19:44 05.11.2019
Գյումրիի հայտնի պատմական շինություններից մեկը` «Մեր մանկության տանգոն» ֆիլմի պատշգամբի շենքը հավակնում է դառնալ կրթական ու արտադրական կենտրոն: Շենքը ձեռք բերելու հայտ է ներկայացրել «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, որը Գյումրիում կրթական ծրագրերի ընդլայնման հեռանկարներ ունի: Ընկերության ղեկավարությունն այսօր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ քննարկել է Գյումրիում այս տարվա սեպտեմբերից համատեղ իրականացվող կրթական ծրագրերի ընթացքն […]
19:43 05.11.2019
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալ Գ.Տ.-ի կողմից իր եղբոր՝ կալանավորված անձ Ռ.Մ.-ի անվամբ բերված հանձնուքը: Զննության արդյունքում պարզվել է, որ արմավի 2 տուփերից մեկում 24 հատիկների կորիզների փոխարեն քողարկված են եղել դրանց նմանությամբ պատրաստված, ափիոն տեսակի թմրամիջոց հիշեցնող, առանձնապես խոշոր չափի՝ 29.59 […]
19:35 05.11.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է Արմավիրի մարզի 27-ամյա բնակչին առևանգելու դեպքի հանգամանքները: Երկու անձ կալանավորվել է: Նախնական տվյալներով՝ 2019թ. հոկտեմբերի 26-ին, Արմավիրի մարզի 27-ամյա բնակիչը ահազանգել է ոստիկանություն և հայտնել իրեն առևանգելու և ծեծի ենթարկելու մասին: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ […]
19:07 05.11.2019
Տանկային ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական գիտելիքների ամրապնդման և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով նոյեմբերի 4-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զորավարժարանում անցկացվել են մեքենավարման գործնական պարապմունքներ։ 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները նոյեմբերի 4-ին անցկացրել են մարտական հրաձգությամբ մարտավարական-մասնագիտական վարժանքներ։ Վարժանքներն անցկացվել են ցերեկային և գիշերային պայմաններում, մարտական տարբեր իրավիճակներում: Զինծառայողների կրակային պատրաստության մակարդակի ամրապնդման, հաստիքային […]
18:53 05.11.2019
Երևանում նոյեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ոստիկանության լրատվական ծառայությունից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ 35 տարեկան տղամարդը «Հաղթանակ» կամրջից նետվել է Հրազդանի կիրճը, իսկ հերթապահ ոստիկանը քաղաքացուն օգնության հասնելիս վրաերթի է ենթարկվել: Նրանք անգիտակից վիճակում տեղափոխվել են Համալսարանական թիվ 1 հիվանդանոց:
18:47 05.11.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ նրան նշանակելու որոշումը կայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը՝ դեմ գնալով ֆեդերացիայի որոշ անդամների կարծիքներին: Նշվում է, որ Գրիգորյանը «Բանանց» (այժմ «Ուրարտու») ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցի ու «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանի թեկնածուն է: Ըստ կայքի […]
18:44 05.11.2019
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 5-ին հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Ան Լինդեին Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել ամենայն հաջողություն այդ կարևոր առաքելությունում: Զոհրաբ Մնացականյանը և Ան Լինդեն գոհունակությամբ արձանագրել են, […]
18:27 05.11.2019
Հայաստանի և Հունաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը խոստացել է, որ Հունաստանը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի արագանա Հայաստանի համար Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացը: «Խոսեցինք մեր քաղաքացիների համար ԵՄ մուտքը պարզեցնելու մասին, որպեսզի մուտքի արտոնագրերը սովորական քաղաքացիների համար ազատականացվեն, և իմ […]
18:23 05.11.2019
Հունաստանի և Հայաստանի ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնեց, որ Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հայաստանի Հանրապետության նախագահն Արմեն Սարգսյանին առաջարկել է, որ իր երկիրը դառնա Եվրոպական Միությունում Հայաստանի թիվ մեկ գործընկերը: «Իմ բարեկամն առաջարկեց, որպեսզի Հունաստանը դառնա Եվրոպական Միությունում Հայաստանի համար թիվ մեկ գործընկերը՝ նշելով, իհարկե, որ Հայաստանն ունի շատ […]
18:22 05.11.2019
Զինված ուժերի տոնացույցում նոյեմբերի 5-ը նշվում է որպես Հետախույզի օր: Մասնագիտական տոնի կապակցությամբ զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներում անցկացվել են ՀՀ ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ:
18:20 05.11.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ԱԻՆ ղեկավար կազմին ներկայացրել է Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին: Շնորհավորելով գեներալ Գաբրիելյանին նշանակման կապակցությամբ՝ Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը իր անցած ճանապարհով և փորձառությամբ իրավմամբ արժանի է […]
18:20 05.11.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Նինոծմինդա-Հայաստանի սահման ավտոճանապարհի վերանորոգման առաջին փուլն ավարտվել է։ Ընդհանուր 23 կմ ավտոճանապարհի 15 կմ ճանապարհահատվածը՝ Օրլովկա գյուղից մինչև Հայաստանի սահման, արդեն վերջնականապես պատրաստ է, իսկ Նինոծմինդա-Օրլովկա 7.5 կմ երկրորդ հատվածի վերանորոգման աշխատանքների համար վերջնաժամկետ է ընտրվել մինչև 2020 առաջին կիսամյակը։
18:17 05.11.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ նոյեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ԱԻՆ ղեկավար կազմին է ներկայացրել Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին: Շնորհավորելով գեներալ Գաբրիելյանին նշանակման կապակցությամբ՝ Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ Վրեժ Գաբրիելյանը իր անցած ճանապարհով և փորձառությամբ իրավմամբ արժանի է զբաղեցնելու […]
18:11 05.11.2019
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Պոլսի Հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը, որով սահմանափակվում էր արտասահմանաբնակ եպիսկոպոսների մասնակցությունը ընտրություններին, հայտնում է Ermenihaber-ը: 85-րդ պատրիարքի ընտրությունը կազմակերպող Նախաձեռնարկ մարմինը որոշում էր կայացրել չբողոքարկել այս կանոնադրությունը: Կանոնադրությամբ պարտադրվող սահմանափակումը որոշակի դժգոհություն է ստեղծել պոլսահայ համայնքում: Վերջերս ստեղծված «Հանրային նախաձեռնող խումբը» դատական հայց է ներկայացրել […]
18:05 05.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է առողջապահության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը: Քննարկումը ծավալվել է նախարարության 2020թ. առաջնահերթությունների, գերակա խնդիրների, միջոցառումների և բարեփոխումների շրջանակում անելիքների շուրջ։ Անդրադարձ է եղել ժողովրդագրական իրավիճակի բարելավման, դեղորայքային ապահովման ուղղությամբ նախատեսվող ու նաև առողջապահության պետական նպատակային ծրագրերին: Արծարծվել են առողջության առաջնային պահպանման բուժհաստատությունների կարողությունների զարգացմանը, պատվաստումներին, դեղերի շուկային, […]
18:00 05.11.2019
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը դիմավորել և ողջունել են Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին և տիկին Վլասիա Պավլոպուլուին: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։ Նախագահներ Արմեն Սարգսյանը և Պրոկոպիոս […]
17:56 05.11.2019
Նոյեմբերի 5-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Ներկա են եղել ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, տարածքային վարչությունների, բաժինների պետեր ու միջին խմբի ծառայողներ։ Արման Սարգսյանը, ողջունելով ներկաներին, խոսել է նախորդ օրը ոստիկանների կողմից կաշառք ստանալու դեպքի մասին։ Նա նշել է, որ ոստիկանությունը շարունակելու է […]
16:51 05.11.2019
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրում և կոմբինատում իրականացրած զննման արդյունքում խախտումներ է արձանագրել և վարչական տուգանքի ենթարկել ՓԲԸ-ի տնօրեն Անդրեյ Սինյակովին, հայտնում է «Էկոլուր»-ը: Տեսչական մարմինը սույն թվականի հուլիսի 2-ին վարչական վարույթ էր հարուցել՝ պարզելու «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման […]
16:46 05.11.2019
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է Ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագիծը: Առողջապահության նախարարի տեղակալից պատգամավորները հետաքրքրվել են, թե ովքե՞ր են խախտումները վերահսկողները, ի՞նչ տուգանքներ են սահմանվելու և ի վերջո, ինչո՞ւ է արգելվում նաև արտաքնապես ծխախոտի նման, բայց ծխախոտային հումք չպարունակող արտադրանքի իրացումը […]
16:43 05.11.2019
ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Պետական եկամուտների կոմիտեի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետ Արսեն Սառիկյանը նոյեմբերի 5-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 2 տնտեսվարողի: 2019թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 112 տնտեսվարող: 70 հարկ վճարողի դիմում բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների […]
16:30 05.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Freedom House -ի հրապարակած տարեկան զեկույցին: «Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Համացանցի ազատության մասին տարեկան զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը աննախադեպ առաջընթաց է գրանցել և Ֆրանսիայի հետ կիսում է 8-րդ հորիզոնականը: Ըստ զեկույցի՝ Հայաստանը այն 3 երկրներից մեկն է, որը 2019-ին գրանցել է ամենամեծ առաջընթացը: Հիշեցնեմ, […]
16:30 05.11.2019
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը դիմավորել և ողջունել են Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին և տիկին Վլասիա Պավլոպուլուին: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։ Նախագահներ Արմեն Սարգսյանը և Պրոկոպիոս […]
16:16 05.11.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել դատարանի դահլիճում. «Ես չեմ կարող 10 տարի անց փոխել իմ պայմանագիրն արտակարգ դրություն մտցնելու մասին, դա պատմական փաստ է, չեմ ժխտում, ստորագրել […]
16:12 05.11.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում հոր լուսանկարներն է հրապարակել և հուշեր ներկայացրել՝ տեղեկացնելով, որ հայրը մահացել է: «Ուզում եմ ձեզ մի փոքր պատմել հայրիկիս մասին։ Հայրիկս իրենց գյուղի առաջին ուսանողն էր։ 1969 թվականին ընդունվեց Պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի բաժինը։ Իր կյանքի երկրորդ տասնամյակում արդեն Երևանի ամրանների գործարանի գլխավոր կոնստրուկտորն էր՝ երիտասարդ, ստեղծագործ, […]
16:10 05.11.2019
Ինրպես արդեն հայտնել ենք,նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ: Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտտուտից հայտնում են, որ Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հունաստանի նախագահին ուղեկցում էին Շրջակա միջավայրի նախարար […]
16:02 05.11.2019
«Մենք ապրում ենք շատ բարդ միջազգային հարաբերությունների դարաշրջանում, և այդ հարաբերությունները հիմնվում են միջազգային իրավունքի մի քանի հիմնական սկզբունքների վրա, այդ թվում՝ տարածքային ամբողջականության, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի»: Այս մասին այսօր ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա նշեց՝ կարծում է, որ պետք չէ ավելի բարդացնել այդ բարդ […]
15:56 05.11.2019
ՀՀ ԱԱԾ-ն ներկայացրել է 2019թ. հոկտեմբեր ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված դիմումների, բողոքների, առաջարկությունների, հարցումների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն: Վարչապետի աշխատակազմից վերահասցեագրված դիմումները հաշվարկված են ընդհանուրի մեջ:
15:52 05.11.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում սելֆի է հրապարակել: «Սելֆի ՀԱՊԿ գործընկերների հետ։ Հ.Գ. Վարդագույն լույսն անջատելու ձևը չգտանք»,- գրել է նա: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սելֆի էր հրապարակել ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: