TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նայեք այս անհավատալի թվերին․ Քարդաշյանը կիսվել է քվեարկության արդյունքներով

10:07 30.10.2019

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջի միլիոնավոր հետևորդների հետ կիսվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունման մասին հրապարակումներով՝ քվեարկության արդյունքներն անվանելով անհավատալի։ WOW LOOK AT THESE INCREDIBLE NUMBERS!!! THE U.S. JUST RECOGNIZED THE ARMENIAN GENOCIDE!!!! ????✨ pic.twitter.com/rEwPbZp5m0 — Kim Kardashian West (@KimKardashian) October 30, 2019

̰
Տեսնես ինչո՞ւ են վարչապետն ու նախարարը շնորհակալություն հայտնում Կոնգրեսին․ Սուրեն Սարգսյան

09:58 30.10.2019

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Տեսնես ինչու՞ են վարչապետն ու նախարարը շնորհակալություն հայտնում Կոնգրեսին, եթե Կոնգրեսի երկու պալատներից մեկն է միայն ճանաչել Ցեղասպանությունը: Պետք է միայն շնորհակալություն հայտնել Ներկայացուցիչների պալատին: Սենատը դեռ բան չի արել»: https://www.facebook.com/sargsyansuren/posts/10157734323125421

̰
Վթարային ջրանջատում Գավառում ու Կապանում

09:49 30.10.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ին` ժամը 10.00-18.00-ն․ կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Միքայելյան, Զոր. Անդրանիկի, Գր. Նարեկացի, Արծրունի Եղբայրների, Շահումյան, Սայադյան, Պետրոսյան, Դեմիրճյան, Զարգարյան, Սարալանջային փողոցների, 3-րդ մաս թաղամասի ջրամատակարարումը: Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 31-ը՝ ժամը 10.00-ն, կդադարեցվի […]

̰
Այսօր լույս չի լինի Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում

09:43 30.10.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նար-Դոսի փ. 36, 36Ա շենքերը, Քրիստափորի փ. 7-49 սեփական տները, 11։00-17։00 Արմենակյան փ. 1-67 սեփական տները, Նորքի Այգիներ փ. 301-305 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ներքին Շենգավիթ 8 փողոցի սեփական տները, թիվ […]

̰
Սա մի քվեարկություն է, որին ես սպասել եմ 19 տարի. Ադամ Շիֆը ելույթի ժամանակ հուզվեց

09:35 30.10.2019

«Սա մի քվեարկություն է, որին ես սպասել եմ 19 տարի, մի քվեարկություն է, որին տասնյակ հազարավոր ամերիկահայեր տասնամյակներ են սպասել», -իր ելույթում հայտարարել է բանաձևի համահեղինակ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ադամ Շիֆը, փոխանցում է «Ազատություն»-ը։ «Մենք չենք կարող ընտրողաբար որոշել, թե մարդկության դեմ ո՛ր հանցագործություններն են քննարկման համար նպատակահարմար, որոնք`ոչ: Մենք չենք կարող մարդու իրավունքների […]

̰
Ձմռան շեմին փայտի հարցը մնում է խնդրահարույց․ «Փաստ»

09:11 30.10.2019

«Փաստ» թերթը գրում է. «Անտառահատման դեմ պայքարի՝ հայտարարված խստացումը անտառներով հարուստ մարզերում լուրջ խնդիրների առջեւ է կանգնեցրել բնակչությանը։ Անշուշտ, ապօրինի անտառահատման դեմ պայքարել պետք է, անշուշտ, անտառները պահպանելն անհրաժեշտ է: Սակայն, երբ դրան զուգահեռ չկան այլընտրանքային լուծումներ, արդյունքում ստացվում է էլ ավելի ծանր վիճակ: Մասնավորաբար, Լոռու եւ Տավուշի մարզերում բնակչությունը ձմռան շեմին պարզապես կանգնած է […]

