TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վարչապետը Ջերմուկի բնակչության ներկայացուցիչների հետ քննարկել է Ամուլսարի հետ կապված իրավիճակը

17:32 06.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակչության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակը: Մասնավորապես, անդրադարձ է եղել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ընթացակարգերին, ծրագրի մոնիթորինգի հարցին, խնդրի իրավական, տնտեսական, բնապահպանական ասպեկտներին և հանրային մտահոգություններին: Վարչապետը կարևորել է կառավարություն-հասարակություն երկխոսությունը հանրությանը հուզող […]

̰
Ի՞նչ է կատարվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. պատմում է Անի Սամսոնյանը

17:22 06.09.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում երեկ լարված իրավիճակ էր ծագել` կապված «օրենքով գողերի» սանձմանն ուղղված օրենքի նոր օրինագծի հետ։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը թեմայի մասին պարզաբանում է տվել ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Նա հայտնել է, որ իր գործընկեր, նույն խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանի հետ այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ իրենց տեղեկացրել […]

̰
Գագիկ Խաչատրյանը հետազոտվում է «Աստղիկ» ԲԿ-ում

16:41 06.09.2019

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ հետազոտման: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Խաչատրյանը բուժկենտրոնում հերթական հետազոտումն է անցնում: Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը օգոստոսի 30-ին կալանավորվեց: Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:

̰
Մի քանի օր՝ Հայաստանը բացահայտելու համար. ֆրանսիական պարբերականը պատմել է հյուրընկալությամբ հայտնի երկրի մասին

16:24 06.09.2019

Ֆրանսիական 20minutes.fr կայքը պատմել է զբոսաշրջային Հայաստանի գրավչությունների մասին: Հոդվածի հեղինակը նշում է՝ Հայաստանը ոչ շատ ճանաչված, պահպանողական երկիր է՝ իր հրաշալի բնապատկերներով ու լեգենդար հյուրընկալությամբ: «Այս ամենը մեզ ստիպեց ճամպրուկները հավաքել ու ուղևորվել դեպի Հայաստան: Մեր ուղևորությունը սկսվում է գիշերը, մայրաքաղաք Երևանում: Ժամանելու հաջորդ օրը մենք էքսկուրսիա անցկացրինք քաղաքով մեկ: Այսպիսով՝ մենք հնարավորություն ունենք […]

̰
Քրեակատարողական հիմնարկներից հայտնաբերվել են կտրող-ծակող գործիքներ, թմրամիջոցի նմանվող զանգված

16:20 06.09.2019

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից իրականացված խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արթիկ», «Գորիս», «Վանաձոր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են 18 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 6 լիցքավորման սարք, 2 ականջակալ,  6 USB լար, կտրող-ծակող 7 գործիք, դաջվածքի 1 ինքնաշեն սարք […]

̰
ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը հստակեցնելիս հաշվի են առնվել առաջարկությունները

16:12 06.09.2019

«Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին»  սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի լրամշակված փաթեթն ուղարկվել է կառավարություն, հայտնում է արդարադատության նախարարությունը: Լրամշակված փաստաթղթում հանրային քննարկման ընթացքում ստացված առաջարկությունների հիման վրա կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում, մասնավորապես, հստակեցվել է Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը: Առաջարկվել է՝ […]

̰
Հայ հակաօդայինների փայլուն գործողությունները «Մարտական ընկերակցություն 2019» զորավարժության շրջանակում

16:11 06.09.2019

Սեպտեմբերի 5-ին ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում ավարտվել է ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի «Մարտական ընկերակցություն 2019» համատեղ զորավարժությունը։ Վճռական փուլին հետևելու նպատակով  զորավարժարան են այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ՀՕՊ զորքերի պետ, գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը,  ինչպես նաև ԱՊՀ անդամ մասնակից երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Մեկնարկից  հետո երկնքում նախ հայտնվել են […]

̰
Վրաստանի խորհրդարանի խոսնակն առաջիկայում կայցելի Հայաստան

16:08 06.09.2019

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն իր առաջին պաշտոնական այցով մեկնելու է Հայաստան: Այս մասին «Սպուտնիկ-Արմենիայի» հետ զրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը: Ինչպես հայտնել է պատգամավորը, Վրաստանի խորհրդարանի խոսնակի այցը պետք է տեղի ունենար սեպտեմբերին, սակայն Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հրաժարականից հետո երկրում զարգացած իրադարձությունների պատճառով այն հետաձգվեց:  

̰
Երևանում կանցկացվի Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե

16:05 06.09.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է, որ նախարարության  աջակցությամբ, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 7-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվի «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019» միջոցառումը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին` ժամը 19:00-ին, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում: Բիենալեի ծրագիրը բաղկացած է երկու բաժնից՝ մրցութային ցուցադրություն և հավելյալ ցուցահանդեսներ: Մրցութային ցուցադրությանը ներկայացված […]

̰
Նախագահի հրամանագրով նոր դատավոր է նշանակվել

15:59 06.09.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Էդգար Կարապետյանը նշանակվել է  Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 30-ի ԲԴԽ-59-Ո-133 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Շիրակի մարզի առաջին ատյանի […]

̰
Պետերի փոփոխությունները պայմանավորված չեն ՔԿՀ-ներում գրանցված անհնազանդություններով. Նոնա Նավիկյան

15:53 06.09.2019

Այսօր լուրեր տարածվեցին նաև այն մասին, որ որոշ ՔԿՀ հիմնարկների ղեկավարներ ազատվել են պաշտոններից ու պատճառը հենց երեկ կատարվածն է: Տեղեկատվությունը ճշտելու նպատակով SHANTNEWS.am-ը կապ է հաստատել ՔԿ վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանի հետ, որն ասաց, որ փոխատեղում, նոր նշանակում եղել է, բայց դա ամենևին կապ չունի ՔԿՀ-ներում արձանագրված անհնազանդության հետ: Խոսքն աշխատանքային […]

̰
Փալանջյան լուսանկարչական տան ժառանգությունը կհանգրվանի «Կումայրի արգելոց թանգարան»-ում

15:52 06.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Փալանջյան լուսանկարչական տան ժառանգությունը՝ գույքը և տեխնիկան, կհանգրվանեն «Կումայրի արգելոց թանգարան»-ում. «Փալանջյան լուսանկարչական տան ժառանգությունը՝ գույքը և տեխնիկան, կհանգրվանեն «Կումայրի արգելոց թանգարան»-ում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում կանխել ենք պատմամշակութային արժեք հանդիսացող գույքի վաճառքը մասնավոր թանգարանին, […]

̰
Դարանակ գյուղի խմելու ջուրը վարակված է ճիճուներով

15:35 06.09.2019

Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Դարանակ գյուղի բնակիչները ոռոգման և խմելու ջուրը վերցնում են Սևանա լիճ թափվող Մասրիկի վտակ Դարանակ գետից: Ինչպես հայտնում է Էկոլուրը, խմելու ջուրը շագանակագույն երանգ ունի, նրա մեջ տեսանելի է հող, ջրի մեջ որդեր կան։ «Մարտունիի սանէպիդկայանից եկան, բացեցին, որ անալիզ վերցնեն, վա՜յ արին, ջրի մեջ որդ կա: Գնացին, հետո էլ […]

̰
6-ամյա աղջնակին գետնին քարշ տալու դեպքով զբաղվում է ոստիկանությունը․ միջադեպին արձագանքել է ԿԳՄՍ նախարարությունը

15:33 06.09.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 4-ին Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցի պահակը դպրոցից դուրս հանելու նպատակով բռնել է նույն հասցեում գործող «Այբ Բեն Գիմ» զարգացման կենտրոնի 6-ամյա Է. Ծ.-ի ձեռքից, գցել հատակին և քարշ տվել, ինչի հետևանքով երեխային պատճառվել են մարմնական վնասվածքներ: Կրթության գիտության մշակույթի և սպորտի […]

̰
«Իմ քայլը» խմբակցությունը ոչ մի բանով անհանգստացած չէ. Ալեն Սիմոնյանը՝ ՍԴ-ի որոշման մասին

