TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կառավարության որոշմամբ՝ 10 ոլորտում պետական մրցանակներ են սահմանվել

12:25 03.10.2019

Գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավա­­րու­թյան օրեն­սդրական նախաձեռնությանը: Սահմանվել է թվով 10 պետական մրցանակ՝ 1. գրականության և հրապարակախոսության ոլորտում, 2. երաժշտության և կատարողական արվեստների ոլորտում, 3. կերպարվեստի ոլորտում, 4. թատերական արվեստի ոլորտում, 5. կինոարվեստի ոլորտում, 6. ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում, 7. ճշգրիտ և բնական գիտությունների ոլորտում, 8. հումանիտար […]

̰
Ինչո՞ւ մենակ մետաղական հանքերը, կան նաև այլ հանքեր, որ պակաս կասկածելի չեն․ Թունյան

12:24 03.10.2019

Ազգային ժողովում ԲՀԿ առաջարկով մետաղական հանքերի քննիչ հանձնաժողովի ստեղծման առիթով ունեցած ելույթում «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը առաջարկեց ստուգել ոչ միայն այդ հանքերի փաստաթղթերը, այլև տեղում ծանոթանալ իրավիճակին։ «Երկրորդը․ ինչո՞ւ մենակ մետաղական հանքարդյունաբերության ընկերությունները։ Որովհետև կան նաև ուրիշ հանքարդյունաբերական ընկերություններ, որոնք պակաս կասկածելի չեն։ Ես առաջարկում եմ նաև էդ հնարավորությունը»,- ասաց Թունյանը։

̰
Զինապարտների որոշակի խմբի տարկետում տալու կարգն ու պայմանները կփոխվեն

12:17 03.10.2019

Կառավարությունն այսօր փոփոխություններ կատարեց Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու որոշման մեջ։ Ըստ այդմ՝ հստակեցվել են քաղաքացիների կողմից դիմումներ ներկայացնելու ժամկետները: ՄՈԳ-ի շեմը սահմանվել է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոսը: Հանձնաժողովի հետ անցկացվող հարցազրույցի (E 5) փուլը հանվել է, քանի որ հստակ, […]

̰
36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել մարմնական ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ

12:13 03.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է գործընկերոջ առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 1983 թվականին ծնված տղամարդուն: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ընկերների հետ շինարարական աշխատանքներ իրականացնելով Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի դպրոցներից մեկում, միաժամանակ վերջիններիս […]

̰
Հայաստանի ու Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցություն է սկսվում

11:50 03.10.2019

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ համաձայնագրի` ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից («KfW» բանկ) ներգրավելու վարկային միջոցներ և ֆինանսական օժանդակություն հետևյալ ծրագրերի համար՝ «Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին

11:42 03.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին: Նախագահ Արմեն Սարգսյանը Բարհամ Սալեհին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրաքի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

̰
Կառավարությունը հաստատեց ՀՀ 2019 թ. հողային հաշվեկշիռը

11:37 03.10.2019

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում հաստատեց ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2019 թ. հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)։ Ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հողային հաշվեկշիռն, ինչպես պահանջվում է ՀՀ հողային օրենսգրքի 34-րդ հոդվածով և կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N656 որոշմամբ, կազմել է Կադաստրի կոմիտեն։ Հաշվեկշիռը Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջի Տեղեկատու/Հողային հաշվեկշիռ բաժնում (https://www.cadastre.am/page/land_balance) կտեղադրվի […]

̰
Հայաստանում պահեստազորայինների պլանային վարժական հավաքներ կանցկացվեն. Տոնոյան

11:32 03.10.2019

Կառավարության որոշմամբ՝ 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով: Որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այս վարժանքների անցկացումն ընթացիկ զորավարժության հետ կապ ունի՞: Տոնոյանը պատասխանեց, որ սրանք առանձին […]

̰
Գույքը պետությանն օտարվել է շուկայականից եռակի թանկ գնով. հարուցվել է քրեական գործ

11:07 03.10.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում  ուսումնասիրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենք, N 296 հասցեում գտնվող 1719.96 ք/մ մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից 0.1030 հեկտար չկառուցապատված հողամասը 2017թ. պետությանն օտարելու վերաբերյալ փաստաթղթղերը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով վերաբերելի տեղեկատվություն և փաստաթղթեր են […]

̰
Եկեք կրկնակի ստանդարտներ չօգտագործենք, Ձեր նախագիծը համակարգային չէ․ Բագրատյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին

11:03 03.10.2019

«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանն ԱԺ է ներկայացրել արժեթղթերի շուկայի բրոքերային գործունեությունը հարկերից ազատելու նախագիծ։ Այն, սակայն, բացասական ընդունվեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից․ նրա պնդմամբ՝ նախագիծը համակարգային չէ։ «Որ համակարգային չէ, ես ընդունում եմ։ Շատ լավ կլիներ, որ մենք միասին գրեինք արժեթղթերի շուկայի հայեցակարգը։ Բայց կներեք, իմ կարողությունները էդքան չի բավականացնում։ Եթե Ձեր կարողությունները […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգելա Մերկելին՝ Գերմանիայի Ազգային տոնի առթիվ

11:02 03.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգարժան տիկին Մերկել, սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ: Գերմանիայի վերամիավորումը նոր էջ բացեց համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների պատմության մեջ: Այսօր Գերմանիան զարգացման, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության […]

̰
Կառավարությունը հերթական նիստն է գումարում

11:00 03.10.2019

ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստն է գումարելու: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում 47 հարց է, որից 34-ը՝ չզեկուցվող, 1 հարց հանվել է օրակարգից, 1-ը գաղտնի է: Այսօրվա նիստում կառավարությունը կքննարկի հարցերի լայն շրջանակ՝ գնման գործընթացի կազմակերպումից մինչև տարկետման կազմակերպում, քրեական և քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններից մինչև պետական մրցանակների մասին նախագծի քննարկում:

̰
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վատիկանում ստացել է Հռոմի Պապի օրհնությունը

10:57 03.10.2019

Հոկտեմբերի 2-ին՝ Վատիկան կատարած այցի ընթացքում, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատվիրակությունն արժանացել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հատուկ օրհնությանը: Սա պատվիրակության՝ Հռոմ կատարած ծավալուն այցի մի մասն է, որի ընթացքում կայացել են մի շարք հանդիպումներ Վատիկանի և համայնքի առաջնորդների հետ: Վատիկան կատարած այցին ներկա էին «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև […]

̰
Կոտայքի մարզի մի շարք համայնքներում 106 հա հողատարածքների ապօրինի իրացման դեպքեր են բացահայտվել․ ՀՔԾ

10:48 03.10.2019

«Հետք» էլեկտրոնային թերթի 2018թ. սեպտեմբերի 28-ի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են Կոտայքի մարզպետի և Հրազդան համայնքի ղեկավարի կողմից նույն մարզի Հրազդան, Ծաղկաձոր համայնքների, ինչպես նաև Աղավնաձոր, Արտավազ, Արզական համայնքներին հարակից հողերի աճուրդային կարգով իրացման գործընթացի հետ կապված չարաշահումներ: Այսպես, […]

̰
Բացահայտվել է դիտավորյալ ավտովթարներ կազմակերպելու և խաբեությամբ գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ

10:46 03.10.2019

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափի ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու և խարդախությամբ գումարներ հափշտակելու դեպքեր: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացին 2018թ հոկտեմբերից մինչև 2019թ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, նախապես որպես զոհ թիրախավորելով իգական սեռի և «ոսկե» […]

̰
Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՄԻԵԴ ներկայացված ՍԴ դիմումն ընդունվել է վարույթ

10:33 03.10.2019

Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը 2019 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է վարույթ»։

̰
Նվազագույն աշխատավարձը կբարձրանա․ օրենքին դեմ քվեարկեց միայն 1 պատգամավոր

10:27 03.10.2019

102 կողմ, 1 դեմ ձայներով այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ հասցնելու նախագիծը։ Դրան դեմ քվեարկած միակ պատգամավորը Ալեն Սիմոնյանն էր։ Կառավարության տեղեկությունների համաձայն՝ այս փոփոխության արդյունքում աշխատավարձի բարձրացում կլինի․ մոտ 55 հազար պետական աշխատողի մոտ, մոտ 130 հազար մասնավոր աշխատողի մոտ։ Պետության վրա այդ բեռը կազմելու […]

̰
«Սանիթեքի» հետ պայմանագրերը խզվել են

10:24 03.10.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է «Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրերի խզման մասին։ Տեսաուղերձում քաղաքապետը հայտնել է, որ 2017 թվականից ի վեր ընկերությունը սկսել էր թերանալ աղբահանության հարցում։ Այդ թերացումներն ահագնացել էին 2018 թվականի կեսերին և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբեր։ 2019 թվականի հուլիսից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են ընկերության տեխնիկայի և գործունեության համար անհրաժեշտ […]

̰
Լեռնակերտ գյուղում այրվել է մոտ 300 հակ անասնակեր

10:15 03.10.2019

Հոկտեմբերի 2-ին` ժամը 23:23-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղի 5-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:39-ին, մարվել՝ 05:54-ին: Այրվել է մոտ 300 հակ անասնակեր:

̰
Բուքմեյքերների և «խվատայկաների» աշխատանքը սահմանափակող օրենքն ընդունվեց

10:10 03.10.2019

Ազգային ժողովում արդեն երկրորդ ընթերցմամբ քվեարկությամբ ընդունվեց Ալեն Սիմոնյանի և գործընկերների նախագիծը, որով սահմանափակումներ են դրվում բուքմեյքերական գրասենյակների, ինչպես նաև լցակայաններում «խվատայկա» շահումով խաղերի գործունեության վրա։ Այդ սահմանափակումները քիչ-քիչ սկսելու են գործել 2020 թվականի նոյեմբերից։ Նախագիծը ստացավ 93 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայն։ Առաջինը վերաբերում է նրան, որ յուրաքանչյուր բուքմեյքերական ընկերություն կարող է առավելագույնը […]

̰
ԵՄ երկրներում անկանոն կարգավիճակով ՀՀ քաղաքացիների թիվն ավելացել է․ «Ժողովուրդ»

10:04 03.10.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալներով՝ մեր երկիրն այլևս դասվում է ապահով երկրների շարքում, ուստի Հայաստանից գնացած միգրանտներից ստացվող ապաստան հայցելու դիմումների գերակշռող մասը հիմա մերժվում է: Եվրամիության անդամ երկրներում անկանոն կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վերջին շրջանում զգալիորեն ավելացել է: Նրանց վերաբերյալ նաև ԵՄ տարածքը լքելու պաշտոնական որոշում է […]

̰
̰
Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-ն բեռնատարների համար փակ է

09:46 03.10.2019

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-ին յուրաքանչյուր օր՝ ժամը 09:00-ից 18:00-ն, կատարվելու են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակ է լինելու բեռնատարների համար: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահին՝ Միասնության օրվա առթիվ

09:41 03.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորավպես ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Գերմանիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը: Գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ բարեկամության և փոխըմբռնման ոգով զարգացող հայ-գերմանական հարաբերություններն ընդլայնվում են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։ Մեզ հաջողվել է […]

̰
38 ներգաղթյալ հայի 6 ամսով կտրվի 60 հազար դրամ՝ բնակարան վարձակալելու համար․ «Ժամանակ»

09:30 03.10.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է Հայաստան վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի նախագիծը: Այս ծրագրով նախատեսվում է աջակցություն ցույց տալ ԵՄ-ից, ԱՄՆ-ից և ՌԴ-ից հարկադրաբար Հայաստան վերադարձող քաղաքացիներին, որոնց թիվը, ըստ նախագծի, տարեկան կազմում է 300 մարդ: Ծրագրով նախատեսվում է, որ բացի առողջապահական, հոգեբանական օգնությունից, 38 անձի գումար կտրամադրվի բնակարան վարձակալելու […]

̰
Հրդեհ Սունդուկյան փողոցի շենքերից մեկի տանիքում

08:51 03.10.2019

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 22:16-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 19 շենքի տանիքում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հատուկ հրշեջ ջոկատի ավտոսանդուղքը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 17 շենքի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:34-ին, […]

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 18 հրդեհ

08:43 03.10.2019

Հոկտեմբերի 2-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1500 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 200 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 1000 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 200 քմ, Մասիս քաղաքում՝ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 9 մարզում

08:09 03.10.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը, Աճառյան փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները, Քարշիչ ենթակայանը, քաղ.պաշտպանության շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-15։00 Նուբարաշեն 14փ. 1-9; 16փ. 1-6 սեփական տները, Նորք-Մարաշ՝ Արմենակյան փ. 121-235, 232, սեփական տները, […]

̰
Խոշոր հրդեհ Լոռու մարզում․ կա տուժած

23:52 02.10.2019

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 19:17-ին, ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց 43 շենքի 1-ին հարկի բնակարանում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարները 2 մարտական հաշվարկով: Մինչ հրշեջների դեպքի վայր ժամանելը, դեպքի վայր է ժամանել Վանաձորի բժշկական կենտրոնի […]

̰
Գաղտնալսումն ամենամեծ խնդիրը չէ․ ինչպես մեզ կարող են հետևել. Ս․ Մարտիրոսյան

23:37 02.10.2019

Եթե ձեզ թվում է, որ ամենամեծ խնդիրը հնարավոր գաղտնալսումն է, ապա դա այդքան էլ այդպես չէ։ Գաղտնալսումներից ինչ֊որ չափով հնարավոր է պաշտպանվել։ Իսկ այ տեղանքի կամ մետատվյալների արտահոսքը ավելի լուրջ հետևանքներ կարող է ունենալ, քանի որ օրենքը այս ոլորտը չի կարգավորում, և տեսականորեն բոլորիս կարող են հետևել առանց դատարանի որոշման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում […]

̰
BACK_TO_TOP