̰
Վարչապետը Twitter-ում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը

09:01 30.10.2019

«Ողջունում եմ Միացյալ Նահանգների Կոնգրեսի պատմական քվեարկությունը, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Թիվ 296 բանաձևը հաստատուն քայլ է դեպի ճշմարտություն և պատմական արդարություն, որը նաև սփոփանք է Հայոց ցեղասպանությունը վերապրածների միլիոնավոր ժառանգների համար», – իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետը: I salute the US Congress historic vote recognizing the Armenian Genocide. Resolution 296 is […]

̰
Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվել են պատմական թիվ 296 բանաձևում․ Զոհրաբ Մնացականյան

08:50 30.10.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը։ «Շնորհակալություն ԱՄՆ-ին, ԱՄՆ Կոնգրեսին։ Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվել են պատմական թիվ 296 բանաձևում։  Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծանրակշիռ ուղերձ ընդդեմ ժխտողականության: Խորը երախտագիտություն 405 քվեներից յուրաքանչյուրի համար: Լիազորված եմ նոր թափով աշխատելու զանգվածային վայրագությունները […]

̰
Բոլորին հարմար օրն ու ժամը գտնվել է, ԵԽ ներկայացուցիչները գալիս են Հայաստան․ «Ժողովուրդ»

08:38 30.10.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Որքան էլ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը օգոստոսի 26-ին վստահեցրել էր, թե «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիա) ԱԺ-ում այս տարի չի քննարկվի, և որ դիմել է Վենետիկի հանձնաժողովին, որի կարծիքը ստանալուց հետո էլ քննարկումներ կլինեն գործադիրում, այնուամենայնիվ, նոյեմբերի 1-ին կկայանա ԱԺ […]

̰
«Ինձ ասեին, ես ձրի կանեի». «Իմ քայլի» պատգամավորը՝ կառավարական առանձնատունը վերանորոգելու մասին. «Հրապարակ»

08:27 30.10.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ «Պատգամավոր Արթուր Մանուկյանին հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում, որ Նիկոլ Փաշինյանը 2 միլիոն դոլարով վերանորոգել է իրեն հատկացված առանձնատունը։ «Ինձ ասեին` ես ձրի կանեի․ համ էլ լավ դիզայներ եմ»: Չե՞ք ափսոսում, որ եկաք պառլամենտ։ «Դե որ եկել եմ, նշանակում է` չէ. պետական, արվեստի ինստիտուտները բավականին խնդիրներ ունեն, պետք է զարգացնել»: Դուք կուսակցակա՞ն […]

̰
405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը․ Փաշինյան

08:16 30.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը։ «405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Սա կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման գործում: Ոգեկոչենք Մեծ եղեռնի մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2448988698754844?__xts__[0]=68.ARCIzACV54gSiEHuOsSOonmaOnOPK0dmePSHnrMxjokoyeZ6lcQhuEgM4K8MpmhxPPEm8-DXIecfBG6Z_emQSLevXGryFxwaM1nvF91pSR3K9MO8d-XZa1r7we79CtmuXMeYdv2FM04IH6k8Vc95TAgOlMs0D1qsz8SL7nCJv1zr6U4fsGDwvfHcsW9DuZFLG17z8qpShwpedcJK7iCWVhPziyK0zJxx_Def0QWsKCW5rPscsSrOLhZmeukAQoGBcJj1rNFn5ge-V7E0KnmPDTcxkaWE8MB5lrwKnP_x3udDXzr7AQvyCQ2TuzH60PjTyKd5xXHby56HdQxyfNXfVXsS&__tn__=-R

̰
«Վարորդի ընկեր»-ը կոչ է անում մաքսային գործարքներ կատարելիս ցուցաբերել համբերություն

08:10 30.10.2019

Վարորդի Ընկեր-ն իր ֆեյսբուքյան էջում վիճաբանության տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով․ «Գյումրու մաքսատանը: Մաքսային գործարքներ կատարելիս բոլոր կողմերին հորդորում ենք ցուցաբերել համբերատարություն»։ https://www.facebook.com/tuganq.am/videos/391627285056693/

