TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+33.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Շարունակում ենք առանց տեմպն իջեցնելու․ Շոյգուն՝ հայ-ռուսական պաշտպանական համագործակցության մասին

18:06 29.10.2019

Երևանում այսօր հաստատել է Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2020 թվականի համագործակցության ծրագիրը։ Հանդիսավոր միջոցառումը առիթ է եղել հայ-ռուսական պաշտպանական համագործակցությունը բնորոշելու համար։ «Մտադիր ենք մեր համագործակցությունը շարունակել նույնքան ինտենսիվ՝ չիջեցնելով հավաքած տեմպը»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։ Նա նշել է, որ ստորագրվող փաստաթղթով Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները 60 համատեղ ծրագիր են իրականացնելու […]

̰
Բարեգործականը որոշած է փակել «Մանուկեան վարժարան»-ը

18:00 29.10.2019

Միացեալ Նահագներու Գալիֆորնիա նահանգին մէջ գործող ՀԲԸՄ «Թամար եւ Վաչէ Մանուկեան վարժարան»ը այս տարեվերջին պիտի փակէ իր դռները։ Այս մասին լուրը տուած է «Ասպարէզ» պարբերականը՝ յղում կատարելով Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան կողմէ հրապարակուած հաղորդագրութեան մը։ Նշեալ հաղորդագրութեան մէջ Բարեգործականը յայտնելով վարժարանին փակման մասին որոշումը, նաեւ նկատել կու տար, որ դպրոցը պիտի միացուի Լոս Անճելոսի մէջ […]

̰
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյի գլխավորած պատվիրակությանը

17:56 29.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է տիկին Դի Կարլոյի այցը Հայաստան և կարևորել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքի […]

̰
Ամբողջ Եվրոպան զարմացած է և հիացած հայ ծանրորդների ելույթներով. Փաշիկ Ալավերդյան

17:50 29.10.2019

Անցած գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնության չեմպիոններին ու մրցանակակիրներին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը գերազանց ելույթ է ունեցել՝ հաղթել է թիմային հաշվարկում: Մեր ծանրորդներից յոթը դարձել է չեմպիոն, երկուսը` փոխչեմպիոն, ևս երկուսը` բրոնզե մեդալակիր, այդ թվում՝ երկու չեմպիոն և մեկ փոխչեմպիոն տվել է կանանց հավաքականը: Իսկ ընդհանուր առմամբ […]

̰
Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ. դատախազություն

17:41 29.10.2019

Նաիրի Հունանյանի հետ հանդիպման վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների ստուգման նպատակով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Բաբաջանյանն հանդիպել է Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի հետ: Հանդիպումից հետո նա […]

̰
Հայաստանի և ՌԴ ՊՆ ղեկավարները համագործակցության փաստաթուղթ են ստորագրել

17:39 29.10.2019

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակության դիմավորման արարողությունը: Պաշտոնական արարողությունից հետո կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի առանձնազրույցը, որն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Ողջույնի խոսքում ՀՀ պաշտպանության […]

̰
Որքա՞ն գումար է պետք մարզպետներին լավ աշխատելու համար

17:25 29.10.2019

Հարցին` դուք առա՞ջ էիք լավ աշխատում, թե՞ հիմա, երբ Ձեր աշխատավարձը բարձրացավ, Արագածոտնի մարզպետ Դավիթ  Գևորգյանը պատասխանել է, որ մարզպետարանում դեռ շատերը կան, որոնք իրենց աշխատանքին անհամարժեք ցածր վարձատրություն են ստանում: «Տեխնիկական աշխատողները, գործավարները, վարորդները 60-70 հազար դրամ են ստանում, և նրանք չեն կարող արդյունավետ աշխատել»,- ասել է մարզպետը՝ ըստ էության չպատասխանելով լրագրողի  հարցին: «Որևէ […]

