TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.1 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ներկրողների մեծ մասը «պահեստավո­րել է» մեքենաները՝ հունվարի 1-ից հետո ավելի բարձր գնով վաճառելու նպատակով․ «Ժողովուրդ»

08:29 28.08.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում ավտոմեքենայի դեֆիցիտ է: Պատճառը հաջորդ տարվա հունվարի 1-ից սպասվող գնային փոփոխությունն է: Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 1-ից, ԵԱՏՄ մաքսային կանոններով թե­լադրված, ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է ըստ շարժիչի հզորության, ինչը հանգեցնելու է նրան, որ 4-5 անգամ ավելանալու է այդ մեքենաների արժեքը: Չնայած որ հունվարի 1-ին դեռ ավելի քան չորս […]

̰
ԱԺ աշխատակիցների ապօրինի ազատման հրամանագրերը չեղարկվել են. ծառայողական քննություն կանցկացվի․ «Հրապարակ»

08:20 28.08.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արարատ Միրզոյանի կարգադրությամբ նախօրեին չեղարկվեցին ԱԺ աշխատակիցների ապօրինի ազատման հրամանագրերը։ Բոլոր նրանք, ում առանց օրինական հիմքի ուղարկել էին կադրերի ռեզերվ, վերադարձան իրենց աշխատանքին, հաստիքացուցակը կլրացվի օրենքի շրջանակներում․ երեկ մեզ հայտնեց ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը։ «Այդ տխուր ավանդույթը, որ ԱԺ նախագահի կարգադրությունները չեն հրապարակվում, մենք ժառանգել էինք նախորդ աշխատակազմից։ ԱԺ աշխատակազմը, […]

̰
Ծեծկռտուք Երևանի գիշերային ակումբներից մեկի մոտ․ բերման է ենթարկվել 4 անձ

08:09 28.08.2019

Օգոստոսի 24-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Բաղրամյան պողոտայում գործող «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբում, հայտնում է Shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 05:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է, և լսվում են հայհոյանքներ: Ոստիկանները վիճաբանելու, միմյանց փոխադարձ հարվածներ հասցնելու, հայհոյելու և կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու […]

̰
ԱԺ աշխատակազմն այսօր պաշտոնական կեղծիք է թույլ տվել․ Արսեն Բաբայան

23:56 27.08.2019

ՀՀ ԱԺ աշխատակազմն այսօր պաշտոնական կեղծիք է արել: Այս մասին ֆեյսբույքան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմն այսօր պաշտոնեական կեղծիք է արել: Այսօր հետին թվով հրապարակել են աշխատակազմի հաստիքացուցակն ու անվանացանկը: Հրապարակման ամսաթիվը դրել են՝ 13.07.2019թ․»։ Ավելի ուշ Բաբայանն ավելացրել է․ «Այսպիսով, շարունակում եմ ԱԺ աշխատակազմին […]

̰ ̰
Ի՞նչ են փնտրել Գագիկ Խաչատրյանի տանը․ մանրամասնում է փաստաբանը

23:10 27.08.2019

ԱԱԾ-ն առավոտից հետախուզական գործողություններ է իրականացրել Գագիկ Խաչատրյանի բնակության հասցեներում։ Փաստաբան Երեմ Սարգսյանի գնահատմամբ՝ այնպիսի իրեր չեն հայտնաբերվել, որոնք գործի համար էական նշանակություն ունենային, հայտնաբերվել են օրինական կարգով Գագիկ Խաչատրյանին պատկանող զենքեր։ «Գործին առնչվող փաստաթղթեր էին փնտրում, չկային, հետևաբար՝ առգրավում չի եղել, խոշոր գումարներ չեն հայտնաբերվել»։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Գագիկ Խաչատրյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, 2015 […]

̰
Տիգրան Սարգսյանը հանդիպել է «Մակդոնալդսի» գլխավոր տնօրենի հետ

23:00 27.08.2019

ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանում «Մակդոնալդս» ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Կարենի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության երկրների գործարար համագործակցությունն ընդհանրապես։ Խոսքն առաջին հերթին սննդի արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի մասին է։ Այս մասին տեղեկացնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։ «Մենք մեծ նշանակություն ենք տալիս բիզնես շրջանակների հետ շփումներին։ Դա անհրաժեշտ է՝ […]

̰
Հրդեհ Գյումրիում

22:41 27.08.2019

Օգոստոսի 27-ին` ժամը 07:49-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:38-ին, մարվել՝ 09:21-ին: Հրդեհի հետևանքով այրվել են  երկու հարակից տների տանիքները (մոտ 55 քմ և 15 քմ):

̰
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահին

22:31 27.08.2019

Օգոստոսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց պաշտոնական այցով Երևանում գտնվող Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին Հայաստանում՝ նախարար Մնացականյանը գոհունակություն հայտնեց հայ-շվեդական հարաբերություններում առկա դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով, որ պարբերաբար տեղի ունեցող բարձրաստիճան այցելությունները և հանդիպումները, ինչպես նաև Շվեդիայի խորհրդարանի նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան ևս մեկ վկայություն են այն կարևորության, […]

̰
Սյունիքի մարզի Շիկահող գյուղում այրվում է խոտածածկ տարածք

22:13 27.08.2019

Օգոստոսի 27-ին՝ ժամը 12:10-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շիկահող գյուղին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Ժամը 19:31-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 40 փրկարար և 5 լեռնափրկարար: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Վալերիյ Օսիպյանն ընդունել է Իրանի դեսպանին

22:02 27.08.2019

Օգոստոսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով հյուրին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորեց երկու հարևան պետությունների բարեկամական հարաբերությունները, ինչի շնորհիվ էլ արդյունավետ համագործակցություն կա Հայաստանի և Իրանի իրավապահ կառույցների միջև: Ոստիկանության պետը նշեց, որ Հայաստանի ոստիկանության և Իրանի ներքին գործերի նախարարության միջև կա […]

̰
Ամփոփվել են դպրոցի ղեկավարման իրավունքի` հավաստագրի տրամադրման քննությունների արդյունքները

21:52 27.08.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ավարտվել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի տրամադրման քննությունները: Դրանք անցկացվել են հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի և ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանի նախագահությամբ: Քննությունների արդյունքներով հանրակրթական  ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր է շնորհվել 356 հավակնորդներից […]

̰
Բռնակոթի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի պլանտացիա

21:41 27.08.2019

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Սյունիքի մարզային վարչությունների ու Սիսիանի բաժնի ծառայողները օգոստոսի 26-ին զննություն են կատարել Բռնակոթ գյուղի 50-ամյա մի բնակչի տնամերձ հողամասում: Հայտնաբերվել է կանեփի թփի նմանվող 50 կանաչ բույս, իսկ խոտի դեզի միջից՝ կանեփի թփի նմանվող կիսաչոր 187 բույս: Տանտերը հայտնել է, որ բույսերն […]

̰
Սեպտեմբերից համայնքային դպրոցները կտեսակավորեն աղբը, կտեղադրվեն առանձին աղբարկղեր

21:14 27.08.2019

Արդեն սեպտեմբերից համայնքային դպրոցները կտեսակավորեն աղբը և առաջին հերթին կառանձնացնեն թուղթը: Աղբի տեսակավորման համար կառանձնացվեն հատուկ տարածքներ, կտեղադրվեն առանձին աղբարկղեր ու աղբամաններ: «Սա կլինի առաջին փորձնական ծրագիրը: Այստեղ մեծ անելիք ունեն ուսուցիչները: Աշակերտներին դասաժամերի ընթացքում պետք է բացատրել աղբի տեսակավորման կարևորությունը քաղաքի ու նաև երկրի համար: Պետք է խրախուսենք, որ երեխաները նաև տնից թուղթը բերեն: […]

̰
Գագիկ Խաչատրյանի պաշտպանական խումբը հրատապ ճեպազրույց է հրավիրել

21:01 27.08.2019

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանական խումբն այսօր՝ ժամը 21:30-ին ՀՀ ԱԱԾ շենքի դիմաց հրավիրել է հրատապ ճեպազրույց՝ փաստաբան Երեմ Սարգսյանի մասնակցությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Գագիկ Խաչատրյանի պաշտպանական խումբը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված […]

