TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+34.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սերժ Թանկյանը՝ Հայաստանում բնակվելու, համերգներ տալու ծրագրերի, բնապահպանական գործունեության մասին

22:50 09.10.2019

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի երրորդ և վերջին օրը լրագրողներին հաջողվել է զրուցել աշխարհահռչակ երաժիշտ System of a Down  խմբի մենակատար Սերժ Թանկյանի հետ: Երաժիշտը խոսել է Հայաստանում բնակվելու, համերգներ տալու ծրագրերի, բնապահպանական գործունեության մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Եթե բիզնես անելու մղումներ չունես, պատճառներ միշտ կարող ես բերել. Մուսայելյանը՝ հայաստանյան ներդրումների ու միջավայրի մասին

22:20 09.10.2019

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է հայաստանյան ներդրումների մասին: «Ամբողջ խնդիրն այն է, թե իչ նպատակներ է հետապնդում բիզնես հիմնել ցանկացողը: Եթե ուզում է լիարժեք բիզնես անել, երկարաժամկետ ներդրումներ անել, իհարկե, Հայաստանն այդ առումով բավական լավ միջավայր է: Եթե ուզում է կարճաժամկետ, ուղղակի գա, միայն բիզնես անի առանց […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:06 09.10.2019

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը, 13-14-ը սպասվում է առանց […]

̰
Մի արեք այսպես, ձեր թաքնված գործելաոճը վաղուց բացահայտված է․ Ա․ Հարությունյան

21:56 09.10.2019

Մի արեք այսպես, ձեր թաքնված գործելաոճը վաղուց բացահայտված է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «? Սկզբում իրավապահները քեզ տեղեկացնում են, որ պաշտոնավարմանդ ընթացքում թույլ ես տվել լուրջ խախտումներ, այսինքն` թալանածիդ մասին իմացել են: ? Եվ քանի որ հանցանքդ ծանր է ու կալանավորումն, ըստ էության, անխուսափելի, սկսում ես քաղաքական ստատուսներ […]

̰
Սիլիկոնյան հովիտ դառնալու համար մեզ ժամանակ, կամք ու այլ գործոններ են պետք. Մուսայելյան

21:51 09.10.2019

Հայաստանը Սիլիկոնյան հովիտ է եղել Խորհրդային Միության տարիներին էլ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում այս տեսակետը հայտնեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: «Հայաստանը Խորհրդային Միության յուրահատուկ Սիլիկոնյան հովիտ էր, 20 հազար բարձր որակավորում ունեցող մասնագետներ էին աշխատում միկրոէլեկտրոնային արդյունաբերության ոլորտում: Ամեն հանրապետություն Կրեմլի կողմից նախանշված իր առաքելությունն ուներ: Այսօր էլ 20 հազար մարդ ունի […]

̰
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կսկսի աջակցություն ցուցաբերել 1998-ի հունվարի 1-ին ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին․ Փաշինյան

21:23 09.10.2019

Զինծառայողների ապահովագրության (1000 դրամների) հիմնադրամը 2020 թվականի հունվարի 1-ից կսկսի աջակցություն ցուցաբերել նաև 1998 թվականի հունվարի 1-ին ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Այդ մասին որոշումը կայացվել է այսօր: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսպիսով՝ մեկուկես տարվա ընթացքում այս […]

̰
Ադրբեջանագետը՝ Բաքվում բողոքի ակցիաների մասին

21:14 09.10.2019

Երեկ հրաժարական է տվել Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը: 72-ամյա Մամեդովն ընդամենը 1 տարի առաջ էր ստանձնել վարչապետի պաշտոնը: Նրան փոխարինողի հարցը լուծվել է երեկ երեկոյան: Ադրբեջանի խորհրդարանի 105 պատգամավոր միաձայն կողմ է քվեարկել և նոր վարչապետ ընտրել Իլհամ Ալիևի առաջարկած թեկնածու Ալի Ասադովին: Նա Ադրբեջանի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական է: Ալիևը վերջին շրջանում դժգոհ է […]

̰
Տեղի է ունեցել «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

20:25 09.10.2019

Հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել կատարել աշխատանքեր հիմնադրամի շահառուների շրջանակը ժամանակագրական առումով էապես ընդլայնելու շուրջ։ Մասնավորապես, հաշվի առնելով վիճակագրական տվյալներն ու հիմնադրամի ֆինանսական միջոցները, որոշվեց խորհրդի առաջիկա նիստին ներկայացնել որոշման նախագիծ, որի […]

̰
Դրական արդյունքները միանգամայն արդարացվում են, երբ բիզնես շահն է դոմինանտ, այլ ոչ թե ծագումնաբանությունը. Մուսայելյան

20:14 09.10.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը խոսել է Հայաստանում անցկացված ՏՏ համաշխարհային կոնգրեսի գործնական ու տեսանելի արդյունքների մասին և ինչ ենք ակնկալում կոնգրեսից: «Ես ավելի շատ կնշեի Հայաստանը որպես համաշխարհային տեխնոլոգիական քարտեզում ավելի ճանաչելի դարձնելու լավագույն առիթներից մեկը: Ինձ լրիվ հասկանալի է այն ռեզոնանսը, որ կա այսօր մեր հանրության ու […]

̰
Վարչապետը և Ալեքսիս Օհանյանը քննարկել են Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման հարցեր

20:00 09.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է WCIT 2019 մասնակից, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանին: Վարչապետը ողջունել է Ալեքսիս Օհանյանին Հայաստանում, Հայաստանի կառավարությունում և կարևորել նրա մասնակցությունը ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին:  «Մենք հպարտանում ենք աշխարհի տարբեր երկրներում հաջող գործունեությամբ աչքի ընկնող մեր հայրենակիցների ձեռքբերումներով, ովքեր միջազգային ասպարեզում ճանաչելի են դարձնում մեր հայրենիքը: Ուրախ […]

̰
Կշարունակեն ակտիվ ջանքերն ի շահ Հայաստանի և Արցախի. Արմեն Սարգսյան

19:58 09.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի պատվիրակությանը՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանի գլխավորությամբ: Մարիո Նալբանդյանը տեղեկացրել է, որ պատվիրակության կազմում Լատինական Ամերիկայի տարբեր երկրներից ճանաչված անձինք են՝ խորհրդարանականներ, նախկին դիվանագետներ, հասարակական գործիչներ, որոնք Հայաստանի և Արցախի հետ հարաբերությունների զարգացման ջատագովներ են: […]

̰
Երբ ուսումնասիրություն են անում, պարզվում է՝ 3000 որակյալ կադրի պակաս ունենք, Google-ի՝ այստեղ գալն ի՞նչ իմաստ ունի. Մուսայելյան

19:49 09.10.2019

Ի՞նչն է պատճառը, որ խոշոր ընկերություններից շատերը, օրինակ, Google-ը, գրասենյակներ չունեն ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես տարածաշրջանում: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանին: «Խոշոր ընկերությունները հիմնականում 2 տիպի կառույցներ են ունենում աշխարհի տարբեր վայրերում: Մեկն այն գրասենյակներն են, որտեղ իրենց վաճառքը, պրոդուկտը զարգացնում են մի […]

̰
Անիի ավերակներում հայտնաբերվել են միջնադարյան խեցեգործական նմուշներ

19:30 09.10.2019

«Աշխարհի քաղաք», «Քաղաքակրթությունների օրրան», «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» և «քառասուն դարպասների քաղաք» անվանումներով հայտնի Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիում վերջին շրջանում մեծ թափ են ստացել պեղումները, հայտնում է Ermenihaber-ը: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ սեպտեմբերի 23-ից սկսվել են Անիի ավերակների պեղումները, որոնք համակարգում է Կարսի թանգարանը և Կովկասի համալսարանի արվեստաբանության ամբիոնի վարիչ Մուհամմեթ Արսլանը: Պեղումներին […]

̰
Ավտոմեքենան կողաշրջվել է Սարալանջի փողոցում

19:18 09.10.2019

Մոտ մեկ ժամ առաջ Սարալանջի փողոցում կողաշրջվել է մարդատար ավտոմեքենա՝ փակելով երթևեկության ճանապարհը։ Տեսանյութը տեղադրվել է «Այսպես մի´ արեք» ֆեյսբուքյան հարթակում՝ վարորդների ուշադրությունը հրավիրելու համար։

̰
Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել եմ ավելի շատ կին դեսպաններ ունենալու հարցը. Լենա Նազարյան

19:17 09.10.2019

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ինքը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ավելի շատ կին դեսպաններ ունենալու հարցը. «Անցած շաբաթ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել եմ ավելի շատ կին դեսպաններ ունենալու հարցը: Մեր 56 դեսպաններից միայն 11-ն է կին: Բայց հետաքրքիր էր նաև իմանալ, […]

̰
Արա Վարդանյանը նորից կկալանավորվի․ պաշտպան

19:13 09.10.2019

«Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին ղեկավար Արա Վարդանյանի նկատմամբ կալանքի փոխարեն գրավ կիրառելու որոշումը փոխվել է։ Արա Վարդանյանի նկատմամբ կիրառվելու է կալանք։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը։ Նրա գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Այսօր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց ու […]

̰
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներին

19:06 09.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չունին: Նախագահը բարձր է գնահատել նրանց գործունեությունն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում՝ շնորհակալություն հայտնելով ի նպաստ Հայաստանի և Արցախի նրանց գործադրած ջանքերի համար: ԱՄՆ կոնգրեսականները Հանրապետության նախագահին տեղեկացրել են Հայաստան իրենց այցի նպատակների և ունեցած հանդիպումների մասին՝ նշելով, որ այցի շրջանակում եղել […]

̰
Կայացել է «City of smile/Ժպիտների քաղաք»-ի հոգաբարձուների խորհրդի նիստը

18:50 09.10.2019

ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախագահությամբ հոկտեմբերի 7-ին կայացել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են խորհրդի անդամներ ջութակահար Սոնա Ազարյանը, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը, մանկական ուռուցքաբան, արյունաբան Լիլիթ Սարգսյանը, «Ֆոնդ 100» հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը, մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը, […]

̰
Հայ-ռուսական զորախումբը զորավարժության ընթացքում ջախջախեց պայմանական հակառակորդին

18:47 09.10.2019

ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում այսօր անցկացվեց հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժությունը, որի ժամանակ հայկական և ռուսական բանակների ստորաբաժանումները համագործակցությամբ ոչնչացրին պայմանական հակառակորդին։ Այս ընթացքում կիրառվեց նաև նոր մարտավարություն, իսկ կրակային փուլին մասնակցեցին բազմաթիվ զինատեսակներ։

̰
Հանրային ծառայողները ծանոթացել են տեղեկությունների փոխանակման միջազգային չափանիշներին

18:44 09.10.2019

ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ից 11-ը Երևանում՝ ՊԵԿ ուսումնական կենտրոնում կազմակերպվել է Գլոբալ ֆորումի, Ասիական զարգացման բանկի փորձագետների և կոմիտեի աշխատակիցների համատեղ աշխատաժողովը: Նպատակն է՝ կատարելագործել ՊԵԿ կարողությունները՝ միջազգային պայմանագրերի շրջանակում տեղեկությունների փոխանակման գործընթացը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև միջազգային հարցումների արդյունքում ձեռքբերված տեղեկություններով կատարված վերլուծությունները որպես հարկային […]

̰
Կառավարությունում մեկնարկել է պետական գերատեսչությունների 2020թ. բյուջետային հայտերի քննարկումը

18:43 09.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր մեկնարկել են պետական գերատեսչությունների 2020 թ. բյուջետային հայտերի քննարկումները: Կառավարության ղեկավարի խոսքերով՝ այդ քննարկումների արդյունքը պետք է լինի այն, որ 2020 թվականի պետական բյուջեն կլինի առավել արդյունավետ ու նպատակային, և դրա արդյունքները լինեն առավել կանխատեսելի:  «Հաշվի առնելով նախորդ տարվա մեր փորձը և ընդհանրապես նախորդ տարիների այն փորձը, որը ունեցել […]

̰
Խաղողի գինու և շամպայնի արտադրության ծավալներն ավելացել են

18:35 09.10.2019

ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ 2019թ. հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ խաղողի գինու և շամպայնի արտադրության ծավալները աճել են 38%-ով։ Մանրամասները` տեսանյութում:

̰
Հարկավոր էր միայն մեկ անգամ քայլել Բեռլինով. НТВ-ն` Gucci-ի հայ մոդելի մասին

18:33 09.10.2019

Ռուսական НТВ հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Gucci-ի ցուցադրությանը մասնակցած առաջին հայ մոդել Արմինե Հարությունյանի մասին. «Ընդամենը 2 օրվա ընթացքում Արմինե Հարությունյանը մոդել է դարձել, նա հպարտ է իր հայկական քթով, սակայն որոշ ժամանակ առաջ ամաչում էր դրանից: Այսօր աղջկան արդեն ճանաչում են փողոցում և ցանկանում սելֆի անել նրա հետ: Հարկավոր էր միայն մեկ անգամ քայլել […]

̰
Ես ուզում եմ լսեմ բան, որն ինձ կցնցի. Նիկոլ Փաշինյան

18:30 09.10.2019

Տնտեսական հեղափոխության թեմայով անցկացված խորհրդաժողովի վերջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կետ առ կետ անդրադարձավ ներկաների դիտարկումներին: Նշեց. «Մենք որոշումներ կայացնելու առումով պրոբլեմ ունենք, որովհետև մեր երկրի ռենտգենը չունենք, թե ինչ է կատարվում` սկսած վիճակագրությունից, որ ասենք, որ տալիս է ամբողջական պատկերացում երկրի մասին, էդքան էլ ճիշտ չի: Բանտի հետ կապված դիտարկում հնչեց, ինձ թվում է Հայաստանում […]

̰
Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի դեպք

18:28 09.10.2019

Հայաստանում սույն թվականի հոկտեմբերի 8-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի դեպք: Հիվանդի կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 27-ին՝ ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, իսկ հոկտեմբերի 3-ին սկսվել է ցանավորում դեմքի շրջանում: Հիվանդը հոկտեմբերի 7-ին հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է «կարմրուկ»: Այժմ իրականացվում են միջոցառումներ վերոհիշյալ հիվանդի վարակի աղբյուրը հայտնաբերելու և […]

̰
Քիմ Քարդաշյանը նույնպես մկրտվել է Էջմիածնում. ի՞նչ անուն է նրան տրվել

18:20 09.10.2019

Նախօրեին Էջմիածնի Մայր տաճարում մկրտվել են ոչ միայն Քիմ Քարդաշյանի երեք երեխաները, այլև հենց ինքը՝ Քիմը և նրա քույրը՝  Քորթնին։ Ամերիկահայ հեռուստաաստղի երեխաների կնքահայրը դարձել է Էջմիածնի մկրտարանի սարկավագ, 27-ամյա Նաիրի Սրապիոնյանը։ Վերջինս NEWS.am-ին տեղեկացրել է, որ Քիմին շնորհվել է Հեղինե, իսկ քրոջը՝  Գայանե եկեղեցական անունը։ Նաիրի Սրապիոնյանը հայտնել է, որ Քարդաշյանների հետ ծանոթացել է […]

̰
Ոստիկանությունը «Շիրակ» ջրօգտագործողների միությունում խախտումներ է բացահայտել

18:15 09.10.2019

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը 2017-2019 թթ․ ջրամատակարարման ծառայություններ մատուցելիս մի շարք խախտումներ է թույլ տվել։ Տեղեկությունները ստուգելու համար ձեռնարկվել են ծավալուն միջոցառումներ։ Ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ պարզվել է, որ «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը […]

̰
Վիտալի Բալասանյանի հարցազրույցն ուղարկվել է ԱԱԾ տնօրենին՝ ստուգման

18:11 09.10.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում արձագանքեց տեղեկություններին, թե Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններն ուղարկվել են ԱԱԾ: «Ոչ թե կոնկրետ հայտարարություններ, այլ հարցազրույցի տեսանյութը, որ հրապարակվել էր լրատվական կայքերից մեկում, Գլխավոր դատախազի գրությամբ ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ստուգման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով, այսինքն՝ հարցազրույցում նշված հանգամանքները ստուգելու […]

̰
Ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումները հոկտեմբերի 14-ից իրականացվելու են Հյուսիսային մաքսատուն-վարչությունում 

18:08 09.10.2019

Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային գործառնությունները Գյումրի քաղաքում սահուն իրականացնելու նպատակով գործընթացը կազմակերպվելու է փուլ առ փուլ: Այդ նպատակով հոկտեմբերի 14-ից ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումները Պետական եկամուտների կոմիտեն սկսելու է իրականացնել Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Այսպիսով՝ Վրաստանից և Ճապոնիայից արտահանված և հոկտեմբերի 14-ից Հայաստան […]

̰
«Հայաստանն իմ տունն է». ովքե՞ր հետևեցին Փաշինյանի կոչին և միացան ֆլեշմոբին

18:06 09.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում փողոցում պատահաբար տեսած մի ցուցանակի լուսանկար էր հրապարակել: «Երևանում և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում ՀՀ տարբեր քաղաքացիների ձեռքով գրված»,- մակագրել էր նա լուսանկարը: Այսօր վարչապետը նշված ցուցանակի տեքստը գրել է թղթի վրա, լուսանկարել, տեղադրել ֆեյսբուքյան իր պատին: «Միանալով ֆլեշմոբին: Դու նույնպես միացիր՝ քո ձեռքով գրածը, քո պատին»,- […]

̰
BACK_TO_TOP