TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք

23:46 19.09.2019

Սեպտեմբերի 19-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:42-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:42-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.040 և արևելյան երկայնության 43.920 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:26 19.09.2019

Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում պոռթկումների ժամանակ` 20-25 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 22-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի […]

̰
Գույնը՝ սպիտակ․ Նաիրա Զոհրաբյանը Գագիկ Ծառուկյանի հետ լուսանկար է հրապարակել

23:16 19.09.2019

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում նա ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ է։ «Գույնը՝ սպիտակ»,- լուսանկարին կից գրել է նա։

̰
Պողոսից մինչև վարչապետ ա-երով են խոսում. Մ․ Հայրապետյան

23:10 19.09.2019

ՀՀ պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է այն մասին, թե ինչքանով էր կանխատեսելի ԱԱԾ տնօրենի հրաժարականը և ինչ միջավայր է ձևավորված ՀՀ-ում՝ ընդհանրապես. «Ակներև է, որ փոփոխություն պետք է լիներ՝ Պատրուշևի այցից անմիջապես հետո: Այս օրը կամ դրա նախորդ օրը ԱԱԾ հայտարարությունը եղավ գյումրեցի լրագրողին, որ մենք չենք ընդունում խորհրդային շրջանի հատուկ […]

̰
Արմավիրի մարզում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ

22:53 19.09.2019

Ոստիկանության ծառայողները, Քննչական կոմիտեի քննիչները պարզել են սեպտեմբերի 17-ին Աղավնատուն գյուղում տեղի ունեցած սպանության փորձի մասնակիցների ինքնությունը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը հնչել էին կրակոցներ և 3 հոգի հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել էին, 2-ը՝ Էրեբունի, մեկը՝ Վաղարշապատ բժշկական կենտրոններ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել են Աղավնատուն գյուղի Ն. Մաթևոսայն և Ս. […]

̰
Ի՞նչ ծրագրեր ունի Արտակ Զեյնալյանը ապագայի համար

22:48 19.09.2019

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է այն հարցին, թե որն է լինելու իր անելիքը առաջիկայում. «Անկախ նրանից՝ ես որտեղ կլինեմ և ինչ կարգավիճակ կունենամ՝ ֆորմալ իմաստով, ես շարունակելու եմ կառուցել ՀՀ՝ որպես իրավական և ժողովրդավարական պետություն»,- ասել է Զեյնալյանը՝ հավելելով, որ իրեն որևէ առաջարկ չի եղել պետական պաշտոն ստանձնելու:  

̰
Սա հերթական ապացույցներից է, որ իմ անվան հետ խաղալու փորձը կրել է կազմակերպված բնույթ․ Դ․ Սանասարյան

22:33 19.09.2019

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անի համայանքի սիրելի քաղաքացիներ (մարալիկցիներ+) Ցանկանում եմ տեղեկացնել, որ ՊՎԾ ուսումնասիրության տեղեկանքի հիման վրա և Քննչական կոմիտեի կողմից իրականացված աշխատանքի արդյունքում մեղադրանք է առաջադրվել Անի համայնքի ղեկավարի և երկու աշխատակիցների նկատմամբ։ Հիշում եմ, թե ինչպես էին տարածում, թե իբր ես համագործակցել եմ համայնքի ղեկավարի հետ […]

̰
Երևանի, Աբովյանի և Սևանի որոշ հասցեներում գազ չի լինի

22:09 19.09.2019

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10։00-ից մինչև ժամը   18։00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 31/1, 31/2, 31/3, 31/4,  ժամը 10։00-ից մինչև ժամը 14։00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 12, 24, 26, 27, 28, 29, 33, 35, Սայաթ-Նովայի փողոցի  թիվ 2, […]

̰
Վթար Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

21:59 19.09.2019

Սեպտեմբերի 19-ին, ժամը 18:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Lexus RX» (վարորդ՝ Քնարիկ Ջ.) և […]

̰
Մենք ունենք կառավարություն, որը երերուն է. Միքայել Հայրապետյան

21:53 19.09.2019

«Մենք ունենք խորհրդարան, որը միանժար կշեռք է կարծես: Ցավոք սրտի, խորհրդարանում շատ քիչ քաղաքական մտածողություն և պատասխանատվություն ստանձնելու քաղաքական կամք ունեցողներ կան: Մենք ունենք կառավարություն, որը երերուն է, ընդ որում՝ ամենախոցելի տեղերում, ուժային կառույցներում: Ժողովրդի հուսավառության ոչ թե աստիճանական, այլ արագացած տեմպերով նվազում և համատարած ոչ պրոֆեսիոնալիզմ»,- «Հեռանկար»-ի տաղավարում  ասել է ՀՀ պահպանողական կուսակցության նախագահ […]

̰
Կա դժոխքի ակնկալիք. Միքայել Հայրապետյան

21:30 19.09.2019

Ի՞նչ փուլում է այս պահին հեղափոխությունը և արդյո՞ք այն շարունակվում է. «Հեռանկար»-ի տաղավարում այդ հարցին է անդրադարձել ՀՀ պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը. «Անցյալ տարի էդ գեղեցիկ կատարվածը շատ մեծ վերապահումով կարելի է հեղափոխություն անվանել, բայց այն այժմ ճգնաժամային փուլում է: Կա՛մ կհաղթի անցյալ տարի սկսված շարժումը, կա՛մ բեկումնային պահ կունենա և պարտություն կկրի: Տանգապալի […]

̰
Կուրսկի դատարանը ուժի մեջ է թողել ՀՀ քաղաքացիներին արտաքսելու որոշումը

21:25 19.09.2019

Կուրսկի շրջանային դատարանը ուժի մեջ է թողել ՀՀ քաղաքացիների նկատմամբ վարչական պատասխանատվության կիրառման և երկրից արտաքսելու մասին Կորենևյան դատարանի որոշումը: ՀՀ քաղաքացու՝ այդ երկրում ապօրինաբար բնակվելու փաստը պարզվել է սեպտեմբերի 4-ին Կուրսկի շրջանի Կորենևո գյուղում անցկացված ստուգումների ժամանակ: «Պարզվել է, որ բացակայում են գործող միգրացիոն քարտերը, որոնք իրավունք են տալիս բնակվել Ռուսաստանի Դաշնությունում: Պաշտպանի բողոքները […]

̰
Բացառում եմ ԲՀԿ-ին և առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն. Արթուր Վանեցյան. Armtimes.com

21:01 19.09.2019

ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Armtimes.com-ի հետ զրույցում աբսուրդ և ամոթ է որակել լուրերն այն մասին, որ ինքն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են։ Հրաժարականից հետո Վանեցյանն այժմ ընտանիքի հետ հանգստանում է Վրաստանում: «Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են, ամոթ է»,- ասել է Արթուր Վանեցյանը: […]

̰
Վանաձորում ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

20:39 19.09.2019

Սեպտեմբերի 19-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պարեկային ոստիկանները ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ստուգման են ենթարկել Վահագնի գյուղում ապրող 40-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավոտմեքենան, որը բեռնված էր մոտ 4խմ փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, ուստի, մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ փայտանյութը պատրաստել է […]

̰
Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

20:13 19.09.2019

Սեպտեմբերի 19-ին` ժամը 15:16-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 35-րդ փողոցի թիվ 125/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սենյակի բազմոցին հայտնաբերել […]

̰
Հանրապետության համայնքների միայն 44 տոկոսն է հաշվետու աշխատում. Լևոն Բարսեղյանի զեկույցը

20:00 19.09.2019

Հանրապետության համայնքների ղեկավարներն ինչքանով են թափանցիկ և հրապարակային աշխատում, արդյո՞ք կատարում են տեղական ինքնակառավարման և տեղեկատվության ազատության մասին օրենքներով սահմանված պարտավորությունները: Միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը 4 տարի ուսումնասիրություններ է կատարել համայնքներում, որոնց արդյունքներն այսօր ներկայացվել են նախնական զեկույցով: Հանրապետության 502 համայնքներից միայն 216-ի, այսինքն՝ 44 տոկոսի ղեկավարներն են տեղեկություններ տրամադրել համայնքային բյուջեների, հաստիքացուցակների, […]

