի պետական բյուջեի մասին նախագծին՝ չնայած հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի դեմ լինելուն։ «Խնդրում եմ կողմ քվեարկել»,- շփոթված ասաց Թանդիլյանը, ապա ուղղեց ինքն իրեն և ուղղակի խնդրեց քվեարկել։ Քվեարկության ժամանակ դեմ արտահայտվեցին Թանդիլյանն ու ԲՀԿ պատգամավոր Արթուր Գրիգորյանը։ Չնայած երկու դեմ ձայներին՝ հանձնաժողովի մյուս, […]
12:35 05.11.2019
Եթե քաղաքացին համատեղությամբ է աշխատել, անհրաժեշտ է նրա ստաժը սահմանել մեկից ավելի և ըստ այդմ հաշվարկել կենսաթոշակը: Առաջարկությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագամավոր Տիգրան Ուրիխանյանինն է, որին դեմ է կառավարությունը: Այն քննարկվել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որի օրակարգում 9 հարց է ներառված: «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին […]
12:28 05.11.2019
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործի քննության ժամանակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց գրություն՝ ստացված Մանվել Գրիգորյանից: Գրության մեջ նշվում է, որ Գրիգորյանը իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը, մոտ 109 միավոր անշարժ գույքը, որի 20 տոկոսն է […]
12:27 05.11.2019
ՊՆ-ում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, իսկ ժամը 13:00-ին տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը: Ընդմիջմանը լրագրողները զրուցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ և հետաքրքրվել, թե ինչ հարցեր է պատրաստվում բարձրացնել հայկական կողմը նիստերի ընթացքում: Արդյո՞ք Տավուշի մարզի ուղղությամբ հնչած կրակոցների և Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք […]
12:20 05.11.2019
Ղազախստանում դատարանը հրապարակել է Կարագանդա քաղաքում հայերի, ադրբեջանցիների ու ղազախների մասնակցությամբ ծեծկռտուքի ու սպանության գործով դատավճիռները: Հստակ չէր, սակայն, ծեծկռտուքի մասնակիցներից ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանի ճակատագիրը: Վերջինս թաքնվել էր իրավապահներից, ապա արդեն Ռուսաստանում հանձնվել իրավապահներին: Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Գուրուրյանը դեռ Ռուսաստանում է, արտահանձնման գործընթաց կա, բայց […]
12:12 05.11.2019
2020 թվականի բյուջեի մասին օրենքը հակասում է մի քանի այլ օրենքների, որոնցով սահմանվում են այս կամ այն ոլորտին հատկացվելիք գումարները՝ հարաբերական արտահայտությամբ։ Այս մասին ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը մի քանի անգամ բարձրաձայնել է բյուջեի նախաքննարկումների ժամանակ։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր այս մեղադրանքներին պատասխանեց, որ մի օրենքով՝ բյուջեի մասին օրենքով, հնարավոր չի խախտել մեկ այլ […]
12:02 05.11.2019
Վարչապետի որոշմամբ` Լևոն Մելիքյանն ազատվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Լևոն Մելիքյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:
11:56 05.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն: «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով. Վրեժ Գաբրիելյանին նշանակել փրկարար ծառայության տնօրեն»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
11:48 05.11.2019
Իսրայելական «The Jerusalem Post» պարբերականում ծավալուն խմբագրական է հրապարակվել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին: Խմբագրականում նշվել է, որ Իսրայելը այլևս պատճառ չունի Թուրքիայի արձագանքից վախենալու համար, և պետք է հետևի պատգամավորներ Յաիր Լապիդի ու Գիդեոն Սաարի խորհրդին, այսինքն ՝ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Որպես ցեղասպանությունից հետո ստեղծված պետություն՝ Իսրայելը շատ լավ գիտի, թե ինչ […]
11:41 05.11.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է աշխատանքային այցով և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Ողջունելով Վյաչեսլավ Վոլոդինին ՀՀ Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ սա նշանակալի իրադարձություն է, քանի որ Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի արտագնա […]
11:39 05.11.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչև 1934 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում և ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած […]
11:24 05.11.2019
Առցանց ոլորտում ազատության մակարդակով 2019 թվականին Հայաստանը Եվրասիայի առաջատարն է ճանաչվել: Այս մասին է վկայում Freedom House իրավապաշտպան կազմակերպության Freedom on the Net 2019 զեկույցը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։ Համաշխարհային մակարդակով Հայաստանն առցանց ազատության ոլորտում զբաղեցրել է 8-րդ տեղը՝ Միացյալ Նահանգներից հետո, Ֆրանսիայից առաջ: Հայաստանի Հանրապետությունն առցանց ոլորտի ազատության մակարդակով առաջ է անցել ոչ միայն […]
11:22 05.11.2019
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ՌԴ պետդումայի ղեկավարն արդեն Հայաստանում է: Վերջինիս ինքնաթիռի վայրէջքի կադրերին կից՝ Սիմոնյանը գրել է. «Հայաստան ժամանեց ՌԴ պետդումայի ղեկավար Վ.Վ.Վոլոդինը»:
11:10 05.11.2019
ՀՀ առողջապահության նախարարությունը գրիպի դեմ պայքարի վերաբերյալ սոցիալական հոլովակ է ներկայացրել։ «Եթե սուր շնչառական վարակի ախտանշաններ ունեք, մնացե՛ք տանը: Հակաբիոտիկները գրիպի և այլ վիրուսների դեմ ազդեցություն չունեն»,-ասված է տեսանյութին կից գրառման մեջ։ https://www.facebook.com/ministryofhealthcare/videos/1146776785511521/
11:08 05.11.2019
