12:55 10.10.2019
Կառավարությունն այսօրվա նիստում Սահմանեց ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը։ Սույն կարգով կարգավորվում են սոցիալական հարցերի ոլորտում լիազոր հանրապետական գործադիր մարմնի կողմից ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման հետ կապված հարաբերությունները: Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման նպատակը՝ ընտանիքում բռնության դեպքերի տարածվածության և բռնությանը նպաստող գործոնների բացահայտման, ընտանիքում բռնության կանխարգելման, բռնություն գործադրած և բռնության ենթարկված անձանց վերաբերյալ […]
12:54 10.10.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Քարդաշյան քույրերը՝ Քիմը և Քորթնին, իրենց երեխաների հետ Հայաստանում էին: Այդ ընթացքում նրանց մյուս քույրը՝ Քլոեն Instagram-ի «սթորիզ» բաժնում տեղադրել է լուսանկար, որտեղ ձեռքի մեջ պահում է Հայաստանի զինանշանով ոսկե կախազարդ՝ պատված փայլուն քարերով: Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ Հայաստան կատարած այցի ընթացքում Քլոեն ուղեկցել է ավագ քրոջը՝ […]
12:50 10.10.2019
Կառավարությունն այսօրվա նիստում բավարարեց «Քոնթուրգլոբալ հիդրո կասկադ» ՓԲ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 27.5 մլրդ դրամի ներդրում, որից 10.9 մլրդ դրամը արդեն իրականացվել է, իսկ մնացած մասը նախատեսվում է իրականացնել սարքավորումների ձեռքբերման, […]
12:45 10.10.2019
«Գաղտնիք չէ, որ Իսրայելը աշխարհում խոշոր ռազմական արտադրանք է ստեղծում: Ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին: Ես լսել եմ, որ հայկական ուժերը վերջերս կարողացել են ոչնչացնել իսրայելական դրոն, որն օգտագործվել է Ադրբեջանի կողմից: Դա խոսում է այն մասին, որ հայկական ՀՕՊ-ը բավական լավ զարգանում է»,- այսօրվա մամուլի ասւոլիսի ժամանակ հայտարարել է իսրայելցի […]
12:42 10.10.2019
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար, առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հետազոտման: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ ՔԿՀ ծառայության մամուլի բաժնից:
12:40 10.10.2019
Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների ծնողների և մի կնոջ միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ զինծառայողների ծնողներն այսօր հավաքվել էին գործադիրի շենքի առջև և պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ակցիա իրականացնելիս մի կին է մոտեցել զոհված զինծառայողների ծնողներին և վիրավորական արտահայտություններ արել, մասնավորապես ասել է, թե բավական է «մուրացկանի նման […]
12:35 10.10.2019
WCIT 2019 համաժողովում իր ելույթից հետո Սերժ Թանկյանը հանդիպել է նաև երկրպագուների հետ: Ստորագրությունների ու սելֆիների հերթ էր գոյացել դռների մոտ:
12:18 10.10.2019
Կառավարության որոշմամբ՝ կավելանան հաշմանդամության զինվորական կենսաթոշակների ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի ծախսերը: Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար անհրաժեշտ համապատասխան ցուցանիշների (զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` 5 տարի անց զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման) պատճառական կապ սահմանելու (որոշելու) համար դիմող նախկին զինծառայողների թվի և նրանց զբաղեցրած զինծառայության պաշտոնի և ունեցած զինվորական կոչման վերաբերյալ) կանխատեսման […]
12:14 10.10.2019
Կառավարությունը հավանություն տվեց Գյումրու քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» և «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Գ» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով սահմանված «Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվում է 2,650,000 եվրո, […]
12:10 10.10.2019
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Տրդատ Սարգսյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Տրդատ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից»,- նշված է որոշման նախագծում:
11:59 10.10.2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է տարածել Հոգեկան առողջության համաշխարհային օրվա հետ կապված։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է․ «Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է։ Այս օրը հնարավորություն է տալիս իրազեկել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց մասին, ցույց տալ, որ իրենք մեր հասարակության լիիրավ անդամ են։ Այս տարի Առողջապահության միջազգային կազմակերպությունն իրազեկման բարձրացման ուղղված աշխատանքները […]
11:46 10.10.2019
ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի թիվ 951-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հայտնեց՝ նպատակ կա երկարաձգել նշված որոշման գործողության ժամկետը: Սիրիայի, Լիբանանի, Իրաքի քաղաքացիները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանան այդ պետություններում: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 […]
11:27 10.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Հայաստանի վարչապետը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով նիստերին և հանդես կգա ելույթով:
11:11 10.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին անդրադարձավ Սիրիայում ստեղծված իրավիճակին: «Ինչպես տեղյակ եք, երեկ Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Արաբական Հանրապետություն: ՀՀ ԱԳՆ-ն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ: Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը, մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև մեր գնահատմամբ՝ այդ գործողությունը […]
11:02 10.10.2019
Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվում է Շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում է Հայաստանի 8 ներկայացուցիչ: Մեր շախմատիստներից առայժմ առավել հաջող են հանդես գալիս Շանթ Սարգսյանը` (Մ18) և Աստղիկ Հակոբյանը՝ (Մ14): Նրանք 8 տուրից հետո վաստակել են 6 միավոր և տեղ են զբաղեցնում առաջատարների խմբում: Արթուր Դավթյանը՝ (Մ18) և Մամիկոն Ղարիբյանը՝(Մ16) վաստակել են […]
10:58 10.10.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Հայաստանի վարչապետը կմասնակցի ԱՊՀ […]
10:56 10.10.2019
ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստի կգումարի: Այսօրվա նիստի օրակարգում 52 հարց է, որից 38-ը՝ չզեկուցվող, 2-ը՝ գաղտնի, մեկ հարց հանվել է օրակարգից: Ինչպես տեղեկանում ենք E-gov.am կայքից, կառավարությունն այսօր կքննարկի հարցերի լայն շրջանակ՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններից մինչև Վայոց ձորի մարզպետի պաշտոնից ազատում: Կառավարության նիստի օրակարգը՝ այստեղ:
10:50 10.10.2019
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի և «IEEE» (Institute of electrical and electronic engineers) ինստիտուտի «IEEE Computer society»-ի նախագահ Չեչիլիա Մետրայի մասնակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարվել է էլեկտրատեխնիկայի բնագավառում աշխարհում շատ հայտնի «IEEE» (Institute of electrical and electronic engineers) […]
10:45 10.10.2019
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում այսօր կմեկնարկի սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը: Մրցումները կտևեն 5 օր: Հիշեցնենք, որ Հայաստանն առաջնությունում ներկայացնում է 18 մարզիկ: Երիտասարդների առաջնությունում մեդալների համար պայքարելու են Կարեն Սարգսյանը (52 կգ), Դավիթ Իսրայելյանը (57 կգ), Նարեկ Դալլաքյանը (62 կգ), Դավիթ Գաբրիելյանը (68 կգ), Կարեն Հովհաննիսյանը (82 կգ) և Արման Ավանեսյանը (100 կգ): […]
10:11 10.10.2019
Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար: Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական […]
09:10 10.10.2019
Հոկտեմբերի 9-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 3000 քմ, 1.5 հա, Աջափնյակ վարչական շրջանում՝ 3000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 200 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 3000 քմ, Քանաքեռ-Զեյթուն […]
08:44 10.10.2019
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 10-11-ը, 12-ի գիշերը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 10-11-ը, 12-ի գիշերը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների […]
08:20 10.10.2019
«Փաստ» թերթը գրում է․ «Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էջմիածին կատարած այցի ժամանակ տեղի բնակիչներից մեկը բողոքեց, թե էլեկտրաէներգիայի նոր հաշվիչները ավել ծախս են գրանցում։ Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ ՀԷՑ-ից, որտեղից մեզ պատասխանեցին, որ ներկայիս սմարթ հաշվիչները բացառում են ցանկացած տեսակի միջամտություն՝ իսպառ վերացնելով մարդկային գործոնը. ցանկացած շեղում երևում է մի քանի տեղ, այսինքն՝ […]
08:08 10.10.2019
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: «Ինչպես գիտեք, թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակի տակ են առնվել նաև Սիրիայի հայաբնակ […]
00:00 10.10.2019
Հոկտեմբերի 8-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ համատեղ մայրաքաղաքի Ամիրյան փողոցում հայտնաբերել ու բերման են ենթարկել 27-ամյա մի աղջկա: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանուևթյան մեղադրանքով:
23:55 09.10.2019
Հոկտեմբերի 9-ին Ժամը 21։20-ի սահմաններում սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀԱԹ Անդրանիկի 130 շենքի բակում կրակոցներ են հնչել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված 4 պարկուճ և 1 գնդակ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։ […]
23:32 09.10.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի տաղավարում Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը խոսել է Ստրասբուրգում մարդու իրավունքների համընդհանրության թեմայով միջոցառման ժամանակ իր ելույթի մասին. «Կարևոր է հանգամանքը, որ ԵԽԽՎ-ում առաջին անգամ ելույթով հանդես է եկել Արցախի ներկայացուցիչը, բայց կարևոր է հասկանալ, թե ինչ քայլեր կան դրանից հետո»: Արտակ Բեգլարյանն ընդգծել է այն հանգամանքը, որ կարևոր կլինի հետագայում տարբեր […]