11:36 29.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում, դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, անդրադարձավ ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: «Նրանց հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ մենք շատ արագ կգույքագրենք ռազմարդյունաբերական համալիրի ոլորտի այն արտադրանքները, որոնք թողարկվում են ՀՀ-ում և կկազմենք նաև ԶՈւ առաջիկա 5 տարվա մոտավոր պահանջակի պլանը: Մենք կտեսնենք, կաշխատենք ոլորտի հետ երկու ուղղություններով՝ […]
11:18 29.08.2019
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և կատարել հետևյալ գրառումը. «Լրագրողներին չհանձնվել հնարավոր չէ: Սա ես ասում եմ որպես լրագրող»,- գրել է պատգամավորը:
11:09 29.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստը սկսեց լավ լուրով: «Տեղյակ եք, որ Մուդիզ վարկանիշային միջազգային ընկերությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը, սա 2006-ից ի վեր սպասված իրադարձություն է»,- ասաց նա: Փաշինյանը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին խնդրեց ներկայացնել՝ ինչով է սա կարևոր: Վերջինս տեղեկացրեց՝ դա միջազգային ներդրումային հանրության մոտ սպասումներ ու կարծիք է ստեղծում տվյալ երկրում […]
11:00 29.08.2019
Օգոստոսի 29-ին՝ ժամը 06:20-ին, վերսկսվել են օգոստոսի 28-ին՝ ժամը 18:09-ին, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղին հարակից անտառում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Երեկ՝ ժամը 21:08-ին, հրդեհը մեկուսացվել էր, այրվել էր մոտ 2 հա մացառուտ:
10:55 29.08.2019
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման, ինչպես և հասարակական կարգի պահպանությանն ուղղված ուժեղացված ծառայությունները։ Այս համատեքստում օգոստոսի 27-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Տիգրան Մեծի փողոցում նկատեցին «Վազ-2107» մակնիշի 77 XX 777 կասկածելի համարանիշերով մեքենա: 07-ն անմիջապես տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Իրավապահները պարզել են, […]
10:37 29.08.2019
Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, տիկնոջ՝ Սիրուշոյի և երկու որդիների հետ հանգստանում է Արցախում։ Նրանց սոցցանցերի իրենց միկրոբլոգերում լուսանկարներ են հրապարակել։
10:25 29.08.2019
Այսօր ԱԺ-ում են դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: ԱԺ նախագահի բացման խոսքից հետո, ելույթ է ունեցել ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը: Մնացականյանը շեշտում է՝ փոփոխվող աշխարհում պետք է առաջնորդվել երեք հիմնական արժեքներով։Երեք հիմարար սկզբունքներ, որոնցով Հայաստանը վարելու է իր արտաքին քաաղքականությունը: Առաջին հերթին խոսքն ինքիշխանության , ևայդ դիքրից փոխգործակցության մասին է: Մնացականյանն անդրադարձ է կատարել նաև դիվանագիտական հավաքի […]
10:20 29.08.2019
Օգոստոսի 29-ին՝ ժամը 08:30-ին, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ: Այրվում է մոտ 6.5 հա անտառածածկ տարածք: Հիշեցնենք, որ ս.թ. օգոստոսի 27-ին՝ ժամը 11:59-ին, հրդեհ էր բռնկվել Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի անտառածածկ տարածքում: […]
10:18 29.08.2019
Փաստաբան Ծովինար Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Արմավիր քաղաքից եմ վերադառնում, անչափ հուզված, բարկացած…: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ ինձ է մոտենում մի տղամարդ, ով նախկինում վստահորդս է եղել ու պատմում սարսափելի մի բան. քաղաքի և հարակից բնակավայրերի 20-40 տարեկան տղամարդկանցից ոմանք սոցիալական ցանցերի միջոցով կապ են հաստատում 12-16 տարեկան աղջիկների հետ, […]
10:09 29.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հուլիսի տնտեսական ցուցանիշներին։ «Հուլիսի տնտեսական թվերը բավական տպավորիչ են ստացվել: Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 8.1 տոկոս: Սա հրաշալի թիվ է: Բացի դա՝ Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ՝ 16.1 տոկոս, Շինարարության աճ՝ 4.1 տոկոս, Առեւտրի շրջանառության աճ՝ 9.1 տոկոս, Ծառայությունների աճ՝ 14.9 տոկոս, Միջին անվանական աշխատավարձի աճ՝ 8 տոկոս, […]
09:57 29.08.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում հանրային գրադարանների թիվը զգալի պակասել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018 թ. հանրապետությունում գործել են 3 հանրապետական և 679 հանրային գրադարաններ, մինչդեռ 2017 թվականին գործել է 730 հանրային գրադարան: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում փակվել է 51 հանրային գրադարան: Մեզ հայտնի դարձավ, որ միայն 47 գրադարան փակվել է գյուղերում: Բացի այս, […]
09:55 29.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում փոխադարձ երախտագիտությամբ է պատասխանել օգտատեր Մարիամ Ավետիսյանին, ով ավելի վաղ շնորհակալություն էր հայտնել վարչապետին խմորեղենի իր փոքրիկ արտադրության աշխուժացման համար։ «Ես եմ Ձեզ շնորհակալ՝ Ձեր ջանքի, աշխատասիրության ու լավատեսության համար: Ու բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց անհատական ջանքն են ներդնում՝ հանուն իրենց ընտանիքի և երկրի բարեկեցության: Ես հավատում […]
09:45 29.08.2019
ՀԲՃ ֆեյսբուքյան էջում ուղիղ տեսակապով բնապահպան Աննա Շահնազարյանն ասել է. «Տիգրան Ավինյանն առաջին անգամ իր հարցազրույցներից մեկում հիշատակեց մի աբսուրդային թիվ, որն ինքը մտցրեց շրջանառության մեջ, իբրև աբրիտրաժի արդյունքում փոխհատուցման ակնկալիք «Լիդիան»–ի կողմից, և այդ թիվը պտտեցին–պտտեցին ու ամենալկտի ձևով ուզում են ինչ-որ կոնկրետ մարդկանց վրա, օրինակ՝ բնապահպանների վրա բարդել պետության կողմից նման աբրիտրաժային փոխհատուցում […]
09:34 29.08.2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 1-ին, 2-րդ, 6-րդ թաղամասերի, ժամը 10.30-ից մինչև ժամը 16.30-ն՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան, Տերյան և Այգեստան փողոցների բնակիչ-բաժանորդների և կազմակերպությունների, ժամը 10.00-ից մինչև ժամը 13.00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի […]
09:22 29.08.2019
Օգոստոսի 28-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ 1.5 հա, Դավթաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 15 հա, Արագածոտնի մարզի Ուշի գյուղում՝ 1 հա, Կարին գյուղում՝ 200 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ […]
09:12 29.08.2019
Օգոստոսի 29-ին՝ ժամը 00:59-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հոլոս Մ. ծնված 1992թ.) դուրս է եկել ճանապարհի […]
09:00 29.08.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-15։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ՝. Թոթովենցի փ. 13 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, 15։00-16։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 49-55 սեփական տները, Բագրևանդի փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 16։00-17։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Թոթովենցի […]
08:09 29.08.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ օրերս փակ քննարկում է տեղի ունեցել պաշտպանության և ԱԳ նախարարների և որոշ դեսպանների մասնակցությամբ։ Թեման եղել է Սիրիա ուղարկված զորախումբը, որը բացասական է ընկալվել ԱՄՆ իշխանությունների կողմից։ Մեր տեղեկություններով՝ ԱՄՆ-ից բանագնացով օրերս կրկին դժգոհություն են հղել ՀՀ իշխանություններին և հասկացրել, որ դա բացասաբար է անդրադառնում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։ Հավաքի […]
23:45 28.08.2019
Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Արարատի մարզում տեղի ունեցած խարդախության փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 27-ին ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Արտաշատ քաղաքի բնակիչ, 48-ամյա Գայանե Հ.-ն և հայտնել, որ ինքն այցելել է Մարմարաշեն գյուղ՝ բախտ նայողի մոտ և նրան վճարել 10 000 դրամ: Ապա բախտագուշակը նրան հայտնել է, որ պետք է լրացուցիչ […]
23:36 28.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նկարում պատկերված գեղեցկուհիները, որոնք Ներքին Կարմիրաղբյուրից են, մասնակցում են «Դասավանդի՛ր, Հայաստանի» մի նախագծի, որի հետ մեր նախարարությունը նույնպես համագործակցում է: Ներքին կարմիրաղբյուրցիներն իրենց ձեռքերով պատրաստված համեղ ուտեստներ էին ուղարկել նախարարություն: Սույնով հաստատում եմ, որ ուտեստները տեղ են հասել»:
22:28 28.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբոսնում է Կողբացի փողոցով՝ արձանագրելով, որ աղբի խնդիր չկա, և փողոցը մաքուր է։ «Երևանի քաղաքապետը մի թաքուն բան է ասել ինձ, բայց վախում եմ ասեմ․․․ Չգիտեմ Երևանի քաղաքապետը ճիշտ է ասել, թե ոչ, բայց Տոկիոյում որոշում է կայացվել քաղաքից բոլոր աղբամանները վերացնել․․․»,- ասել է Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:13 28.08.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը լուսանկար է հրապարակել «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմի փոքրիկ հերոսների հետ և կից գրել․ «Հիշեք այս պայծառ դեմքերը»։ Հիշեցնենք, որ «Մոսկվա» կինոթատրոնում երեկ տեղի ունեցավ «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմի պրեմիերան: Այսօր ֆիլմը ցուցադրվել է Գյումրիում։ Ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 2-ին:
22:00 28.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ և դստեր՝ Արփիի, երաժիշտ Վահագն Հայրապետյանի հետ այցելել է Օպերայի հարևանությամբ գտնվող Կարապի լիճ։ Վարչապետը նշել է, թե տեսնելով, որ Կարապի լճի կղզու դռնակը, որը նախկինում միշտ բաց է եղել, իսկ այժմ փակ է, դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։ Վարչապետը նշել է, որ Կարապի լիճ այցի նպատակը այդ դարպասը […]
21:57 28.08.2019
ՀՊՏՀ գիտական խորհուրդը Դիանա Գալոյանի նախագահությամբ դեմ քվեարկեց Ռուբեն Հայրապետյանին՝ զրկելով դասավանդման հնարավորությունից և տապալեց մրցույթի արդյունքների քվեարկությունը «Այսօր կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում գիտական խորհուրդը նախ դեմ քվեարկեց Ռուբեն Հայրապետյանին՝ զրկելով նրան որպես պրոֆեսոր լսարան մտնելու հնարավորությունից, ապա, ակնհայտ պայմանավորվածությամբ քվեաթերթիկները անվավեր դարձնելով, տապալեց մրցութային հանձնաժողովների որոշումը: Որպեսզի հասարակության և ուսանողների դժգոհության […]
21:39 28.08.2019
Oգոստոսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցի 18 հասցեում գործող «Պիցցա Է Վինո» արագ սննդի կետում վիճաբանություն է տեղի ունենում և որ սննդի կետի տնօրենի գլխին շիշ են կոտրել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, նշված սննդի […]