18:21 21.09.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է հայ քաղաքական գործիչ, խորհրդային նշանավոր այլախոհ, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր և ղեկավար, նաև գրող և երգահան Պարույր Հայրիկյանին։ Զրույցի թեման անկախության 33-րդ տարեդարձն էր: Ի՞նչ է տվել մեզ անկախությունը, ինչո՞ւ այն ոչ բոլորն են իրական համարում, ի՞նչ է փոխվել տարիների ընթացքում անկախության մասին ընկալումների և […]
18:12 21.09.2024
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդը և թագաժառանգ և վարչապետ Մուհամմեդ բեն Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը շնորհավորական հեռագրեր են հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Անկախության օրվա առթիվ: «Երկու Սուրբ Մզկիթների պահապան թագավոր Սալման իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդը ու թագաժառանգ և վարչապետ Նորին Արքայական Մեծություն արքայազն Մուհամմեդ բեն Սալման […]
17:47 21.09.2024
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձի առիթով. «Սիրելի՛ հայրենակիցներ, անկախությունը ոչ միայն նվաճված իրավունք է, այլ նաև ամենօրյա պատվաբեր հանձնառություն: Այն պարզապես վիճակ չէ, այլ հարատև ընթացք, պարուրաձև ճանապարհ, որով անցնող յուրաքանչյուր քայլ կա՛մ ամրապնդում է մեր ինքնիշխանությունը, կա՛մ խարխլում: Անկախությունը դրսևորվում է մեր գործողությունների մեջ, և […]
17:37 21.09.2024
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 37/3 հասցեում գտնվող հեղուկ գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազալցակայանի շինության […]
17:23 21.09.2024
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով՝ Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը անկախության տոնի առթիվ,օրինականության և իրավակարգի ամրապնդման […]
17:11 21.09.2024
Իրանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը Անկախության օրվա առթիվ։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը շնորհավորում է բարեկամ, հարևան երկրի՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին և Կառավարությանը Անկախության օրվա առթիվ, մաղթում Հայաստանի բարգավաճում, հաջողություններ և երկու ժողովուրդների միջև մշտապես ամրապնդվող կապեր»,-նշված է Իրանի ԱԳՆ-ի՝ «X»-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ:
17:00 21.09.2024
Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով թատերական ռեժիսոր Ռուբեն Բաբայանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, իսկ դերասան, դրամատուրգ Էլֆիկ Զոհրաբյանը՝ Մովսես Խորենացի մեդալով: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել նախագահական նստավայրում։
16:52 21.09.2024
Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի» տնօրեն Տիգրան Դադունցը առցանց քննարկում է ունեցել Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ։ Առցանց հանդիպման մեկնարկը տրվել է Տիգրան Դադունցի բացման խոսքով, որով նա շնորհակալությունն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ներկայացուցիչներին համատեղ փորձագիտական կարծիքը […]
16:28 21.09.2024
Անկախության տոնի կապակցությամբ՝ Վարչապետի միջնորդությամբ և Նախագահի հրամանագրով պարգևատրվել են Ներքին գործերի նախարարության Ոստիկանության և Փրկարար ծառայության մի խումբ ծառայողներ։ Ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրվել են՝ Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակի (N զորամաս) հրամանատար, գնդապետ Տիգրան Սարգսյանը, Ոստիկանության զորքերի N զորամասի […]
16:20 21.09.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոյին Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանը մեծապես կարևորում է Մալթայի հետ բարեկամական կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված սերտ գործընկերությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Գոհունակությամբ եմ արձանագրում հատկապես վերջին շրջանում վերընթաց զարգացող երկկողմ հարաբերությունները, որոնք, վստահ եմ, հետագայում ևս կշարունակեն խորանալ […]
15:57 21.09.2024
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը և Պաշտպանի խորհրդական Անժելիկա Մովսեսովան մասնակցել են սեպտեմբերի 19-ից 20-ը Մոլդովայի Քիշնև քաղաքում կայացած՝ «Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերն ու մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ԵՄ անդամակցության և գործընկերության համատեքստում» խորագրով միջազգային համաժողովին: Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարը հանդես է եկել որպես բանախոս պանելային քննարկմանը՝ նվիրված Օմբուդսմանական և մարդու […]
15:46 21.09.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի Միլլի Մեջլիսի Հալք Մասլահաթիի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը. «Հարգելի Նիկոլ Վովայի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր երկրի ողջ ժողովրդին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Վստահ եմ, որ Թուրքմենստանի և Հայաստանի միջև անկեղծության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն […]
15:35 21.09.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հայաստանի Անկախության տոնի առթիվ տարբեր բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները, այնուհետև հանդես է եկել ելույթով: «Շնորհավորում […]
15:14 21.09.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանին. «Իմ անունից, Իրաքի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից լավագույն մաղթանքներով շնորհավորում ենք Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության ազգային օրվա առիթով: Օգտվելով այս առիթից՝ ընդգծելու մեր բարեկամական և համագործակցային հարաբերությունները և դրանց կարևորությունը, ցանկանում եմ, որ դրանք հասնեն […]
15:07 21.09.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Համոզված եմ, որ երկկողմ համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բազմակողմ կառուցողական փոխգործակցության ընդլայնումը լիովին համապատասխանում […]
14:44 21.09.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Միացյալ Նահանգների ժողովրդի անունից մեր բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին Անկախության 33-րդ տարեդարձի առիթով։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները, կապված լինելով մեր ժողովուրդների միջև խորը կապերով, միասին աշխատում են […]
14:39 21.09.2024
Ռուսաստանի նախագահն Վլադիմիր Պուտինը Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական փոխգործակցությունը, անկասկած, համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին։ Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր […]
14:27 21.09.2024
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ. «Ռուսաստանի Դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի բոլոր քաղաքացիների ազգային տոնը՝ Հանրապետության անկախության օրը։ Եղբայրական հայ ժողովրդին տարածաշրջանի և աշխարհի համար դժվարին ժամանակներում մաղթում ենք կայուն ապագա, արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն երկրի և բարգավաճման: Ռուսաստանի Դաշնությունը եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա […]
14:16 21.09.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները՝ անկախության մասին ▪️ Արշակյան Հակոբ – Անկախությունն ինձ համար առաջին հերթին պատասխանատվություն է. սեփական ճակատագիրն ազատ եւ ինքնուրույն տնօրինելու հնարավորություն։ ▪️ Ալեքսանյան Վահագն – Անկախությունն ինձ համար ազատություն է։ ▪️ Աղազարյան Հովիկ – Անկախությունն ինձ համար ապրելակերպ է։ ▪️ Աղաջանյան Էդուարդ – Անկախությունն ինձ համար մարդու ինքնության զարգացման գլխավոր նախապայմանն է։ ▪️ […]
14:06 21.09.2024
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Ուղերձում մասնավորապես նշվում է. «Շնորհավոր Անկախության տոնը, Հայաստա′ն։ Քանի որ դուք և Հայաստանի ժողովուրդը նշում եք Ձեր Անկախության տոնի հատուկ առիթը, ես և կինս մեծ հաճույքով մեր սրտանց շնորհավորանքներն ենք փոխանցում Ձերդ Գերազանցությանը և հայ ժողովրդին։ Ես […]
13:55 21.09.2024
Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի ամառանոցների Տիգրան Պետրոսյան փողոցում գտնվող եկեղեցու հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Սարգսյանի վարած «Kia» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Կարապետյանի վարած «Nissan Tiida» մակնիշի և «Lada» մակնիշի (վարորդի ինքնությունը պարզվում է) ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […]
13:46 21.09.2024
Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել ՄԱԿ Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում անցկացված՝ «Հզորացնելով երիտասարդությունը կայուն ապագայի համար. միջսերնդային պատասխանատվություն և հմտություններ արդար փոխակերպման համար» խորագրով հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի, Կիպրոսի, Հնդկաստանի և Պորտուգալիայի աջակցությամբ: Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերը «կանաչ» […]
13:38 21.09.2024
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ […]
13:27 21.09.2024
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին։ «Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը շնորհավորում է ողջ հայ ժողովրդին՝ Անկախության տոնի առթիվ»,-նշված է ԵՄ դեսպանի՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ The European Union Delegation to Armenia 🇪🇺 🇦🇲 congratulates all Armenian people on Independence Day! pic.twitter.com/uUkansx5Cc — Vassilis Maragos (@EUAmbArmenia) […]
13:03 21.09.2024
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետությունում նշում ենք ամենակարևոր, ամենապատվաբեր, ամենահպարտ համապետական տոնը՝ Անկախության օրը: 33 տարի առաջ հայ ժողովուրդը կանգնած էր բախտորոշ ճամփաբաժանի խաչմերուկում, և նա միահամուռ ու հաստատակամ ընտրեց դժվար, բայց պատվելի ճանապարհը՝ անկախ պետականություն կառուցելու ուղին: Մեր ժողովուրդը […]
12:47 21.09.2024
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Իմ սիրելի ու միակ, իմ չքնաղ ու թանկ երկիր, իմ հայրենիք, իմ Հայաստանի Հանրապետություն, շնորհավոր տոնդ։ Սիրելի՜ ժողովուրդ, շնորհավորում եմ մեզ, որ ունենք այսօր հնարավորություն և առավելություն ապրելու ըստ մեր ինքնության՝ ինքնաարտահայտվելու և ընկալելու աշխարհը հայերենով, ազգային մշակույթով, գույներով, բնաշխարհով, նիստ ու […]
12:36 21.09.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը։ Այս ճանապարհը ուղեկցվել է բազում փորձություններով ու դժվարություններով, սակայն մենք կարողացել ենք ամուր մնալ՝ հանուն մեր արժանապատիվ ապագայի։ Անկախությունը մեր ժողովրդի համար վերածննդի պահ էր՝ ապագան կերտելու հնարավորություն։ Այսօր, առավել […]
12:20 21.09.2024
Անկախության օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ- Ժոմարտ Տոկաևը: Ինչպես նշված է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված ուղերձում, Տոկաևի շնորհավորական ուղերձում ասվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է իր հավատարմությունը […]
12:10 21.09.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.14 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.2 դրամ:
19:50 20.09.2024
Սեպտեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում բյուջետային գործընթացի համակարգման վարչության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ համայնքային մակարդակում մասնակցային բյուջետավորման գործընթացում 2024 թվականին պիլոտային փորձարկում անցնող ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Արմավիրի մարզի Արմավիր և Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքների համապատասխան ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել հանդիպում։ […]