TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Դիմել եմ գլխավոր դատախազին ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման փաստով քրգործ հարուցելու պահանջով. Մարուքյան

18:16 19.09.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ երկու օր առաջ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման փաստով քրեական գործ հարուցելու պահանջով. «Սիրելի՛ քաղաքացիներ Տեղեկացնում եմ, որ երկու օր առաջ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հետևյալ խնդրի առնչությամբ. Ընթացիկ տարվա հուլիսի 06-ին «Առաջին ալիք» լրատվականի ֆեյսբուքյան […]

̰
Հայերը կողմնորոշվելու են ոչ թե խոստումներով, այլ արդյունքներով․ Հայ դատի հանձնախումբը՝ սենատորի թեկնածուներին

18:11 19.09.2019

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել, որն ուղղված է Մասաչուսեթսից Սենատի պատգամավոր ընտրվելու համար առաջադրված թեկնածուներին։ Դրանում նշվում է, որ հայ ընտրողները իրենց քվեարկությունը կատարելիս կողմնորոշվելու են ոչ թե խոստումներով, այլ հայանպաստ օրինագծերի վերաբերյալ թեկնածուների արձանագրած արդյունքներով։ Այդ օրինագծերն են․ Հայոց ցեղասպանության ճանաչումը, Արցախի մասով ԱՄՆ արտաքին օգնության այն տարբերակի ընդունումը, որին կողմ է […]

̰
Այս տարի ԿԲ կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլարի. Նիկոլ Փաշինյան

18:09 19.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել տնտեսության մեջ գրանցված դրական միտումների մասին: «Այս տարի ԿԲ կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլարի (սեպտեմբերի 15-ի դրությամբ այս թիվը 351 միլիոն դոլար էր): Սա շատ լավ նորություն է, որ վկայում է տնտեսության մեջ մեծ ակտիվության մասին»,- գրել է նա:

̰
Նախագահը հրամանագրեր է ստորագրել

17:56 19.09.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային […]

̰
Կանադայում հուշարձան է դրվել՝ ի պատիվ Հայոց եղեռնից մազապուրծ հայերին օգնած կանադացի բուժքրոջ

17:40 19.09.2019

Կանադայում՝ Նովա Սկոտիա նահանգի Յարմութ քաղաքում, տեղադրվել է կանադացի բուժքույր, Կարմիր խաչի շարժման երախտավոր Սառա Քորնինգին նվիրված հուշարձանը, որի հեղինակը հայ քանդակագործ է: 1918 թվականին՝ 46 տարեկանում, արդեն կայացած բուժքրոջ կարգավիճակում, Քորնինգը եկել է Կոստանդնուպոլիս, որտեղ միացել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի փրկության, աջակցման ու ապաքինման գործին։ https://www.facebook.com/2116883491920495/photos/a.2118447508430760/2382533362022172/?type=3&theater

̰
Մանրամասներ Վանաձորում տեղի ունեցած արտակարգ դեպքից

17:37 19.09.2019

Վանաձորում այսօր` ժ. 12:30-ի սահմաններում, կրակոցներ են հնչել քաղաքի «Հագուստի շուկայի» տարածքում: Ինչպես տեղեկացնում է SHANTNEWS.am-ը, դեռևս անհայտ անձը կրակոցներ է արձակել 27-ամյա Գևորգ Սահակյանի ուղղությամբ, որը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Վանաձորի բժշկական կենտրոնում նախնական բուժօգնություն ցուցաբերելուց հետո անհրաժեշտություն է առաջացել տուժողին տեղափոխել Երևան: Դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի […]

̰
Արտենիս համայնքում արձանագրվել է բոտուլիզմի դեպք

17:23 19.09.2019

Սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Արտենիս համայնքում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված վարունգն է: Ուտելուց 24 ժամ անց նրանց մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։ Հիվանդները տեղափոխվել են Երևան՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության […]

̰
Զոհրաբ Մնացականյանը ծաղկեպսակ է դրել Ռիգայի Ազատության հուշարձանին

17:20 19.09.2019

Լատվիա կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ծաղկեպսակ է դրել Ռիգայի Ազատության հուշարձանին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