Այս տարի առաջին անգամ պետական պարտքերը ներգրավվել են բացառապես ծրագրային ձևով, ոչ թե բյուջեի ֆինանսավորման համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Այդ վարկերն էլ, ըստ նախարարի, արտոնյալ պայմաններով են։ Նա հիշեցրեց, որ նախկինում Հայաստանը ցածր եկամուտ ունեցող երկրների դասին էր պատկանում, իսկ հիմա՝ միջին։ «Հիմա էլ համոզված ենք, որ հոգնել […]
11:05 05.11.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել բարեգործական միջոցառումից՝ կից նշելով. «Ներկա եմ գտնվել «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության ամենամյա բարեգործական ընթրիքին։ Կազմակերպության ուշադրության կենտրոնում են մանկական գլխուղեղային կաթված ունեցող երեխաները։ Երեխաների հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեն շատ թանկ էր, զրույցները՝ ջերմ ու հաճելի»:
10:58 05.11.2019
2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է, որ առողջապահության ոլորտի ծախսերը կաճեն 22 տոկոսով, իսկ 11 տոկոսով կավելանա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների ֆինանսավորումը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ֆինանսների նախարարը։ Ըստ գերատեսչության ղեկավարի՝ գրեթե 11 տոկոս աճ է նախատեսված նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գծով միջոցառումների ֆինանսավորման համար։ Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ […]
10:46 05.11.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ավարտվել է շանտաժի եղանակով անձին սեռական հարաբերության հարկադրելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ […]
10:44 05.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է հայկական գինու մասին «Ֆորբս»-ի հրապարակումը՝ կից հետևյալ գրառումն անելով. ««Ֆորբսը»՝ հայկական գինու հիանալի որակի և պայծառ ապագայի և Հայաստանում տեղի ունեցած Գինու հեղափոխության մասին: Հոդվածի հեղինակն ասում է, որ Թավշյա հեղափոխությանը զուգահեռ՝ Հայաստանում տեղի է ունեցել նաև Գինու հեղափոխություն, որովհետև գինու սրճարանները տասն անգամ աճել են, և միայն 2018 […]
10:27 05.11.2019
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Էրիկ Արարատի Հարությունյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։ https://www.facebook.com/arcrun/posts/2579543498747909
10:17 05.11.2019
04.11.2019թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Էրիկ Հարությունյանը մահացել է: Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ […]
10:06 05.11.2019
Արդարադատության նախարարությունը մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թ. գործողությունների ծրագրի նախագծերի մշակման գործընթացն առավել մասնակցային դարձնելու նպատակով ռազմավարական փաստաթղթերի շուրջ հանրային քննարկումների շարք է անցկացրել նաև ՀՀ մարզերում: Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արդարադատության նախարարության և Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության համատեղ ջանքերով 2019 թվականի հոկտեմբերի […]
09:45 05.11.2019
Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ նոյեմբերի 5-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այցին ընդառաջ Պրոկոպիոս Պավլոպուլոսը հայտարարություն է տրամադրել «Արմենպրես»-ին: «Հույն-հայկական հարաբերությունները, որոնք հասել են բացառիկ մակարդակի, արմատներով գնում են դեպի հեռավոր անցյալ և հիմնված են ամուր բարեկամության, փոխըմբռնման, ինչպես նաև ստեղծարար ու արդյունավետ համագործակցության վրա: Մեր հարաբերություններն իրավամբ հասել են այն […]
09:45 05.11.2019
Նոյեմբերի 4-5-ը Երևանում անցկացվում են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդի և խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստերը: Նոյեմբերի 5-ին՝ ժամը 09:45-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, ժամը 11:00-ին՝ լիագումար նիստը: Մասնակցում են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը, Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, Ղրղըզստանի խորհրդարանի […]
09:40 05.11.2019
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի քաղաքացու հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքը նրա օգտին լուծելու համար ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը և նույն բաժանմունքի տեսուչներից մեկը հետաքննիչի հետ բանակցելուց հետո, […]
09:32 05.11.2019
Նոյեմբերի 4-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ մոտ 1.3 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ մոտ 700 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
09:23 05.11.2019
Նոյեմբերի 4-ին` ժամը 20:09-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ «Հարյուրի ձոր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Հարություն Մ., […]
09:15 05.11.2019
Նոյեմբերի 5-ին` ժամը 02:09-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասում` «Mazda» ավտոսրահի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից երկու և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսում (վարորդ՝ Լևոն Շ.): Հրդեհը մեկուսացվել […]
08:37 05.11.2019
«168 ժամ»-ը գրում է․ «Երբ իռլանդական «Ryan Air» փոքր բյուջետային ավիաընկերության՝ մեծ շուքով ու առավել մեծ աղմուկով հայկական շուկա մուտք գործելն ազդարարվեց, համատեղ ասուլիսի ընթացքում, 168.am-ի հարցին, թե որոշ ուղղությունների համար հնարավոր է տոմս ձեռք բերել անգամ 20 դոլարով, բայց Հայաստանում կա օդի տուրքի հարկ, որի գումարը կազմում է մոտավոր 20 դոլար, այդ պարագայում ինչպե՞ս […]