20:26 02.11.2019
Նոյեմբերի 2-ին, ժամը 13:07-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Կարեն Հ., ծնված 1970 թ.) և «Mercedes-Benz […]
20:05 02.11.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում վստահություն է հայտնել, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը կվտանգի հայկական ընտանիքի և ազգային արժեքների պահպանմանը: «Այդ դեպքում գնալու ենք կործանման: Կոնվենցիան ասում է՝ զուգընկերոջ հետ ընտանիք, ինչպե՞ս հասկանանք դա: Հարցը ՔԿԱԳ-ում գրանցվելու մասին չէ: Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին հարցրի՝ հարգելի գործընկերներ, դուք պնդո՞ւմ եք, […]
19:44 02.11.2019
Metro-ի ռուսերեն հրատարակությունը խոսել է «Հովեր» պետական կամերային երգչախմբի 30-ամյա հայ երգչուհի Անի Հովակի մասին, ով միաժամանակ ստեղծում է արվեստի գործեր աղբից: Անի Հովակըն արվեստի գործեր ստեղծելու համար ներշնչվում է ամեն ինչից, օրինակ՝ գեղեցիկ ներկայացումից, կինոնկարից կամ մարդկանցից: Անին կարող է մեկ շաբաթ ծախսել դրանց ստեղծման վրա: «Կարևոր չէ, թե ինչ գործիքներով եմ փորձում ինչ-որ […]
19:24 02.11.2019
Երևանի մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանում լարված իրավիճակ է. մի կողմում Ստամբուլյան կոնվենցիայի հակառակորդներն են, մյուս կողմում՝ կողմնակիցները: Ոստիկանները պարբերաբար ստիպված են լինում բախումները կանխել: Այս մասին տեղեկացնում է Hraparak.am-ը։ Կոնվենցիային դեմ արտահայտվող քաղաքացիներից մեկը «զելյոնկա» է լցրել կողմ արտահայտվողներից մի աղջկա վրա։ Աղբյուրի փոխամցմամբ՝ երկու հոգու ոստիկանները բերման են ենթարկել։ Այս պահին Հանրապետության հրապարակում իրավիճակը […]
18:50 02.11.2019
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ է հրապարակվել, որտեղ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը հայտնել է՝ մոտ ժամանակներում ԱՄՆ Սենատում քննարկվելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչող մեկ այլ բանաձև: «Զուգահեռաբար Սենատում գործընթաց է սկսված, այնտեղ 150 համարի բանաձևն է, մոտավորապես նույն բովանդակության բանաձև է լինելու, մոտ ժամանակներում այնտեղ քվեարկության է դրվելու: Ներկայացուցիչների պալատի որոշումը դրական և ուժգին […]
18:43 02.11.2019
Նոյեմբերի 2-ին, ժամը 13:07-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Կարեն Հ.) և «Mercedes-Benz E» (վարորդ՝ Մաթևոս […]
18:03 02.11.2019
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել […]
17:44 02.11.2019
«Մենք բամբասանքները չենք թողնելու անպատասխան, որովհետև մեզ համար կարևոր է, որ մարդիկ իմանան ճշմարտությունը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր մասին հրապարակված հերթական լուրին: Նա պարզաբանեց՝ ինչո՞ւ է ԱՄՆ մեկնել չարտերային չվերթով: «Ես պետք է մասնակցեի Անկախության պետական տոնակատարություններին, «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը, անպայման պետք է մեկնեի Լոս Անջելես, Սան Խոսե, […]
17:36 02.11.2019
Գյումրի-Բավրա միջպետական ավտոճանապարհի «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածն է: Մարզի ամենադժվարանցանելի, շրջադարձային տեղամասերից մեկն է, որտեղ առավոտից արգելափակվել էին վրացական ու թուրքական բեռնատարները: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ձյան հաստ շերտը ու տեղ-տեղ մերկասառույցը ամառային անվադողերով երթևեկող բեռնատարներին ճանապարհը շարունակել թույլ չէին տվել: Տասնյակ բեռնատարներ մնացել էին ճանապարհի հենց մեջտեղում։ Ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն աղ ու […]
17:31 02.11.2019
Նոյեմբերի 2-ին, ժամը 12:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Չարբախ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ներքին Չարբախ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի նկուղում այրվում են կուտակած փայտ և կենցաղային իրեր (75 […]
17:27 02.11.2019
Երևանի կենդանաբանական այգու առջև այսօր բողոքի ակցիա է անցկացվել: Ակցիայի մասնակիցները նշում էին՝ Ռուբեն Խաչատրյանի պաշտոնից հեռանալը հարցի լուծում չէ, նա պետք է պատասխանատվության ենթարկվի: Բողոքի ակցիային մասնակցում էին Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներ, որ նշում էին՝ նախկին տնօրենը չէր տարբերում՝ որ հարցն է առաջնահերթ, որը՝ երկրորդական: Մասնակիցներից մեկն էլ ասաց՝ սուտ է տեսակետը, թե շները […]
17:17 02.11.2019
Նոյեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է այցելել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և հանդիպում ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այս օրերին Մայր Աթոռում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների հետ: Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձել է Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովի արդյունքներին: «Կարևորում ենք […]
17:13 02.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր հայտարարեց՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ պատրաստվում են արձագանքել իրենց մասին տարածվող բոլոր բամբասանքներին ու կեղծ լուրերին: «Աննա, դու ո՞ւր էիր թռել պետական ինքնաթիռով, Շվեյցարիա՞: Որ գրել էին՝ իբր Աննան առանց ինձ պետական ինքնաթիռով մեկնել է Շվեյցարիա: Դա անհեթեթության գագաթնակետն է, Աննան առանց ինձ այդ պետական ինքնաթիռ ոտք […]
16:57 02.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում իր և ընտանիքի առանձնատունը ցուցադրելիս հերթական սենյակը ներկայացրեց: Նա տեղեկացրեց՝ դա իրենց որդու՝ Աշոտի սենյակն է: Վարչապետը տեղեկացրեց՝ զինվորական ծառայությունն ավարտելուց հետո որդին կվերադառնա, և դա կլինի նրա սենյակը: Նա նաև հայտնեց՝ սենյակը կահավորված է հայկական արտադրանքով:
16:53 02.11.2019
SHANTNEWS.am-ն արդեն արդեն հայտնել է, որ Հայաստանի քաղաքական դաշտն այսօր համալրվել է ևս մեկ կուսակցությունով: Այսօր առաջին համագումարն է հրավիրել «Ազգային օրակարգ» կուսակցությունը: Նախ` ընտրվել է հաշվիչ հանձնաժողովը, ապա կուսակցության հիմնադրման համար քվաերկություն է կատարվել: Կուսակցության ծրագրի ու կանոնադրության ներկայացումից հետո ընտրվել է խորհրդի կազմը: Կուսակցության խորհրդի նախագահ է ընտրվել Արա Հակոբյանը: Խորհրդի կազմն է. Ավետիք […]
16:44 02.11.2019
Այսօր` ժամը 15.00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: Ղարիբջանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են հանդիպակաց ընթացող «ՎԱԶ 21.07» մակնիշի մարդատար ավտոմեքենան ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը: Ուժեղ բախման հետևանքով մարդատար ավտոմեքենայի վարորդը՝ Արթիկ քաղաքի բնակիչ Ավագ Պետրոսյանը, ծնված 1964 թվականին, տեղում մահացել է, «ԿամԱԶ»-ի վարորդը չի տուժել: Դեպքի վայրում գտնվող Արթիկի […]
16:30 02.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրել է առանձնատունը, ուր տեղափոխվել է՝ ընտանիքի հետ միասին: Նա տեղեկացրել է, ի հեճուկս տարածվող բազմաթիվ լեգենդների՝ կապված առանձնատան վերանորոգման վրա մեծ գումարներ ծախսելու հետ, առաջին նորոգման աշխատանքը արվել է բանվորների կացարանում, որովհետև անմարդկային պայմաններում էին նրանք: «Առաջին գործը, որ արվել է, բանվորների և աշխատողների պայմանները բերվել են […]
16:13 02.11.2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այցելել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն: «Հայաստանի ազգային կինոթանգարան կրթական-մշակութային-զբոսաշրջային խոշոր կենտրոն ստեղծելու համար իրականացվող «Սինեմատեք» նախագծի պայմաններին ծանոթանալու նպատակով այսօր տեղակալիս` Արա Խզմալյանի հետ այցելեցի Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն: Վստահ եմ, որ Սինեմատեքը դառնալու է շատերիս սիրելի վայրերից մեկը»,- գրել է նախարարը:
16:07 02.11.2019
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին մեղսագրված արարքների հետևանքով պետությանն ու կազմակերպություններին պատճառվել է ավելի քան 7 միլիարդ 3 միլիոն դրամի վնաս։ Այս մասին «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Քննչական դեպարտամենտից։ Արդյո՞ք Գագիկ Խաչատրյանն այդքան վնաս է հասցրել և պատրաստվում է այն վերականգնել, […]