̰
Ադրբեջանում Երևանի անունով ֆուտբոլային ակումբ են բացել

17:16 19.09.2019

Ադրբեջանի ֆուտբոլի առաջնության երրորդ դիվիզիոնում նոր ակումբ է հայտնվել, որին տվել են Հայաստանի մայրաքաղաքի անունը։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ 2019-2020 թվականների մրցաշրջանում այն կխաղա «Ռեգիոնալ լիգայում»։ Ակումբը ստացել է «Իրևան» անունը, որ Երևանի ձևախեղված, ադրբեջանական տարբերակն է։ Մարզումներն այս ակումբն իրականացնելու է Բաքվի մոտ տեղակայված մարզադաշտերից մեկում։ Ներկայումս Ադրբեջանում գործում է նաև «Ղարաբաղ» […]

̰
2012թ. Փաշինյանի վրա հարձակված կինն այսօր կառավարության դիմաց է եղել. Ալեն Սիմոնյանի գրառումը

17:15 19.09.2019

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր կառավարության դիմաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպած քաղաքացիներից մեկը 2012թ. Փաշինյանի վրա Մալաթիայում հարձակված կինն է եղել. «2012-ին Փաշինյանի վրա Մալաթիայում հարձակված կինն այսօր` կառավարության դիմաց»: https://www.youtube.com/watch?v=T_bfPW1NNMg&t=482s&fbclid=IwAR3pEGLvIv61ltj1twSN011cNNIQ3j7XpMzjpMtjd6a0Fk9Ks-GHp88KGVw

̰
Սեպտեմբերի 21-ին Գյումրիում որոշ փողոցներ փակ են լինելու

17:13 19.09.2019

Անկախության օրվա առթիվ Գյումրիում իրականացվելիք միջոցառումների կապակցությամբ սեպտեմբերի 21-ին փակ են լինելու Ռուսթավելի և Գայի պողոտաները, Սայաթ-Նովայի, Աբովյան, Շահումյան, Շիրակացի, Վարպետաց, Ռիժկովի, Պուշկինի ու Մայակովսկի փողոցները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Տրանսպորտային միջոցների կայանումը կթույլատրվի Հաղթանակի և Տիգրան Մեծի պողոտաներում, Խրիմյան Հայրիկ, Շահումյան ու Շիրակացի փողոցներում։ Երկաթգծի կայարանից […]

̰
Ռումինիայում Հայոց լեզվի և մշակույթի օր են հռչակել

16:41 19.09.2019

Ռումինիայի Սենատը միաձայն ընդունել է հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էին հայազգի պատգամավորներ Վարուժան Փամբուկչյանը և Վարուժան Ոսկանյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ Սյփուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia/photos/a.925951747757158/977209469298052/?type=3&theater

̰
ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք

16:21 19.09.2019

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական հսկողությունը ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ լրատվական ծառայությունից: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ անհատ ձեռնարկատեր Կ. Ե.-ի անվամբ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող տարբեր տեսակի ապրանքների և դրանք ուղեկցող փաստաթղթերի միջև առկա են […]

̰
Երևանի ՃՈ պետը փոխվել է

16:08 19.09.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ ճանապարհային ոստիկանությունում խորհրդակցություն է սկսվել, որտեղ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ՃՈ ղեկավար կազմին, ինչպես նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի բոլոր վաշտերի հրամանատարներին է ներկայացրել ՃՈ 1-ին և 2-րդ սպայական գումարտակների հրամանատարներ Աշոտ Սայադյանին և Արման Հակոբյանին: Աղբյուրի տեղեկություններով՝ սեպտեմբերի 17-ին ՀՀ […]

̰
Հովիկ Աղազարյանը պարզաբանել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ իր խոսքերը

16:03 19.09.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանն արձագանքել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ֆեյսբուքյան գրառմանը: «Հարգելի ընկերներ և ընտրողներ, «Հրապարակ» թերթի լրագրողին տված հարցազրույցիս առնչությամբ անհրաժեշտ եմ համարում ընդգծել այն, որ Հրայր Թովմասյանն իր գործողություններով ցույց է տվել, որ անաչառ չէ: Հենց դա եմ նկատի ունեցել հարցազրույց տալիս: Գուցե ձևակերպումների հարց է, ասածս կարող եք ընդունել […]

̰
Գործող պաշտոնյաները վայելում են վարչապետի աջակցությունը. Վլադիմիր Կարապետյան

15:54 19.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը օրերս հրաժարական տված պաշտոնյաների մասին հերթական հարցին արձագանքեց. «Էնքան ուրախ կլինեմ նոր պաշտոնյաների մասին խոսել, առաջիկայից: Այդ մարդիկ որպես պաշտոնյա արդեն գոյություն չունեն»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ գործող պաշտոնյաներից ոմանց մասին մամուլը գրում է, որ նրանց ազնվության հարցում կասկածներ կան, և նոր պաշտոնանկություններ են սպասվում: «Եթե նրանք շարունակում են պաշտոնավարել, […]

̰
«Մասնավոր ընկալում է.» Լիլիթ Մակունցը` Հովիկ Աղազարյանի հայտարարության մասին

15:50 19.09.2019

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է լրագրողների հետ զրույցում խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի՝ Հրայր Թովմասյանի հրաժարականը պահանջելու շարժառիթների մասին հայտարարությանը: «Ներքոնշյալ ձևակերպումը բացառապես Հովիկ Աղազարյանի մասնավոր ընկալումն է։ Խմբակցության շարժառիթները և հիմնավորումները ներկայացված են խմբակցության որոշման հավելվածում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մակունցը : «Եթե Հրայր Թովմասյանը մեր դեմ տղա չբերեր, գուցե իր […]

̰
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «N2» համաժողովը

15:47 19.09.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ  հոկտեմբերի 10-12-ը Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի «Միասին դեպի թվային ապագա» կարգախոսով «N2» համաժողովը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացվեցին համաժողովի անցկացման մանրամասները։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը նշեց, որ «N2» համաժողովը միջոցառումների շարք է, որի նպատակն է ստեղծել հարթակներ առաջատար […]

̰
Սայլը տեղից շարժվել է. Անի Սամսոնյան

15:42 19.09.2019

Սայլը տեղից շարժվել է: Նման վերտառությամբ գրառում է կատարել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: «Հուլիս 16-ին տեղի ունեցած համատիրությունների ռեստարտի վերաբերյալ մեր ասուլիսից հետո օգոստոսի 20-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը զբաղվում է բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտի օրենսդրական բարեփոխումներով։ Այս մասին ինձ հայտնում են արդարադատության նախարարությունից՝ ի պատասխան իմ նամակին։ […]

̰
Սեպտեմբերի 21-ին Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

15:39 19.09.2019

Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 21:10-ին, Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով. «Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 21:10-ին, Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով»:

̰
Իվետա Տոնոյանը տեղեկություն չունի Գագիկ Ծառուկյան-Արթուր Վանեցյան հանդիպման մասին

15:36 19.09.2019

Այսօր առավոտյան մամուլում լուրեր էին տարածվել, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Մասնավորապես նշվում էր, որ նրանց հանդիպման ընթացքում քննարկվել և որոշում է կայացվել, որ Արթուր Վանեցյանը պետք է անդամակցի ԲՀԿ-ին և դառնա վարչության անդամ: Տարածված լուրերի վերաբերյալ SHANTNEWS.am-ը պարզաբանում է ստացել Գագիկ Ծառուկյանի մամուլի […]

̰
Հիմա կա համատարած ընկալում, որ կոռուպցիան վտանգավոր է, առաջ չկար, եկե՛ք ռեալ լինենք. Խոսրով Հարությունյան

15:34 19.09.2019

ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսում իր դիտարկումներն է ներկայացրել ներկայիս տնտեսական և քաղաքական  իրողությունների շուրջ: Հարությունյանը նշել է մի շարք ուղղություններ, որոնց մասով կառավարության գործունեությունը բացասական է համարում: Նշել է նաև իր տեսանկյունից կառավարության գործունեության դրական միտումները: Իսկ ի՞նչ կարծիք ունի նախկին վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության […]

̰
Գեղարքունիքում բախվել են Honda-ն ու մրգով բարձած Ford-ը. կա վիրավոր

15:27 19.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17.6-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Ա. Ա.-ի վարած Ford Transit մակնիշի 24 ԼՕ 128 համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Ա. Հ.-ի վարած Honda մակնիշի 35 NV 050 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Ա. […]

̰
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության ղեկավար կազմի հետ

15:25 19.09.2019

Սեպտեմբերի 18-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Ողջունելով ներկաներին` Արման Սարգսյանը նշեց. «Ոստիկանությունում առաջիկայում սպասվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է սպասողական մթնոլորտում ծառայենք` թուլացնելով աշխատանքային ռիթմը, ընդհակառակը` անհրաժեշտ է ձեռքբերումներն ամրապնդել, վերացնել առկա թերությունները, և հարկ է, որ կարճ […]

̰
«Իմ քայլը» խմբակցությունն ավելի ուժեղ է, քան երբևէ, անելիքները՝ ավելի շատ. Լիլիթ Մակունց

15:18 19.09.2019

Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշել է, որ խմբակցությունը մասնատվելու մտադրություն չունի և ավելի ուժեղ է, քան երբևէ, անելիքները՝ ավելի շատ: Անդրադարձել է նաև Հրայր Թովմասյանի լիազորությունները վայր դնելու հարցով ՍԴ դիմելու նախագծին՝ պատասխանելով SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին: Մանրամասները` տեսանյութում:

̰
Կոնկրետ Ձեզ թույլ չեմ տա ինձ բան ասեք. Փաշինյանը չլսեց Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին

15:05 19.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության դիմաց հանդիպել է այն մայրերի հետ, որոնք պահանջում են իրենց զոհված որդիների համար փոխհատուցում ստանալ. «Իմ ասելիքն է Ձեզ, որ պետք է մտածված քաղաքականություն վարվի, ամեն ինչ այդքան հեշտ չէ, ոնց թվում է»: Այդ ժամանակ վարչապետին մոտեցավ մի քաղաքացի, Նիկոլ Փաշինյանը նրան հարցրեց. «Դուք Մանվել Գրիգորյանի օգնականը չե՞ք, ինչի՞ չեք […]

̰
Ես ամաչում եմ, որ սենց հարց կա. Փաշինյանը հանդիպել է  քաղաքացիներին

15:00 19.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում կառավարության դիմաց հավաքված քաղաքացիների հետ զրուցելիս նշել է, որ այս տարի կա 65 հազարից ավելի գրանցված աշխատատեղ: Փաշինյանը խոսել է այն մայրերի հետ, որոնք պահանջում են իրենց զոհված որդիների համար փոխհատուցում ստանալ. «Ես խնդրանք ունեմ մեր երկրի սիրելի քաղաքացիներին: Երբ մենք որևէ տեղ որևէ հարց լուծում ենք, […]

̰
Որոշակի բնակության և հաշվառման վայր չունեցող քաղաքացիներն այլևս չեն զրկվի նպաստից

14:51 19.09.2019

ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը, որով նախատեսվում է կարգավորել ընտանիքների անապահովության գնահատման համակարգի և դրա հիմքով տրամադրվող սոցիալական աջակցության պետական ծրագրերից բնակչության օգտվելու հետ կապված որոշ իրավահարաբերություններ: Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական […]

̰
Հարցը քննարկվում է. Վլադիմիր Կարապետյանը՝ ռազմագերիների փոխանակման մասին

14:44 19.09.2019

Ադրբեջանում կրկին խոսել են ռազմագերիների փոխանակման հարցի մասին: ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին լրագրողները հարցրին՝ այս թեմայով խոսե՞լ է ՀՀ վարչապետի հետ: Վերջինս պատասխանեց. «Ես անձամբ չեմ խոսել, բայց մենք տեղյակ ենք, որ քննարկվում է այդ հարցը»: Հարցին՝ արդյոք համաձայնություն կտրվի՞ փոխանակմանը, Կարապետյանն ասաց. «Հաշվի առնելով հարցի նրբությունը՝ դրա մասին հրապարակային կհայտնենք, երբ ինչ-որ որոշումների […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է զոհված զինծառայողների մայրերի հետ

14:42 19.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ հանդիպում է զոհված զինծառայողների մայրերի հետ: Նա հետաքրքրվեց՝ արդյոք ցանկանո՞ւմ են հենց այժմ հանդիպել, թե՞ կարող են սպասել, մինչ արտերկրից վերադառնա և հանդիպեն դահլիճային պայմաններում: Հիշեցնենք, որ այսօր զոհված զինծառայողների մայրերը բողոքի ակցիա են անում կառավարության առջև:

̰
BACK_TO_TOP