̰
Համազգեստի ընտրությունը դպրոցներում ազատ է, դերձակների մոտ ուղղորդումն՝ անընդունելի. քաղաքապետարան

20:53 27.08.2019

Նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցների խնդիրների, լուծումների և հանրակրթության ոլորտում առաջիկա ծրագրերի մասին է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը խոսել տնօրենների հետ հանդիպմանը: Փոխանցելով քաղաքապետի ողջույնները՝ Տիգրան Վիրաբյանը հույս է հայտնել, որ 2019-2020թթ. ուսումնական տարվա ծրագրերի արդյունքը պետք է լինի ևս մեկ նշաձողով բարձր որակի կրթության ապահովումը: Փոխքաղաքապետը նշել է, որ խնդիրների մի մասը բարձրաձայնվել է […]

̰
Ոստիկանները բացահայտել են մարզամշակութային կենտրոնի տնօրենի ապօրինությունները

20:42 27.08.2019

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել է մի մարզամշակութային կենտրոն ՀՈԱԿ-ի տնօրենի ապօրինությունները: Ըստ նախնական տվյալների, կենտրոնի տնօրենն օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով և հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հափշտակություն կատարելու դիտավորությամբ օգտագործել է իր պաշտոնեական դիրքը և կնոջը 2016-ից 2019 թվականներին հրամանագրել […]

̰
Վարդաքար գյուղում այրվել է 10 հա խոտածածկույթ

20:20 27.08.2019

Օգոստոսի 27-ին` ժամը 15:18-ին,«911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Վարդաքար գյուղի տարածքում՝ դաշտամիջյան հատվածում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդաքար-Այգաբաց ավտոճանապարհի 2-րդ կմ-ի աջակողմյան հատվածում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:37-ին, մարվել՝ 17:12-ին: Այրվել է […]

̰
Շաքի գյուղում թոնրատան տանիքն ամբողջությամբ այրվել է

20:17 27.08.2019

Օգոստոսի 26-ին` ժամը 17:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղում՝ հացատան մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:18-ին, մարվել՝ 18:44-ին: Այրվել է տանը […]

̰
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է․ ԱԱԾ

20:01 27.08.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ […]

̰
Շվեդիայի Ռիկսդագի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

19:44 27.08.2019

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ օգոստոսի 27-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Անդրեաս Նորլենն ու պատվիրակության անդամները Շվեդիայի խորհրդարանի անունից ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերը եղել […]

̰
Ի՞նչ կփոխվի Արթիկի բժշկական կենտրոնում կոսմետիկ վերանորոգումից հետո

19:30 27.08.2019

Սա Արթիկի հիվանդանոցի վիրահատական բաժանմունքի վիրահատարաններից մեկի արխիվային լուսանկարներից է: Հիմա սև, բորբոսնած պատերը չկան: Կոսմետիկ հարդարումը փակել է հետքերը, բայց դրանից չի փոխվել վիրահատարանի կահավորումը: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Նույն խափանումներով աշխատող լուսային ապարատը, բուժգործիքներն ու վիրահատական սեղանն են: Նույն վիճակն է մյուս վիրահատարանում, որտեղ մտնելն արգելվեց. վիրահատություն էր կատարվում: Երկրորդ վիրահատարանում […]

̰
Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում այրվում է անտառածածկ տարածք

19:18 27.08.2019

Օգոստոսի 27-ին՝ ժամը 11:59-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում այրվում է անտառածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Ժամը 17:51-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 4 մարտական հաշվարկ երկու օպերատիվ խումբ, 31 փրկարար ծառայող, փրկարարական ուժերի […]

̰
Հայտնի է Վանաձորի նախկին քաղաքապետի հյուրանոցի մոտ 32-ամյա տղամարդու վրա կրակոցներ արձակածի ինքնությունը 

