TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կիրականացվի գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման 60 ծրագիր

10:23 11.10.2019

2019 թվականին Հայաստանի 10 մարզում նախատեսված է Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» 60 ծրագիր` 90 մլն ՀՀ դրամի սահմաններում: Մինչ օրս իրականացվել է 48 ծրագիր, որից 8-ը դեռևս ընթացքի մեջ է: Ծրագրերում ընդգրկվել է 356 շահառու, նրանցից 26-ը՝ հաշմանդամություն ունեցող: Ծրագրերի շրջանակում իրականացվել են մանկապարտեզի, դպրոցի, մշակույթի տան հարակից տարածքների բարեկարգման […]

̰
Դատական հայցերի տարափ ընդդեմ վարչապետի աշխատակազմի․ «Ժողովուրդ»

09:34 11.10.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դատական հայց՝ վարչապետի աշխատակազմի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկ­տեմբերի 7-ին ՀՀ վարչական դատա­րան է դիմել Ռոզա Սահակյանը և հայց ներկայացրել աշխատակազմի դեմ: Մասնավորապես, Սահակյանը իր հայցով պահանջում է, որ դատա­րանը պարտավորեցնի աշխատակազմին 2019 թվականի օգոստոսի 5-ի իրեն պաշտոնից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչել, որպես անվավերության հետևանք իրեն զբաղեցրած պաշտոնին […]

̰
Թուրքմենստանը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնմամբ

09:17 11.10.2019

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան։ Աշխաբադում հոկտեմբերի 11-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։ Թուրքմենստանի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետին Աշխաբադում և կարևորել նրա այցը՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարաբերությունների խորացման հեռանկարները քննարկելու համատեքստում։ «Հարգելի Նիկոլ Վովայի, թույլ տվեք ողջունել Ձեզ Թուրքմենստանում և շնորհակալություն հայտնել ԱՊՀ մասնակից […]

̰
Բերդիմուհամեդովի հետ քննարկեցինք երկկողմ և բազմակողմ օրակարգի բազմաթիվ հարցեր․ Փաշինյան

08:33 11.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում է։ «Թուրքմենստանի նախագահ Գուրմանգուլի Բերդիմուհամեդովի հետ քննարկեցինք երկկողմ և բազմակողմ օրակարգի բազմաթիվ հարցեր»,-գրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում: Այսօր վարչապետը ներկա կգտնվի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2430341200619594/?type=3&theater

̰
Քարդաշյանն Էջմիածնից լուսանկարներ է հրապարակել

08:27 11.10.2019

Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Հայաստան կատարած ուղևորությունից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շնորհակալություն, Հայաստա՛ն, նման հիշարժան ճամփորդության համար։ Օրհնված եմ, որ երեխաներիս հետ մկրտվեցի Հայաստանի գլխավոր տաճարում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որը երբեմն անվանում են Հայ Առաքելական եկեղեցու Վատիկան։ Այս եկեղեցի կառուցվել է մ․թ 303 թվականին»։ https://www.facebook.com/KimKardashian/posts/10162347081845613

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

08:18 11.10.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արին Բերդի 2-րդ նրբանցքի սեփական տները, 11։00-17։00 Աբովյան փ. 11, 13 շենքերը, Սայաթ-Նովա պող. 6 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Եղբայրության փ․16 շենքը, Վերին Շենգավիթ 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տները, Վերին Շենգավիթ […]

̰
ԵՏՄ նիստի ժամանակ «էկզոտիկ» պահ է եղել. «Իրատես»

08:09 11.10.2019

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հայաստանում տեղի ունեցած ԵՏՄ նեղ կազմով նիստի ժամանակ խիստ «էկզոտիկ» պահ է «արձանագրվել»՝ «դուզ» խոսքը հումորով ասելու վարպետ Լուկաշենկոյի կատարմամբ: Նիստի ընթացքում քննարկվել են հաջորդ հանդիպման վայրն ու օրը, որոշվել է ևս մեկ արտահերթ նիստ անցկացնել՝ հստակեցնելու՝ ով է լինելու Տիգրան Սարգսյանի փոխարինողը ԵԱՏՄ «վարչապետի» պաշտոնում, ու նաև […]

̰
6000 տոննա պակաս կարտոֆիլ, 55 հազար տոննա պակաս հացահատիկ. Շիրակի մարզում այս տարի բերքահավաքի ցուցանիշը ցածր է

23:50 10.10.2019

Շիրակի մարզում գյուղատնտեսական տարին բարենպաստ չէր, սպասվելիք բերքի կեսից ավելին տուժեց 8 անգամ տեղի ունեցած կարկտահարություններից: Այս տվյալներն է մարզխորհրդի նիստում ներկայացրել գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը: Բերքատվության նվազման հետևանք է նաև համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման վատ ցուցանիշը։ Շիրակի մարզի 42 համայնքների ընդհանուր եկամուտները, ըստ նախապես կազմված բյուջեների, մեկ միլիարդ 895 միլիոն դրամ է, բայց […]

̰
Անտառապահներին նաև հակահրդեհային մեքենաներ տրամադրվեցին

22:26 10.10.2019

Անտառապահներին նաև հակահրդեհային մեքենաներ տրամադրվեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և կից լուսանկար է հրապարակել։ Ավելի վաղ Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան  իր էջում տեղեկացրել էր, որ Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ բոլոր անտառապահները նոր ամառային և ձմեռային համազգեստ ստացան»:

̰
Մշակվում են հնարավոր զարգացումներին արձագանքելու տարբերակներ՝ Սիրիայում հայ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով․ ԱԽ

22:21 10.10.2019

Հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ԱԽ գրասենյակում իրավասու մարմինների մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման արդյունքում հայկական բնակչություն ունեցող շրջաններում ստեղծված իրավիճակի շուրջ։ ԱԽ գրասենյակն ուշադրությամբ հետևում է Սիրիայի հյուսիս-արևելքում ծավալվող իրադարձություններին: Միաժամանակ մշակվում են հնարավոր զարգացումներին արձագանքելու տարբերակներ՝ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։

̰
Կկարոտեմ, Հայաստա՛ն. Քարդաշյանը մեկնել է Հայաստանից

22:02 10.10.2019

Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը մեկնել է Հայաստանից: Այդ մասին է վկայում Instagram-ի նրա էջի Stories բաժնում հրապարակված տեսանյութը: «Ես կկարոտեմ, Հայաստա՛ն»,- տեսանյութը մակագրել է Քարդաշյանը: Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան էր ժամանել WCIT 2019 միջոցառման շրջանակներում:

̰
Ի՞նչ վիճակ է Սիրիայի հյուսիսում. զրույց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ

21:24 10.10.2019

Միջազգային լրահոսի առանցքային թեման այսօր Սիրիայի հյուսիսային շրջաններում տեղի ունեցող զարգացումներն են: Թեմայի շուրջ է SHANTNEWS.am-ի տաղավարում հերթական քննարկումը արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ: Հարցին՝ ինչ է կատարվում Սիրիայի հյուսիսում, արաբագետը նշել է, որ թուրքական կողմը բավական լավ է նախապատրաստված, հատկապես՝ թիրախների ընտրության և քայլերի ծրագրավորման հետ կապված: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ի՞նչ վիճակում են Սիրիայի հյուսիսում ապրող հայերը. SHANTNEWS.am-ի անդրադարձը

21:03 10.10.2019

Ի՞նչ վիճակում են Սիրիայի հյուսիսում ապրող հայերը: Արդյո՞ք նրանք վնաս են կրել թուրքական ներխուժման պատճառով: Այս հարցերի պարզաբանման համար SHANTNEWS.am-ի թղթակիցները կապվել են Սիրիայի հայկական համայնքի և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: SHANTNEWS-ը նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հետաքրքրվել է, թե հայրենակիցներին աջակցելու գործում ինչ է անում պաշտոնական Երևանը: Արտգործնախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետը […]

̰
Ի՞նչ խնդիր է լուծում Թուրքիան՝ Սիրիա ներխուժմամբ. զրույց թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ

20:53 10.10.2019

Կա երեք խնդիր, որ այս պահին լուծում է Թուրքիան: SHANTNEWS.am-ի տաղավարում խոսելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ներխուժման մասին՝ ասել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը: Նա նշել է՝ սրանով նպատակ կա Թուրքիայի սահմանի երկայնքով ապահովել գոտի, որը զերծ է քրդական ինքնավարության որևէ տիպից, երկրորդը՝ փորձել այնտեղ հաստատել թուքական ԶՈւ վերահսկողություն, այսինքն՝ ինչ-որ առումով տարածքը դարձնել թուրքական պետությանը կցված […]

̰
Շիրակի մարզպետն Անիի համայնքապետի լիազորությունները դադարեցնելու մասին դատախազի միջնորդությունն ուղարկել է նախարարություն

20:48 10.10.2019

Այսօր մարզխորհրդի նիստից հետո Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Անի խոշորացված համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու Շիրակի մարզի դատախազի միջնորդությանը վերաբերող SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան` նշել է,որ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթն արդեն ուղարկվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, և սպասում են պաշտոնական պատասխանին: «Դատախազից ստացել ենք միջնորդություն Անիի համայնքապետի լիազորությունները ժամանակավոր դադարեցնելու մասին՝ իր հետ կապված քրեական […]

̰
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում համատեղ հայտարարություն է ընդունվել

20:15 10.10.2019

Հոկտեմբերի 10-ին Աշխաբադում տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստը, որում Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության հետագա զարգացման, ինչպես նաև կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին առնչվող հարցեր: Ի թիվս այլ հարցերի՝ Հայաստանի արտաքին քաղաքական […]

̰
Գյումրու կենտրոնում կրկնելու են 1916-ի Ալեքպոլի ամերիկյան որբանոցի սաների ֆլեշմոբը

20:00 10.10.2019

«Ավրորա» ամենամյա մարդասիրական ֆորումն այս տարի կանցկացվի Հայաստանում հոկտեմբերի 14-21-ը։ Այս օրերին միջոցառումներ են նախատեսված մայրաքաղաքում, Դիլիջանում, Տաթևում, Գյումրիում և Շուշիում։ Հոկտեմբերի 17-ը Ավրորա ֆորումում հայտարարված է Գյումրու օր։ Սա նշանակում է, որ ֆորումի բարի կամքի դեսպաններն ու «Ավրորա»-ի հյուրերն այդ օրը կլինեն Գյումրիում, որտեղ նախատեսված են մի շարք միջոցառումներ։ Համերգ, ֆլեշմոբ և քաղաքաշինական ծրագրի […]

̰
Երևանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներն այսօր արդարացվել են. Armtimes.com

19:51 10.10.2019

Երևանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող 5 երիտասարդներն այսօր արդարացվել են: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ամբաստանյալների պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին՝ Երևանում. Նաիրի Զարյան փողոց-Ազատության պողոտա հատվածում Opel մակնիշի 35 ZL 140 համարանիշի ավտոմեքենայից դուրս են եկել […]

̰
Նոյեմբերյանի ոստիկանները հայտնաբերել են 51 խմ ապօրինի տախտակ

19:23 10.10.2019

Օրերս ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Կողբում ապրող մի տղամարդու տան բակում հայտնաբերել են 51 խմ տախտակներ, որոնք պատրաստվել են սոճիից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Տանտերը դրանց ձեռքբերման աղբյուրի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հայտնել և չի ներկայացրել օրինականությունը հաստատող որևէ փաստաթուղթ։ Նշանակվել է […]

̰
Արամ Ա կաթողիկոսը հետևում է Սիրիայում ստեղծված իրավիճակին

19:18 10.10.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հետևում է թուրքական բանակի՝ Սիրիա ներխուժման հետևանքով Ջեզիրեում ստեղծված իրավիճակին: Այս մասին հաղորդում է Կիլիկիա TV-ն: Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Ջեզիրեի Առաջնորդական փոխանորդ հայր սուրբի հետ:

̰
Տիգրան Ավինյանը հանդիպել է «Սիմենս» ընկերության ավագ փոխնախագահի հետ

19:11 10.10.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում հանդիպել էի գերմանական աշխարհահռչակ «Սիմենս» ընկերության ավագ փոխնախագահ Ջենի Բոֆինգեր-Շուստերի հետ: Կարևորել եմ «Սիմենս»-ի մշակած առաջատար տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում՝ նշելով ընկերության մասնակցությամբ Երևանում կառուցվող 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայանը: Քննարկել ենք խելացի քաղաք հայեցակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ անդրադառնալով […]

̰
Այսուհետ մեր անտառապահներին ճանաչե՛ք նոր համազգետով. Էրիկ Գրիգորյան

19:04 10.10.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում նոր համազգեստ կրող անտառապահների լուսանկար է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն արել. «Այսուհետ մեր անտառապահներին ճանաչե՛ք նոր համազգետով: Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ բոլոր անտառապահները նոր ամառային և ձմեռային համազգեստ ստացան»:

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ

18:58 10.10.2019

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, թոքախտի և մալարիայի դեմ պայքարի հարցերով գլոբալ հիմնադրամի՝ այս օրերին Լիոնում ընթացող հերթական կոնֆերանսին: Վարչապետ Փաշինյանը պաշտպանել է Ֆրանսիայի նախագահի՝ մարդկությանը սպառնացող այդ հիվանդությունների դեմ գլոբալ պայքար մղելու նախաձեռնությունը: Նա պատրաստակամություն […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խոր մտահոգությունն է հայտնել Սիրիայում ծավալվող ռազմական գործողությունների առիթով

18:53 10.10.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խոր մտահոգությունն է արտահայտել Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ: «Վերջին ժամերին տագնապալի լուրեր ենք ստանում Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման վերաբերյալ։ Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Թուրքիայի կողմից միջազգային կարգի ու օրենքի […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

18:48 10.10.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություններ է հաղորդել ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհների մասին: Նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Մ-2 ավտոճանապարհի Որոտան-Գորիս-Հարժիս հատվածում առկա է մառախուղ: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների […]

̰
Կոլցովոյի օդանավակայանի փակման հետևանքով Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է

18:40 10.10.2019

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկություններ է տարածել Եկատերինբուրգ-Երևան չվերթի ժամկետի մասին: «10.10.2019 թվականին Ан-12 ռազմական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում: Օդանավակայանն արտակարգ վայրէջքից հետո որոշ ժամանակով փակ է: Կոլցովոյի օդանավակայանի փակման հետևանքով Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է: Տեղեկացնում ենք, որ նախնական տվյալներով՝ «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության 10.10.19 թվականի SVR 2949 Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվում է, […]

̰
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ավարտին փաստաթղթեր են ստորագրվել

18:36 10.10.2019

ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ավարտին տեղի ունեցավ փաստաթղթերի ստորագրում: Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ ստորագրման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:

̰
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր ամենահայտնի հայ ազգականի մասին

18:30 10.10.2019

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր հայտնի սկեսրոջ` հայ և խորհրդային ​​ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի ծննդյան օրվա առթիվ Instagram-ում լուսանկար է հրապարակել: Լուսանկարի նկարագրության մեջ Սիմոնյանը գրել է, որ Խորհրդային ​​միությունում ծնված մարդիկ Էդմոնդ Քեոսայանին ճանաչում են ժողովրդին հայտնի կերպարների և արտահայտությունների միջոցով: «Եվ իմ երեխաները նրան ճանաչում են Տիգրանի աշխատասենյակում և սկեսուրիս ննջասենյակում դրված դիմանկարներից […]

̰
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Նիդեռլանդների Սենատի նախագահի հետ

18:25 10.10.2019

ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Նիդեռլանդների Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 10-ին Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Նիդեռլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրույնի հետ: Հանդիպման ընթացքում հայկական խորհրդարանի խոսնակը ներկայացրել է Հայաստանում կայացած թավշյա հեղափոխությունը և դրան հաջորդած ժամանակահատվածում մեր երկրում տեղի ունեցող զարգացումներն ու բարեփոխումների օրակարգը: […]

̰
Վարչապետն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

18:13 10.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետն իր գնահատանքն է հայտնել դեսպանի գործունեության ընթացքում հայ-իրանական հարաբերությունների զարգացման կապակցությամբ, ինչը դրսևորվել է երկկողմ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերով և Հայաստան-Իրան համագործակցության ամրապնդմամբ: ՀՀ-ում Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին գնահատականի համար […]

̰
BACK_TO_TOP