14:33 01.11.2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր ԱԺ համատեղ նիստերում ներկայացրել է ոլորտի բարեփոխումները հաջորդ տարվա համար: 2020-ի բյուջեն կկազմի 495.5 մլրդ դրամ, որը գերազանցում է 2019-ի ցուցանիշը 10.8 տոկոսով, այսինքն՝ 47․98 մլրդ դրամով: Բաթոյանը նշեց, թե որ ուղղություններով են դրանք ծախսվելու: «Ուղղված են լինելու կենսաթոշակների 10 տոկոսով բարձրացմանը, որտեղ նախատեսում ենք նվազագույն կենսաթոշակի […]
14:32 01.11.2019
Ի՞նչ ակնկալիքներ կան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք այցից: Այսօր խորհրդարանում լրագրողներն այս հարցն ուղղեցին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ հիշեցնելով, որ մամուլում հրապարակումներ եղան այցի ընթացքում ինչ-որ լաբորատորիաների մասին փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ: «Ես չեմ մեկնաբանելու որևէ բան, որը բանակցվում է: Ինչ վերաբերում է իմ գործընկերոջ այցին, սա լինելու է պաշտոնական այց մեր […]
14:28 01.11.2019
Զարուհի Բաթոյանն այսօր ԱԺ-ում խոսեց նաև կուտակային կենսաթոշակային համակարգի ապահովման մասին՝ ընդգծելով, որ այս տարի հատկացումները ավելացել են, քանի որ պետության մասնակցությունն է ավելանում: Նշեց. «Նախատեսում ենք 70 մլրդ դրամի հատկացումներ, ճիշտ նշեցիք, որ հարցը տարբեր դաշտերում է ու միայն մեր մասով չի, միայն պիտի վստահեցնեմ, որ ցանկացած փոփոխություն իրականացնում ենք մասնակցային սկզբունքով: Որևէ այլ […]
14:27 01.11.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների խնդրանքով արձագանքեց BBC-ին իր տված հարցազրույցի մեկնաբանություններին: Նա նախ հիշեցրեց՝ արդեն խոսել է դրա մասին, ասաց՝ հավելելու բան չունի: «Ինձ քննադատում են, կան տարբեր մոտեցումներ, մեկնաբանություններ, դրանք հնչել են: Ես շատ ուրախ եմ, որ եղել է այդ հարցազրույցը՝ հաշվի առնելով հեղինակությունը և ծանրությունը, կշիռը, նշանակությունը այդ տիպի հարցազրույցի: […]
14:22 01.11.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին այսօր լրագրողները խնդրեցին արձագանքել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: «Մենք արդեն արձագանքել ենք, ԱԳՆ-ն հայտարարությամբ հանդես է եկել, սա չափազանց կարևոր է մեր հայ ժողովրդի համար արդարության հաստատման առումով, նաև ավելի լայն իմաստով: Սա բավական կարևոր է նաև նման ոճրագործությունների կանխարգելման գործընթացներում: Մենք ողջունել ենք շատ […]
14:17 01.11.2019
Պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հարց ուղղեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին՝ հետաքրքրվելով դայակների ծրագրի մասին, որը ենթադրում է երեխայի խնամքի փոխհատուցում կնոջ՝ աշխատանքի վերադառնալու դեպքում: Բաթոյանը պատասխանեց. «Դայակների ծրագիրն ամենամեծ պահանջարկ ունեցողն է, բայց բոլորը չէ, որ կարող են ընդգրկվել, դա չենք կարող անընդհատ անել, դա ենթադրում է առնվազն երկու տարվա վճարում, չափորոշիչները չեն […]
14:16 01.11.2019
«Արփի լիճ ազգային պարկ»-ի տնօրեն, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս տեղեկությունը նա հայտնեց SHANTNEWS.am-ի հետ զրույցում: Հովսեփ Սիմոնյանը նշեց, որ իր հրաժարականի պատճառը առողջական խնդիրներն են:
14:00 01.11.2019
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, նշել է, որ իր համար ևս անընդունելի էր քննարկումը փակ ձևաչափով անցկացնելը, քանի որ ժողովուրդը պետք է իմանա, թե իր կողմից վստահություն ստացած քաղաքական ուժը ինչպես է ներկայացնում խնդիրը: «Քննարկման ժամանակ մեր քաղաքական ուժը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք պատասխաններ չեն ստացել: […]
13:59 01.11.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին: Նա տեղեկացրեց՝ թիրախային և նպատակաուղղված աշխատում են, հիշեցրեց՝ բոլոր դիրքորոշումները, որոնցով հանդես են գալիս, հանրությանն առավել քան ծանոթ են: «Մենք աշխատում ենք թիրախային և հետևողական, այդ հանդիպումները մենք երբևէ չենք դանդաղեցրել, չենք ձգձգել գործընթացը, և վերջին հանդիպումը եղավ սեպտեմբերին, […]
13:54 01.11.2019
Զարուհի Բաթոյանն այսօր նախարարության 2020թ. բյուջեն ներկայացնելիս խոսեց նաև գիշերօթիկ հաստատությունների բարեփոխումների մասին: Խոսելով խնամքի ծառայությունների բարեփոխումների մասին` նշեց, որ խոսքը ոչ միայն ենթակայության ներքո գտնվող ծառայությունների մասին է, այլև տնային սպասարկման, տարեցների խնամքի և նման ծրագրերի: «Մեզ համար կարևոր է պատվիրակվող ծառայությունների ծավալի մեծացումը: Եթե խոսենք երեխաների շուրջօրյա խնամքի մասին, երեկ կառավարության որոշմամբ լուծարման […]
13:45 01.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցների հետ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել վարչապետին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու, Գերագույն հոգևոր խորհրդի նիստի անդամներին հանդիպելու համար և ներկայացրել նիստում քննարկվող հարցերի օրակարգը: Դիմելով ներկաներին, վարչապետ […]
13:39 01.11.2019
Ավան -Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։ Նիստին որպես տուժող ներկայացած ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ նյութական պահանջ չունի, սակայն կցանկանար, որ այլևս երբեք զանգվածային հավաքների ժամանակ չկիրառվեն «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ։ Դատավորը տեղեկացրեց, որ գրություն է ստացվել տուժողի […]
13:38 01.11.2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ԱԺ-ում 2020թ. բյուջեն ներկայացնելիս խոսեց նաև ծայրահեղ աղքատության մեջ գտնվող քաղաքացիներին աջակցություն տրամադրելու ծրագրի մասին: «Շատ կարևոր որոշում ենք ընդունել ծայրահեղ աղքատության մեջ գտնվող քաղաքացիներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ, այն քաղաքացիներին, ովքեր գրանցման հասցե չունեին, ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդիկ, ովքեր հասցեներ չունեին, զրկվում էին այդ աջակցությանը դիմելու հնարավորությունից, […]
13:36 01.11.2019
«Շատ կարևոր քննարկում ունեցա Գերագույն հոգևոր խորհրդի հետ: Նման քննարկումները արժեքավոր են և պետք է պարբերական բնույթ կրեն»: Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում: Մանրամասները` տեսանյութում:
13:35 01.11.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե, կենդանաբանական այգին պետք է սահմանազատված լիներ, և երկու օր անընդմեջ այգու կենդանիները թափառող շների կողմից հարձակման չենթարկվեին: Տնօրենն աշխատանքից ազատվեց` օրինաչափ է: Բայց հասկանո՞ւմ ենք, չէ որ բուն խնդիրը թափառող ոհմակների ահագնացող քանակն է, և եթե հերթական անգամ երեխայի վրա հարձակման դեպք […]
13:29 01.11.2019
Թուրքական մամուլում շարունակվում է ակտիվություն պահպանել հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման թեման, գրում է Ermenihaber-ը: Ուշագրավ լուրեր են շրջանառվում այն մասին, որ բանաձևի ընդունման գործում մեծ դեր է ունեցել աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով ամերիկացի սենատոր Ջեքի Սփեյերին, գրում են, որ քվեարկությունից առաջ Քարդաշյանը առանձին-առանձին […]
13:20 01.11.2019
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում այսօր մեկ հարց է` ՌԴ կողմից ՀՀ ատոմակայանի վերազինմանն ուղղված միջպետական վարկի երկարաձգման հնարավորությունները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը պատմել է, որ վերազինման աշխատանքների պլանավորման հարցում թերացումներ են եղել, դրա համար էլ աշխատանքները երկարաձգվել են: Միաժամանակ, նա նշեց, թե որքան կարևոր է […]
13:17 01.11.2019
«Սևան» ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, որը դեռ չի մակագրվել։ Այս տեղեկությունը Գուլանյանը հաստատեց SHANTNEWS.am-ի հետ զրույցում։ Մեր այն հարցին, թե որն է իր հրաժարականի պատճառը, Գուլանյանը նշեց, որ արդեն 14 տարի է՝ պաշտոնավարում է, իսկ այժմ ցանկանում է բիզնեսով զբաղվել: Նա վստահեցրեց, որ ոչ մի կոնֆլիկտ չի եղել և […]
13:14 01.11.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները որևէ համոզիչ փաստարկ չեն բերել, թե ինչու պետք է վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան: «Չկա այդպիսի արարք, որ ՀՀ Քրեական օրենսգիրքը չնախատեսի և կոնվենցիան վավերացնելը պարտադիր լինի: Իրենք ասում էին, որ դա չի հակասում մեր Սահմանադրությանը և վտանգ չկա, ես էլ իրենց […]
13:09 01.11.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որն արվել է 2016 թվականի նոյեմբերի 1-ին Երևանում: Լուսանկարում իրական ձմեռ է:
12:41 01.11.2019
2020 թվականին առողջապահական ոլորտի ծախսերը կավելանան ավելի քան 7 տոկոսով. ցուցանիշն այսօր ԱԺ-ի համատեղ նիստում` բյուջեի քննարկման ժամանակ, ներկայացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Գերատեսչության բյուջեն կկազմի 109 մլրդ դրամ: Նախարարը ներկայացրել է ծախսման ուղղությունները, պատգամավորները հարցեր են ուղղել պետության կողմից դեղերի տրամադրման քաղաքականության անարդյունավետության մասին: Մանրամասները` տեսանյութում:
12:40 01.11.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Հովհաննես Ղազարյանի, Դավիթ Առաքելյանի, Արման Շահինյանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008թ. կայացված դատավճիռներով նշված անձինք մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. մարտի 1-ին վաղ առավոտյան, «Ազատության» հրապարակում […]
12:37 01.11.2019
Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է իր լիազորությունները: «Հարգելի՛ գործընկերներ, ընկերներ, բարեկամներ, Երևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին օրերի իրադարձությունները, չհանգստացող կրքերն ու թափառող շների հարձակումները այգում պահվող կենդանիների վրա հաշվի առնելով, չբացառելով դրանում առկա մարդկային գործոնը, սակյան չխախտելով նաև անմեղության կանխավարկածը, որոշում եմ կայացրել դադարեցնել Երևանի […]
12:33 01.11.2019
Հոկտեմբերի 30-ին մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ «Կենտրոնական» գերեզմանոցից գողացել են իր հանգուցյալ հարազատների ծաղկեպսակի հենասյունը և փայտե հինգ զամբյուղ՝ պատճառելով 150 հազար դրամի վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Վարդաշենում բնակվող 42-ամյա մի տղամարդ: […]
12:02 01.11.2019
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Կենդանաբանական այգում կենդանիների անկման հերթական միջադեպին: «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները, մասնավորապես, վերջին օրերի միջադեպերը, խորհրդակցելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, առաջարկել եմ «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին՝ պաշտոնն ազատելու դիմում գրել»,- գրել է նա:
11:58 01.11.2019
Այս պահին Ազգային ժողովի դիմաց իրականացվում է բողոքի ակցիա՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի: Ակցիան անցկացվում է ազգային արժեքների պաշտպանության «Կամք» նախաձեռնության կողմից: Ակցիային միացավ նաև Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, ով նշեց, որ մարդիկ հեղափոխության անվան տակ պետք է բնաջնջեին նախկին համակարգի ստորագրած փաստաթղթերը. «Ստամբուլյան կոնվենցիան պարունակում է ՀՀ-ն քարտեզից բնաջնջելու բոլոր արմատները: Եթե մենք […]
11:49 01.11.2019
Նոյեմբերի 5-ին Հայաստանում անցկացվելու է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նստաշրջանը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու նաև Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Պաշտոնյայի աշխատանքային այցը կտևի նոյեմբերի 4-ից 5-ը։ Այս ընթացքում նա նաև երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
11:42 01.11.2019
Այս պահին Ազգային ժողովի դիմաց իրականացվում է բողոքի ակցիա` ընդդեմ Եվրախորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացող Ստամբուլյան կոնվենցիայի քննարկման: Ակցիան իրականացվում է Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» նախաձեռնության կողմից: Ակցիայի մասնակիցները կոչ են անում Երևան ժամանած եվրոպացի պատվիրակներին հարգել հայկական արժեքները և «չխեղաթյուրել Հայաստանի ապագան»: Նրանք պահանջում են եվրոպացի պատվիրակներից լքել տարածքը: Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ դրսից […]
11:32 01.11.2019
2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3,9 %-ով ավելացել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1,678.4 մլն խմ: Այս մասին հայտնում են «Գազպրոմ – Արմենիա» ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունից: Նշված ժամանակահատվածում իրացվել է 1, 590.5 մլն խմ: Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում 18,3 %-ով նվազել […]
11:14 01.11.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով՝ նոյեմբերի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ: Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա Հունաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Արմեն Սարգսյանի և Պրոկոպիոս Պավլոպուլոսի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Երկու երկրների նախագահները հանդես կգան […]