21:24 31.10.2019
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել առանց համարանիշի մեքենայի հետ կապված միջադեպի մասին: «Պարզաբանենք, որ բերման ենթարկված անձինք առանց հաշվառման համարանիշերի «Ֆորդ Մուսթանգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորն են։ Ոստիկանության ծառայողներն առանց համարանիշերի մեքենան նկատել են մայրաքաղաքի Վարդանանց-Ալավերդյան փողոցների խաչմերուկում։ Վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու վերաբերյալ ոստիկանների պահանջներին։ Ոստիկանները հետապնդել են և Արամի փողոցում հիշյալ մեքենան […]
21:00 31.10.2019
«Հեռանկարի» տաղավարում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն անդրադարձել է կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններին՝ ըստ դրույթների. «Գործող օրենքով՝ պահանջվում է, որ կուսակցությունն ունենա տարածքային ներկայացվածություն: Այսինքն՝ ստորաբաժանումներ ունենա Երևանում և մարզերում: Ես կարծում եմ՝ այս պահանջն արդարացված չէ, որովհետև ՏՏ-ի միջոցով կուսակցությունները կարող են կազմակերպել իրենց ներկայացվածությունը տարբեր մարզերում: Հայաստանը փոքր է, կարող են հասնել և ներկայանալ: […]
20:42 31.10.2019
Հոկտեմբերի 30-ին ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Մերսեդես» և «Պորշ» մակնիշի երկու մեքենա։ Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեքենաների վարորդները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում, մեքենաներով, այսպես ասած՝ «դրիֆթել» են՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների […]
20:21 31.10.2019
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ՍԱՊԾ պետ Գեորգի Ավետիսյանի հետ միասին այսօր այցելել են Երևանի կենդանաբանական այգի՝ տեղում քննարկելու այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպը, երբ անտուն շների խումբը հարձակվել և հոշոտել էր այգու երեք կենգուրուներին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Այգու աշխատակիցների վկայությամբ, նախկինում ևս նման դեպքեր տեղի են […]
20:03 31.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է հատված՝ «Տրուբադուր» օպերայից, որին ներկա է: «Աննայի հետ ներկա ենք ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված համերգին: Վերդի, զուգերգ՝ «Տրուբադուր» օպերայից: Մեներգիչներ՝ Մագդա Մկրտչյան, Առնոլդ Քոչարյան: Նվագում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական պետական թատրոնի նվագախումբը»,- գրել է նա:
19:55 31.10.2019
Շիրակի մարզում կենդանիների մոտ բրուցելյոզ հիվանդության տարածման վտանգ կա: Ըստ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ Շիրակի մարզի գյուղերում հայտնաբերվել է 171 գլուխ բրուցելյոզով հիվանդ կենդանի: Սա մոտ մեկ ամսվա ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունք է: Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի աշխատակիցները, մարզի անասնաբույժների հետ համատեղ խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների արյան նմուշառում ու շիճուկաբանական հետազոտություն […]
19:44 31.10.2019
Ինչպես է լուծվելու Գյումրիում հաշվառված տնակներում ապրող ընտանիքների բնակարանային փոխհատուցման հարցը: Խնդրի լուծման արդյունավետ տարբերակը բնակարանաշինությունն է, թե բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը: Հերթական անգամ այս հարցերն են քննարկել Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի պատասխանատուները: Ներկայացվել են նաև վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի Գյումրիում տնակների հաշվառման արդյունքները: Մոտ 1 տարի վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը Գյումրիի […]
19:11 31.10.2019
ՀՀ ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանից գումար պահանջելու վերաբերյալ հրապարակման հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (շորթում): Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀՀ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով առանձին քրեական գործ է հարուցվել մամուլի այն հրապարակումների առթիվ, համաձայն որոնց՝ Դավիթ Սանասարյանը երեխայի մորը […]
19:06 31.10.2019
Արցախի խորհրդարանն այսօր որոշել է նստաշրջանի օրակարգ մտցնել նաև քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ ներկայացված «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Այն խորհրդարանին ներկայացրել է նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Պողոսյանը: Սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվել է փոփոխություն կատարել ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու և Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու […]
