TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայկական երեկո՝ Իվան Ուրգանտի մասնակցությամբ. հյուրը Գարիկ Մարտիրոսյանն է

11:52 19.10.2019

«Երեկոյան Ուրգանտ» ծրագրի հերթական հաղորդման հյուրը եղել է ռուսաստանաբնակ հայ շոումեն և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը: Ուրգանտի խնդրանքով Մարտիրոսյանը մեկնաբանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և իր համատեղ լուսանկարը, որ արվել է ՀՀ նախագահական նստավայրում: «Թող քեզ չթվա, թե հենց ես ժամանում եմ Երևան, ինձ դիմավորում է Հայաստանի նախագահը: Բանն այն է, որ ես պարոն Սարգսյանի […]

̰
Փաշինյանը ժամանեց Գյումրիի ավտոմաքսատուն

11:48 19.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Գյումրիի նորակառույց ավտոմաքսատուն։ Նրան տեղում ներկայացնում են կատարված շինարարական աշխատանքները։ «Այս տարվա ապրիլի 9-ին ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել էի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ։ Այսօր այցելել եմ Գյումրի՝ ծանոթանալու արտաքին տնտեսական գոտու, այդ թվում ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին»,- իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է […]

̰
Կումայրի արգելոց-թանգարանի շենքերի մեծ մասը վտանգված է

11:37 19.10.2019

Կումայրի արգելոց-թանգարանի 1100 շինությունների մեծ մասը վթարային է, իսկ վերականգնելու հնարավորությունները՝ սահմանափակ: Այս մասին խոսել են թանգարանի աշխատակիցները և Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության ղեկավարը: Կումայրի արգելոցի շենքերը պետք է վերականգնվեն նույն տեսքով: Հենց այս պահանջն է, որ անհամապատասխան է սեփականատերերի հնարավորություններին: Կումայրիի շինությունների 90 տոկոսը մասնավոր սեփականություն է հանդիսանում, և թանգարանը հերթական անգամ դիմել է […]

̰
Երևանցին նա է, ով սիրում է Երևանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության

11:24 19.10.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնը․ «Սիրելի երևանցիներ, այսօր ուզում եմ հերթական անգամ սիրո խոստովանություն անել մեր քաղաքին: Եվ քանի որ քաղաքը՝ առաջին հերթին իր բնակիչներն են, ուզում եմ խոսել հենց երևանցիների մասին: Մեզանում կա այն կեսկատակ-կեսլուրջ բանավեճը, թե ով է իսկական երևանցին: Մեկն ասում է, թե երևանցի է նա, ով ծնվել է […]

̰
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ վարորդն ու ուղևորը մահացել են

11:13 19.10.2019

Հոկտեմբերի 19-ին` ժամը 3-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 18-ամյա բնակիչ Դավիթ Ղալաչյանը Վերին Գետաշեն գյուղ տանող ճանապարհին «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայով բախվել է բետոնե պատնեշին: Մեքենան շրջվել է, հրդեհ բռնկվել, ինչի հետևանքով ուղևորներից նույն գյուղի 18- ամյա բնակիչ Մովսես Խաչատրյանը տեղում մահացել է: Վարորդի հետ Ներքին Գետաշենից 17-18 տարեկան ևս երկու ուղևոր մարմնական […]

̰
Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ

10:59 19.10.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ կատարած այցի շրջանակում  նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 18-ին Փարիզում հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի և կրթության հարցերով տեղակալ տիկին Ստեֆանիա Ջիաննինիի հետ։ Էռնեստո Օտտոնեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում Հայաստանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի միջև ընթացող ծրագրերը և համագործակցության […]

̰
Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձինք կկալանավորվեն

10:52 19.10.2019

Դատարանը բավարարել է ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով երեկ մեղադրանք էր առաջադրվել երկու եղբայրներին:

̰
Հրայր Թովմասյանը զանգերին չի պատասխանել, որից հետո ուղարկվել են ծանուցագրեր. ԱԱԾ

10:50 19.10.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոր հաղորդագրություն է տարածել Հրայր Թովմասյանի վերաբերյալ՝ իր լրումն նախորդ հաղորդագրության: «Հայտնում ենք, որ նյութերը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ ՍԴ նախագահի հետ՝ նրանից, իր օգնականից և ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը, ժամը և վայրը համաձայնեցնելու նպատակով, սակայն նա զանգերին չի […]

̰
Կասեցվել են «Գեղարոտ» և «Արագած-1» ՓՀԷԿ-երի շահագործման նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները

10:48 19.10.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի 2019թ. օգոստոսի 13-ի հրամաններով կասեցվել են Գեղարոտ գետի վրա կառուցված «Էլ-Կաս» ՍՊԸ-ի «Գեղարոտ» և «Վակուֆլո» ՍՊԸ-ի «Արագած-1» ՓՀԷԿ-երի շահագործման նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները (ՋԹ): Այս մասին հայտնում է «Էկոլուր»-ը: Հրամանների համաձայն՝ նախարարությունն ուսումնասիրել է «Էլ-Կաս» ՍՊԸ-ին 2017 թ. հիդրոէլեկտրակայան շահագործելու նպատակով տրամադրված N 000029 և «Վակուֆլո» ՍՊԸ-ին 2012 թ. […]

̰
Արմեն Սարգսյանը կմասնակցի Ճապոնիայի կայսեր գահակալության հանդիսավոր արարողությանը

10:34 19.10.2019

Ճապոնիայի կառավարության հրավերով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 19-ին կմեկնի Տոկիո՝ մասնակցելու Ճապոնիայի կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր արարողությանը: Ճապոնիայի 85-ամյա կայսր Աքիհիթոն այս տարվա ապրիլին պաշտոնապես հրաժարվել էր գահից: Նրան փոխարինել է 59-ամյա որդին՝ թագաժառանգ Նարուհիթոն: Նոր կայսեր գահակալության հիմնական ծիսակարգերը մասնավորապես ներառում են հանդիսավոր ճաշկերույթ, ինչպես նաև պաշտոնական ընդունելություն. նախագահ […]

̰
Հյուսիսային մաքսատուն-վարչությունն աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին

10:30 19.10.2019

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Գյումրիում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունը աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին: Ավտոներկրողները թեթև մարդատար ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումները Գյումրիում շաբաթ և կիրակի օրերին կարող են իրականացնել ժամը՝ 09.00-ից մինչև 18.00-ն:

̰
Ձեզնից պահանջվում է սկզբունքայնություն, նվիրում. Ռուստամ Բադասյանը շնորհավորել է քրեակատարողական ծառայողներին

10:24 19.10.2019

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շնորհավորել է Քրեակատարողական ծառայողի օրը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը աշխատանքներ կիրականացնի այս համակարգում ևս աշխատավարձերի ու սոցիալական երաշխիքների բարձրացման ուղղությամբ: Նախարարի շնորհավորանքում նշվում է. «Քրեակատարողական ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, Արդարադատության նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ: Մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը, մարդասիրությունը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 75 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:13 19.10.2019

Հոկտեմբերի 18-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 200 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 6000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 800 քմ, Արագած գյուղում՝ 4 հա գարու և ցորենի արտ և մոտ 400 հակ ծղոտ, «Տառերի պուրակ» կոչվող […]

̰
Տոնդ շնորհավոր, Երևա՛ն, իմ սե՛ր․ Արմեն Սարգսյան

09:31 19.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի օրվա առթիվ․ «Սիրելի՛ երևանցիներ, Սիրելի՛ հայրենակիցներ աշխարհի տարբեր կողմերում, Երևանի հարգելի՛ բարեկամներ ու հյուրեր, Այսօր ամենայն հայոց մայրաքաղաքի տոնն է՝ Երևանի օրը: Մեզնից յուրաքանչյուրն ունի իր Երևանը, որոնք միանում ու դառնում են մեկն ու միակը: Երևանը բոլորինս է, աշխարհի որ կետում էլ գտնվենք: Երևանի պատմամշակութային ժառանգությունը […]

̰
Խոշոր վթար Սյունիքի մարզում․ դպրոցի տնօրենը հոսպիտալացվել է

08:42 19.10.2019

Հոկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 266 կմ հատվածում՝ Շուռնուխ գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 28-ամյա Վարդան Սարգսյանի վարած Range Rover մակնիշի 10 RG 777 համարանիշի և Սյունիքի մարզի Արավուս գյուղի բնակիչ՝ 56-ամյա Արգամ Հովսեփյանի վարած Nissan Pathfinder մակնիշի 67 VP 777 […]

̰
Հոսանքազրկում է սպասվում Երևանում և 5 մարզում

08:33 19.10.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-15։00 Նուբարաշեն 4-րդ փողոցը, 11։00-17։00 Գարեգին Նժդեհի փ․ 27/2 շենքը, Արշակունյաց պող․42, 42/2, 44 շենքերը, Ե․Թադևոսյան նրբ․4 շենքը, Կատովսկու փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Քանաքեռ 12, 13 փողոցների սեփական տները և հարակից […]

̰
Երևանը 2801 տարեկան է

08:21 19.10.2019

Երևանը 2801 տարվա պատմություն ունի։ Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ., հիմնադրել է Էրեբունի ամրոց-քաղաքը` ներկայիս Երևանը, որը դարձել է երկրի վարչատնտեսական կարևորագույն կենտրոններից մեկը: Էրեբունու հիմնադրման տարեթիվը ստույգ հայտնի է մեզ հասած սեպագիր արձանագրությունից. «Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտին` Մենուայի որդին, ասում է. այս հզոր ամրոցը կառուցեցի, սահմանեցի Էրեբունի անունը […]

̰
Քանի՞ պաշտոնյա է խուսափել հայտարարագրել ունեցվածքը․ «Փաստ»

08:11 19.10.2019

«Փաստ» թերթը գրում է. «2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրերի դրությամբ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրեր չի ներկայացրել 18 անձ: Այս մասին «Փաստի» հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից՝ հավելելով, որ այդ առնչությամբ հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ, իսկ գործերի քննությունը […]

̰
Ինչ միջոցառումներ կլինեն վաղը Երևանի 2801-ամյակի առթիվ

23:33 18.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Երևանի 2801-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ և կից շնորհավորել տոնի առթիվ․ «Երևան-2801. շնորհավոր»:

̰
Հայաստանի տնտեսությունը պետք է լինի տեխնոլոգիաներ ստեղծող և արտահանող. Խաչատրյան

23:30 18.10.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ իրենց քաղաքականությունը պետք է նպաստի, որ Հայաստանում լինի  ՀՆԱ-ի նկատմամբ առնվազն 25 տոկոս ներդրում յուրաքանչյուր տարի: «Իսկ երկարաժամկետում պետք է  տնտեսական միջին տարեկան աճ ապահովելու համար ձգտենք այդ ցուցանիշը մոտենա 30 տոկոսի»,- ասաց Խաչատրյանը: Նա նշեց, որ տնտեսական աճը, հատկապես տեխնոլոգիական տնտեսություններում, մեծապես […]

̰
Արմեն Կարապետյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

23:08 18.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Կարապետյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արմեն Կարապետյանին ազատել էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

̰
ԱԱԾ-ն պարզաբանում է ներկայացրել Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ

22:52 18.10.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակությունն ու անկախության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև՝ մինչ դատական վարույթի գաղտնիությունը, ձեռնպահ է մնացել Սահմանադրական դատարանի գործող նախագահի և նրա ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ տեղեկություններ հրապարակելուց: Սակայն, հաշվի առնելով, որ մամուլում արդեն իսկ բազմաթիվ հրապարակումներ են եղել ՍԴ նախագահի ընտանիքի անդամների մասնակցությամբ […]