16:04 02.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ դիմել է հանրությանը: «Հանրապետության թիվ 1 առանձնատան մասին»,- գրել է նա: Փաշինյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ ընտանիքով տեղափոխվել է այդ առանձնատուն: Վարչապետն անդրադարձել է այս առանձնատան մասին շրջանառվող լուրերին, ասել՝ որն է միֆ, որն՝ իրականություն: Մանրամասները՝ տեսանյութում:
15:53 02.11.2019
«Ամերիկյան ուսումնասիրությունների հայկական կենտրոնմ» իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հայոց ցեղասպանության H. Res. 296 բանաձևի դեմ քվեարկած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 11 կոնգրեսականներից 6-ը հանդիսանում են Թուրքական հանձնախմբի անդամներ. «Հայոց ցեղասպանության H. Res. 296 բանաձևի դեմ քվեարկած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 11 կոնգրեսականներից 6-ը հանդիսանում են Թուրքական հանձնախմբի անդամներ (հանձնախմբի անդամների ընդհանուր թիվը՝ 107 կոնգրեսական)։ Նրանք […]
15:52 02.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականին: «Ճանաչումն այն փաստի, որ ինչ-որ բան սխալ ես արել հասարակ կյանքում, ընտանիքում, ընկերների հետ հարաբերություններում, ուժ է: Դա թուլության նշան չի կարող համարվել: Եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա միևնույն ժամանակ կլինի ճանաչումն այն փաստի, որ այդ երկիրը հանդուրժող պետություն դառնալու ճանապարհին է»,- […]
15:29 02.11.2019
Երևանի կենդանաբանական այգին հերթական հաղորդագրությունն է տարածել, որը վերաբերում է այն շներին, որոնք, պնդումների համաձայն, վնասներ են հասցրել այգուն՝ 3 կենգուրուի և մուֆլոնների անկման պատճառ դառնալով. «Այս գիշեր Երևանի կենդանաբանական այգում իրականացված աշխատանքների արդյունքում տարածքում հայտնաբերվել և բռնվել են թվով 5 թափառող կենդանիներ (3 էգ, 2 արու), որոնցից մեկն արտաքին զննությամբ խոշոր է։ Շները թմրեցվել […]
15:17 02.11.2019
Հայաստանում նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած ձյան ու ձնախառն անձրևի մասին SHANTNEWS.am-ի եթերում զրուցել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով՝ հանրապետության բարձրադիր գոտիներում ձյունը և բուքը կշարունակվի մինչև նոյեմբերի 4-ը, որից հետո կսկսվի արևոտ եղանակ, իսկ Արարատյան դաշտում եղանակը կցրտի, սակայն քիչ հավանական է ձյուն: Գագիկ Սուրենյանը կոչ […]
15:01 02.11.2019
Շիրակի մարզում առատ ձյուն է տեղում: Ֆեյսբուքյան օգտատեր Խաչատուր Խնձրցյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել:
15:00 02.11.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի եթերում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարդան Ավետիքյանը խոսել է հիմնադրամի գործունեության մասին: Նա նշել է, որ հիմնադրամին վճարվող 1000-ական դրամները, գումարները ստացվում են գանձապետարանից և վերջին եռամսյակային հաշվետվությունը հրապարակվել է 2 շաբաթ առաջ: Մանրամասները` տեսանյութում:
14:31 02.11.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար էր հրապարակել՝ իր իսկ գնահատմամբ` «եղանակին համահունչ»: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը խնդրել է նշել՝ ի՞նչ երգեր է լսում Աննա Հակոբյանը: «Փլեյլիստը, խնդրում եմ» գրառմանն ի պատասխան՝ վարչապետի տիկինը ներկայացրել է իր սիրած երգերից մի քանիսը: «Իսկ ինչո՞ւ ոչ: Խնդրեմ, իմն է սա»,- գրել է նա:
14:23 02.11.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելի գործընկերներ, Հաշվի առնելով եղանակային պայմանները` խնդրում եմ բոլոր ուսումնական հաստատություններում ապահովել սահմանված ջերմաստիճան»:
14:04 02.11.2019
Այսօ տեղացած առատ ձյունը պատճառ է դարձել, որ Հայաստանի տարբեր բնակավայրերից լուսանկարներ ու վիդեոներ հրապարակվեն ձյան տեղումների վերաբերյալ: Տեսագրություններից մեկի հեղինակն «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամ Շիրակ Բունիաթյանն է: Նա մեքենայով շրջում է Ջերմուկում և ցույց տալիս, թե ինչ վիճակ է առողջարանային քաղաքում: