08:55 02.11.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ձյուն է տեղացել նաև Մարալիկում։ Ավելի վաղ Սուրենյանը լուսանկարներ էր հրապարակել ձնապատ Աշոցքից։ https://www.facebook.com/photo.php?fbid=2719483161448249&set=a.519925858070668&type=3&theater
08:37 02.11.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-15։00 Սարմի փողոցը, 11։00-17։00 Մաշտոցի պող. 5, 5Ա, 5Բ, 5Գ, 5Դ շենքերը, Սարյան փ. 36, 38, 40, 40Ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Օդանավակայանի 50 փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Լեփսիուսի […]
08:11 02.11.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Ձեր նախկին դասախոսը՝ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, Հաց բերողի հետ կապված՝ օրերս տեսակետ հայտնեց, Դուք՝ որպես արդարադատության ջատագով, պատրաստվո՞ւմ եք վերանայել Հաց բերողի մահվան հանգամանքները, որպեսզի նախադեպը չկրկնվի` հարցրինք Ռուստամ Բադասյանին։ «Իմ լիազորությունների մեջ չի մտնում որեւէ քրեական գործի վերաբացումը»: Խնդիրը վերաբացումը չէ, խնդիրը մեռնող արդարադատությունն է․ որպես քաղաքացի՝ այդ […]
00:03 02.11.2019
Կոտայքի մարզում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 18։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Վիգեն Ն-ն իր վարած ЗИЛ մակնիշի 42 ԼՕ 950 համարանիշի ավտոմեքենայով Սոլակ գյուղի վերջնամասում դեռևս անհայտ պայմաններում կորցնելով ավտոմեքենայի ինքնակառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջի վրայից ընկնելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում՝ բախվելով ծառին, ։ Shamshyan.com–ի […]
00:00 02.11.2019
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում` օդում սպասվում է -1…-3, հողի մակերևույթին՝ -4…-5 աստիճան։ Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 1-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև, 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700 մ և ավելի բարձրության վրա՝ կտեղա առաջին […]
23:26 01.11.2019
Այս պահին Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու ներգրավված մասնագիտական ուժերը վնասազերծում են այգու հարակից տարածքներում թափառող շներին։ Ընդ որում «վնասազերծում են» ասածը նշանակում է «թմրեցնում են»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը և կից տեսանյութ հրապարակել։ «Կենդանիները համապատասխան հիմնարկում կենթարկվեն փորձաքննության։ Զուգահեռաբար, իրավապահ մարմինները զբաղվում են վերջին երկու օրերի […]
23:16 01.11.2019
Այսօր խորհրդարանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը նվիրված քննարկում է կազմակերպվել: Եվրոպացի պատվիրակները հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին, չնայած այն հանգամանքին, որ զուգահեռաբար մի քանի ակցիա էր ընթանում խորհրդարանից դուրս: Կոնվենցիայի շուրջ ծավալված օրվա իրադարձությունները՝ տեսանյութում:
23:03 01.11.2019
ԱՄՆ ռեալիթի շոու աստղ Քիմ Քարդաշյանը իր թվիթերյան էջում լողազգեստով լուսանկար է հրապարակել և մակագրել. «Օրինական շիկահեր»: Նա կրկնօրինակել է Ամանդա Բրաունի համանուն վեպի հիման վրա նկարահանած «Օրենքով շիկահերը» կատակերգությունից Վուդսի կերպարը։ Քիմը լուսանկարում հագել է կանաչ, թեփուկներով պատված լողազգեստ, իսկ վերջինիս մազերը շեկ են: https://twitter.com/KimKardashian/status/1189956276433739776
23:00 01.11.2019
Հայերը հավատարիմ ժողովուրդ են, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը այսօր երկրի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Անդրադառնալով երկրում ապրող այլազգիներին՝ նա հայերի մասին առանձնահատուկ ջերմությամբ է խոսել․ «Հայերը ստեղծել են համայնք, ընկերություններ և կազմակերպություններ, պահպանել են իրենց ավանդույթներն ու եկեղեցիները, նրանք ունեն դպրոցներ, որոնք պահպանում են իրենց յուրատիպությունը: Կարևոր է նշել, որ հայերը Սիրիական […]
22:50 01.11.2019
Փոխգնդապետ Արա մԽիթարյանը կոմայից դուրս է եկել, թեեւ դեռ կայուն չէ վիճակը, Hraparak.am-ի թղթակցին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Սեպտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի մոտ աննշան դրական դինամիկա է նկատվում, թեև վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ինչպես տեղեկացանք թե՛ Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, թե՛ Քննչական կոմիտեի […]
22:18 01.11.2019
Կենդանաբանական այգու տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Մինչ այդ կենդանաբանական այգու կայքը տեղեկացրել էր, որ թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքն է տեղի ունեցել: Ոհմակն այս անգամ հարձակվել էր մուֆլոնների վրա: Այգում պահվող 19 մուֆլոնից 3-ն անկել են: Հիշեցնենք՝ նախորդ օրը շների հարձակման հետևանքով 3 կարմրավիզ կենգուրու էր անկել: Մանրամասները՝ տեսանյութում։
22:05 01.11.2019
Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+80C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+200C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -3…-60C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -16…-170C, առավելագույնը՝ +23…+240C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ […]
21:40 01.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր ներկա է գտնվել «Երևան ջազ ֆեստ-2019» հոբելյանական հինգերորդ ամենամյա միջազգային փառատոնի փակման արարողությանը։ Վարչապետն ընտանիքի հետ ունկնդրել է «Երևան ջազ ֆեստ-2019»-ը եզրափակող համերգը, որի ընթացքում ցուցադրվել է հայկական ջազին նվիրված առաջին անիմացիոն ֆիլմը։ Համերգին ելույթներ են ունեցել հայտնի երաժիշտներ Վահագն Հայրապետյանը, Հրանտ Սթյուարթը, Ջոն Մարշալը և Լյուսի […]
21:29 01.11.2019
Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի աջակիցների թիվը հասել է 22-ի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: «Կոնգրեսի վերին պալատում` Սենատում, մեր բանաձևի աջակիցների թիվը դարձավ 22: Միացան ևս 2 հանրապետական սենատորներ՝ Միթ Ռոմնին և Ջոն Քորնին»,- գրել է Սարգսյանը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած […]
21:07 01.11.2019
Հայաստանի շախմատի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում 2.5:1.5 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մեր հավաքականի կազմում միակ հաղթանակը սպիտակներով տոնեց Արման Փաշիկյանը, մյուս երեք պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Հայաստանի հավաքականի կազմում են` Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը և Հայկ Մարտիրոսյանը։
20:40 01.11.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել․ «Արդյո՞ք ուսուցչի նվազագույն աշխատավարձը տարածվո՞ւմ է դպրոցի վարչական և մանկավարժական բոլոր աշխատողների վրա (տնօրեն, փոխտնօրեն, գրադարանավար, հոգեբան և այլն) և ի՞նչ ծանրաբեռնվածության համար է այն հաշվարկված: Ուսուցչի նվազագույն աշխատավարձի երաշխավորված չափը տարածվում է բացառապես հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների վրա: Ուսուցչի նվազագույն աշխատավարձը մեկ դրույքի համար […]
20:28 01.11.2019
Կենդանաբանական այգու աշխատակիցները կարճ ստուգայցի արդյունքում երկու շուն են հայտնաբերել։ Շները ստերջացված չեն։ Նրանք կտեղափոխվեն Կենդանաբանական այգու կլինիկա, որից հետո՝ Թափառող շների վնասազերծման ՀՈԱԿ-ին։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին լույս առավոտ՝ ժամը 06:00-ի սահմաններում․ Երևանի կենդանաբանական այգու տարածքում գրանցվել է թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքը: Ոհմակը հարձակվել է այգում պահվող թվով 3 մուֆլոնների (2 […]
20:21 01.11.2019
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի աշխատակիցները, իրացնելով ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 1-ի ժամը 14։10-ի սահմաններում, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Արշակունյաց փողոցից բերման են ենթարկել քաղաքացի Վ. Մ.-ին։ Վերջինիս մոտից անձնական զննությամբ առանձնացված փաթեթներում հայտնաբերվել են 20,47 գրամ քաշով, իսկ ավտոմեքենայից՝ 35․85 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին […]
20:11 01.11.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հերթականը՝ երկար ու խիստ սպասված լուրերի շարքից՝ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակվել է Գյումրի քաղաքի անբավարար տեխնիկական վիճակում գտնվող Անտառավան 3-րդ թաղամաս N26, Իսահակյանի փողոց N9, Ղուկասյան փողոց N29 շենքերի բնակիչների բնակարանային պայմանների բարելավման և Տիգրան Մեծ պողոտա N5 շենքի թվով 3 […]
19:55 01.11.2019
