18:45 24.09.2019
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13:10-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Խաչարձան գյուղի անտառում օտարերկրյա քաղաքացիները սունկ են կերել և ունեն վատ ինքնազգացողություն. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացիներին՝ Թոբիա Վ.-ին (ծնված 1986 թ.), Մայքլ Վ.-ին (ծնված 1987 թ.), […]
18:41 24.09.2019
Մեդիայի զարգացման հիմնադրամի (MDF) կողմից անցկացված հետազոտության համաձայն` 2018 թվականի ընթացքում Վրաստանում 802 քսենոֆոբ բնույթի ուղերձների մեծ մասը՝ 65,2 տոկոսը, միգրանտների դեմ արտահայտություններն են: Տարբեր էթնիկ խմբերի դեմ խտրական հայտարարությունները կազմում են 3,9 տոկոս, հայատյացության մասնաբաժինը կազմել է 3,6 տոկոս, իսկ էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ նմանատիպ արտահայտությունների թիվը 1 տոկոս է: Արմենոֆոբիայի բնույթի հայտարարությունների մեծ մասը […]
18:35 24.09.2019
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ լուրերին, թե «Արմավիր» ՔԿՀ-ում անհնազանդություն է, և ազատազրկված 51 անձինք հացադուլի մեջ են: «Իրականում, ազատազրկված 51 անձինք հացադուլի մեջ չեն: Խնդիրը հետևյալն է. հիմնարկի ներսում տեղաբաշխումների հետ կապված՝ որոշ դատապարտյալների մոտ դժգոհություն է առաջացել, սակայն օրենքով սահմանված կարգով խնդիրը լուծվել է: Հացադուլավորներ չկան, […]
18:32 24.09.2019
Հոկտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահն ընդունելու է Ադրբեջանի գործընկերոջը։ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը առանձնազրույց են ունենալու։ Այս մասին այսօր հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս հանդիպումը, փաստորեն, հաջորդելու է Պուտինի՝ Հայաստան այցին։ Այստեղ նա մասնակցելու է ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Իսկ հոկտեմբերի 3-ին Պուտինը Սոչիում անցկացնելու է «Վալդայ» ակումբի քննարկում, որին մասնակցելու են Ադրբեջանի և Ֆիլիպինների […]
18:30 24.09.2019
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում պատրիարքարանի ընտրությունների մասին գրառում է կատարել. «Ներքին գործոց նախարարութիւնը միջամտած է պատրիարքական ընտրութեան։ Հանրապետական շրջանին արտասահման պաշտօնավարող թուրքիացի հոգեւորականներ մասնակցած են պատրիարքական ընտրութեան եւ ընտրուած։ Հիմա կ՚ուզեն որ ընտրութիւն կատարենք երկու թեկնածուի մասնակցութեամբ։ Բողոքե՛նք, որպէսզի չկողոպտուի պատրիարքական բնական թեկնածումներուն ընտրուելու իրաւունքը»:
18:23 24.09.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է շուրջ 2 կգ քաշով կեղծ ոսկու ձուլակտորների պատրաստման և իրացման դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի խումբ քաղաքացիներ, գալով նախնական համաձայնության, ոսկերչությամբ զբաղվող անձանց միջոցով պատրաստել են ոսկեպատ արծաթե համաձուլվածքներ՝ ոսկու […]
18:19 24.09.2019
Ո՞վքեր են ամենաակտիվ, ամենալուռ, ամենաշատ բացակայող ու ամենահարուստ պատգամավորները: Ներկայացվել են 7-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված 143 օրենքից ընդամենը 9 տոկոսի հեղինակն է խորհրդարանը, մնացածինը կառավարությունն է: Այս առումով օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև հարաբերակցությունը նախորդների համեմատ շատ չի փոխվել: Իսկ ի՞նչ է փոխվել նոր […]
18:15 24.09.2019
Սեպտեմբերի 24-26-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում կանցկացվեն ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների միջազգային ռազմական համագործակցության ստորաբաժանումների ղեկավարների գլխավորած պատվիրակությունների բազմակողմ բանակցությունները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ Այդ ընթացքում, հիշեցնենք, Հայաստանում անցկացվում են ռազմավարական զորավարժություններ՝ պահեստազորի խոշորագույն զորահավաքով։ Զուգահեռ և նույնպես Հայաստանում անցկացվելու է նաև ԱՊՀ ազգային անվտանգության մարմինների համատեղ զորավարժություն։
18:13 24.09.2019
Պոլսո հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացում կարևոր քայլ է կատարվել. պաշտոնական Անկարան Ստամբուլ է ուղարկել պատրիարքական ընտրության կանոնադրությունը։ Ստամբուլից SHANTNEWS.am-ը տեղեկանում է, որ կանոնադրությունը մշակել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը: Այն Հայոց պատրիարքարան է ուղարկվել պաշտոնական մեքենայով: Վեց էջից կազմված կանոնադրությանը կցված է Ստամբուլի յուրաքանչուր ընտրաշրջանից ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող պատգամավորների թիվը: Նախկին ընտրությանը մասնակցելու […]