15:10 06.09.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ արդյոք անդրադարձ եղե՞լ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին ու ՍԴ-ի որոշմանը: Հարցին՝ խմբակցությունում անհանգստացած չե՞ն, Սիմոնյանը պատասխանեց. «Խմբակցությունում ոչ ոք ոչ մի բանով անհանգստացած չէ, մենք անհանգստացած ենք միայն մեր ճիշտ աշխատանքով, մեր գործով»: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կոտայքի մարզի դպրոցների տնօրեններն այսօրվանից սկսել են խզել աշխատանքային պայմանագրերը 65 տարեկանից բարձր մանկավարժների հետ. Անահիտ Բախշյան

15:04 06.09.2019

«Կոտայքի մարզի դպրոցների տնօրեններն այսպիսի բովանդակությամբ անստորագիր գրություններ են ստացել մարզպետարանի կրթության վարչությունից ու այս ապօրինի գրության դեմ միահամուռ ընդվզելու փոխարեն, այսօրվանից սկսել են խզել աշխատանքային պայմանագրերը 65 տարեկանից բարձր մանկավարժների հետ, ու իրենց գործողությունն արդարացնում են այս անստորագիր գրությամբ»,- այսպիսի գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: Նա կից հրապարակել է […]

̰
Ես ծանոթացել եմ և պնդում եմ, որ այդ զեկույցը գոյություն ունի. Մարուքյանը` գաղտնի զեկույցի մասին

14:54 06.09.2019

«Լուսավոր Հայաստան»-ի նկատմամբ հակաքարոզչություն է իրականացվում, մասնավորապես մամուլը գրում է, որ Էդմոն Մարուքյանի միջոցով փորձ է արվում տապալել Նիկոլ Փաշինյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութի միջոցով խոսել է Էդմոն Մարուքյանը՝ հերքելով նման լուրերը և դրանք լկտի սուտ անվանել: «Մենք վաղուց անցյալի էջը փակել ենք: Անցյալի էջը փակած լինելով՝ չենք պատկերացնում մեզ նման տիրույթներում: Թող […]

̰
Քաղաքացին ընկել է Արծվաբերդի ձեռնոցի գործարանի վերելակի հորանը

14:51 06.09.2019

Սեպտեմբերի 6-ին` ժամը 13:04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի ձեռնոցի գործարանում աշխատակիցն ընկել է նկուղային հարկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին (Սամվել Վ., ծնված 2000 թ.) ընկել է վերելակի հորանը: Փրկարարները տուժածին դուրս […]

̰
Չի բացառվում, որ Ամուլսարի հանքը շահագործվի, չի բացառվում նաև, որ չշահագործվի. Ալեն Սիմոնյան

14:48 06.09.2019

«Իմ քայլը» խմբակցության այսօրվա նիստում քննարկվել է Ամուլսարի հարցը: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սիմոնյանը: «Լսվել են կարծիքներ, ներկայացվել է առկա իրավիճակը: Սրություն չկա, ավելի համերաշխ է անցել: Եզրահանգում չկա: Որ եզրահանգում լինի, հանրությունն այդ մասին կիմանա»,- ասաց Սիմոնյանը: SHANTNEWS.am-ի հարցին՝ ինչո՞ւ հենց այսօր քննարկվեց Ամուլսարի հարցը, Սիմոնյանը նշեց, որ հատուկ պատճառներ […]

̰
Ռուսաստանի մեծահարուստ հայերը ասոցիացիա են ստեղծել՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ

14:45 06.09.2019

Ռուսաստանում գործող մի շարք հայ գործարար մեծահարուստներ, որոնց թվում է նաև «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, հիմնել են «Հայ ձեռներեցների ասոցիացիա»։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։ Ասոցիացիան հիմնվել է այս շաբաթվա ընթացքում, Մոսկվայում։ Այն գլխավորում է հենց Սամվել Կարապետյանը։ Իսկ նրանից բացի, ի թիվս այլ գործարարների, ասոցիացիայի հիմնադիր-անդամ են դարձել․ «Ֆորա-բանկի» նախագահ Հայկ Իգնատյանը, Comedy […]

̰
6-րդ հարկից ընկած փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա

14:44 06.09.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը մանրամասներ է հայտնել երեկ բարձրահարկ շենքի 6-րդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակի մասին: «Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:32-ին, Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել: Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի […]

̰
Փաշինյանը հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին

14:30 06.09.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ավարտվեց: Լրագրողները մի շարք հարցեր ուղղեցին վարչապետին: Փաշինյանը, սակայն, հեռացավ՝ չպատասխանելով հարցերին:

̰
«Լուսավոր Հայաստան»-ն ակնկալում է, որ Արման Բաբաջանյանը վայր կդնի մանդատը

14:27 06.09.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունը լքելու մասին հայտարարությանն արձագանքելով: ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում»,- […]

̰
Ունենք ֆինանսական անկարողություն, իսկ 6 մեքենա ՊԵԿ-ի տուգանային հրապարակում է. «Սանիթեք»

14:26 06.09.2019

«Սանիթեք» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է, որ վերջին օրերին ընկերությունն աղբահանություն չի իրականացնում: Պատճառաբանությունն այն է, որ ֆինանսական անկարողություն է առաջացել, բացի դրանից՝ աղբատար 6 մեքենա գտնվում է ՊԵԿ-ի տուգանային հրապարակում:

̰
2019-ի հունվար-հունիս ամիսներին օտարերկրյա ներդրումներն ավելացել են 26%-ով. Ավինյան

14:25 06.09.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 2019-ի հունվար-հունիս ամիսներին օտարերկրյա ներդրումները ավելացել են 26%-ով. «2019-ի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդամենը ներդրումները ավելացել են 26%-ով, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը՝ 20%-ով։ Աղբյուրը՝ ՀՀ ԱՎԿ, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-հուլիսին»:

̰
«Սանիթեք»-ն աղբահանություն չի իրականացնում, իրավական հետևանքներ կլինեն. Երևանի ավագանու անդամներ

14:16 06.09.2019

Սանիթեքը 7 օր է՝ չի կատարում իր պայմանագրային պարտավորությունը և մայրաքաղաքում աղբահանություն չի իրականացնում: Այս թեման են այսօր քննարկել Երևանի ավագանու 3 խմբակցությունների անդամները: Թե ստեղծված իրավիճակում հիգիենիկ համաճարակային ինչ վտանգներ կան, ներկայացրել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արման Բաբաջանյանը լքում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը

13:51 06.09.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ լքում է խորհրդարանական իր խմբակցությունը: Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը՝ հրապարակելով պատգամավորի հայտարարությունը՝ «Ի պետս նոր Հայաստանի» վերտառությամբ:

̰
Հայտնի է Գյումրիի ավտոմաքսատան բացման օրը

13:40 06.09.2019

ՊԵԿ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հյուսիսային մաքսատուն-վարչությունում՝ շինարարական աշխատանքների հետ կապված: Հայաստանի հյուսիս-արևմուտքում` Շիրակի մարզում հատկապես առանձնակի կարևորություն կստանա արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի գործարկումը: Իսկ մինչ այդ, Գյումրիում` կառույցի համար նախատեսված տարածքում, որտեղ առաջնային տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթը, այսօր մեծ թափով շինարարություն է ընթանում: Դավիթ Անանյանի գլխավորությամբ աշխատանքային խումբը շրջել […]

̰
2018-ի համազգային ընդվզումից ծնված իշխանությունը փորձում է խորապես վերափոխել շրջափակման մեջ գտնվող այս փոքրիկ երկիրը․ «Լը Ֆիգարո»-ի հոդվածը Հայաստանի մասին

13:39 06.09.2019

Ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականը 2019թ․ սեպտեմբերի 5-ի թողարկման երկրորդ էջում հոդված է տպագրել Հայաստանի մասին, որը ներկայացվում է ստորև․ Հայաստան` տնտեսական հեղափոխության առաջին նշանները 2018-ի համազգային ընդվզումից ծնված իշխանությունը փորձում է խորապես վերափոխել շրջափակման մեջ գտնվող այս փոքրիկ երկիրը: Պիեր Ավրիլ Կովկաս՝ ԽՍՀՄ-ի փլուզումից քսանութ տարի անց, որը երկիրը հասցրեց ծայրահեղ վիճակի և հատկապես իր […]

̰
Դավիթ Բեկի փողոցում վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը մահացել է

13:33 06.09.2019

Սեպտեմբերի 5-ին` ժամը 20:00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, այնուհետև դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի՝ բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի. վրաերթի ենթարկված քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը՝ 42-ամյա Սևակ Սահակյանը, մահացել է: Կատարվում է քննություն։

̰
BACK_TO_TOP