̰
Տասնամյակների պայքարից հետո Ներկայացուցիչների պալատը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Շերման

00:15 30.10.2019

Այսօր շատ կարևոր օր է, քանի որ տասնամյակների պայքարից հետո Ներկայացուցիչների պալատը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը` Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին իր ելույթում` հոկտեմբերի 29-ին: Նա նկատել է, որ դա տեղի կունենա 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերջին վերապրածների աչքի առաջ: Փոխանցում է «Արմենպրես»-ը: «Երկու շաբաթ առաջ ես մոտեցա […]

̰
Կասկածները ժանգի պես ուտում են հասարակությանը. Դեմիրճյանի այրին՝ Հոկտեմբերի 27-ի գործի մասին

23:59 29.10.2019

«Հեռանկար» հաղորդման հաղորդավար-մեկնաբան Արամ Աբրահամյանը զրուցել է հայ քաղաքական և պետական գործիչ,  ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի նախագահ (1999 թվական), Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հետ։ Հարցին՝ արդյո՞ք հասարակության մեջ բթացել է հոկտեմբերի 27-ի ցավը, Ռիմա Դեմիրճյանը պատասխանել է․ «Ճիշտ հակառակը: Եվ դա ես ոչ միայն այս օրերին եմ […]

̰
Նրան երբեք հավատալ չի կարելի, ես համոզված եմ. Դեմիրճյանի այրին՝ Նաիրի Հունանյանի հայտարարությունների մասին

23:32 29.10.2019

«Ես երբեք չեմ հավատում, երբեք, դա իրենից է դուրս գալիս՝ հանցագործից: Միայն այն փաստը, որ նա ազատության մասին է խոսել, այն էլ այս օրերին, ուրեմն բոլորը վիշտ են ապրում, ցավ են ապրում, նա ազատություն է ուզում: Անհեթեթություն է, չէ՞, ուրեմն ինչ աստիճան լկտի է՝ ո՛չ զղջացել է, ո՛չ հասկացել է, թե ինչ է կատարել, որ […]

̰
Ազատանի տներից մեկում կախված հայտնաբերված որդին ինքնասպան է եղել հորը մահացած տեսնելուց հետո

23:26 29.10.2019

Այսօր Շիրակի մարզի Ազատան գյուղի տներից մեկում հայատնաբերած հոր և որդու դիերն արդեն տեղափոխել են պաթոլոգոանատոմիական լաբորատորիա:  Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Ազատանի գուղապետ Վարդան Իկիլիկյանը: Մեր թղթակցի հետ զրույցամ նա ասել է, որ 46-ամյա  որդին՝ Կարեն Կատայանը, ինքնասպան է եղել, երբ հորը՝ 80-ամա Ալբերտ Կատայանին, տեսել է մահացած` մահճակալի մեջ: Վարդան Իկիլիկյանը […]

̰
Հին ու նոր իրերս եմ դասավորում, մեկ էլ այսպիսի տեսարան ստացվեց․․․ Փաշինյան

23:08 29.10.2019

«Հին ու նոր իրերս եմ դասավորում, մեկ էլ այսպիսի տեսարան ստացվեց»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու կից լուսանկար հրապարակել։

̰
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի բացառիկ հարցազրույցը՝ SHANTNEWS-ին

22:32 29.10.2019

Օրեր առաջ Վենետիկի հանձնաժողովը ՀՀ օրենսդրական հարցերին վերաբերող միասնական կարծիք էր հրապարակել, որում անդրադարձ էր կատարել ՍԴ դատավորների՝ վաղ թոշակի անցնելու հարցին։ Այս հարցը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ուստի որոշ հարցեր պարզաբանելու համար SHANTNEWS-ը դիմել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյին։ Ներկայացնում ենք հարցազրույցի ամբողջական տարբերակը։ – Պարո՛ն Բուքիքիո, խնդրում ենք պարզաբանել ՀՀ Սահմանադրական դատարանի […]

̰
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը օրակարգ մտցնելու հարցը

22:20 29.10.2019

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը փակ ընթացակարգով օրակարգ մտցնելու հարցը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 223, դեմ՝ 191-ը։ Ըստ ընթացակարգի՝ բանաձևում այլևս փոփոխություներ չեն կարող մտցվել։ Ավելի վաղ հայտնել էինք՝ Ներկայացուցիչների պալատում մեկնարկել են «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» բանաձևի լսումները:

̰
Երևանում և մի քանի մարզերում վաղը ջուր չի լինի

22:05 29.10.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցող շինարարական կազմակերպության կողմից ջրատարների վերատեղադրման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ի ժամը 9.00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան, Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան, Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Սպորտի, Թերլեմեզյան, Գ. […]

̰
Նա ղարաբաղյան հարցում մի շատ կարևոր բան էր արել, որն անտեսել են. Դեմիրճյանի այրին՝ ամուսնու արածի մասին

22:00 29.10.2019

«Նա ղարաբաղյան հարցում մի շատ կարևոր բան էր արել, որն անտեսել են: Ես այդ փաստաթուղթը Մոսկվայից պետք է բերեմ: Այն ժամանակ «сборник» կար, որտեղ գրվում էին այն հարցերը, որոնք ենթակա են քննարկման, նրան հաջողվեց մտցնել այնտեղ Ղարաբաղի հարցը, դա չլսված բան էր, և շատ սուր գրված: Խնդրում էր արդարությունը վերականգնել և Ղարաբաղը վերադարձնել Մայր հայրենիքին»,- […]

̰
Դեմիրճյանի այրին՝ ամուսնու քաղաքական գործունեության մասին

21:45 29.10.2019

«Հեռանկար» հաղորդման հաղորդավար-մեկնաբան Արամ Աբրահամյանի հետ զրույցի ժամանակ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, ամուսնու քաղաքական գործունեութոյւնից որոշ հիշողություններ է պատմել. «Կարեն Սերոբիչն ասում եր՝ բա որ 100 տոկոս մեզ տան ձայնը, դա էլ է խայտառակություն, չեմ ուզում, հո մենք մենակ չենք լինելու խորհրդարանում: Վազգենին ինքն ասել էր և էդպես էլ վարվում էին՝ երբ որ ընտրարշավի […]

̰
Դուրս շատ եկավ, բայց Էնքան տարի չի եղել, որ մինչև չլինի, չեմ հավատա. Կարեն Դեմիրճյանի այրին՝ նրա արձանի մասին

21:37 29.10.2019

«Հեռանկար» հաղորդման հաղորդավար-մեկնաբան Արամ Աբրահամյանի հետ զրույցի ժամանակ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, անդրադարձել է ամուսնու արձանի տեղադրման ծրագրին։ «Արթուր Մեսչյանը շատ աշխատանք կատարեց՝ մեկ ամիս փնտրեց, վերջում ասաց՝ Կարեն Սերոբիչի կերպարն ասոցացվում է կոմպլեքսի հետ: Այնտեղ պետք է լինի իր արձանը: Տարավ, ցույց տվեց: Ես էլ, Ստեփանն էլ համոզվեցինք: Հետո մակետն էնպես արվեց, որ […]

̰
Մայր Աթոռը չի կարող այս կամ այն թեկնածուի վրա իր շեշտը դնել․ Տ․ Հովնան արք․ Տերտերյան

21:15 29.10.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Եռօրյա նիստերից հետո ժողովականները հրապարակելու են հատուկ հաղորդագրություն: Այսօրվա նիստի ժամանակ քննարկվել են 2020 թվականին տեղի ունենալիք ազգային-եկեղեցական ժողովի նախապատրաստական աշխատանքներն ու օրակարգը։ Նկատի ունենալով, որ Գերագույն Հոգևոր խորհրդի ժողովին մասնակցում է նաև Պոլսի պատրիարքության տեղապահը՝ անդրադարձ է եղել Պոլսի […]

̰
Վարչապետ Փաշինյանը և տիկին Հակոբյանը միացել են վիրավոր զինվորների՝ «Հայկական Տիեզերք» անվանակոչված գորգի գործման աշխատանքներին

20:28 29.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը միացել են վիրավոր զինվորների՝ «Հայկական Տիեզերք» անվանակոչված գորգի գործման աշխատանքներին: Վարչապետը և տիկին Հակոբյանը նախ հանդիպել են զինծառայության ընթացքում վիրավորված «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորներին՝ հետաքրքրվել նրանց վերականագնման ընթացքից և մաղթել առողջություն: «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնի նախաձեռնությամբ զինվորի տան հերոսները գործել են գեղեցիկ հայկական գորգ, որն […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՄԱԿ-ի օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը

20:20 29.10.2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՄԱԿ-ի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը: Փոխվարչապետն անձամբ իր և Կառավարության անունից շնորհավորել է ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ և  շնորհակալություն  հայտնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին ձևավորված արդյունավետ համագործակցության համար: ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը ի նշան ՄԱԿ-ի օրվա փոխվարչապետին հանձնել է  Հայաստանի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության դրոշներով կրծքանշան:

̰
Կոչ եմ անում Սենատի իմ գործընկերներին արագորեն ընդունել բանաձևը՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը․ Թեդ Քրուզ

20:01 29.10.2019

Հանրապետական սենատոր Թեդ Քրուզը «Թվիթերի» իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում այսօր քվեարկության դրվելիք «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» բանաձևին: «Կոչ եմ անում Սենատի իմ գործընկերներին արագորեն դիտարկել և ընդունել բանաձևը, որը ես ներկայացրել եմ սենատոր Մենենդեսի հետ՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը և մերժելու դրա մերժման բոլոր ձևերը»,- գրել է Թեդ Քրուզը: I call on […]

̰
Գերցեն փողոցի նոր ասֆալտը գոմաղբով կեղտոտելու հարցը՝ ավագանու նիստի օրակարգում

19:59 29.10.2019

Քաղաքային միջավայրում գյուղական կենցաղ՝ այսպես կարելի է բնութագրել Գերցեն փողոցի վիճակը, որը մեկ ամիս առաջ ասֆալտապատվեց: 30 տարի փոսերն էին անանցանելի վիճակ ստեղծել, հիմա էլ խանգարում են հարթ ու ասֆալտապատ փողոցով արոտ գնացող մոտ 60 գլուխ խոշոր եղջերավորների թողած հետքերը՝ գոմաղբը: Գերցեն փողոցում անասնապահությամբ զբաղվող 5 տնտեսություն կա, որոնց քաղաքապետարանը ծանուցել է, որ քաղաքում անասուններ […]

̰
Երևանի մետրոպոլիտենի կայարանի էսքիզային առաջարկ. այն նախատեսում է կայարանը տեղակայել Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա

19:44 29.10.2019

Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ (անվանումը պայմանական է) կայարանի էսքիզային առաջարկ է: Այն նախատեսում է կայարանը տեղակայել Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա, ինչը հնարավորություն կտա մետրո մուտք գործել/դուրս գալ ձորի աջ և ձախ կողմերից էլ՝ Հալաբյանից (Թումոյի մոտ) ու Կիևյանի հատվածից (Բարբյուս փ.): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ […]

̰
Սա անձնական հարց է ինձ և միլիոնավոր հայերի համար. Քիմ Քարդաշյանը` Ներկայացուցիչների պալատում քվեարկվելիք բանաձևի մասին

19:09 29.10.2019

Ամերիկյան ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում այսօր քվեարկության դրվելիք «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» բանաձևին: «Այսօր Ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը: Սա անձնական հարց է ինձ և միլիոնավոր հայերի համար, որոնք Հայոց ցեղասպանության վերապրողների ժառանգներն են»,- գրել է Քիմ Քարդաշյանը: Today, the […]

̰
BACK_TO_TOP