̰
Գյումրիի ռուսական ռազմաբազան կրկնապատկել է մարտունակությունը

17:21 29.10.2019

Ռուսաստանի զինված ուժերի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան կրկնապատկել է մարտունակությունը։ Այս մասին բազայի հրամանատարը զեկուցել է իր վերադաս, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, երբ վերջինս այսօր այցելել է բազա։ Հրամանատար Նիկոլայ Մարտինյուկը զեկուցել է, որ մարտունակության շեշտակի աճը գրանցվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի՝ ավելի նոր տարբերակներով փոխարինումից հետո։ Ռազմաբազան, հիշեցնենք, Հայաստանում ծառայություն է իրականացնում […]

̰
Երիտասարդության և փորձի համադրումն ամենաիդեալական տարբերակն է. Հունան Պողոսյան

17:20 29.10.2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը երիտասարդ տարիքում անձի՝ որևէ պաշտոնի նշանակվելու մեջ որևէ արտառոց բան չի տեսնում: Մարզպետի կարծիքով՝ ավելի կարևոր է փորձի և երիտասարդության համադրումը: «Երիտասարդ տարիքում ես պաշտոններ եմ զբաղեցրել և կարծում եմ, որ երիտասարդ լինելն առավելություն է, իսկ երիտասարդության ու փորձի համադրումն ամենաիդեալական տարբերակն է»,- ասաց նա: Հարցին՝ արդյո՞ք 25 տարեկանում ղեկավար պաշտոն […]

̰
ՌԴ պաշտպանության նախարարի պատվիրակությունը Հայաստանում է

17:16 29.10.2019

Հայաստան է ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Օդանավակայանում Շոյգուին դիմավորել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը և հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը։ https://www.facebook.com/ArmeniaMOD/videos/763751984073326/?v=763751984073326

̰
Դեպքեր են եղել՝ պարգևավճարը ստացել եմ, դեպքեր են եղել՝ չեմ ստացել. Հունան Պողոսյան

17:14 29.10.2019

«Աշխատավարձը բարձրացվել է պարգևավճարի ձևով»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Վերջինս ասաց՝ դեպքեր են եղել՝ պարգևավճարը ստացել է, դեպքեր են եղել՝ չի ստացել: Պատասխանելով հարցին՝ որքա՞ն է եղել պարգևավճարը, Պողոսյանը հորդորեց դիմել պատկան մարմիններին: «Ես ընդամենը արձանագրեցի, որ ավելացել է»,- ասաց նա: Մարզպետին հիշեցրին՝ նախարարների ու փոխնախարարների ստացած պարգևավճարների մասին […]

̰
Կոչ ենք անում Չմիավորման շարժման պետություններին հարգանք ցուցաբերել Արցախի ժողովրդի հանդեպ. ԱԳՆ

17:12 29.10.2019

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 25-26-ը Բաքվում կայացած Չմիավորման շարժման գագաթնաժողովի Ամփոփիչ փաստաթղթում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրող դրույթների ներառումն Ադրբեջանի հերթական փորձն է՝ տվյալ միջազգային ֆորումից կանխապես աջակցություն ստանալ իր քաղաքականության համար՝ ուղղված Արցախի մեկուսացմանը, առճակատման շարունակմանը, Արցախի ժողովրդի կողմից իր անկապտելի իրավունքների և ազատությունների իրականացմանը խոչընդոտելուն։ Գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող ձևակերպումները […]

̰
Գաղտնի փաստաթուղթն իրավունք չունեմ մեկնաբանել. Կոտայքի մարզպետը՝ պարգևավճարների մասին

17:07 29.10.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մարզպետների ու նախարարների ստացած պարգևավճարներին: «Որևէ գաղտնի փաստաթուղթ ես ի պաշտոնե իրավունք չունեմ մեկնաբանել»,- ասաց նա: Մարզպետին հիշեցրին՝ նախարարների ու փոխնախարարների ստացած հավելավճարների չափի մասին տեղեկություն եղավ, մարզպետների մասին՝ ոչ: «Մարզպետների մասին անդրադարձ կա վարչապետի խոսնակի պարզաբանման մեջ, խնդրում եմ՝ ծանոթանաք դրան: Գաղտնի որևէ գործընթացի հետ […]

̰
Ի՞նչ է արել Ռոմանոս Պետրոսյանը հանուն Կոտայքի մարզի

16:57 29.10.2019

Դրվատանքի կամ պարսավանքի խոսքերից խուսափելու համար Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր օրոք մարզում կատարված աշխատանքներին: «Կոտայքի մարզում կառուցվում և հիմնանորոգվում է 10 մանկապարտեզ, նախագծային փուլ է մտել երկու նոր մոդուլային դպրոցի շենք, սեյսմիկ ռիսկերի նվազման ծրագրի շրջանակներում Հրազդանում և Աբովյանում երկու մեծ դպրոց պետք է քանդվի և զրոյից կառուցվի: 6 մշակույթի […]

̰
Վեհարանի ժողովասրահում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

16:50 29.10.2019

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հոկտեմբերի 28-ին Վեհարանի ժողովասրահում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով: Քառօրյա ժողովի ընթացքում քննարկվելու են Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին և կրթական ու սոցիալական առաքելությանն առնչված հարցեր: Մասնավորապես զեկույցներ են ներկայացվելու 2020 թվականին գումարվելիք Ազգային-եկեղեցական Ժողովի (ԱԵԺ) կազմակերպման ընթացքի, ԱԵԺ օրակարգային նյութերի նախապատրաստման նպատակով ստեղծված […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ

16:44 29.10.2019

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել և հայտնել է, որ Հոկտեմբերի 28-ին հանդիպել է նաև Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ: Շնորհակալություն հայտնելով Իտալիա այցելելու պաշտոնական հրավերի համար` Արարատ Միրզոյանը կարևորել է հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակը և նշել, որ բազմաթիվ են մեր երկու ժողովուրդներին ու երկու պետություններին կապող կամուրջները` խարսխված քրիստոնեական, […]

̰
Շրջակա միջավայրի նախարարը` Ամուլսարի մասին

16:36 29.10.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին լրագրողները դարձյալ հարցրել են՝ ի՞նչ որոշվեց՝ շահագործվելո՞ւ է Ամուլսարի հանքը, թե՞ ոչ: «Ամուլսարի կողմից ներկայացված են գործողություններ, ծրագիր և ազդեցություններ, որտեղ պատական մարմինները, ակադեմիայի ինստիտուտները և «Էլարդը» որոշակի անհամապատասխանություններ ունեն: Գործընթացներ քննչականն իրականացնում է, տեսչականը ներգրավված է: Եթե պարզվի, որ ներկայացված որոշակի տվյալներ, որևէ գործընթացներ մեր օրենքին հակասում են, […]

̰
Ես այդ պաշտոնին չեմ հավակնում. ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին լուրերը Պապիկյանի ժպիտն առաջացրին

16:30 29.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին այսօր հարց ուղղվեց՝ ճի՞շտ են լուրերը, որ իրեն ցանկանում են նշանակել ԱԱԾ տնօրենի պաշտոնին: Նախարարը ժպտալով պատասխանեց. «Երևի նկատում եք, ես ժպտում եմ: Ինձ հետ նման քննարկում չի եղել: Ես նման պաշտոնի չեմ հավակնում: Զբաղեցնում եմ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը, իմ լիազորությունները փորձում եմ կատարել […]

̰
Շիրակի մարզի Ազատան գյուղի տներից մեկում դիեր են հայտնաբերվել

16:19 29.10.2019

Շիրակի մարզի Ազատան գյուղի տներից մեկի բնակիչները տևական ժամանակ է՝ չեն արձագանքել դռան և հեռախոսազանգերին: Հարևաներն այսօր դիմել են ոստիկանություն և փրկարարական վարչություն։ Վերջիններս, բացելով տան դուռը, հայտնաբերել են 2 տղամարդու դի։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը հայտնել է, որ տղամարդկանցից մեկի` 46-ամյա  Կարեն Կատայանի դին լոգարանում կախված վիճակում են հայտնաբերել, իսկ 80-ամա […]