19:04 31.10.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր՝ մարզպետարանի աշխատակազմին ներկայացնելու նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանին: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Շնորհակալություն հայտնելով պաշտոնաթող մարզպետ Տրդատ Սարգսյանին իր մեկամյա գործունեության ընթացքում երկրին, մարզին նվիրված լինելու համար՝ Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ նա, քաղաքական կամք դրսևորելով, հրաժարվեց իրեն տրված այդ […]
18:50 31.10.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսնակ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 1-3-ը աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության՝ մասնակցելու Թեհրանում կայանալիք էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին: Այցի ընթացքում նախատեսվում են նախարար Պապիկյանի հանդիպումները ԻԻՀ գործընկեր գերատեսչությունների ղեկավարների, մասնավորապես էներգետիկայի, նավթի, ճանապարհների և քաղաքաշինության, ներքին գործերի նախարարների հետ»:
18:43 31.10.2019
Նոյեմբերի 1-ին և 2-ին Երևանում տեղի կունենա «Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողով։ Մասնակցելու համար Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներ և պետական պաշտոնյաներ Ավստրիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Ավստրալիայից, Լիբանանից, ՀԱՀ-ից, Իտալիայից, Սերբիայից, Ճապոնիայից, Մոնտենեգրոյից, Լեհաստանից և այլ երկրներից։ Քննարկմանը ելույթներով հանդես կգան ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Չինաստան-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Լենա Նազարյանը, ՀՀ-ում Չինաստանի դեսպան Տյան […]
18:39 31.10.2019
Հումանիտար ականազերծման և ձորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների երրորդ խմբի սակրավորները հոկտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 30-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 1500 քմ տարածք։ Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 15-ից մինչ օրս հայ մասնագետները 116000 քմ տարածք են մաքրել։ Նույն ժամանակահատվածում մարդասիրական խմբի բժիշկները մասնագիտական օգնություն են […]
18:37 31.10.2019
Ռուսաստանի վարչապետ Սերգեյ Լավրովն այսօր ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հաստատել է, որ հումանիտար հարցերը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ապրիլին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Նա ներկայացրել է ուղղությունները, որոնցով սպասվում էր աշխատանքը․ պահվող անձանց փոխանակում, մահացածների դիերի փոխանակում, լրագրողների փոխայցեր։ Այս ամենը, ըստ Լավրովի, թույլ կտար հանել լարվածությունը և պայմաններ […]
18:35 31.10.2019
«Հեռանկարի» տաղավարում, անդրադառնալով «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը խոսել է այն մասին, թե ինչ անել, որպեսզի չլինեն մեկ անձի կուսակցություններ. «Ես դա շատ կարևորում եմ: Հիմա «Կուսակցությունների մասին» օրենքն ասում է, որ կանոնադրությունը պետք է սահմանի, թե ինչպես է տեղի ունենում կուսակցության ղեկավար կազմի ընտրությունը: Այստեղ ես համարում եմ, որ կամայական […]
18:29 31.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակին: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵՆԲ-ի միջև համագործակցությունը և տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ներդրումային ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵՆԲ-ի հետ գործակցությամբ կյանքի կոչվող ծրագրերը մեծ նշանակություն ունեն մեր երկրի գործարար շրջանակների և քաղաքացիների համար, քանի որ ծրագրերն ուղղված են մասնավոր հատվածի […]
18:24 31.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հաղորդել Լարսում մեքենաների կուտակումների խնդրի վերաբերյալ: «ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներով այցելեցինք Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լարս, տեղում ծանոթանալու հսկիչ-անցակետի արդեն իսկ հայտնի մեքենաների կուտակումների խնդրին և գտնելու կարգավորման ուղիներ։ Առկա հարցերը և խնդիրները […]
18:20 31.10.2019
Արցախի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ գործող առանձին զրահատանկային զորամասերից մեկի ներգրավմամբ հոկտեմբերի 31-ին անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։ Իրականին հնարավորինս մոտ պայմաններում անցկացված զորախաղերի ընթացքում իրականացվել է անընդհատ ղեկավարում, կազմակերպվել արդյունավետ փոխգործակցություն, մասնակից անձնակազմը ցուցաբերել է մարտավարամասնագիտական և բարոյահոգեբանական լավ պատրաստվածություն։ Զորավարժությունն անցկացվել է […]
18:15 31.10.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Քննարկվել է սույն թվականի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Մտքեր են փոխանակվել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի վերաբերյալ:
18:13 31.10.2019
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի նախկին քաղաքապետը, որը պաշտոնավարել է 1999-ից 2016 թվականը, բանավոր համաձայնություն ձեռք բերելով ՊՆ երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատարի և նրա խնամու հետ, Վանաձոր համայնքի ավագանու 2010 թվականի հուլիսին […]
18:08 31.10.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ 242 հոդվածի առաջին մասով։ Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Նշվեց, որ գործն ուղարկվել է դատախազություն։
18:06 31.10.2019
ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Զոհրաբ Մնացականյանը կարճատև զրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ։ Քննարկվել է հայ֊ֆրանսիական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։
18:03 31.10.2019
Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա պատանու նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն։ Մեղադրյալի պաշտպան Սեդրակ Մկրտչյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ իր պաշտպանյալին հոգեբուժական հաստատություն կտեղափոխեն նոյեմբերի 8-ին: Մկրտչյանն ընդգծեց, որ քննության հետագա ընթացքի համար կարևոր է դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, քանի որ միայն դրանից հետո պարզ կլինի պատանին մեղսունակ է, թե ոչ: «Եզրակացությունից շատ բան է կախված՝ […]
17:54 31.10.2019
Երեկ ակտիվիստ Անի Խաչատրյանը «ծխախոտային» հերթական պատմության մեջ էր հայտնվել: Այս անգամ միջադեպը գրանցվել է 57 համարի միկրոավտոբուսում: Խաչատրյանն այս մասին գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում` նկարագրելով իր հետ տեղի ունեցածը: Այսօրվա գրառման մեջ Խաչատրյանը հայտնել է, որ «Երևանտրանսից» արձագանքել են կատարվածին. «Թարմացում․ Նոր «Երևանտրանսից» զանգեցին, ասացին, որ վարորդին խիստ նկատողություն են անելու ու […]
17:50 31.10.2019
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով հետախուզվող անձը: Վերջինս կալանավորվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 9-ին հրազենային վնասվածքներով Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել […]
17:46 31.10.2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվել են, թե, ի վերջո, որ նախարարի ժամանակ են տրամադրվել ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարահանելու համար նախատեսված դրամական միջոցները: «Դա էական չէ, թե որ նախարարի օրոք է եղել, այո´, այս իշխանության օրոք է եղել: Նախկիններին թողնես, ամեն ինչն էլ կքննադատեն: Ես ասել եմ, որ դա իմ օրոք չի եղել, […]
17:44 31.10.2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ ծրագրեր կան գիտնականների աշխատավարձը բարձրացնելու հարցում։ «Ես նման հակադրություն չէի ցանկանա, որ մենք դնենք: Յուրաքանչյուրը կարևոր տեղ ունի մեր պետության զարգացման գործում: Յուրաքանչյուրը պետք է պատշաճ կերպով վարձատրվի: Ես կարծում եմ, որ ուսուցիչների` 10 տոկոսով աշխատավարձի բարձրացումը դեռևս այն մակարդակը չէ, որը մենք ուզում ենք տեսնել: […]
17:26 31.10.2019
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:26-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գարուշ […]
17:20 31.10.2019
Հայաստանի զինված ուժերի 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գումարտակային զորավարժություն՝ մարտական կրակով: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներն ամբողջությամբ կատարել են առաջադրված խնդիրը, հրետանու կրակով ոչնչացվել են պայմանական հակառակորդի հենակետերը։ Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԶՈՒ 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ՝ հրետանային ստորաբաժանումների անձնակազմի […]