̰
Անիմաստ է խաղաղ բնակչությանը սպանող դիվերսանտներին ներկայացնել որպես ռազմագերիներ. Վահե Էնֆիաջյանը՝  Բաքվին

19:57 19.09.2019

Սեպտեմբերի 18-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստը, որտեղ ելույթ է ունեցել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը: Խորհրդարանի ղեկավարի տեղակալն իր ելույթում նշել է. «Հարգարժան գործընկերներ, տիկնայք և պարոնայք, ողջունում եմ տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերով կոմիտեի 53-րդ նիստի բոլոր […]

̰
Հայաստանի 7 մարզերում ՏԻՄ ընտրություններ են

19:49 19.09.2019

2019 թվականի սեպտեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ նշված համայնքներից 12-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անցկացվելու են […]

̰
Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

19:42 19.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրեն Քրիստոֆեր Դեվիսին: Հանդիպմանը ներկա էին «HSBC Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը և «HSBC Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արամ Փինաջյանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է HSBC բանկի հետ արդյունավետ համագործակցությունը և HSBC-ի՝ որպես Հայաստանի բանկային համակարգի […]

̰
Հրայր Թովմասյանի սանիկի գործողությունների մասին իրավապահները տեղեկացել էին ամիսներ առաջ. ԱԺ նախագահը կանխել է շահարկումները

19:25 19.09.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով այսօր ԱԺ աշխատակազմի անդամներից մեկի ձերբակալման մասին հայտարարությանը: «ՀՀ քննչական կոմիտեն այսօր արդեն հայտարարել է, որ ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը։ Նա ԱԺ աշխատակազմում աշխատանքի է անցել 2014 թ․ և մամուլում շրջանառված լուրերի համաձայն՝ այդ պահի դրությամբ ԱԺ […]

̰
Իմ գնահատմամբ` ՍԴ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա, հակաիրավական որոշում է. Զեյնալյան

19:15 19.09.2019

«Հեռանկար»-ի տաղավարում ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը խոսել է այն մասին, թե արդյոք ՍԴ-ի` սեպտեմբերի 4-ի որոշումը ուղղակի կապ ունի մեծամասնության որոշման հետ. «Այո´, կապ ունի»,- ասել է Զեյնալյանը: Ինչ վերաբերում է հանգամանքին, թե ինչու մեծամասնությունը որոշեց փոխել ՍԴ նախագահին, նշել է. «Եկեք արձանագրենք հետևյալը, որ քաղաքական մեծամասնությունը ժողովրդից ուղղակիորեն մանդատ ստացած ուժ է […]

̰
Վարչապետն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

19:12 19.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահ Ռիչարդ Մուեհլենբեկին, կորպորացիայի մարքեթինգի գծով տնօրեն Ալեմ Վալիին և ֆինանսական հաճախորդների գծով ղեկավար Մհեր Պապյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ավիահաղորդակցության ոլորտում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: Վարչապետը ողջունել է Ռիչարդ Մուեհլենբեկի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ […]

̰
Ո՞ւմ է «քաղաքական գործիչ» համարում քաղաքական գործիչը

19:03 19.09.2019

Ո՞ւմ եք դուք քաղաքական գործիչ համարում խորհրդարանում. այս հարցը «Հեռանկար»-ի տաղավարում ուղղվել է ՀՀ պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին: «Օրինակ` իրեն կլասիկ համարած լուսավորի առաջնորդը, այո´, քաղաքական գործիչ է: Աճող քաղաքական գործիչներ կան, տեսնում եմ երիտասարդների մեջ: Մանե Թանդիլյանի մտածողությունը քաղաքական է»,- ասել է Հայրապետյանը:

̰
Երևանցիները մի տեսակ ուրիշ են. հայերեն սովորած իտալացի երիտասարդը հիացած է Հայաստանով

