17:07 19.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության […]
17:02 19.10.2019
«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր մի խումբ երեխաներ, նրանց ծնողները, նաև քաղաքական գործիչներ մարզվել են քաղցկեղը հաղթահարած երեխաների հետ: Նախաձեռնությանը նպատակը ցույց տալն է, որ ֆիզիկական ակտիվությունը հակացուցված չէ երբևէ քաղցկեղ ունեցած երեխաների համար: Երեխաների հետ մարզվել է նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը՝ դուստրերի հետ: Մանրամասները` տեսանյութում:
16:45 19.10.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Կարմիր բլուր» հնավայրում` լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է «Սանիթեք»-ի խնդրին` նշելով, որ արբիտրաժային դատարան դիմելը Երևանի քաղաքապետարանին չի խանգարելու, քանի որ խոշոր ներդրող լինելը չի նշանակում լինել լավ ներդրող: Քաղաքապետի խոսքով` «Սանիթեք»-ը կատարել է բազմաթիվ չարաշահումներ, և քաղաքապետարանը ունի բազմաթիվ ապացույցներ: Այն հարցին, թե ինչ խնդիրներ են լուծվել Երևանում վերջին մեկ […]
16:34 19.10.2019
Ռուս լրագրող Մարգարիտա Սիմոնյանի մայրանալու լուրը Telegram-ով ուրախությամբ հայտնել ու հայազգի հաղորդավարուհուն շնորհավորել է նրա գործընկեր Թինա Կանդելակին: Նրա խոսքով՝ սա հոկտեմբերի 19-ի առավոտյան լավագույն նորությունն էր: «Հարազատ և սիրելի մարդն այսօր մայրացավ… Քեզ շատ եմ սիրում»,- գրել է Կանդելակին: Հաղորդավարուհին նաև ընդգծել է, որ սպասում էր այս օրվան, խոստացել է երեխային մանկասայլակ նվիրել: Ավելի […]
16:33 19.10.2019
Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2019 թվականի ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։ Նիստը վարում էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Մինչ օրակարգին անցնելը նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ծառայողական պարտականությունները […]
16:00 19.10.2019
Հոկտեմբերի 18-ին, ժամը 18:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Բասեն գյուղի մոտակա անտառում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Հարսնաքար լեռան վրա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին, մարվել՝ 22:42-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ: […]
15:47 19.10.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Էրմիտաժի թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հետ այցելել է «Կարմիր բլուր» հնավայր: Երևանի քաղաքապետը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ. «Երևանը հենց մերն է` երևանցիներինը, Երևանը չեն ստեղծում շենքերը, փողոցները: Ես ուզում եմ, որ այսօր բոլոր երևանցիները լինեն ուրախ, քանի որ մենք այսօր դնում ենք սկիզբը մի քաղաքի, […]
15:45 19.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի տոնին ընդառաջ իր ֆեյսբուքյան էջում կիսվել է 2017թ. Երևանի ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի նախընտրական տեսահոլովակով և կից հետևյալ գրառումը կատարել. «Կային այսպիսի ժամանակներ: Եվ կյանքը ցույց տվեց, որ իրոք՝ Ելք կա: Երևան ջա՜ն, տոնդ շնորհավոր»:
15:44 19.10.2019
«Հերթական հանքավայրի պոչամբարի պատվարը փլվեց, այս անգամ Ռուսաստանում։ Արդեն 13 մարդ զոհվել է, իսկ մոտ 44 մարդ վիրավորվել։ Եվս 15-ն էլ համարվում են անհետ կորած»,- գրում է Հայկական բնապահպանական ճակատն իր ֆեյսբուքյան էջում՝ հղում անելով միջազգային գործակալություններին: Նաև մեկնաբանում է. «Այստեղ էլ ոչ մի երկրաշարժ չի եղել, բայց պատվարն ամեն դեպքում փլվել է, քանի որ […]
15:40 19.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախաճաշ-հանդիպում է ունեցել YPO միջազգային ցանցի անդամ գործարարների խմբի հետ, որոնք ներկայացված են ԱՊՀ երկրներում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում: Որպես համագործակցության արդյունավետ հարթակ՝ YPO-ն միավորում է տարբեր ոլորտների գործարարների աշխարհի շուրջ 130 երկրներից: Նախագահ Սարգսյանը ողջունել է գործարարների այցը Հայաստան և ներկայացրել մեր երկրի ներդրումային հնարավորություններն ու մրցակցային առավելությունները: Նա […]
15:26 19.10.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանը Էրմիտաժի թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հետ այցելել է «Կարմիր բլուր» հնավայր: Միխայիլ Պիոտրովսկին զրուցել է լրագրողների հետ նշել, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հայտնվում են պարբերականների առաջին էջերին: «Ես ծնվել եմ Երևանում, լավ գիտեմ Երևանը, Սարյանին, Թումանյանին, Երևանին մաղթում եմ նրան ևս 2800, ապա ևս 2800 տարի»,- ասել է նա:
15:23 19.10.2019
Հ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումեր է անցկացրել սննդի շղթայում գործունեություն իրականացնող 89 տնտեսավարող սուբյեկտների մոտ (իրացման ցանց 14, արտադրությունն 75, որից՝ կաթնամթերք արտադրություն՝ 44, հացի արտադրություն՝ 6, մսամթերքի արտադրություն՝ 6, պահածոների արտադրություն՝ 11, ձկամթերքի արտադրություն՝ 1, գարեջրի արտադրություն՝ 1)` ստուգելու այդ կազմակերպություններում օգտագործվող աղի համապատասխանությունը կերակրի աղին ներկայացվող պահանջներին, հայտնում են […]
14:54 19.10.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երվանդ Մանարյանի մասին. ««Երևանը ես եմ»,- ասում է Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանը»: «Ինձ շատ եք ոգևորել թե ստեղծագործական Ձեր անցած կյանքով, թե պետականաշինությանը Ձեր մասնակցությամբ: Դա նոր Հայաստանի կերտման գործում շատ կարևոր էր հայաստանցիների համար, որոնք բռնել էին պայքարի ուղին և երազում […]
14:50 19.10.2019
Շիրակի մարզպետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այցի շրջանակներում վարչապետն այցելել է Գյումրիում կառուցվող Պետական եկամուտների կոմիտե Հյուսիսային Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի տարածք։ Նիկոլ Փաշինյանը պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին: Գյումրիում […]
14:44 19.10.2019
Հոկտեմբերի 5-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունից ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժին է ստացվել սույն թվականի հոկտեմբերի 4-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ Սամվել Ֆարմանյան անհատական տվյալներով օգտատիրոջ էջում տեղադրված գրառման վերաբերյալ հրապարակումը: Համաձայն դրա՝ Սամվել Ֆարմանյանը հայտնել էր որպես Հատուկ քննչական ծառայության քննիչ ներկայացած […]
14:32 19.10.2019
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն իր զարմանքն է արտահայտում ՀՀ ազգային անվտանգության ծառայության այսօր տարածած հաղորդագրության բովանդակության վերաբերյալ։ Այս մասին Tert.am-ին հայտնել է փաստաբան Ամրամ Մակինյանը: «Նախ ինքին տարակուսելի և իրավաչափության տեսանկյունից առնվազն կասկածելի է ստորաբաժանման ղեկավարի նշված գործողությունները, որոնք շրջանցելով «ուղիղ հեռախոսակապ» հաստատելու համար նախատեսված միջոցները, խախտել են տարիների ընթացքում պետական համակարգում […]
14:30 19.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի հանդիպմանը, որին ներկա են եղել նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը: Նախագահը գնահատելի է համարել նրանց աշխատանքը՝ նշելով, որ «Ավրորան» արդեն մրցանակից վերածվել է մարդասիրական շարժման: «Ես մեծապես գնահատում եմ այն, ինչ դուք արել եք Հայաստանի ու ողջ […]
14:15 19.10.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Երևանի լուսանկարները և անգլերեն շնորհավորանք գրել Երևանի մասին՝ նշելով, որ իր սիրելի քաղաքը դարձել է 2801 տարեկան: Նա նշել է, որ ոչ ոք չի կարող վիճել, որ Երևանը աշխարհի ամենաաշխույժ քաղաքներից մեկն է:
14:02 19.10.2019
Հոկտեմբերի 19-ին, ժամը 05:31-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են տնակի փայտյա կառուցատարրերը (12 գմ) և 70 քմ խոտածածկ տարածք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ […]
13:40 19.10.2019
Գյումրիի ավտոմաքսատանը մտադիր են օրական 350-400 մեքենա մաքսազերծել, իսկ աշխատանքը չի դադարելու նաև հանգստյան օրերին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը։ Նա նաև տեղեկացրեց, թե որ օրերն են ավելի քիչ լինում մեքենաները։ Մանրամասները՝ տեսանյութում:
13:28 19.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է Գյումրի այցից մի հատված: «Այցելել եմ Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչություն՝ ծանոթանալու ծառայությունների մատուցման գործընթացին»,- գրել է նա:
13:20 19.10.2019
Գյումրիի ավտոմաքսատուն այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից ճշտեց՝ Հայաստան բերվող որ մեքենաները որտեղ են մաքսազերծում անցնելու։ Մանրամասները՝ տեսանյութում:
13:09 19.10.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքների մասին: «Հայտնում ենք, որ Թբիլիսիի Գուրամիշվիլի պողոտայի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ պայթյունի հետևանքով տուժել է չորս մարդ։ Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել բնական գազով […]
12:57 19.10.2019
Հեռուստահաղորդավար, պրոդյուսեր Դին Քեյնը իր թվիթերյան էջում Հայաստանին շնորհակալություն է հայտնել: «Շնորհակալություն Հայաստան, կտեսնվենք հաջորդ անգամ»: Հիշեցնենք, որ նա հայկական կինոարտադրության, Հայաստանի և իրենց գործունեության մասին օրեր առաջ պատմել էր նաև «Հեռանկարի» տաղավարում: pic.twitter.com/FSktL00UjI — Dean Cain (@RealDeanCain) October 18, 2019
12:52 19.10.2019
Գյումրիում կմաքսազերծվեն բոլոր այն մեքենաները, որոնք Հայաստան են ներմուծվում իրենց ընթացքով, իսկ մյուս մեքենաները, որոնք գալիս են բեռնատարներով կամ փակ կոնտեյներներով, կարելի կլինի մաքսազերծել տարբեր տեղերում։ Այս մասին այսօր հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը։ Նա նաև հաստատեց, որ երբ Գյումրիի ավտոմաքսատունը սկսի գործել և բոլոր գործառույթները վերցնի իր վրա, Արարատյան ավտոմաքսատան կարիքն այլևս չի […]
12:46 19.10.2019
Հայկական լավաշը աշխարհի 50 լավագույն հացերի թվում երկրորդն է: CNN-ը հոդված է հրապարակել, որում ներկայացվում են աշխարհում լավագույնը ճանաչված 50 հացատեսակները: Հոդվածի հեղինակը նշում է, որ հացը վկայում է տվյալ ժողովրդի մշակույթի մասին: Հացը շատ բան է պատմում մարդու ծագման և ազգի պատմության մասին: «Գերմանական Վեսթֆալիայում 24 ժամվա ընթացքում հացթուխները մի քանի հաց են թխում, […]
12:36 19.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է Գյումրի այցը: Վարչապետի հերթական ուղիղ եթերում ներկայացվում է նրա խոսքը Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին, որտեղ քննարկվում են ՊԵԿ ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը: