10:55 27.09.2024
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հաջորդ փուլին, հայտարարել է, որ այդ մասին դեռ որոշում չկա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:Փոխվարչապետի դիտարկմամբ՝ իհարկե, գնահատականները կարող ենք տարբեր լինել, սակայն անհրաժեշտ է նայել հարցի էությանը։Անդրադառնալով Տավուշի մարզում իրականացված Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատմանը, Մհեր Գիրգորյանը նշեց՝ կարծում եմ՝ բավարար քննարկված է։Նա հավելեց, որ այդ գործընթացն ամբողջությամբ հրապարակային է՝ թե իրավական մասը, թե փաստացի կատարումը:«Ես վստահեցնում եմ, որ այդ գործընթացն ամբողջությամբ օրինական է։ Եթե ուշադիր կարդաք ապրիլի 18-ի արձանագրությունը և ստորագրված կանոնակարգը, կզգաք կապը, և որ որևէ հակասություն չկա գործընթացում»,-հավելեց Մհեր Գրիգորյանը:Փոխվարչապետն, անդրադառնալով սահմանազատման հաջորդ գործընթացների վերաբերյալ հարցին, նշեց, որ սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա։
Անդրադառնալով այս ընթացքում ադրբեջանական կողմից հնչող տարածքային տարբեր պահանջներին՝ Մհեր Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ սահմանազատման գործընթացն ու դրա իրականացման շուրջ պայմանավորվածությունների հիմնական նպատակն այն է, որ բոլոր նմանատիպ խնդիրները հանգիստ, ֆունդամենտալ, իրավական լուծում ստանան:
Փոխվարչապետը խոսեց նաև այն մասին, թե Ադրբեջանի հետ քննարկումներում ՀՀ սուվերեն տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարց արդյո՞ք շոշափվել է:
«Ես չեմ կարող հիմա մեկնաբանություններ տալ, որովհետև ունենք հաստատված աշխատակարգ, որը ենթադրում է, որ մեկնաբանությունները պետք է լինեն սիմետրիկ, գրավոր և հրապարակային: Առանձին մեկնաբանություններ հիմա չեմ տալու»,-եզրափակեց Մհեր Գրիգորյանը:
23:02 24.05.2025
ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...
22:42 24.05.2025
Արագածոտնում բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Mitsubishi»-ն․ կան տուժածներՄայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:35-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 62 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Վլադիմիր Մ.-ի վարած բեռնատար «Mercedes» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արամ Հ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված […] ...
22:28 24.05.2025
Ի՞նչ առանձնահատկություն ունի ՀՀ էներգետիկ համակարգը. Հեռանկար բանավեճԱնցած շաբաթ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելելով Մեծամորի ատոմակայան հայտարարեց, որ Մոսկվան սպասում է Երևանի որոշմանը նոր էներգոբլոկ կառուցելու, կամ մոդուլային ռեակտորներ տեղադրելու իր առաջարկների վերաբերյալ: Ամերիկյան էներգետիկ կորպորացիաների առաջարկները նույնպես ուժի մեջ են: Ժամանակն է որոշել՝ ո՞ր տարբերակն ենք ընտրելու ու ինչպե՞ս ենք ապահովելու մեր էներգետիկ անվտանգությունը: Այս թողարկմանը մեր տաղավարից իրենց կարծիքը […] ...
22:13 24.05.2025
Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվելՎերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվել, որից 44 հա-ը՝ քաղաքային ուրբան անտառներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքի բնակիչների հետ շրջեցինք վերջին տարիներին հիմնված քաղաքային անտառներում ՝ ծանոթանալով մայրաքաղաքում կատարված հսկայածավալ աշխատանքներին: Այցի ընթացքում շրջեցինք Եռաբլուր զինվորական պանթեոնի հարակից լանջերին, Սարալանջում, Փարոսի բլուրում, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի բարձունքում: ...
21:50 24.05.2025
Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնելԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի դիմումը քննող հյուպատոսական պաշտոնյան կարող է մերժել վիզայի տրամադրումը, եթե հիմքեր ունի կարծելու, որ մեկնում եք ծննդաբերության նպատակով։ ...