̰
Զոհրապ Մնացականյանը ընդունել է Հայաստանում Կորեայի դեսպանին

16:15 29.10.2019

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հոկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Սոկ-Բեին: Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ։

̰
Երևանի մետրոն կանցնի քարտային համակարգով աշխատանքի․ փոխքաղաքապետ

16:12 29.10.2019

Երևանի քաղաքապետարանը ուսումնասիրություններ, բանակցություն է իրականացրել։ Պարզել է, որ Երևանի մետրոյի ներկա վճարային համակարգը արդյունավետ չէ, և ներդրումային ծրագիր է անհրաժեշտ այն փոխելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։ Նա ասաց, որ նախատեսում են մրցույթ անցկացնել այդ համակարգի ներդրման համար։ Փոխքաղաքապետը վստահեցրեց՝ երբ համակարգը պատրաստ լինի, մետրոյի ժետոնի փոխարեն կկիրառվեն […]

̰
Սուրեն Պապիկյանը՝ իր կուսակիցների միջև եղած վեճի մասին

16:04 29.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը SHANTNEWS.am-ի հարցին՝ որպես ՔՊ վարչության նախագահ ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ իր կուսակցության պաշտոնյաների՝ Դավիթ Սանասարյանի և Արսեն Թորոսյանի միջև վեճ կա, պատասխանեց. «Դուք ավելի ուրախ կլինեիք, եթե իրավական պրոցեսի շրջանակներում մենք արգելեի՞նք մարդկանց արտահայտվել»: Հարցին՝ որևէ քննարկում չի՞ եղել այս հարցի առնչությամբ, Պապիկյանն ասաց. «Որևէ […]

̰
Սուրեն Պապիկյանն արձագանքեց Գևորգ Պետրոսյանի մտավախությանը

16:00 29.10.2019

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը մտավախություն ունի, որ իրեն էլ են կալանավորելու, օրինակ` տանը դաշնամուր ունենալու և նվագել չիմանալու համար: Այսօր խորհրդարանում պատգամավորի մտավախությունը փոխանցեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին: Վերջինս արձագանքեց. «Ես նման հայտարարության չեմ ուզում արձագանքել, որովհետև դա իրավական հիմք չունեցող, պարզապես ՀՀ ԱԺ պատգամավորի հայտարարություն է: Ես ինչո՞ւ պատասխանեմ Գևորգ […]

̰
Ինչո՞ւ է Հայկ Մարությանը արձակուրդի մեկնում բյուջեի քննարկումների ժամանակ. հարց փոխքաղաքապետին

15:55 29.10.2019

ԱԺ-ում բյուջեի քննարկումներին գերատեսչությունները հիմնականում ներկայանում են ղեկավարի մակարդակով, այսօրվա նիստին մասնակցում են նաև մարզպետները, միայն Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է ոչ թե Հայկ Մարությանը, այլ տեղակալ Հայկ Սարգսյանը, ինչն էլ ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունն էր հարուցել: «Արդյոք քաղաքապետը տեղյա՞կ չէր, որ բյուջեի քննարկումների ժամկետը սահմանված է ու հենց այդ ժամանակ է մեկնում արձակուրդի, խնդրում եմ մեկնաբանեք […]

̰
Եթե անունը պարգևավճար է, ուրեմն պիտի համարեմ պարգևավճար. Սուրեն Պապիկյան

15:50 29.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին այսօր հարց ուղղվեց՝ արդյո՞ք ինքը ևս ստացել է պարգևավճար: «Դա վերաբերում է բոլոր նախարարներին, բնականաբար, ես չէի կարող այդ շարքից դուրս լինել»,- ասաց նա: Հարցին՝ դա աշխատավարձ չի՞ համարում, Պապիկյանը պատասխանեց. «Դե, եթե անունը պարգևավճար է, ուրեմն պիտի համարեմ պարգևավճար, երբ դա լինի ԱԺ կողմից հաստատված աշխատավարձ, […]

̰
Եթե պարոն Մարուքյանը սիրելիների և թանկագինների պարգևատրման մեխանիզմներ գիտի, կարող է ներկայացնել. Էրիկ Գրիգորյան

15:46 29.10.2019

Այսօր խորհրդարանում շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք ինքն ու իր ենթականերն էլ են ստացել «գաղտնի պարգևատրումներ»: «Այն գումարները, որոնք նշվել են և այն ամենը, որը մեկնաբանվել է վարչապետի կողմից, իհարկե, վերաբերում է ինչպես ինձ, այնպես էլ մնացած բոլոր նախարարներին և փոխնախարարներին: Կարծում եմ ՝ այդ հարցը որևէ մեկը չի մերժում, […]

̰
Որևէ համայնքի խոշորացում չի կատարվում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով. Պապիկյան

15:36 29.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին այսօր լրագրողները հիշեցրին՝ համայնքների խոշորացումը շատերի համար շարունակում է մտահոգիչ մնալ: «Այստեղ խնդրի թյուրընկալում կա: Մարդիկ, ովքեր քննադատության են ենթարկում կատարվելիք բարեփոխումը և նման մտահոգություն հնչեցնում, կամ տեղեկացված չեն, կամ պարզապես խեղաթյուրում են իրավիճակը: Եթե իրենք տեսել են մեր նախագիծը, պիտի քաջատեղյակ լինեն՝ նույն ժամանակամիջոցում ԱԺ կողմից […]

̰
«SkyPower»-ը հետաքրքրված է Հայաստանի հետ արևային էներգիայի ոլորտում համագործակցությամբ. Արմեն Սարգսյան

15:29 29.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «SkyPower» միջազգային ընկերության պատվիրակությանը` ընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Չարլզ Կոհենի ղեկավարությամբ: Արևային էներգիայի ոլորտում մասնագիտացած միջազգային խոշոր ընկերությունը Հայաստանում է նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Ողջունելով մեր երկրի հետ համագործակցության պատրաստակամությունը՝ նախագահն ասել է, որ Հայաստանը կարևորում է վերականգնողական էներգիայի ոլորտի զարգացումը և բաց է փոխգործակցության համար: «Հուսով եմ, […]

̰
Մետրոյի 1 կմ-ի կառուցման համար պահանջվում է 100 մլն դոլար. Երևանի փոխքաղաքապետ

15:25 29.10.2019

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն այսօր լրագրողներին ներկայացրել է մայրաքաղաքում մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքների ընթացքը՝ նշելով, թե ինչ փուլում է այն և ինչքան գումար է ծախսվելու մետրոյի Բարեկամություն կայարանից մինչև Աջափնյակ նոր ճանապարհ կառուցելու համար: Հայկ Սարգսյանի խոսքերով՝ մետրոյի 1 կմ կառուցելու համար աշխարհում ծախսվում է 100 մլն դոլար, բայց հաշվի առնելով, որ նշված […]

̰
Դա իրավական գործընթաց է. Պապիկյանը՝ Հրայր Թովմասյանի և մյուսների հետ կապված գործընթացի մասին

15:23 29.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Արա Բաբլոյանի, Արսեն Բաբայանի և Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին: «Ես վերաբերվում եմ այդ պրոցեսին ինչպես ցանկացած իրավական պրոցեսի: Հայաստանում տեղի են ունենում և տեղի են ունեցել տասնյակ և հարյուրավոր նմանատիպ պրոցեսներ»,- ասաց նա: Հարցին՝ իբրև ՔՊ վարչության անդամ՝ ի՞նչ քաղաքական […]

̰
BACK_TO_TOP