Ինչպես խթանել կանանց մասնակցությունը քաղաքականությունում: Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններից, նաև «Կուսակցությունների մասին» օրենքի ընդունումից առաջ այս հարցը Գյումրիում քննարկել են պատգամավորները և իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչները: Քննարկման նախաձեռնողը «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունն է: Հանրային քննարկման ժամանակ բանախոսները կարևորել են կուսակցությունների դերը, որոնք էլ, ըստ նրանց, պատասխանատու են քաղաքականության մեջ կանանց ակտիվացման։ Հասարակության մեջ այնպիսի հարաբերություններ […]
19:30 01.11.2019
Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքը փակվում է: 2 օր առաջ բուժանձնակազմը ծանուցվել է, որ բուժհաստատությունը լուծարում է իրենց հետ կնքած պայմանագրերը, այսինքն` ազատվում են աշխատանքից: Կառավարության որոշմամբ` հանրապետությունում գործելու է հակատուբերկուլյոզային միայն մեկ բուժհաստատություն Աբովյան քաղաքում, որն իրականացնելու է ստացիոնար բուժում, այսինքն` Շիրակի մարզի հիվանդներն այնտեղ են դիմելու, իսկ ամբուլատոր հսկողություն պոլիկլինիկաներն են սահմանելու: Եթե […]
19:26 01.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ (Կանադա) Միքայել Խարապյանի գլխավորությամբ: Վարչապետը նշել է, որ ուրախ է ՌԱԿ ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման համար և կարևորել նման ձևաչափով շփումները, քննարկումները: «Մեր վերջին հանդիպումը Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին Լոս Անջելեսում՝ ԱՄՆ […]
18:57 01.11.2019
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Ժողովի նիստերն ատենապետել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Ժողովին ներկա Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական տեղապահ Տ. Սահակ եպիսկոպոս […]
18:45 01.11.2019
«Հեռանկար»-ի տաղավարում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն անդրադարձել է «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությանը. «Մենք սկզբում կփոխենք «Կուսակցությունների մասին» օրենքը, հետո Ընտրական օրենսգիրքը, այնուհետև կաշխատենք Սահմանադրության փոփոխությունների վրա: Կարծում եմ՝ էստեղ տրամաբանության շեղում տեղի չի ունենում, որովհետև յուրաքանչյուր իրավական փաստաթուղթ իր խնդիրն է լուծում, և «Կուսակցությունների մասին» օրենքը ձևակերպում է այն միջավայրը, որը շատ կարևոր է մշակել, […]
18:43 01.11.2019
Նոյեմբերի 1-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության իրավաբանական վարչության անձնակազմին ներկայացրեց ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանին։ Արման Սարգսյանը բարեխիղճ ծառայության համար շնորհակալություն հայտնեց վարչության նախկին պետ Արկադի Մարգարյանին, որն անցել է երկարամյա ծառայության թոշակի։ Նույն օրը ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության անձնակազմին ներկայացրեց ստորաբաժանման նորանշանակ պետ, […]
18:30 01.11.2019
Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Չոր կամրջի վերանորոգման ժամանակ հայտնաբերված շիրմաքարերը տեղափոխվել են Խոջիվանքի հայկական պանթեոն: «Ուրախությամբ հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀԵԱ Վիրահայոց թեմի, Թբիլիսիի զարգացման հիմնադրամի և Վրաստանի մշակութային հուշարձանների պահպանության ազգային գործակալության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Թբիլիսիի Չոր կամրջի (მშრალი ხიდი, Сухой мост) վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերված հայերեն և […]
18:05 01.11.2019
Ազգային ժողովում բյուջեի նախաքննարկման ժամանակ քննարկվեց քննարկման առարկա դարձավ Իսրայելում Հայաստանի դեսպանության բացման դիմաց փոխադարձությամբ Հայաստանում Իսրայելի դեսպանության բացման հարցը։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հիշեց, որ Իսրայելում երկրի ԱԳՆ համակարգը գործադուլ է հայտարարել երկրի ֆինանսների նախարարության դեմ։ Հենց իր խոսելու ընթացքում Մնացականյանը չկարողացավ զսպել ծիծաղը։ «Մենք, բնականաբար, ծայրահեղ քայլերի չենք դիմում»,- ասաց Մնացականյանը։ Սա էլ […]
18:00 01.11.2019
Նոյեմբերի 1-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է Փրկարար ծառայության ամենշաբաթյա ընդլայնված հերթական խորհրդակցությունը, որը վարել է ծառայության տնօրենի պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվականից: Խորհրդակցությունը սկսելուց առաջ աշխատակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Լոռու մարզում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հիշատակը: Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան […]