Ռազմական դրության պայմաններում առողջապահական բոլոր հիմնարկների կառավարումը կվերապահվի նախարարությանը. նախագիծ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+32.09 oC

Ռազմական դրության պայմաններում առողջապահական բոլոր հիմնարկների կառավարումը կվերապահվի նախարարությանը. նախագիծ

11:15 24.10.2019

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում քննարկվող վերջին հարցն է, որը ներկայացրեց առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը: Նա նշեց, որ օրենքի ընդունումը բխում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման և առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունից: Նա ներկայացրեց, որ 90-ականներից սկսած՝ բժշկական օգնություն իրականացնող բուժհաստատությունների մասնավորեցման գործընթացի արդյունքում տեղի է ունեցել առողջապահության համակարգի մասնավորեցում, իսկ անկախության տարիներին առողջության առաջնային պահպանման համակարգի ապակենտրոնացման արդյունքում լիազորությունները պատվիրակվել են ՏԻՄ-երին: Արդյունքում հետևյալ իրավիճակն է.

  • Ներկայում ՀՀ-ում գործում են 125 հիվանդանոցային կազմակերպություններ, 51-ը՝ Երևանում, 74-ը՝ մարզերում, 68-ը մարզային ենթակայության են, 36-ը՝ մասնավոր, 7-ը՝ այլ գերատեսչությունների ենթակայության:
  • Գործում են առողջության առաջնային ծառայություն մատուցող 360 հաստատաություններ, 86-ը՝ պոլիկլինիկաներ, գյուղական առողջության պահպանման 268 հաստատություններ:
  • Մասնավոր հիվանդանոցային բուժօգնություն սպասարկող հիմնարկներում է տեղավորված հանրապետության մահճակալային ֆոնդի 32 տոկոսը, մեծամասնությունը խոշոր բազմաֆունկցիոնալ հիվանդանոցներ են, որտեղ կենտրոնացված է առողջապահական համակարգի մարդկային ներուժի զգալի մասը:

«Ուստի, նրանց գործունեությունը դեր կունենա ռազմական դրության պայմաններում: Հիվանդանոցային բուժօգնություն և սպասարկում իրականացնող միայն 17 կազմակերպություն և առողջության առաջնային պահպանման ծառայություն մատուցող մեկ հաստատություն է գտնվում Առողջապահության նախարարության ներքո, ինչը խաղաղ պայմաններում արդարացված է, սակայն ՀՀ-ի վրա զինված հարձակման կամ պատերազմ հայտարարելու դեպքում՝ ռազմական դրության պայմաններում, կծագի առողջության պահպանման համակարգի միասնական կառավարման անհրաժեշտություն»,-ասաց առողջապահության փոխնախարարը:

Նշեց նաև, որ կառավարության որոշման համաձայն՝ սահմանված է զորահավաքային առաջադրանք ունեցող դեղարտադրող կազմակերպությունների ցանկ, սակայն հանձնարարությունը մինչ օրս սահմանված չի եղել որևէ օրենսդրական ակտով, նախագծով լրացվելու է նաև այս բացը, հետևաբար.

«Առաջարկվում է ռազմական դրության պայմաններում միասնական առողջապահական համակարգի ստեղծում, առողջապահական  նախագծի ընդունմամբ բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների՝ անկախ սեփականության ձևից, կառավարման լիազորությունների վերապահում ՀՀ առողջապահական բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին»,-ասաց Լևոն Հակոբյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ

14:10 11.07.2025

Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ

Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների շրջանակում՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները պարբերաբար իրականացնում են ազդարարման համակարգերի փորձարկումներ՝ դրանց անխափան աշխատանքն ապահովելու և հնարավոր խնդիրները վերացնելու նպատակով։ Հերթական միջոցառման շրջանակներում՝ հուլիսի 13-ին, ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ մասնավորապես Հանրապետության հրապարակի տարածքում, կգործարկվի էլեկտրական շչակ։ «Հարգելի՛ քաղաքացիներ, գործընթացը պլանավորված փորձարկում է և այն նպատակ […] ...

Հայաստանի բասկետբոլի աղջիկների Մ16 հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

13:58 11.07.2025

Հայաստանի բասկետբոլի աղջիկների Մ16 հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Բասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության խմբային փուլում երկու անընդմեջ հաղթանակից հետո համառ պայքարում պարտվել է Կիպրոսի թիմին` 69-73: Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Արենի Օհանյանն է եղել։ Հայաստանի հավաքականը դուրս է եկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: ...

Քննարկվել է «Հայաստանի 8 մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագիրը

13:45 11.07.2025

Քննարկվել է «Հայաստանի 8 մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Թեա Մելիքաձեին, երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալքացիին և երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Ռուդիկ Թադևոսյանին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և երախտագիտություն հայտնել 14,8 մլն եվրո արժողությամբ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի […] ...

Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

13:33 11.07.2025

Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզում գործող համատիրություններից մեկի կառավարիչը ձևական պայմանագրով 349.4 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը նվիրաբերել է իր խնամուն:  Դրանից հետո համատիրության կառավարիչը հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու և հանցավոր ծագման աղբյուրը […] ...

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

13:20 11.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Բասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկե Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: Խմբային փուլի երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը հաղթել է։ Այս անգամ մեր տղաները 97-63 հաշվով առավելության են հասել Ալբանիայի թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Քևին Քեշիշյանն է եղել։   ...

Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններում

13:07 11.07.2025

Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններում

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 17․07-21․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 24 -28.07-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP