18:08 10.10.2019
ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարները՝ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովն այսօր Աշգաբատում հանդիպել են: Այս մասին հայտնում է Ria.ru-ն: Հոկտեմբերի 10-ին և 11-ին Աշգաբատում տեղի են ունենալու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի, ինչպես նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերը: Մնացականյանն ու Լավրովը քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հարցը: «Այսօր մենք […]
18:00 10.10.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ առաջատար Booking.com պորտալը Երևանն ընդգրկել է 2020-ի ամենաթրենդային ուղղությունների տասնյակում։ «Սա հրաշալի նորություն է, որովհետև Բուքինգը, ինչպես հայտնի է, աշխարհում հյուրանոցների ու հյուրատների ամրագրման հարցում առաջատարն է»,- մասնավորապես գրել է Կարապետյանը:
17:37 10.10.2019
ԱՄՆ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը օրեր առաջ իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ այցելել էր Հայաստան՝ մասնակցելու WCIT ՏՏ 23-րդ համաժողովին` որպես բանախոս: Քարդաշյանը համաժողովի ընթացքում հանդես է եկել զեկույցով: Դրանից բացի, Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները մկրտվել էին Էջմիածնում` ստանալով հայկական անուններ: Քիմը նաև հասցրել էր ընթրել Երևանի լավագույն ռեստորաններից մեկում, այցելել […]
17:29 10.10.2019
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են «Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից առերևույթ յուրացում կատարելու դեպքեր. վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց»-ի նախկին տնօրենը, 2007-2018թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, լիազորված լինելով իրականացնելու […]
17:10 10.10.2019
Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոց են այցելել ավստրիացի օրթոպեդներ, ովքեր 3 օր հետազոտություններ կանցկացնեն։ Վիեննայի «Շպայզինք» օրթոպեդիկ հիվանդանոցի մասնագետները Գյումրիում կհետազոտեն ոսկրային խնդիրներ ունեցող 120 երեխայի, որոնք նախօրոք են հերթագրվել, իսկ ավստրիացի օրթոպեդների բժշկական ծառայություններից օգտվել ցանկացողներն ավելի շատ էին։ Շիրակի մարզում մանկական օրթոպեդիան զարգացման լուրջ խնդիր ունի։ Վիեննայի օրթոպեդիկ հիվանդանոցի մեկ բժիշկ և […]
17:00 10.10.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Գավառ համայնքի ղեկավարը և տեղակալը, ըստ նախնական տվյալների, 2018 թ. մարտ-մայիս ամիսներին, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանց փաստաթղթային ձևակերպման թույլատրել են մասնավոր շինանյութի առևտրով զբաղվող իրենց մտերիմ […]
16:55 10.10.2019
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ մանրամասներ ներկայացնելով Սիրիայում տիրող իրավիճակի և մեր հայրենակիցներին առավել ապահով շրջաններ տեղափոխելու գործընթացի մասին: «Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով: ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապ են պահպանում Սիրիայի Կամիշլիի քաղաքի և հյուսիսային […]
16:53 10.10.2019
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 10-ին հրապարակել է «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Ինչպես տեղեկացնում է փաստաբան Մուշեղ Շուշանյանը, Դավիթ Մաթևոսյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այսօր հրապարակված վճռով ճանաչվել են արդար դատաքննության և խաղաղ հավաքների իրավունքների խախտումներ։ «Չթերագնահատելով այս վճռի կարևորությունը կոնկրետ անձի իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ այդուհանդերձ պետք է փաստենք, որ արդարադատությունը ինքնիշխան ազգերի […]
16:42 10.10.2019
Թուրքիայի կողմից հոկտեմբերի 9-ից ձեռնարկված ռազմական գործողությունները Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում ոչ միայն անօրինական են և դատապարտելի՝ որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, այլև դրանք ուղղակի հարվածի տակ են դնում տվյալ տարածքների մի շարք բնակավայրերի հայ համայնքների անվտանգությունը: Այս մասին ասված է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի տարածած հայտարարության մեջ: «Ռմբակոծությունների և ցամաքային գործողությունների արդյունքում […]
16:26 10.10.2019
ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը տեղեկացնում է, որ Հաագայում բացվել է թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես։ «Հանդիպում են Արարատ Միրզոյանը և Գոհար Աբաջյանը»,- տեղեկացնում է նա:
16:16 10.10.2019
ՌԴ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումից: «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը»,- գրված է էջում: Նշենք, որ ավելի վաղ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ԱԳ նախարար Մնացականյանը Թուրքմենստանում մասնակցել է նախարարների խորհրդի՝ ընդլայնված կազմով հանդիպմանը:
16:15 10.10.2019
Ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սպեյերը հայկական ծագումով ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ լուսանկար է հրապարակել «Ֆեյսբուքում» և գրել, որ զրուցում է նրա հետ հայկական ընդհանուր ժառանգությունից և Հայոց ցեղասպանությունն ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես ճանաչելու իրենց նպատակից: Նշենք, որ կոնգրեսականի մայրը՝ Նենսի Կանչելյանը, ծագումով հայ է. ծնվել է Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում: Նա կորցրել է իր ընտանիքի մեծ մասին […]
16:10 10.10.2019
Կառավարության այսօրվա նիստում բուռն քննարկման թեմա է դարձել նաև գնումների գործընթացում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, որով կարգավորվում է մրցույթների կազմակերպման, գների սահմանման չափորոշիչները: Նախագծում միայն մեկ հարցի շուրջ գործադիրի անդամները չեն կողմնորոշվել, այն վերաբերում է պայմանագրի կատարման ապահովման համար բանկային երաշխիքի սահմանման չափին: Ըստ նախագծի՝ առաջարկվում է, որ մասնակիցը պետք է 100 տոկոս երաշխիք […]
16:06 10.10.2019
Համացանցում հայտնվել են նախագահ Արմեն Սարգսյանի նոր լուսանկարները Քիմ և Քորթնի Քարդաշյանների հետ։ Այս լուսանկարում ևս Քարդաշյան քույրերը թևանցուկ բարձրանում են նախագահի հետ, իսկ Արմեն Սարգսյանի տիկինը՝ Նունե Սարգսյանը, նրանց հետևից է գալիս։ Բրիտանական մամուլը լրացուցիչ լուսանկարներ է հրապարակել այդ հանդիպումից ու Քարդաշյանների այցից։
15:54 10.10.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիան հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը զինված ուժեր և զինտեխնիկա է կուտակել Սիրիայի հետ սահմանին: Զրահատեխնիկա և զինված ստորաբաժանումներ տեղափոխող շուրջ 110 զրահապատ մեքենաների ավտոշարասյունը` հատուկ անվտանգության միջոցների ձեռնարկմամբ, հասել է Սիրիային սահմանակից Հաթայ նահանգի Քըրըքհանի շրջան: Այնուհետև, Չոբանբեյի սահմանային անցակետը հատելով, շարժվել է դեպի Սիրիա: Հատելով թուրք-սիրիական սահմանը՝ թուրքական զինուժը […]
15:53 10.10.2019
Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել, որում ասված է. «2015-ից հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի գերշահագործման խնդրով, հետո բողոքարկել քրեական գործի կարճումը, հետո գործը վերաբացել են, բայց ՀՀ հատուկ քննչական ծառայությունը չի ուզում քննի մեր հաղորդման մեջ ներկայացված փաստերը (նայեք կցված լուսանկարներում)։ Ստիպված հետևյալ բովանդակությամբ դիմում ենք գրել նորից․ ⚠️ […]
15:43 10.10.2019
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ 09.10.2019 թվականին՝ ժամը 11:20-ին (UTC), ք. Մոգադիշոյի օդանավակայանում տեղի է ունեցել պատահար՝ հայկական «Մարս Ավիա» ՓԲԸ կողմից շահագործվող An-74 EK 74008 օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի: Միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերականգնման: Օդանավում գտնվել է միայն անձնակազմը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:
15:36 10.10.2019
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է «Էրեբունի-Երևան-2801»-ի երաժշտությունը՝ ըստ վարչական շրջանների: «Ընտրեք ձեր սրտովը»,- գրել է նա: «Նուբարաշեն՝ ռոք, Դավթաշեն՝ ջազ, Ավան՝ մանկական, Արաբկիր՝ դասական, Աջափնյակ՝ փոփ-էստրադային, Էրեբունի՝ ժողովրդական, Կենտրոն՝ փոփ, Մալաթիա-Սեբաստիա՝ էստրադային, Նոր Նորք՝ էլեկտրոնային, Նորք-Մարաշ՝ ազգագրական, Շենգավիթ՝ հեղինակային Քանաքեռ-Զեյթուն՝ ռետրո»,- տեղեկացրել է Կարապետյանը:
15:16 10.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ մանրամասներ ներկայացնելով Սիրիայի հայերի մասին: «Քիչ առաջ տեղեկացա, որ Սիրիայի Թել Աբյադ քաղաքից հայ ընտանիքների մեծ մասը հեռացել է դեպի Հասակե նահանգ և Հալեպ: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ռաս ուլ-Այն բնակավայրից նույնպես հայերը դուրս են եկել: Ինչ վերաբերում է Կամիշլիին, ապա […]
15:05 10.10.2019
Ամերիկայի հայկական համագումարն աջակցում է Սիրիա ներխուժման համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ ամերիկացի սենատորներ Լինդսի Գրեմի և Քրիս Վան Հոլենի առաջարկած օրենսդրական նախագծին: Օրինագիծը նախատեսում է սահմանափակումներ Թուրքիայի նախագահի, փոխնախագահի, պաշտպանության, արտաքին գործերի, ֆինանսների, առևտրի և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարների Ամերիկայում գտնվող ակտիվների նկատմամբ: Օրինագիծը նաև նպատակ ունի սահմանափակելու Թուրքիայի ռազմական գործողությունները: Պատժամիջոցները […]
14:41 10.10.2019
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին: Նա ասել է, որ դռնփակ նիստում կառավարությունը քննարկել է այդ հարցը և իրենց ուշադրության կենտրոնում են սիրիական այն համայնքները, որտեղ հայ բնակչություն կա: «Հանձնարարական կա` քննարկելու, հասկանալու, թե ինչպես ենք կարողանալու ապահովել Սիրիայում բնակվող հայերի […]
14:35 10.10.2019
Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, որ եկել է Հայաստան մասնակցելու WCIT ՏՏ 23-րդ համաժողովին, իր ինստագրամյան էջում հրապարակումներ է արել Հայաստանից: Նա լուսանկարներ է հրապարակել համաժողովի բացման համերգից, նկարներ է տեղադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Reddit ցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ: https://www.instagram.com/p/B3RTCDdBC_7/?utm_source=ig_web_copy_link https://www.instagram.com/p/B3SbCC-B1ps/?utm_source=ig_web_copy_link https://www.instagram.com/p/B3W5CPsBODi/?utm_source=ig_web_copy_link https://www.instagram.com/p/B3XjsYih2-2/?utm_source=ig_web_copy_link https://www.instagram.com/p/B3XEHLhhAco/?utm_source=ig_web_copy_link
14:29 10.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց Սևանա լճի ջրիմուռային պրոբլեմի հետ կապված՝ ի՞նչ են անում: Նա մանրամասնեց՝ խոսքը այն ծրագրերի մասին է, որ պատրաստվում են իրականացնել Մարտունու, Գավառի կոյուղաջրերի ներդրման առումով: «Ասացին՝ դա մենակ Սևանի հետ չի տեղի ունենում, ասացին` նույնիսկ Սև ծովում է լինում: Երևույթը նախորդ տարի եղավ, այս տարի […]
14:22 10.10.2019
Սևանի աղտոտումը ազդում է, որ լճում կապտականաչ ջրիմուռներ հայտնվեն: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց՝ Սևանում օբյեկտներ ունեցող գործարարներն այս տարի ակցիա էին իրականացնում՝ հայտարարելով, որ Սևանում ամեն ինչ նորմալ է: «Հարց է առաջանում. իսկ նրանք Սևանը չաղտոտելուն կամ աղտոտելու նվազեցմանն ուղղված որևէ գործողություն անո՞ւմ են: Իմ կարծիքով՝ Սևանի […]
14:20 10.10.2019
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներթափանցումը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից: «Ստեղծված իրավիճակը կարող է մեծապես վնասել մեր տարածաշրջանի անվտանգությանը: Խորապես մտահոգված ենք Սիրիայում ստեղծված վտանգավոր իրավիճակով և մեր անվերապահ զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում բարեկամ Սիրիայի ժողովրդին և այնտեղ բնակվող մեր հազարավոր հայրենակիցներին: Միջազգային հանրությունն […]
14:07 10.10.2019
Reddit սոցիալական ցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, որ եկել է Հայաստան մասնակցելու WCIT ՏՏ 23-րդ համաժողովին, իր ինստագրամյան էջում հրապարակումներ է արել Հայաստանից: Նա սթորի բաժնում հրապարակել է Հանրապետության հրապարակի և կառավարության շենքի լուսանկարներ: Դրանից բացի՝ Օհանյանը լուսանկար է հրապարակել իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից և մակագրել. «Շատ զբաղված տարի էր այն բանից […]
13:59 10.10.2019
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծին: Ըստ այդմ՝ Հայաստանում առաջին անգամ կստեղծվի ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տվյալների ամբողջական բազա, որը կներառի ոչ միայն դեպքերի ճշգրիտ թիվը, այլև հստակ պատկեր կտա բռնության տեսակների և դրանց գրանցման տարածքային բաշխվածության վերաբերյալ: […]
13:54 10.10.2019
Կառավարությունը որոշեց «Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ» միջոցառման համար նախատեսված 425 մլն 842 հազար դրամ գումարից 424 մլն 603 հազար դրամը հատկացնել շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրամաշնորհ տրամադրելու նպատակով: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, առիթից օգտվելով, ներկայացրեց Սևանից բացթողումների հետ կապված գործընթացը: Նա հիշեցրեց՝ վարչապետը հանձնարարական էր տվել Սևանից […]
13:41 10.10.2019
Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծն այսօր արժանացավ կառավարության հավանությանը: Ռազմավարությունը նախագծվել է՝ որպես ելակետ ընդունելով իրապես անկախ, արդյունավետ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանություն ունենալու բացարձակ առաջնահերթությունը և այս առումով ռազմավարությունում նախատեսված են արմատական փոփոխություններ ոչ միայն դատարանների, այլև դատախազական ու […]
13:33 10.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ խաղողի մթերմանը: «Այսօր ես արձանագրեցի, որ ըստ էության՝ մենք խաղողի մթերման սեզոնի եզրափակման փուլում ենք: Ուշադրությունս գրավեց այն, որ այս տարի ոչ մի աղմուկ-աղաղակ չկա: Սա, կարծում եմ, հիշարժան փաստ է, որովհետև ես չեմ հիշում այդպիսի բան, որ խաղողի մթերման շրջանում կառավարությունը սթրեսային և ցայտնոտային տեղեկություններ չստանա: […]