TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Զոհրաբ Մնացականյանը Լոնդոնում հանդիպել է ՄԹ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարարին

12:55 24.10.2019

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը վստահությամբ նշել է, որ առկա են բոլոր նախադրյալները հայ-բրիտանական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու և երկկողմ փոխգործակցությունն […]

̰
Մեկ է՝ էդ ընկերությունը չկա․ Փաշինյանը կատակեց հարկային արտոնության մասին

12:50 24.10.2019

Կառավարությունն այսօր որոշեց արտոնություն տալ այն ընկերություններին, որոնք կորոշեն Հայաստանում տիեզերական գործունեություն ծավալել։ Ֆինանսների նախարարը մտահոգություն հայտնեց, որ այս արտոնությունը գուցե արդարացված չէ։ «Ստեղ ես էդ կռիվը չեմ հասկանում, անկեղծ ասած, չլինի էն հայտնի անեկդոտի պատմությունը … է մեկ է՝ էդ ընկերությունը չկա, մեկ է՝ նենց չի, որ էդ ընկերությունը հարկ չի վճարում, մենք էլ […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալության նախագահի հետ

12:44 24.10.2019

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալություն և հանդիպել գործակալության նախագահ Ֆուկեթա Տոյոշիի հետ։ «Աշխարհում շատ չեն այն երկրները, որոնք ունեն նոու հաու և գիտելիքներ միջուկային էներգիայի և դրա կառավարման, միջուկային անվտանգության միջոցառումների պահպանման վերաբերյալ: Ճապոնիան այդ քիչ երկրներից մեկն է:  Հարցը մեր երկրի համար շատ […]

̰
Կառավարության օրակարգում տիեզերական գործունեության կանոնակարգումն է

12:34 24.10.2019

Կառավարության այսօրվա նիստի քննարկման առարկաներից մեկը տիեզերական գործունեության կանոնակարգումն է։ Դրա վերաբերյալ առաջարկվել է մի շարք օրենքներում փոփոխություններ կատարել, որոնց մանրամասները ներկայացրեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ Նա նշեց, որ Հայաստանի տիեզերական գործունեությունը մինչև կարգավորվում է միայն միջազգային պայմանագրերով, բայց անհրաժեշտ է, որ այն ունենա նաև ներքին կանոնակարգում։ Դա, ըստ նախարարի, պետք է ներառել արտոնագրային գործունեության […]

̰
Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ

12:32 24.10.2019

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց: Քիչ առաջ դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը: Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց՝ իրենց տեղեկացնում են, որ փորձաքննություն է նշանակված: Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:

̰
Աստված չանի՝ որևէ տեղ ֆիքսենք, որ անորակ աշխատանք է ընդունվել․ Փաշինյան

12:30 24.10.2019

Կառավարության նիստի ընթացքում ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ համայնքների հետ համատեղ ֆինանսավորմամբ աշխատանքների հարցում որոշ դեպքերում դանդաղումներ կան, քանի որ շինարարական կազմակերպությունները «բավարարված են», և որոշ դեպքերում մրցույթներին չեն մասնակցում։ «Ծանրաբեռնված են»,- նախարարին ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախարարն էլ հաստատեց՝ ծանրաբեռնված են, և այդ խնդիրը շատ լուրջ է։ Փաշինյանն էլ շարունակեց՝ խոսել են, որ […]

̰
Արսեն Բաբայանը կկալանավորվի

12:28 24.10.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին ՀՔԾ միջնորդության վերաբերյալ որոշումը: Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանը լրագրողներին տեղեկացրեց՝ դատարանի որոշմամբ՝ Բաբայանի նկատմամբ կալանքն ընտրվեց որպես խափանման միջոց, գրավի միջնորդությունը մերժվեց: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու և իշխանության յուրացմանն օժանդակելու համար

̰
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի միջնորդությամբ

12:24 24.10.2019

ԵԱՀԿ-ի գործող նախագահի միջնորդությամբ Բրատիսլավայում մոտ ժամանակներս կանցնի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը. «Ես ակնկալում եմ հյուրընկալել երկու արտգործնախարարներին մոտ ժամանակներս Բրատիսլավայում»: Գործող նախագահի խոսքով` նա բարձր է գնահատում նաև Հայաստանի և Ադրբեջանի […]

̰
Առողջապահության նախարարությունը բոլոր բուժհաստատությունների հետ կկնքի եռակողմ պայմանագրեր ռազմական դրության պայմաններում դրանց կառավարման համար

12:23 24.10.2019

Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ԱԺ-ում հարց ուղղեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանին, ով ներկայացնում էր ռազմական դրության ժամանակ առողջապահական հաստատությունների կառավարումը լիազոր մարմնին վերապահելու հարցը: Հովհաննիսյանը հետաքրքրվեց. «Ի՞նչ համագործակցություն է լինելու առողջապահության նախարարության և հաստատությունների հետ, որովհետև երբևէ չեն մասնակցել, փորձի փոխանակման, սինխրոն աշխատանքի անհրաժեշտություն կարող է լինել»: «Բոլոր կենտրոնների հետ ունենալու ենք եռակողմ պայմանագրեր, որով […]

̰
Կառավարությունն ընդունել է համայնքների հետ համատեղ 483 ծրագրերի համաֆինանսավորումը

12:16 24.10.2019

Կառավարությունն այսօր որոշեց 363 միլիոն դրամ հատկացնել Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ սա ծրագրերի միայն մի մասն է։ Վարչապետը հիշեցրեց, որ երբ նախորդ տարի իրենք հայտնել էին սուբվենցիոն ծրագրերի մեկնարկի մասին, ասել էին, որ պատրաստ են 10 միլիարդ դրամի համաֆինանսավորում անել, եթե համայնքները նույնպես […]

̰
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպք

12:04 24.10.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպք: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ-ից: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` Երևան քաղաքի բնակիչը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրացման նպատակով դեռևս չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի` 3.010 […]

̰
Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

12:01 24.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նույն օրը վարչապետը կվերադառնա Երևան:

̰

11:58 24.10.2019

Կառավարությունն այսօրվա որոշումներով հարկային արտոնություններ տվեց «ԱԷՍ ԹՐԵՅԴ» և «ՍԻԼ-ՄԱԱԶԱ» ընկերություններին։ Կառավարությունը բավարարեց «ԱԷՍ ԹՐԵՅԴ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են պոլիվինիլ քլորիդ պրոֆիլների արտադրության համար։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 7,7 միլիարդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա […]

̰
Եթե ՀԲ-ն ուղղի տեխնիկական սխալը, Հայաստանն առաջընթաց կունենա․ Ջավադյանի ասածը զվարճացրեց ներկաներին

11:54 24.10.2019

Համաշխարհային բանկի կազմած Doing Business նոր զեկույցում Հայաստանը զիջել է իր դիրքը 6 հորիզոնականով, ինչի վերաբերյալ կառավարության նիստում պարզաբանումներ ներկայացրեց էկոնոմիկայի նախարարը։ Կենտրոնական բանկի նախագահը, սակայն, ընթացքում հայտարարեց, որ այդ նահանջը ՀԲ գործընկերների թույլ տված տեխնիկական սխալի հետևանք է։ Այս հայտարարությունից հետո կառավարության անդամները չզսպեցին ծիծաղը։ «Բա էսքան իզո՞ւր էինք քննարկում, պարո՛ն Ջավադյան, շուտ ասեիք՝ […]

̰
Ծառուկյանն ի՞նչ պատասխանի. ԲՀԿ առաջնորդն անդրադարձել է հոկտեմբերի 27-ին

11:40 24.10.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նաիրի Հունանյանի՝ վաղաժամ ազատ արձակման դիմումին: Ծառուկյանը նշել է, որ դա իրավապահների գործն է: Հարցին՝ արդյո՞ք նա ունի կասկածներ, չի պատասխանել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հոկտեմբերի 23-24-ը բացահայտվել է հանցագործության 57 դեպք

11:38 24.10.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 23-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 57 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման` 9-ական, խարդախության` 7, գույքի դիտավորությամբ ոչնչացման ու ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, ապօրինի ծառահատման՝ 2, կողոպուտի, յուրացման կամ […]

̰
Խնդրում եմ ներկայացնեք՝ ի՞նչն է Doing Business զեկույցում Հայաստանի դիրքերը զիջելու պատճառը․ Փաշինյան

11:36 24.10.2019

Կառավարության նիստի ընթացքում վարչապետը հայտարարեց, որ հրապարակվել է Doing Business նոր զեկույց, որում Հայաստանը զիջել է իր դիրքերը։ Նիկոլ Փաշինյանը դիմեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ստանալու բացատրություն, թե որն է պատճառը։ Խաչատրյանն ասաց, որ Համաշխարհային բանկի կողմից հրապարակված այդ զեկույցի գնահատականները լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն։ Նախարարը հայտարարեց, որ Հայաստանը, նախորդ տարվա համեմատությամբ, իր ցուցիչով դրական […]

̰
Գիշերօթիկում ավելի շատ աշխատող կա, քան երեխա․ Փաշինյանը բացատրեց կարգավորման նպատակը

11:23 24.10.2019

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գիշերօթիկների փակման հարցին և ասաց, որ իրենց դիտարկումների համաձայն՝ գիշերօթիկում ավելի շատ աշխատող կա, քան երեխա։ Նա նշեց, որ իրենց նպատակն այդ երեխաների խնամքն է, ոչ թե աշխատատեղերը պահելը։ «Մեր խնդիրն է, որ մենք երեխայի շահերը պաշտպանենք։ Եվ էն ֆինանսական միջոցները, որ դրվում են էդ նպատակի համար, հիմա […]

̰
Աղմուկ է ձևավորվում, թե իբր մենք տարեցների խնամքի տուն ենք փակում կամ գիշերօթիկ դպրոց․ Փաշինյան

11:19 24.10.2019

«Վերջին շրջանում աղմուկ է ձևավորվում, թե իբր մենք տարեցների խնամքի տուն ենք փակում կամ գիշերօթիկ դպրոց», – կառավարության նիստի սկզբում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար, ըստ նրա, պետք է մատչելի բացատրել նոր կարգավորումները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ներկայացրած կարգավորումը վարչապետը վերաձևակերպեց և ասաց, որ տարեցների խնամքի ծառայություններն իրենք փորձում են […]

̰
Ռազմական դրության պայմաններում առողջապահական բոլոր հիմնարկների կառավարումը կվերապահվի նախարարությանը. նախագիծ

11:15 24.10.2019

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում քննարկվող վերջին հարցն է, որը ներկայացրեց առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը: Նա նշեց, որ օրենքի ընդունումը բխում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման և առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունից: Նա ներկայացրեց, որ 90-ականներից սկսած՝ բժշկական օգնություն իրականացնող բուժհաստատությունների […]

̰
Կառավարությունը հերթական նիստն է գումարում

10:56 24.10.2019

ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստն է գումարում: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում 32 հարց է: Օրակարգային հարցերից զեկուցվող է միայն 9-ը: Այսօրվա նիստի օրակարգային հարցերի շրջանակը բազմազան է՝ «Նավագնացության մասին» համաձայնագրի վավերացումից մինչև «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ, Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի հաստատումից հարկային արտոնությունների տրամադրում:

̰
ԱԺ-ն ավարտեց ԵԱՏՄ շրջանակներում արտադրողների շահերը խթանելուն ուղղված նախագծի քննարկումը