18:00 24.09.2019
ՀՀ-ում անցկացվող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությանը ներգրավված է մեծաքանակ սպառազինություն և ռազմական տեխնիկա: Զորավարժությանը մասնակցող 1-ին զորամիավորման ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ և պատրաստ են պայմանական մարտական խնդիրների կատարմանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ Զինկոմիսարիատներում իրականացվում են պահեստազորի ներգրավմամբ զորքերի լրահամալրման աշխատանքներ: 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերը, որոնք […]
17:40 24.09.2019
«Միշտ ասել եմ՝ անձնական ոչինչ չկա, քաղաքական է խնդիրը։ Քաղաքական տարաձայնությունները, քաղաքական գնահատականները ուժի մեջ են մնում այնքան ժամանակ, քանի դեռ նոր փաստեր ի հայտ չեն եկել, նոր վարքագիծ ի հայտ չի եկել»։ Համակուսակից Սասուն Միքայելյանի հետ հարաբերությունների մասին հարցին այսօր այսպես է պատասխանել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Նրանց հարաբերությունները սրվել էին Աբովյանի քաղաքապետի ընտրությունների […]
17:37 24.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 24-ին Հռոմում մասնակցել է կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում խոշորագույն Cybertech Europe 2019 միջազգային համաժողովի բացմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Մինչ համաժողովի բացումը, նախագահ Սարգսյանը դիտել է Cybertech Europe 2019-ի ցուցադրությունները, որոնք ներկայացնում են ոլորտի առաջատարների վերջին տեխնոլոգիական նորարարությունները, համաշխարհային կիբերանվտանգության ոլորտի նոր մարտահրավերները ու դրանց հաղթահարման հնարավոր տարբերակները։ […]
17:33 24.09.2019
2010 թվականին Թուրքիայում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնության ոսկին նվաճեց գյումրեցի ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը: 9 տարի անց հաղթանակը դարձյալ գյումրեցի մարզիկինն է: 22-ամյա Հակոբ Մկրտչյանը չեմպիոնի նշաձողը ավելի բարձրացրեց: Եվրոպայի գործող չեմպիոնը դարձավ աշխարհի չեմպիոն։ 89 կգ քաշայինների կարգում Հակոբ Մկրտչյանը երկամարտում գրանցեց 375 կգ արդյունք` այլևս չունենալով վերջին մոտեցման անհրաժեշտություն: Մի քանի ծանրորդների միջև լարված […]
17:25 24.09.2019
«Էսի լուրջ օր է, եկեք չքաղաքականացնենք»։ Այսպես ԵԿՄ ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին ուժայինների պաշտոնանկություններին։ «Լուրջ օր» ասելիս Միքայելյանը նկատի ուներ զորահավաքի անցկացումը։ «ԱԱԾ պետը իմ ընկերն է, ճանապարհ ենք անցել, իմ ընկերն էլ մնալու է … Բոլորս պիտի սթափվենք, բոլորս, որովհետև էսօր էս զորահավաքը ինչի՞ համար […]
17:23 24.09.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է տեխնոլոգիաների զարգացմանը. «Առաջին նկարում google-ի առաջին ցանցն է: Երկրորդում՝ աշխարհում առաջին hard disc-ը: Երրորդում՝ առաջին սերնդի առանց վարորդի մեքենա: Այս թանգարանային նմուշները տեսնելուց հետո, երբ արդեն «NVidia» ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը (վերջին […]
17:21 24.09.2019
Բնական է, որ Երկրապահ կամավորական միության անդամները պետք է արագ արձագանքեին հանրապետությունում անցկացվող ռազմավարական զորավարժության ընթացքում իրականացվող զորահավաքին։ Այս մասին այսօր հայտարարեց ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը։ Նա տեղեկացրեց, որ այսօր ԵԿՄ-ից մոտ 6540 մարդ է ներկայացել զորահավաքին։ ԵԿՄ ղեկավարի խոսքերով՝ բոլորը ներկայացել են բաժանմունքներ, զինկոմիսարիատներ։ Միքայելյանը բացատրեց, որ այդ մարդիկ փորձառու մարտիկներ են, ու անհրաժեշտության […]
17:18 24.09.2019
Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առգրավվել են Բջնի գյուղում գտնվող՝ նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Տեսագրությունը ենթարկվել է զննության: Դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գնվող երկու անձից, բնակարան մուտք չի […]
17:10 24.09.2019
Ընթացիկ ռազմավարական զորավարժությունները աննախադեպ են նրանով, որ նույնիսկ Ապրիլյան պատերազմի ժամանակ զորահավաք չի հայտարարվել, և համալրումը կատարվել է ԵԿՄ և այլ կազմակերպությունների օգնությամբ, իսկ հիմա անցկացվում է զորահավաք։ «Իրականում ես շատ շնորհակալ եմ բոլորին, որովհետև ընդամենը 6 ժամ հետո մենք մի քանի հազար անձնակազմ … Չեմ ուզում կոնկրետ թվեր ասել, բայց հազարավոր զինապարտներ ներկայացան զինկոմիսարիատներ […]
17:04 24.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում Նյու Յորքից լուսանկար է հրապարակել և մակագրել. «Պատրաստվում ենք ՄԱԿ-ի 74-րդ Գլխավոր ասամբլեայի բացմանը»:
17:01 24.09.2019
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տարօրինակ է համարում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի դիրքերի ուղղությամբ իրականացված դիվերսիան։ Ըստ Տոնոյանի՝ տարօրինակ են եղել և՛ գործողության ժամը, և՛ անձնակազմի թվաքանակը, և՛ համազգեստը։ «Գուցեև մոլորվել են»,- ասաց Տոնոյանը։ Նախարարի խոսքերով՝ պատասխան տալու կարիք չունեն, ավելին, կատարել են հումանիտար պարտքը և թույլ են տվել դին դուրս բերել միջդիրքային տարածքից։ Հարցին, […]
16:50 24.09.2019
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան առեղծվածին: «Ես Հայկ Հարությունյանին բավականին լավ ճանաչում եմ։ Վեց ամիս աշխատել եմ իր հետ, ես որպես վարչապետ, ինքը՝ ՆԳՆ նախարար։ 1999-ի լարված իրավիճակներից ելնելով, Հայկ Հարությունյանի հետ շաբաթական երկու անգամ ծրագրված հանդիպել ենք պաշտոնապես՝ ամեն հանդիպումը 2 ժամ տևողությամբ։ Նրա […]
16:49 24.09.2019
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Քննչական կոմիտեի նախագահը և ԱՄՆ դեսպանը հայտարարել են «Էլեկտրոնային նախաքննության» ծրագրի մեկնարկի մասին: «Էլեկտրոնային նախաքննության» ծրագիրը ներքին ցանց է, որտեղ յուրաքանչյուր քննիչ լրացնում է իր վարույթում գտնվող քրեական գործի նյութերը և հնարավորություն է տալիս ղեկավար կազմին ծանոթանալ իր կատարած աշխատանքին: Քննչական կոմիտեն գործունեության 5 տարիների ընթացքում մշտապես համագործակցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան […]
16:45 24.09.2019
Ազգային ժողովի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: Ծերեթելին բարձր է գնահատել ԱԺ պատվիրակության մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին: Մանրամասները` տեսանյութում:
16:44 24.09.2019
«Ցանկացած պաշտպանության նախարար՝ ցանկացած երկրի, ուղղակի կհպարտանար էս թվաքանակի անմիջապես զորակոչվողների, զորահավաքման էս պատրաստության աստիճանից»։ Այս մասին այսօր հայտարարել է ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը ԵԿՄ անդամների հետ հանդիպմանը։ Նա այցելել էր Աբովյանի զինկոմիսարիատ, որտեղ նախարարին ներկայացրել են զորավարժության ընթացքում պահեստազորայինների ներկայանալու աստիճանը, ինչպես նաև պատմել ԵԿՄ անդամների ներկայանալու մասին։ Հենց այդ ժամանակ հավաքված են եղել […]
16:38 24.09.2019
«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում է «Հետք»-ը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Բաղդասարյանը ձերբակալվել էր կաշառք ստանալու կասկածանքով, որից հետո ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Բաղդասարյանը քրեակատարողական ծառայության պետն էր 2015 թվականից:
16:35 24.09.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ 2019 թ. օգոստոսի 1-ից Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվո վճարը կրկնապատկվել է՝ կազմելով 100.000 դրամ: Նախագծի մշակման նպատակը Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելն է։ Որոշումը վերաբերում է 397 մարդու: 2019 թ. պետական բյուջեից 397 անձի պատվովճարի համար կհատկացվի շուրջ 286 […]
16:28 24.09.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերն աստիճանաբար նվազում են. «Տեղեկացնում ենք, որ մեքենաների բեռնվածության զննման գործընթացների արդյունքում Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերն աստիճանաբար նվազում են»:
16:24 24.09.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում՝ Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18-ից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի […]
16:20 24.09.2019
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանի շրջանակներում մասնակցել է «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) «Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիայի հարցերով շփման խմբի» ժողովին, հայտնում է Ermenihaber-ը: Ըստ թուրքական աղբյուրի՝ այդ մասին հայտնի է դարձել Twitter-ում Չավուշօղլուի արած գրառումից։ Նա գրառումը կատարել է անգլերեն և թուրքերեն: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «ԻՀԿ-ի Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիայի […]
16:07 24.09.2019
Միացյալ Նահանգներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ամերիկյան լրատվամիջոցներից Fox LA կայքին։ Հարցազրուցավարը հարցրել է՝ վարչապետը տեսնո՞ւմ է Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ հանգուցալուծում մոտ ապագայում։ «Գիտեք, մենք պատրաստ ենք դրան։ Եվ իմ ուղերձն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար»,- պատասխանել […]