10:17 27.09.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները բացասական չեն թվում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ։
Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ «Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը դռներ կբացի ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության համար և դրականորեն կազդի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վրա։
«Երբ մենք նայում ենք պարոն Փաշինյանի մոտեցումներին, դրանք բացասական չեն թվում: Նրանք (խմբ․ նկատի է առնվում Հայաստանը) ցանկանում են, որ Թուրքիան աջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը և ապահովի, որ նրանք խաղաղ ապրեն որպես հարևաններ որքան հնարավոր է շուտ: Մենք արդեն զբաղվում ենք դրանով և աշխատում ենք այդ ուղղությամբ», – ասել է Էրդողանը:
Էրդողանը հույս է հայտնել, որ աստիճանաբար կկարգավորվեն զարգացումները Հայաստանի և Ադրբեջանի միջև, և երկու պետությունների միջև դժվարությունները հաղթահարելով՝ հնարավոր կլինի առաջ շարժվել։
«Երկու կողմերն էլ իրականում խաղաղության կողմնակից են։ Ադրբեջանը ներկայումս զբաղված է այս ակնկալիքով և ջանքերով, և մենք նույնը տեսել ենք Հայաստանում։ Մենք հավատում ենք, որ խաղաղության և հանգստության մթնոլորտը, որը կառաջանա, կբխի բոլորի շահերից: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորությունների դուռ կբացի երկու երկրների համար», – նշել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի հաջող ավարտն իր դրական ազդեցությունը կունենա նաև Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման վրա։
18:46 05.05.2025
«Չելսին» հաղթել է ժամանակից շուտ չեմպիոն դարձած «Լիվերպուլին»18:28 05.05.2025
Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում18:06 05.05.2025
«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար17:46 05.05.2025
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին17:34 05.05.2025
Սերգեյ Լավրովն առաջիկայում կայցելի Հայաստան17:16 05.05.2025
Խորհրդարանում հյուրընկալել են Ղազախստանի դեսպանին17:02 05.05.2025
Մահացել է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը16:46 05.05.2025
Երևանի Սարալանջի փողոցում բախվել են «BMW»-ները18:37 05.05.2025
ՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցինՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցին: Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ (Առաջինի Լրատվական ալիք), Կառավարության ֆեյսբուքյան և յութուբյան էջերով։ ...
18:28 05.05.2025
Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արարատյան, Սահմանապահների և Շահումյան փողոցների բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը, մնացած բազմաբնակարան շենքերում հնարավոր է նկատվի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […] ...
18:22 05.05.2025
Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1964 թվականին ծնված Արուսյակ Ավետիսյանը։ Նա ապրիլի 30-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Ամասիայի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
18:14 05.05.2025
Վարչապետը հայտնել է, թե համընդհանուր հայտարարագիր լրացրած քանի քաղաքացի է ետ ստացել սոցիալական կրեդիտՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 18554 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 2283 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 680 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +198 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 90.5 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
18:06 05.05.2025
«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար«Բարսելոնան» հրապարակել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Վոյցեխ Շչեսնի, Ինյակի Պենյա, Անդեր Աստրալագա։ Պաշտպաններ. Պաու Կուբարսի, Ռոնալդ Արաուխո, Ինիգո Մարտինես, Անդրեաս Քրիստենսեն, Էրիկ Գարսիա, Էկտոր Ֆորտ, Ժերար Մարտին, Լանդրի Ֆարե։ Կիսապաշտպաններ. Գավի, Պեդրի, Անսու Ֆաթի, Ռաֆինյա, Ֆերմին Լոպես, Լամին Յամալ, Դանի Օլմո, Ֆրենկի դե Յոնգ, Նոա Դարվիխ։ Հարձակվողներ. […] ...