̰
Արմավիրի մարզում զինվորականների մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

22:38 18.10.2019

Հոկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտի «Լենտռասում», բախվել են Land Rover մակնիշի 55 XX 090 համարանիշի և Mercedes C180 մակնիշի 35 ՍZ 633 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Mercedes-ի վարորդը ծառայում […]

̰
Երևանում բախվել են Mustang-ը, Toyota-ն և ВАЗ 2104-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր

22:34 18.10.2019

Հոկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 20։30-ի սահմաններում Արշակունյաց պողոտա-Շահամիրյան փողոցի խաչմերուկում՝ «Գրանդ Սպորտ»-ի մոտ, բախվել են Mustang մակնիշի 36 LT 732 համարանիշի, ВАЗ 2104 մակնիշի 35 AV 281 համարանիշի և Toyota Camry մակնիշի 88 ТX 988 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով 04-ը կողաշրջվել է, իսկ 1 հոգի էլ տեղափոխվել է […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:08 18.10.2019

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկը, 20-23-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 20-21-ը՝ ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 7-8 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ը քաղաքի […]

̰
Բազմադրվագ խարդախության գործի նախաքննությունը ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել 23-ամյա կնոջը

21:39 18.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է զգալի չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 23-ամյա կնոջը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 23-ամյա կնոջ  կողմից կատարված  19 դրվագ խարդախության դեպք: Այսպիսով՝ 23-ամյա կինը՝ ուրիշի գույքի զգալի չափերով […]

̰
370 գրամից ավելի մարիխուանա՝ ոստիկանություն բերման ենթարկվածի մեքենայից

21:34 18.10.2019

Ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդի՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով նրա ավտոմեքենան։ Երիտասարդի անձնական խուզարկությամբ՝ հայտնաբերվեց դեղնականաչավուն մանրացված-չորացված զանգված։ Ավտոմեքենայի զննությամբ էլ հայտնաբերվեց թղթյա փաթեթներով և պլաստմասե տարաներով դեղնականաչավուն զանգվածներ՝ ընդհանուր 370 գրամից ավելի քաշով։ Երիտասարդի հայտնածով՝ […]

̰
Կարճաժամկետ կտրվածքում արդարացված է արտոնությունն ուժի մեջ պահելը. նախարարը՝ եկամտահարկի վերադարձի օրենքի մասին

21:30 18.10.2019

Հիփթեքային վարկի ժամանակ եկամտահարկի վերադարձը նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին: «Այդ հարցը միշտ ունեցել է 2 ասպեկտ: Առաջինը սոցիալականն է: Մենք խոսում ենք պետական բյուջեից եկամտային հարկը վերադարձնելու եղանակով որոշակի խումբ քաղաքացիներին սուբսիդավորելու երևույթի մասին: Որոշ տնտեսագետներ նշում են, որ եթե տնտեսությունը […]

̰
Հրայր Թովմասյանին «Մայր Թերեզա» ներկայացնելու ոմանց փորձերը արժանի են մարդկային կարեկցանքի. Վլադիմիր Կարապետյան

21:29 18.10.2019

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում է, որ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար լինելու ողջ ընթացքում ոչ մի հավելյալ երկարատև կամ կարճատև տեսակցություն չի ստացել: «Այդ շրջանի մամուլին հետևողները կարող են տեսնել, որ ընդհակառակը՝ Թովմասյանի նախարարության շրջանում քաղբանտարկյալ Փաշինյանը ապօրինի կերպով զրկված […]

̰
Վերջին հրաժեշտը զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանին

21:23 18.10.2019

Հոկտեմբերի 17-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը։ Տիգրան Առաքելյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին ցավակցելու էին եկել ՀՀ վարչապետը, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, իրավապահ կառույցների ղեկավարներ, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետը, մարզպետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, հարյուրավոր ծառայողներ։ Նախագահի հրամանագրով Տիգրան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» […]

̰
BACK_TO_TOP