20:29 28.10.2019
Սերբիայի կառավարությունը չեղարկել է վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար: ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել, մնալ և տարանցել Սերբիայի տարածքով՝ սահմանի հատման պահից 90 օրվա ընթացքում: Որոշումը հրապարակվել է Սերբիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հոկտեմբերի 28-ին: Սերբիայի Հանրապետությունը նախատեսում է նաև դիվանագիտական ներկայացուցչություն բացել Երևանում: Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակում ԵԱՏՄ-ի […]
20:09 28.10.2019
ՀՖՖ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 18-ին` Իտալիայի Պալերմո քաղաքի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում, կկայանա Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի տասներորդ տուրի Իտալիա-Հայաստան հանդիպումը: Իտալիայի ֆուտբոլի Ֆեդերացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները: Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը հետևյալ կայքից։ Ցանկալի է կայքից օգտվել համակարգչային տարբերակով: […]
20:00 28.10.2019
Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 24-ին Վանաձորում մեկնարկեցին Երևանի օրերը: Մշակութային ապակենտրոնացման ու երկրի մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով իրականացվող այս ծրագրով Վանաձորի բնակիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու մայրաքաղաքի մշակութային անցուդարձին, երևանյան արվեստի գործիչների և մշակութային կազմակերպությունների ստեղծագործական վերջին ձեռքբերումներին: «Երևանի օրերը Վանաձորում» ծրագրով կայացան դասական, ջազային, փոփ երաժշտության համերգներ, թատերական […]
19:50 28.10.2019
Հայաստանը ազգային տաղավարով ներկայացել է ապրիլի 28-ից հոկտեմբերի 7-ը Պեկինում անցկացված Այգեգործական համաշխարհային Պեկին ԷՔՍՊՈ-2019 ցուցահանդեսին, որտեղ 162 օր անընդմեջ լայնորեն և բազմակողմանի ներկայացվել են հայկական այգեգործությունը և գյուղատնտեսությունը, գինեգործությունը, հայկական մշակույթը և պատմությունը, բազմիցս ցուցադրվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնող տարբեր տեսանյութեր: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Ցուցահանդեսի անցկացման 6 ամսվա ընթացքում […]
19:42 28.10.2019
2019 թվականի սեպտեմբերի 19-ին Քրեակատարողական ծառայությունը ցմահ դատապարտյալ Ն. Հունանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ներկայացրել է բացասական զեկույց: 2019 թվականի հոկտեմբերի 23-ին Պրոբացիայի ծառայությունը ևս ներկայացրել է բացասական զեկույց: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հաշվի առնելով 2 ծառայությունների ներկայացրած զեկույցների բացասական լինելու հանգամանքը՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը 2019 թվականի հոկտեմբերի […]
19:33 28.10.2019
Թիմային ու անհատական հաշվարկներում Հայաստանը ներկայացնող ու միշտ մեդալներով վերադարձող գյումրեցի մարզիկներից շատերը մարզվում են խոնավ, սանիտարահիգիենիկ պայմաններից զուրկ մարզադպրոցներում, որտեղ որոշ դեպքերում անգամ գույք ու մարզասարքեր չկան:Գյումրիի 15 մարզադպրոցներից մի քանիսում այս տարի մասնակի վերանորոգման աշխատանքներ կատարվեցին, իսկ Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի համար նոր տարածք հատկացվեց: Նորավան թաղամասում գտնվող մանկապարտեզի նախկին մասնաշենքում արդեն […]
19:20 28.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հակածխախոտային օրենքի մասին. «Հարգելի բարեկամներ Թերևս արդեն գիտեք, որ կառավարությունը հավանություն է տվել և Ազգային ժողով է ուղարկել Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Նախագծի […]
19:08 28.10.2019
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը, առնչություն չունենալով եղբոր հիմնադրած «Շենգավիթ» բարեգործական հիմնադրմանի հետ, 2012-2017 թվականների ընթացքում հիմնադրամին դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ պաշտոնական գրություններ է ուղարկել Շենգավիթում գործունեություն ծավալող իրավաբանական […]
18:57 28.10.2019
ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս դեպքում ունեն կարգավիճակի փոփոխություն, և Բաբլոյանը կասկածյալից դարձել է մեղադրյալ: «Մեղադրանքը իրավական տեսանկյունից մի շարք խնդիրներ է առաջացնում, քանի որ անկյունաքարը […]
18:53 28.10.2019
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ստացել և գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները, որոնք վերաբերում են նրա կալանավորման գործընթացում թույլատրված կոնվենցիոն իրավունքի խախտումներին։ Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական գրասենյակից: ՄԻԵԴ քարտուղարությունից Փաստաբանական թիմին հայտնել են, որ դիմումներն ստացվել են հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 18-ին, և դատարանը քննության կառնի դրանք առաջին իսկ հնարավորության […]
18:51 28.10.2019
ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2019թ. պլանի համաձայն՝ Տաջիկստանի Հանրապետությունում անցկացվող «Անքակտելի եղբայրություն-2019» համատեղ խաղաղապահ զորավարժությանն ընդգրկված ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողները մասնակցել են Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության կազմակերպած դասընթացին:
18:43 28.10.2019
ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ ստորագրել է երկրից չհեռանալու մասին փաստաթուղթ: «Ես ասում եմ, որ մեղադրանքը ապօրինի է, ինչ-որ արել եմ, արել եմ Սահմանադրության և օրենքների սահմաններում: Ամեն ինչ եղել է ճիշտ […]
18:39 28.10.2019
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հոկտեմբերի 27-ին այցելել է ՀՀ ԶՈՒ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ հրապարակումը։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը զրուցել է հոսպիտալում ապաքինվող զինծառայողների հետ, բուժանձնակազմից տեղեկացել փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակի և բուժման ընթացքի մասին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է նաև հոսպիտալում ընթացող շինարարական […]
18:36 28.10.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Դավիթ Բալայանի նախագահությամբ, սկսվեց ՊՎԾ լիազորություները կասեցրած պետ Դավիթ Սանասարյանի, ՊՎԾ աշխատակիցներ Սամվել Ադյանի և Գևորգ Խաչատրյանի, «Զորաշեն» ՍՊԸ հաշվապահ Տարոն Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Դատավոր Դավիթ Բալայանը նախ` ներկայացրեց մի քանի հիմքեր, որոնք գուցե իրեն ինքաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմք լինեն, ասաց, որ հոկտեմբերին Սանասարյանի պաշտպան Արսեն […]
18:30 28.10.2019
«Ինձ համար անհասկանալի և անընդունելի է սեռական կյանքի ցանկացած քարոզ: Մենք քննարկում ենք մի բան, որը դեռ գոյություն չունի, իսկ գուցե ֆիլմը փոքրամասնությունների հակաքարոզ է` ցույց է տալու, թե ինչքան դժվար է նման ճանապարհն ընտրած մարդու կյանքը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Մել» ֆիլմի շուրջ ստեղծված աղմուկին ու քննադատություններին, ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը: Նա ընդգծեց, […]
18:21 28.10.2019
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է փոխվել համակարգում նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետո: «Գնահատական տվողը ես չեմ, բնականաբար, վիճակի լավանալու-չլավանալու մասին կարող եք հետաքրքրվել ոստիկանության ծառայողներից, նաև ինքներդ՝ որպես քաղաքացիներ, յուրաքանչյուր ղեկավար ձգտում է, որ իր ղեկավարած կառույցը մի քայլ առաջ լինի, ես ձգտում եմ, որ մի քանի քայլ առաջ […]
18:20 28.10.2019
Հայաստանի հավաքականի և «Փյունիկ» ակումբի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է հայկական ֆուտբոլի խնդիրների մասին: Նախ` նա քննադատել է իր ակումբակից Էրիկ Վարդանյանի վարքը «Արարատ» ակումբի հետ խաղի ժամանակ, երբ վերջինս մատի ժեստով վիրավորել էր տրիբունայի հանդիսատեսին: «Այն, ինչ տեղի է ունեցել, սխալ է, դա գիտի նաև ինքը, բայց ես ուզում եմ հիշեցնել, […]
18:19 28.10.2019
Հայաստանի Հանրապետությունը ուշադիր հետևում է Չմիավորման շարժման շրջանակներում տեղի ունեցող զարգացումներին՝ ներառյալ 2019 թվականի հոկտեմբերի 25-26-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած Չմիավորման շարժման պետությունների և կառավարությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովի աշխատանքներին։ Մենք դատապարտում ենք այն հանգամանքը, որ գագաթնաժողովը հյուրընկալող և Շարժման ներկայիս նախագահող Ադրբեջանը ևս մեկ անգամ նախընտրեց չարաշահել իր անդամակցությունը Շարժմանը՝ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում առաջ մղելով […]
18:16 28.10.2019
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք վարչապետի հետ քննարկում ունեցե՞լ է իր հետագա պաշտոնավարման հետ կապված: «Իմ հետագա պաշտոնավարման հարցն ի սկզբանե վարչապետը, կարծում եմ, հնչեցրեց ինձ ներկայացնելիս, երբ ասաց՝ կանդրադառնանք երկուստեք արդյունքներն արձանագրելուց հետո: Ես կանեմ հնարավորը, որ իմ ծառայողական պարտականությունները կատարեմ բարեխղճորեն և ավելի լավ: Բնականաբար, եթե համաձայնել եմ […]
18:15 28.10.2019
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջերս ծառայողական պարտականություններն իրականացնելիս ոստիկանի սպանության դեպքին: «Տրվել է կոնկրետ հանձնարարություն մեր ստորաբաժանումներին, որ ավելի լուրջ ձևով մոտենան ֆիզիկական պատրաստականության և առհասարակ ծառայության կազմակերպման աշխատանքներին: Այս դեպքը մասնավորապես նկատի ունենալով՝ ենթադրում եմ ինչ-որ չափով հանցագործություն կատարած անձանց հնարավորությունները թերագնահատելու հետևանքով է եղել»,- ասաց նա: […]
18:11 28.10.2019
Հոկտեմբերի 28-ին Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության ծառայության պետի գլխավորած պատվիրակությունը՝ երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով: Այս մասին նշվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։ Հայաստանում, հիշեցնենք, գործում է ռուսական զինված ուժերի ավիացիոն ռազմաբազա, որ տեղակայված է Երևանի «Էրեբունի» օդանավակայանում՝ հայկական ավիացիայի հետ համատեղ։
18:06 28.10.2019
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում 2010-ից: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ ՔԿՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Նա հայտնեց, որ Նաիրի Հունանյանը 2010թ. մինչ օրս ստանում է հոգեմետ դեղորայք, որոնք տարբեր տարիներին նշանակվել են մասնագետների կողմից: Նոնա Նավիկյանը տեղեկացրեց նաև՝ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված […]
18:03 28.10.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով ՀՀ տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության և կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ արդարադատության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2011-2015թթ. ընթացքում առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրան օժանդակելու մի շարք դեպքեր, զուգորդված պետության օրինական շահերին […]
17:59 28.10.2019
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք շարունակո՞ւմ են հետևել վարչապետի՝ «ասֆալտին փռելու» կոչին, այդ գործողությունն իրականացվո՞ւմ է, ասաց. «Իրականացվում է և իրականացվելու է, դա եկեք ընկալենք իբրև խոսք: Այն մարդիկ, ովքեր կատարել են հանցագործություն, խոստանում եմ՝ եթե նման անձինք ի հայտ գան, ովքեր արժանի են փռվելու, փռվելու են, դա […]
17:56 28.10.2019
2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է ոստիկանությանը ամբողջ տարվա ծախսերի համար տրամադրել 64,9 միլիարդ դրամ։ Սա գրեթե երեք անգամ մեծ է ԱԱԾ-ին տրվող 23,2 միլիարդ դրամից։ Ազգային ժողովում այս ֆինանսավորման մանրամասները ներկայացնելիս ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենց 2020-ի բյուջեն ընթացիկ 2019 թվականի բյուջեից մեծ է ընդամենը 0,5 միլիարդով։ Ինչպես և […]
17:43 28.10.2019
Ազգային ժողովում այսօր ըստ ոլորտների ներկայացվել են հաջորդ տարվա բյուջեի նախագծի հատվածները։ Ազգային անվտանգության ծառայությանը, ըստ այդ նախագծի, նախատեսվում է տրամադրել 23 միլիարդ 218 միլիոն դրամ։ Այս մասին պատգամավորներին հայտնել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Պաշտոնյան մանրամասնել է, որ այդ գումարներն ուղղվելու են ԱԱԾ աշխատակիցների վարձատրությանը, գնվող ծառայություններին, ապրանքների ձեռքբերմանը և այլ ծախսերի։ Հիմնական […]
17:40 28.10.2019
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ազգային ժողովում հյուրընկալել է Ռումինիայի արքայազն Ռադուին. «Այսօր Ազգային ժողովում հյուրընկալեցի Ռումինիայի արքայազն Ռադուին: Երկարատև դադարից հետո Ռումինիայի հետ Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունները սկսում են քիչ-քիչ ակտիվանալ. լավ նորություններից է այն, որ շաբաթը երեք անգամ կա Բուխարեստ-Երևան ուղիղ թռիչք: Հաջորդ լավ լուրն այն […]
17:25 28.10.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` կապված գիշերօթիկ հաստատությունների փակման հետ. «Նախորդ ամիս դիմել էի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին փակվող գիշերօթիկ հաստատությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար։ Գրության մեջ նշված էր, որ չորս գիշերօթիկ հաստատությունների երեխաների և ընտանիքների խորը գնահատման արդյունքների համաձայն շուրջ 260 […]
17:21 28.10.2019
Մասնակցում եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող Xilinx Armenia ընկերության պաշտոնական բացման արարողությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: