16:17 02.10.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունն իր խորը վշտակցությունն է հայտնում վրացի հռչակավոր կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և հայ ժողովրդի ու Հայաստանի մեծ բարեկամ Գիա Կանչելիի մահվան կապակցությամբ և իր ցավակցությունները հղում կոմպոզիտորի հարազատներին ու վրաց բարեկամ ժողովրդին։
Տեղեկանք․ Գիա Կանչելին երկար տարիներ ապրել է Դիլիջանի կոմպոզիտորների տանը, որտեղ էլ հեղինակել է իր վեց սիմֆոնիաները։ Նա շատ ջերմ հարաբերություններ ուներ բազմաթիվ հայ անվանի մշակութային գործիչների հետ․ շատ մտերիմ է եղել դերասան Մհեր Մկրտչյանի հետ։ Մի առիթով նա նշել է, որ իր նոր ստեղծագործությունները մշտապես ցույց էր տալիս կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանին, Էդուարդ Միրզոյանին, Ալեքսանդր Հարությունյանին, Ավետ Տերտերյանին։
Կանչելին վերջին անգամ Հայաստանում էր 2017-ին, որտեղ մասնակցել է իր պատվին կազմակերպված փառատոնին։
Այդ այցի ժամանակ էր, որ Կանչելին խոստովանել էր, որ իր կյանքի կեսը կապված է Հայաստանի հետ։
Նա «Միմինո» և «Կին-ձա-ձա» հայտնի ֆիլմերի երաժշտության հեղինակն է, և ինչպես ինքը 2017-ին անկեղծացավ հայ լրագրողներին, հենց նա է պնդել, որ Մհեր Մկրտչյանը «Միմինո» ֆիլմի հայտնի դրվագում ասի, որ աշխարհում ամենալավ ջուրը Դիլիջանում է։
Ըստ կոմպոզիտորի` նախատեսված էր ասել, որ ամենալավ ջուրը Լենինականում է և միայն իր միջամտությունից հետո ֆիլմի ռեժիսոր Գիորգի Դանելիան փոխում է ֆիլմում հնչեցվող քաղաքի անունը՝ հիմնվելով Կանչելիի պնդումների վրա, որ ասում էր, որ Դիլիջանում անցկացրած երկար տարիներն իրեն թույլ են տալիս այդպես կարծելու։
Գիա Կանչելին 84 տարեկան էր։
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...