18:51 19.09.2019

Իտալացի ուսանող Ֆրանչեսկո Մորատելլին Իտալիայի Ֆերարա քաղաքից տեղափոխվել է Հայաստան, սովորել է հայերեն և այժմ մագիստրոսական թեզ է պատրաստում Վրաստանի հայ համայնքի մասին: Ֆրանչեսկոն նաև սովորել է Վրաստանում և մի շարք այլ երկրներում: SHANTNEWS.am-ը զրուցել է Ֆրանչեսկոյի հետ, որը պատմել է Հայաստանի և հայոց լեզվի մասին իր տպավորություններից: «Ես Բոլոնիայի համալսարանում սովորել եմ դասական բանասիրություն, […]

̰
Արթուր Վանեցյանը Թբիլիսիից լուսանկար է հրապարակել

18:33 19.09.2019

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Ինստագրամի» իր էջում լուսանկար է հրապարակել ընտանիքի հետ: «Ընտանիքիս հետ այս օրերին գտնվում ենք Թբիլիսիում: Լուսանկարում իմ լավ ընկերներ Վրաստանի ՆԳՆ նախարար Վախթանգ Գոմելաուրին է և պետական անվտանգության ծառայության պետի Ժ/Պ Գրիգոլ Լիլուաշվիլին»,- լուսանկարին կից գրել է նա:   View this post on Instagram   Ընտանիքիս հետ այս օրերին գտնվում […]

̰
Ընդմիշտ քո ախպեր. Սոսո Պավլիաշվիլին հրաժեշտ է տվել Երևանին

18:30 19.09.2019

Վրացի հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին Երևանում անցկացրած երեք օրերից, այստեղ ունեցած մենահամերգից հետո «Ինստագրամի» իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հրաժեշտ տալով քաղաքին: «Շնորհակալ եմ քեզ, թանկագի´ն Երևան, ուրախության, երջանկության, սիրո այս երեք օրերի համար, նուրբ, բարի և հարգալից վերաբերմունքի համար: Ես մեկնում եմ, բայց մենք անպայման կհանդիպենք, ինչպես միշտ: Երևան, ես արդեն քեզ կարոտում եմ: […]

̰
Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը

18:27 19.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2019թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի շենքերից […]

̰
Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության անդամների հետ

18:24 19.09.2019

Հայաստանում Եվրոպական միության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 19-ին Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ուղեկցությամբ, հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին: Գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան վերահաստատեց ԵՄ պատրաստակամությունը՝ ակտիվացնելու աջակցությունը Հայաստանում բարեփոխումների օրակարգի իրականացմանը՝ հիմնվելով ԵՄ-Հայաստան Համապարփակ և […]

̰
«Տավուշն աշխարհի աչքերով». Հաղարծինը համախմբել է աշխարհի 17 երկրից ժամանած նկարիչներին

18:20 19.09.2019

Հաղարծին վանական համալիրում տեղի է ունեցել «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումի պաշտոնական բացման արարողությունը: Սիմպոզիումին մասնակցում են Հայաստանը ներկայացնող 7 և աշխարհի 17 երկրների 23 նկարիչներ: Միջոցառումը կազմակերպել է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն, սիմպոզիումի հեղինակ և գլխավոր համակարգող Արմինե Թումանյանը, համակազմակերպիչն է Տավուշի մարզպետարանը: Բացման արարողությանը ներկա են եղել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, […]

̰
Ո՞վ ասաց, որ ես գրագետ եմ. քաղաքական գործիչը` «անգրագետ Պողոսի» մասին արված հայտարության մասին

18:17 19.09.2019

«Իսկ ո՞վ ասաց, որ ես գրագետ եմ: Մի քանի գիրք ավելի կարդալով կամ պակաս կարդալով ոչինչ չի որոշվում: Դա ներսում դրված համակարգ պետք է լինի, մենք ներսից իրոք տգետ հանրույթ ենք առայժմ և կրթվելու շատ լուրջ խնդիր ունենք: Էս ընթացքը ուղիղ հակառակն է, կարծեք թե տանում է դեգրադացիայի»,- «Հեռանկար»-ի տաղավարում ասել է ՀՀ պահպանողական կուսակցության […]

̰
BACK_TO_TOP