13:59 23.10.2019
«Ասեք, որ հրաշք եղանակ է դրսում, իրոք, շատ հաճելի օրեր են»,- Facebook-ի էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
13:52 23.10.2019
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ մի խումբ պաշտոնատար անձինք իրենց թիմակցին մինչև 70 տարին լրանալը պաշտոնավարելու հնարավորություն տալու նպատակով զավթել են իշխանությունը՝ սահմանադրական սահմանափակումը գործողության մեջ մտնելուց առաջ Հրայր Թովմասյանին նշանակելով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում: Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավորման ժամկետը` 70 տարին, լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին […]
13:46 23.10.2019
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում ներկայացված է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի Twitter-յան գրառումը. «Լրջորեն մտահոգված ենք Սևրի հայկական Մուրադյան վարժարանի դեմ իրականացվող վանդալիզմի կրկնվող դրսևորումներով։ Այս գործողությունները չպետք է մնան անպատիժ»,- նշել է նա:
13:30 23.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման մասին դիմումին: Նա նշեց՝ հանդես է գալիս նաև որպես նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ընկեր և ազգային անվտանգության, պաշտպանության և ներքին գործերի հարցերով խորհրդական: «Հոկտեմբերի 27-ը այն հրեշավոր ահաբեկչական գործողությունն էր, որը Հայաստանի […]
13:28 23.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են Նոր Խարբերդի բնակչի՝ վնասվածքներ ստանալու իրական հանգամանքները. բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ երիտասարդը վնասվածքներն ստացել է սպանության փորձ կատարելու արդյունքում։ 2019 թվականի հոկտեմբերի 04-ին՝ ժամը 05:50-ին, «Արմենիա» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել այն […]
13:20 23.10.2019
Հայաստանում կան հատվածներ, որոնք ոռոգելու համար Սևանից ջրառից բացի, այլ տարբերակ չկա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։ Նա սրանով հակափաստարկեց «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանի նախագծին։ Այդ նախագծով առաջարկվում է հավելյալ սահմանափակումներ մտցնել Սևանից ջրառը կանխելու համար։ Սրանով Կարապետյանը, ըստ իր խոսքերի, փորձում է հիմքեր ստեղծել Սևանի […]
13:14 23.10.2019
Սևանի գոյատևման համար նվազագույն մակարդակը 1903,5 մետրն է, ու կառավարությունները երկար տարիներ փորձում են հասնել այդ մակարդակին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ «2002-2011թթ․ հրաշքի շնորհիվ, երևի Սևանի ճիչը Աստված լսեց, և էդ առատ տեղումների հաշվին հնարավոր եղավ 3,5 մետրով 10 տարվա ընթացքում Սևանի մակարդակը բարձրացնել։ Դա միայն ամենազոր Աստծո գործն […]
12:57 23.10.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ հոկտեմբերի 22-ին կայացել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում երկու երկրների փոխգործակցությանն առնչվող արդի հարցեր։
12:55 23.10.2019
Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող «Ինտերպոլիտեխ» միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ բանակցություններին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 22-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մ. Ղամբարյանի գլխավորած պատվիրակությունը:
12:54 23.10.2019
«Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը առաջարկել է նախագիծ, որով կառավարությունն արդեն դժվարությամբ կկարողանա հավելյալ ջրառ իրականացնել Սևանից։ Կարապետյանի խոսքով՝ դա կնպաստի Սևանի մակարդակի բարձրացմանը։ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, սակայն, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Սևանի մակարդակը երբեք կախված չի եղել շատ կամ քիչ ջրառ կատարելուց։ Գորգիսյանը փարտարկներ բերեց, որ մակարդակը կախված է եղել «Արփա-Սևան» ջրատարով Սևան […]
12:50 23.10.2019
Չարենցավանում շահագործման է հանձնվել «Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի» նոր շենքը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Կառավարությունը հանրակրթական դպրոցների և մարզադպրոցների համար մարզագույք ձեռք բերելու նպատակով հատկացրել է 523 միլիոն դրամ։
12:49 23.10.2019
Հոկտեմբերի 22-ին Կապանի ոստիկանները տեղեկություն են ստացել, որ 12 օր առաջ 18-ամյա մի աղջիկ, հյուրընկալվելով իր ծանոթ 36-ամյա տղամարդուն, բնակարանից գողացել է կրիչ, մուրճ, հոսանքի ստուգման սարք, պտուտակահան, էլեկտրական սղոցի գործիքակազմ, շաղափներ, քսուք, բջջային հեռախոսի լիցքավորման սարք և պտուտակի բանալի: Աղջիկը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը մասամբ հայտնաբերվել և առգրավվել է, նախապատրաստվում […]
12:40 23.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է տարածել «Բավական է» սոցիալական արշավից և կատարել հետևյալ գրառումը. «Կանանց նկատմամբ բռնությունը սկիզբ է առնում այստեղից. բավական է»: Հայաստանում ամեն տարի չի ծնվում 1300 աղջիկ։ #Բավականէ սոցիալական արշավ` ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների։
12:32 23.10.2019
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում հերքել է, թե անցած տարի իրեն պարտադրել են սահմանված ժամկետից շուտ հրաժարական ներկայացնել, որպեսզի Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հրայր Թովմասյանը հնարավորություն ստանա ՍԴ նախագահ դառնալ մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ամբողջությամբ ուժի մեջ մտնելը։ Նպատակը, ըստ Հատուկ քննչական ծառայության այն էր, որ Թովմասյանը պաշտոնավարեր ոչ թե […]
12:26 23.10.2019
Ազգային ժողովում Սևանից հավելյալ ջրառի սահմանափակման օրենքի քննարկման ժամանակ ՀՀ ջրային պետական կոմիտեի ղեկավար Վարդան Մելքոնյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատությամբ Սևանի ջրի մակարդակն այսօր ոչ թե 5, այլ 6 սանտիմետրով է բարձր։ Նա ուղղեց մինչ այդ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի՝ 5սմ բարձրացման մասին հիշատակումը։ Սակայն կառավարության անունից նա որոշ մտահոգություններ ներկայացրեց սահմանափակումների վերաբերյալ, քանի որ […]
12:17 23.10.2019
Քանի որ գործի քննություն է ընթանում, գործի մանրամասները չենք կարող ներկայացնել, բայց ուզում եմ, որ դուք վստահ լինեք, որ ինչ- որ ես արել եմ՝ արել եմ համաձայն Սահմանադրության և օրենքների։ Ես օրենք չեմ խախտել և դրա համար պատրաստ եմ պատասխան տալ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն՝ անդրադառնալով Հատուկ քննչական […]
11:46 23.10.2019
Սևանից տարեկան նորմալ ջրառը պետք է կազմի 50-60 միլիոն խորանարդ մետր, սակայն ամեն տարի կառավարությունը դիմում է Ազգային ժողովին ու շատ ավելի մեծ չափով է ջրառ իրականացնում։ «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանն առաջարկում է սահմանել, որ Սևանից ամեն տարի 170 միլիոն խորանարդ մետրից ավելի ջրառ չի կարող իրականացվել։ Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է իմանա, որ […]
11:42 23.10.2019
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյում հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները, բազմաթիվ համաշխարհային առաջնորդների հետ, Ճապոնիայի մայրաքաղաքում մասնակցում են կայսր Նարուհիթոյի գահակալության պաշտոնական արարողությանը։ «Մենք լավ հարևաններ ենք, և միշտ էլ հաճելի է հանդիպել բարեկամ երկրի նախագահի հետ»,- ողջունելով Սալոմե Զուրաբիշվիլիին՝ նշել է […]
11:37 23.10.2019
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերն ընդունել է, որ իրենց գերատեսչությունն ակտիվորեն զբաղվում է Սիրիայում ռազմական հանցագործությունների կատարմանը Թուրքիայի մասնակցության բացահայտման գործով: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Նա ասել է, որ հետաքննության հիմք են դարձել լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, որոնք նկարագրում են թուրքերի կատարած «սարսափելի ոճրագործությունները»: Էսպերը չի բացահայտել, թե կոնկրետ ինչ ոճիրների մասին է խոսքը, սակայն հավելել […]
11:35 23.10.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 32-ամյա տղամարդը, խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, 2017 թվականի մայիսի 26-ից […]
11:31 23.10.2019
«Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանն այսօր ԱԺ է ներկայացրել նախագիծ, որով սահմանափակվում են այն հնարավորությունները, երբ կառավարությունը կարող է դիմել Ազգային ժողովին, որպեսզի հավելյալ ջրառ իրականացնի Սևանա լճից։ Կարապետյանի պնդմամբ՝ անհրաժեշտ է կոշտ սահմանափակումներ դնել կառավարության առաջ, որպեսզի գործադիրը հույս չդնի Սևանի վրա։ «Եթե մենք հիմա այս տեմպով շարունակում ենք, ես կարծում եմ, որ մենք […]
11:19 23.10.2019
«Հարավկովկասյան երկաթուղիներն» արգելում է լրագրողների մուտքը Գյումրու լոկոմոտիվային դեպոյի տարածք։ Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից, այսօր հանրապետության բոլոր մեքենավարները գործադուլ են հայտարարել ու պահանջում են աշխատավարձի բարձրացում։ Գյումրեցի մեքենավարները, ի նշան բողոքի, հավաքվել են դեպոյում, որտեղ անվտանգության աշխատակիցները լրագրողների մուտքը չեն թույլատրում՝ պատճառաբանելով, թե հրահանգը ստացել են «Հարավկովկասյան երկաթուղիներից»։
11:17 23.10.2019
Ազգային ժողովում Սևանի հարցով քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հայտնեց, որ ներկայում Սևանի մակարդակը մոտ 5 սանտիմետրով ավելի բարձր է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Կարապետյանը նաև նշեց, որ ջրի բարձրացումից հետո սկսվել է ջրի տակ մնացած կոճղերի հատվածների մաքրումը։ Նա հույս հայտնեց, որ նույնը կարվի նաև Սևան լցվող կոյուղաջրերի մաքրման և […]
11:16 23.10.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է խորհրդարանում այսօր ընդունված օրենքի նախագծերից մեկին: «Խորհրդարանը քվեարկեց կողմ: Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվեց: Քիչ առաջ խորհրդարանը 99 կողմ ձայնով վերջնական ընթերցմամբ ընդունեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնելու իմ և իմ գործընկերների ներկայացրած նախագիծը։ Ես այս նախագծի ընդունումը համարում եմ այս խորհրդարանի ամենակարևոր քայլերից […]
11:05 23.10.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը և Սամվել Մանուկյանը։ Կողմերը մատնանշել են բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների կարևորությունը հայ-վրացական հարաբերությունների շարունակական առաջխաղացման համար։ Նրանք գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական և […]
10:53 23.10.2019
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է «Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի մահվան որոշ հանգամանքներ: «Ողջ ճշմարտությունը Արթուր Սարգսյանի կամ հանրությանն առավել հայտնի «Հաց բերող»-ի մահվան հանգամանքների մասին» վերտառությամբ գրառման մեջ Հովհաննիսյանը նշել է. «Եվ այսպես… եկել է հերթական ՄԻՖԸ հօդս ցնդեցնելու ժամանակը: Սա ՖԲ սովորական գրառում չէ, որ մտածեմ կարճ […]
10:47 23.10.2019
2020 թվականի հունվարի 1-ից աշխատավարձերը, թոշակները և այլ վճարումները Երևանում, իսկ 2021-2022 թվականներից մարզերում արվելու են անկանխիկ ձևով՝ բանկային փոխանցումներով։ Այս մասին կառավարությունը նախագիծ է ներկայացրել, ինչի մասին ԱԺ ամբիոնից հայտնեց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Այդ պահին զուգահեռ քննարկվում էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի նախագիծը, որը նույնաբովանդակ կարգավորումներ էր սահմանում։ Թանդիլյանը նրան […]
10:44 23.10.2019
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն տվյալներ է հրապարակել շոու բիզնեսի ներկայացուցիչների եկամուտների հայտարարագրման վերաբերյալ: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ հարկային վարչարարությունը կրում է շարունակական բնույթ, և դեռևս հարկային հաշվարկներ չներկայացրած երգիչների գծով ձեռնարկվում են միջոցներ: «Հարկային վարչարարության և առանձին երգիչ-երգչուհիների իրավագիտակցության բարձր մակարդակի, ինչպես նաև համատեղ քննարկումների արդյունքում ի թիվս սույն թվականի ապրիլ ամսին հայտարարագրեր (հարկային […]
10:30 23.10.2019
Ազգային ժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվում է նախագիծ, որի ընդունման դեպքում 10 և ավելի աշխատող ունեցողները պարտավոր են լինելու աշխատավարձերը վճարել անկանխիկ՝ բանկային փոխանցմամբ։ Նախագծի հեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում իրենք վերանայել են նախագիծը և սահմանել են, որ խոսքը միայն Երևանի մասին է։ Նա ասաց, որ մարզերը […]
10:21 23.10.2019
Ազգային ժողովի պատգամավորների մեծ մասն այսօր դեմ քվեարկեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնների համար պատգամավորի չափանիշներ սահմանելուն։ Չնայած դրան՝ միայն ԲՀԿ խմբակցությունն էր դեմ արտահայտվել նախագծին։ «Իմ քայլը» խմբակցությունը, որին՝ որպես իշխանության, ձեռնտու է այս կարգավորումը, դեմ քվեարկեց՝ հատուկ մանևր անելու համար։ Բանն այն է, որ նախագծում չէին հասցրել անհրաժեշտ լրամշակումներ անել։ Իսկ ԼՀԿ խմբակցությունը, […]