TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Օգտվե՛ք հեռախոսից. Արարատ Միրզոյանը նկատողություն արեց պատգամավորներին

18:07 02.10.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նկատողություն արեց պատգամավորներին: «Հարգելի´ պատգամավորներ, խնդրում եմ, մի՛ զբաղեցրեք կառավարության անդամների ուշադրությունը, որովհետև կարող է՝ հարցեր ուղղվեն հենց այդ նախարարներին: Խնդրում եմ օգտվել կապի այնպիսի միջոցից, ինչպիսին, օրինակ, հեռախոսն է»,- ասաց նա:

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության պատվիրակությանը

18:06 02.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին միության՝ ՌԴ տարբեր շրջաններում գործող կառույցների ղեկավարները: Ողջունելով ռուսաստանցի մեր հայրենակիցներին՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է. «Կարևոր չէ, թե որտեղ ես ծնվել կամ քանի տոկոս հայի արյուն ունես, եթե սիրում ես քո երկիրը: Որքան ավելի […]

̰
Ոստիկանությունը կզբաղվի գանձագողերով․ Արայիկ Հարությունյան

18:00 02.10.2019

Գանձագողության դեպքերը լուծելու համար ԿԳՄՍ նախարարությունը աշխատում է ոստիկանության հետ։ Նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Ազգային ժողովի պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց, որ հնավայրերից ու դամբարաններից գանձագողության և ազատ վաճառքի դեպքեր իրենք ֆիքսել են նաև Վերնիսաժում։ «Ոստիկանությունը մեզ հետ այս ուղղությամբ շատ ակտիվ աշխատում է։ Եվ նույնիսկ կարող է պայմանավորվածություն լինել, որ առանձին փոքր ստորաբաժանում լինի, […]

̰
ՌԴ նախագահի հետ երկուստեք գոհ ենք մեր հանդիպումներից. Նիկոլ Փաշինյան

17:56 02.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում այսօր անդրադարձավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի արդյունքներին և ԵԱՏՄ անդամ երկրների հետ երկկողմ հարաբերություններին: «Մեր բոլոր գործընկերների հետ մեր հարաբերություններն այս քննարկումների, հանդիպումների ընթացքում նոր պոզիտիվ լիցք կստանան միանշանակ: Կարող եմ ասել՝ ՌԴ նախագահի հետ երկու ծավալուն հանդիպում ենք ունեցել, ընդհանուր մոտ 3 ժամ քննարկել ենք մեր […]

̰
«Լիդիանը» պատրաստվում է դատի տալ Ամուլսարի գագաթը բարձրացած քաղաքացուն

17:45 02.10.2019

«ԱրմԼենդ» արշավական խմբի ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատողներն իր դեմ ոստիկանություն հաղորդում են տվել, որ գործընթաց սկսվի և գործը տեղափոխվի դատարան, քանի որ ինքն ու իր ընկերները բարձրացել են Ամուլսարի գագաթը, որը, աշխատակիցների խոսքով, սեփական տարածք է. «Ցանկացել ենք բարձրանալ Ամուլսարը և բարձրացել ենք, ցանկացել ենք հասնել լեռան […]

̰
Նախարարը բացատրեց, թե ինչ է կատարվել Լարսի անցակետում

17:40 02.10.2019

Վերին Լարսի անցակետով Ռուսաստանից Վրաստան և Հայաստան եկող մեքենաների կուտակումները նվազել են։ Եթե օրեր առաջ այդ մեքենաների քանակը հասել էր 1300-ի, ապա հիմա այդ կուտակումը մոտ 350 է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա հայտնեց, որ կուտակումները կապված են եղել ստուգումներով․ մաքսային մարմինները խստացրել են պահանջները և որոշել են […]

̰
Մեզ անհրաժեշտ է Ավստրալիայում ՀՀ դեսպանություն բացել․ Մնացականյան

17:38 02.10.2019

Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ իրենց օրակարգում գերակա տեղ ունի Ավստրալիայում ՀՀ դեսպանություն բացելու հարցը։ Նրա խոսքերով՝ ներկայումս բանակցություններ են ընթանում։ Մնացականյանը հրաժարվեց որևէ ժամկետ նշել՝ հիմնավորելով, որ դեռ որոշ ճշտումներ անելու կարիք ունեն։ «Մեզ համար անհրաժեշտ է սա արագ անել, բաց պետք է նաև ողջամիտ բանակցություններ […]

̰
Ի՞նչ հնարավորություններ բացեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. ՀՀ վարչապետի պարզաբանումը

17:35 02.10.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մի քանի հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր ուղղեց: Պատգամավորը վարչապետից հետաքրքրվեց՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի, հանդիպումների արդյունքում ձեռքբերումներ ունեցանք, ի՞նչ նոր հնարավորություններ են բացվում: «2019 թ. հունվարի 1-ից մենք ստանձնել ենք ԵԱՏՄ նախագահությունը: Ես կարծում եմ, որ այս […]

̰
Սպային մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու դեպքով ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականի եղբայրը. ՔԿ

17:29 02.10.2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ ՀՀ ՊՆ զորամասի սպային՝ Արա Մխիթարյանին, ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձերբակալվել է Վայոց ձորի մարզի բնակիչ Զավեն Գրիգորյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» […]

̰
Անվճար թափուկ ստացող համայնքների քանակը պակասեցվելու է․ նախարար

17:26 02.10.2019

Ազգային ժողովում պատգամավորներից մեկը կառավարությանը հարց ուղղեց ու նշեց, որ անտառամերձ գյուղերից մեկը դուրս է մնացել անտառներից անվճար թափուկ ստանալու ծրագրից։ Նա խնդրեց դիտարկել գյուղը գազաֆիկացնելու կամ ծրագրում ընդգրկելու հնարավորությունները։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պատասխանեց, որ վերջին տարիներին, երբ իրականացվում է անտառամերձ համայնքներին թափուկ տրամադրելու ծրագիրը, թափուկի ծավալը նվազել է։ Գրիգորյանի խոսքերով՝ առաջիկայում ստիպված […]

̰
Ինչո՞ւ Լուկաշենկոն չկար Փաշինյանի և մյուսների հայտնի սելֆիի մեջ

17:20 02.10.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց իր իսկ գնահատմամբ «արդեն աշխարհահռչակ» դարձած սելֆիի մասին: «Ի՞նչ պայմաններում է եղել այն, սելֆիի պատմությունը եթե ներկայացնեք, շատ հետաքրքիր կլինի»,- ասաց պատգամավորը: Փաշինյանը արձագանքեց. «Այստեղ պատմելու ի՞նչ կա, հեռախոսը հանել ենք, նկարվել ենք: Եթե նկատի ունեք միջավայրը, դա ընդունված պրակտիկա է, երբ ղեկավարները […]

̰
Դավիթ Անանյանը շնորհավորական ուղերձ է հղել հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ

17:14 02.10.2019

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շնորհավորական ուղերձ է հղել հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ հարկային ծառայողներ, շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ: Այս 28 տարիների ընթացքում հարկային ծառայությունը հաղթահարել է համակարգին ու ժամանակին բնորոշ մարտահրավերները՝ առաջնորդվելով հիմնական սկզբունքով՝ ապահովել քաղաքացիների և ներդրողների համար վստահելի, գործընկերային միջավայր։ Ստեղծման […]

̰
Ռանչպար գյուղում մանկապարտեզ է կառուցվում. Փաշինյանը գրառում է կատարել

17:10 02.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում սկսվել է այն մանկապարտեզի շինարարությունը, որի կառուցման խոստումը տվել էի մարտի 16-ին իր այցի ընթացքում: «Մանկապարտեզը իր միջոցներով կառուցում է ռուսաստանցի գործարար Մամիկոն Կարապետյանը: Սա նաև փորձնական ծրագիր է, որի արդյունքներով պիտի որոշում կայացնենք Հայաստանում մանկապարտեզաշինության լայնածավալ ծրագիր […]

̰
Արվում են քայլեր, որ իրական դառնա ազատ աշխատուժի տեղաշարժը ԵԱՏՄ տարածքում. Ղազարյան

17:10 02.10.2019

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ազատ տեղաշարժի, ընդհանուր աշխատաշուկայի մասին, խնդիրը ո՞ր փուլում է գտնվում: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանին: «Դա բավական խորացել է, որովհետև այս վերջին տարվա ընթացքում, չնայած մենք հռչակել էինք, թվում էր, թե […]

̰
24 ժամում ՀՀ ԶՈւ թվաքանակին հավասարազոր զորահավաքային ռեսուրս է ներգրավվել․ Տոնոյան

17:00 02.10.2019

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը գոհ է ռազմավարական զորավարժությունների ընթացքից, քանի որ աննախադեպ արդյունքներ են գրանցվել և՛ պահեստազորայինների համալրման, և՛  զորաշարժերի տեսանկյունից։ Այս մասին Տոնոյանը հայտնեց՝ Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս։ Տոնոյանը հայտնեց, որ հիմա վերլուծություն է կատարվում, որն անհրաժեշտության դեպքում պատրաստ են տրամադրել պատգամավորներին՝ փակ քննարկման պայմանով։ Մինչ այդ Տոնոյանը կրկնեց Փաշինյանի խոսքերը։ «Ընդամենը […]

̰
Ոստիկանները բացահայտել են կոռուպցիոն բնույթի հանցագործություն

16:50 02.10.2019

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով ծավալուն միջոցառումներ էին ձեռնարկել։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015 թվականի հունիսին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության միջև կնքվել է «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» […]

̰
Փաշինյանն Ազգային ժողովում է․ կառավարությանը հարց ուղղելու համար հերթագրվեց 47 պատգամավոր

16:43 02.10.2019

Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ այսօր խորհրդարան են ներկայացել կառավարության անդամները պատգամավորների հարցերին պատասխանելու համար։ Հարցուպատասխանին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԱԺ նախագահի խոսքերից հետո 47 պատգամավոր գրանցվել է հարց տալու համար։ Նիստը վերջանալու է միայն այն ժամանակ, երբ բոլոր պատգամավորներն իրենց հարցերը տան։

̰
Սինգապուրը պատրաստակամ է ձեռք բերած փորձառությունով կիսվել Հայաստանի հետ. Տիգրան Ավինյան

16:40 02.10.2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Սինգապուրի ավագ նախարարի հետ հանդիպման վերաբերյալ. «Սինգապուրի ավագ նախարար Թարման Շանմուգարատնամի հետ հանդիպմանը նշել եմ, որ հայերը մեծապես գնահատում են Սինգապուրի գրանցած հաջողությունները, և մի շարք ոլորտներում երկրի կուտակած փորձը ուսանելի կարող է լինել Հայաստանի համար՝ հատկապես հաշվի առնելով մեր կառավարության շեշտադրումը մարդկային կապիտալի զարգացման վրա: […]

̰
Թուրքիայի ՍԴ-ն որոշում է կայացրել՝ հօգուտ Երուսաղեմի Հայոց պատրիարքության հիմնադրամի

16:36 02.10.2019

Թուրքիայի սահմանադրական (ՍԴ) դատարանը որոշում է կայացրել հօգուտ Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը պատկանող «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամի, հայտնում է Ermenihaber-ը: ՍԴ-ի որոշմամբ չեղյալ է հայտարարվել հայկական հիմնադրամի կառավարումը Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը հանձնելու մասին ստորին դատարանի որոշումը: Բարձրագույն դատարանը որոշել է նաև, որ խախտվել է հիմնադրամի դատարան դիմելու իրավունքը, քանի որ Թուրքիայում գտնվող իր գույքը հետ […]

̰
Ի՞նչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը

16:33 02.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ 2 հանդիպում է ունեցել: Մեկը՝ 1ժ 30ր, մյուսը՝ մոտ 1ժ 15ր տևողությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ տնտեսական բնույթի: Այս մասին SHANTNEWS.am-ին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Ինչ վերաբերում է գազի գնին, ապա Կարապետյանը նշեց, որ այդ հարցը ևս քննարկվել է, բայց […]

̰
«Դրիֆտող» «Մազդան» տեղափոխվել է տուգանային հրապարակ

16:27 02.10.2019

Հոկտեմբերի 1-ին` ժամը 03:40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Հովսեփյան-Արմենակյան փողոցների խաչմերուկից «դրիֆտ» կատարելու և հասարակական կարգը խախտելու համար ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել Նորք-Մարաշի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Մազդա» մակնիշի մեքենայով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Մեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ: Նախապատրաստվում են նյութեր:

̰
Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալվել է մարզպետի օգնականի եղբայրը

16:24 02.10.2019

Վայոց ձորում տեղի ունեցած աղմկոտ միջադեպի գործով քիչ առաջ ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Վերջինս ձերբակալվել է ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով: Սեպտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում զինվորականների ու մարզպետարանի աշխատակիցների միջև […]

̰
Տավուշում հակառակորդի կողմից վիրավորված զինվորի կյանքին վտանգ չի սպառնում

16:21 02.10.2019

Երեկ՝ հոկտեմբերի 1-ի երեկոյան, հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նա երեկոյան տեղափոխվել էր Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ Տավուշում վիրավորված զինծառայողի իրավիճակը գնահատվում է կայուն բավարար, նրա կյանքին վտանգ չի սպառնում, առավոտյան վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:  

̰
Հայաստանը ստորագրել է ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությունը

16:20 02.10.2019

ՀՀ արտգործնախարարությունը ֆեյսբուքյան էջում նշված է, որ հոկտեմբերի 2-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնիի ներկայությամբ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ՀՀ անունից ստորագրել է Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությունը: Փաստաթղթի նպատակը դեռևս 1985թ. ուժի մեջ մտած կոնվենցիայի բարեփոխումն ու համապատասխանեցումն է ժամանակակից պայմաններին՝ հաշվի առնելով անձնական […]

̰
Խոր վշտակցություն ենք հայտնում Գիա Կանչելիի մահվան կապակցությամբ. Վրաստանում ՀՀ դեսպանություն

16:17 02.10.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունն իր խորը վշտակցությունն է հայտնում վրացի հռչակավոր կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և հայ ժողովրդի ու Հայաստանի մեծ բարեկամ Գիա Կանչելիի մահվան կապակցությամբ և իր ցավակցությունները հղում կոմպոզիտորի հարազատներին ու վրաց բարեկամ ժողովրդին։ Տեղեկանք․ Գիա Կանչելին երկար տարիներ ապրել է Դիլիջանի կոմպոզիտորների տանը, որտեղ էլ […]

̰
Քիչ փորձեք Ազգային ժողովին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել․ Միրզոյանը՝ փոխնախարարին

16:14 02.10.2019

Առողջապահության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել իշխանական պատգամավոր Նարեկ Զեյնալյան առաջարկած նախագծին։ Դրանից հետո էլ առողջապահության նախարարի տեղակալը ԱԺ ամբիոնից խորհուրդ տվեց մասնագիտական հարցերով շարժվել մասնագիտացած գերատեսչության եզրակացություններով։ Սա պատգամավորների մի մասի ուշադրությունը գրավեց, և նրանք փոխնախարարին հակադրվեցին՝ ասելով, որ իրենք ինքնուրույն են որոշելու։ Այնուամենայնիվ, փոխնախարարը իր երկրորդ ելույթի ժամանակ էլ փորձեց որոշ դիտողություններ անել […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Բուզանդի փողոցի Մ. Ադամյան և Հանրապետության փողոցների հատվածում

16:11 02.10.2019

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 3-ից Երևան քաղաքի Բուզանդի փողոցի Մ. Ադամյան և Հանրապետության փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Բուզանդի փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետև կլինի միակողմանի՝ Մ. Ադամյան փողոցից դեպի Հանրապետության փողոցի ուղղությամբ:

̰
Սա այն հեղափոխական նախագիծն է, որը բխում է աշխատողի շահից. Գայանե Աբրահամյան. քննարկում ԱԺ-ում

16:08 02.10.2019

ԱԺ-ում տեղի ունեցավ քննարկում աշխատանքային պայմանագրերի ժամանակավոր բնույթը անժամկետի փոխելու վերաբերյալ: «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ փոփոխությունը միտված է աշխատանքային հարաբերությունների կայունության պահպանմանը և Աշխատանքային օրենսգրքի այն տրամաբանությունից է բխում, որ  պայմանագիր պետք է կնքել անորոշ ժամկետով: Նույն խմբակցությունից Գայանե Աբրահամյանն էլ նշեց, որ ժամանակավոր պայմանագիր կնքելու դրույթը եղել է հիմնական մահակը, […]

̰
Անի Սամսոնյանը Նորաշենի համայնքի ղեկավարի հարցով դիմել է Սուրեն Պապիկյանին և Գարիկ Սարգսյանին

16:04 02.10.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արարատի մարզի Նորաշեն համայնքում  տիրող իրավիճակին. «Հարգելի գործընկերներ, հայտնի է, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքում իրավիճակը լարված է։ Համայնքի բնակիչները բողոքում են առ այն, որ նախարարը և մարզպետը կայացրել են համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում՝ վերջինիս արձակուրդում գտնվելու ժամանակ։ Դիմել եմ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն […]

̰
Հա, մեր հանձնաժողովը տենց «վատ հանձնաժողով է»․ Թունյանը ծաղրեց փոխնախարարին

15:50 02.10.2019

Առողջապահության նախարարությունը՝ որպես կառավարության ներկայացուցիչ, դեմ է, որ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը» հանվի մասնավորեցման ցանկից։ Իսկ իշխանական պատգամավորները, որոնք այսօր ելույթ ունեցան, կողմ են։ Ազգային ժողովում առողջապահության նախարարի տեղակալը հայտարարեց, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովում այս հարցի քննարկման ժամանակ հիմքեր չեն ներկայացվել, ինչից էլ «հարցեր են առաջացել»։ «Հա, մեր հանձնաժողովը տենց վատ հանձնաժողով է, ու […]

̰
BACK_TO_TOP