19:07 27.08.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Լոռու մարզային վարչության և քննչական վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ հսկայածավալ գործողությունների արդյունքում Վանաձոր քաղաքում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Վանաձոր քաղաքի բնակիչ, 58-ամյա Մարտին Ա.-ն: Լոռու մարզի ոստիկաններն […]

̰
«Ռոսիա» կինոթատրոնի շենքը ներառվել է խորհրդային շրջանի լավագույն շինությունների ցանկում

19:00 27.08.2019

Ռուսական «РБК»-ն կազմել է խորհրդային մոդեռնիզմի 10 լավագույն շինությունների ցանկը, որոնք «արժե տեսնել»: Այդ ցուցակում է ընդգրկվել երևանյան նախկին «Ռոսիա» կինոթատրոնի շենքը: «80-ականներին կինոթատրոնը Հայաստանում ամենաակտիվն էր: Բացի դրանից՝ այստեղ գործել են ցուցասրաներ, պարահրապարակներ և սրճարան: Կինոթատրոնի 2 մասնաշենքերի հատման կետում ճարտարապետները ստեղծել են թափանցիկ առաստաղ, ինչի միջով հանդիսատեսը հնարավորություն ուներ տեսնելու աստղազարդ երկինքը երեկոյան […]

̰
Էապես կբարձրանա ԱԻՆ Փրկարար ծառայության կրտսեր կազմի աշխատավարձը. Ֆելիքս Ցոլակյան

18:33 27.08.2019

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր ֆեյսբուքյան էջում ուրախ լուր է հաղորդել` հայտնելով, որ էապես կբարձրանա ԱԻՆ Փրկարար ծառայության կրտսեր կազմի աշխատավարձը: «Սիրելի փրկարարնե՛ր, քիչ առաջ ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկումների արդյունքներով՝ որոշում կայացվեց հոկտեմբերի 1-ից շոշափելի բարձրացնել փրկարարների աշխատավարձը: Էապես կբարձրանա հատկապես ԱԻՆ Փրկարար ծառայության կրտսեր կազմի աշխատավարձը: Շնորհակալ […]

̰
Արարատի մարզպետն ու ՍԱՊԾ պետը ստուգայց են կատարել Արտաշատի շուկայում

18:29 27.08.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ստուգայց են կատարել Արտաշատի շուկայում մսի վաճառակետերում տիրող սանիտարահիգիենիկ վիճակին ծանոթանալու համար: Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանից: Որոշ տաղավարներում բացահայտվել են խախտումներ: ՍԱՊԾ պետը թերությունները վերացնելու համար սահմանել է ժամկետ: Արարատի մարզպետը կարևորել է նման ստուգայցերի հաճախակիությունը՝ նշելով, որ […]

̰
Գառնիի ձորում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է նաև վարորդը

18:15 27.08.2019

ՀՀ ոստիկանությունը նոր տվյալներ է հաղորդել օգոստոսի 20-ին Գառնիի տաճարի հարակից ձորում տեղի ունեցած վթարի հետևանքներից: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 26-ին, ժամը 21.10-ի սահմաններում, վարորդը՝ 1984թ. ծնված Նորայր Լևոնյանը, Այրվածքաբանական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է: Նախաքննությունը շարունակվում է: Օգոստոսի 20-ին, ժամը 18.50-ին, ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդում է […]

̰
«Մուդիզը» բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը` «B1»-ից դարձնելով «Ba3». Փաշինյան

18:13 27.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B1»-ից դարձնելով «Ba3»: «Ուրախ եմ տեղեկացնել, որ «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B1»-ից դարձնելով «Ba3»: Որոշումը հիմնված է «Մուդիզի» այն գնահատականների վրա, որ Հայաստանում տնտեսական աճի շարժիչների աճող դիվերսիֆիկացումը՝ զուգակցվելով […]

̰
Հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրինք. Նիկոլ Փաշինյան

17:56 27.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հրշեջ-փրկարարների աշխատավարձը կբարձրանա: «Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ: Քննարկումների արդյունքներով՝ հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրինք: Աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով»,- գրել է նա:

̰
BACK_TO_TOP