10:51 24.10.2019

ԱԺ-ն այսօր ավարտում է լիագումար նիստի աշխատանքները: Օրակարգում ընդգրկված 21 հարցերի քննարկումը մոտենում է ավարտին, հարցերից 17-ը երկրորդ ընթերցման են ներկայացվել, հետևաբար՝ դրանց քննարկումը տեղի է ունեցել շատ արագ, առաջին ընթերցմամբ քննարկվում է ընդամենը 4 հարց: 3-ի վերաբերյալ զեկուցումները պատգամավորբները լսել են երեկ, այսօր տեղի է ունենում միայն մեկի քննարկումը, որից հետո տեղի կունենան քվեարկությունները: […]

̰
ԵՄ փորձագետները կաջակցեն Կադաստրի արխիվների թվայնացմանը

10:49 24.10.2019

Եվրամիության՝ տեխնիկական աջակցության և տեղեկությունների փոխանակման «Թայեքս» ծրագրի շրջանակում եռօրյա այցից հետո փորձագետներ Պաուլա Դիժկստրան և Քրիստիան Լեմմենն այսօր մեկնեցին Հայաստանից՝ նախօրեին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այցի նպատակը Կադաստրի արխիվների թվայնացմանն աջակցելն էր, և արխիվի տեղացի մասնագետների հետ դասընթացից զատ, եվրոպացի փորձագետները եղան միասնական ստորաբաժանումում և նրա արխիվում, Լոռու մարզայինում, […]

̰
Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա. մեղադրանք է առաջադրվել 5 անձի

10:42 24.10.2019

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց պահելու, փոխադրելու և մաքսանենգություն կատարելու, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները պարզելու համար: ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2019թ. հոկտեմբերի 15-ին` ժամը 18:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և […]

̰
Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ կապված զենքի գնման մրցույթի խափանման հետ

10:24 24.10.2019

Ռուսական կողմը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կխնդրի կարգավորել իրավիճակը:

̰
Կարևորվել է ՀՀ-Ֆրանսիա և Արցախ-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության խթանումը

10:14 24.10.2019

Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Լորան Վոքիեին Հայաստան կատարած առաջին այցի կապակցությամբ՝ նախարար Մնացականյանը վստահությամբ նշեց, որ բարձր ներկայացուցչական կազմով առանձնացող այս այցն իր նպաստը կբերի հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության և երկու ժողովուրդների միջև կապերի առավել ամրապնդմանը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ֆրանսիական բազմաշերտ օրակարգին առնչվող հարցերի […]

̰
Շինաշխատանքների պատճառով ՀՀ որոշ ճանապարհահատվածներ բեռնատարների համար փակ են

09:42 24.10.2019

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը՝ Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։ Ս.թ. սեպտեմբերի 23-ից սկսած Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երին յուրաքանչյուր օր՝ ժամը 09:00-ից 18:00-ն, կատարվելու են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակ է լինելու բեռնատարների համար:

̰
Դիլիջանի բաժին տեղափոխված «Ֆորդի» սրահում մարիխուանայի զանգվածներ են հայտնաբերվել

09:31 24.10.2019

Օրերս ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները գիշերային ուժեղացված ծառայություն ընթացքում բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող մի տղամարդու վարած «Ֆորդը»։ Տրանսպորտային միջոցի զննությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով դեղնականաչավուն կանեփանման զանգվածներ՝ ընդհանուր 6 գրամից ավելի։ Դրանք առգրավվել և ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

̰
Հրդեհ Արևիկ գյուղում

08:44 24.10.2019

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:24-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արևիկ գյուղում՝ հուշարձանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:42-ին, մարվել՝ 16:48-ին: Այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ:

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

08:21 24.10.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Մաշտոցի պող. 5 ,5ա, 5բ, 5գ, 5դ շենքերը, Սարյան փ. 36, 38, 40, 40ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավիթ Բեկի փ. 54/7 հասցեն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սարի թաղ 14փ. 16-48; […]

̰
BACK_TO_TOP