17:51 27.08.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որին ներկա են գտնվել նաև ոլորտային փոխնախարարներ։ Օրակարգային հարցերի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանին է զեկուցվել գործող ներմարզային երթուղիների, չսպասարկվող համայնքներից դեպի մարզկենտրոն և մարզի քաղաքներից դեպի Երևան ուղղություններով փաստացի ուղևորահոսքերի առկա ծավալներն ու ոլորտի առողջացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները։ Միասնական երթուղային ցանցի մշակման […]
17:50 27.08.2019
«Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենում «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմի պրեմիերան: Անապահով պայմաններում ապրող, բայց թղթե նպատակներին հասնող երեխայի ու մյուս հերոսների մասին պատմող մոտիվացիոն ֆիլմի առաջին ցուցադրությանը մասնակցելու համար ժամանել են հայտնի դեմքեր՝ դերասաններ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Ներկաները կտեսնեն ու կկիսվեն տպավորություններով մի ֆիլմի մասին, որը աշխատասիրության, համառության և ազնվության շնորհիվ երազանքներն իրագործելու մասին […]
17:48 27.08.2019
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը: Այս մասին, ՀԺ-ի հարցին ի պատասխան, ասել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 38- 179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Նա նաև նշել է, […]
17:37 27.08.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին Անկախության օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-մոլդովական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, և համատեղ ջանքերով հնարավոր է ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: Նա նախագահ Դոդոնին հաջողություններ և ամենայն բարիք է մաղթել, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ […]
17:11 27.08.2019
Անդառնալի կորուստ: Մահացել է անվանի ճարտարագետ Վիգեն Գևորգյանը: Այս մասին տեղեկացնում է Քաղաքաշինության կոմիտեի ֆեյսբուքյան էջը: Մեծ է նրա ավանդը Իրանի Հայ ճարտարապետների ու ճարտարագետների միության ստեղծման, զարգացման և ղեկավար կազմի սերնդափոխության գործում: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմը, նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ, խորապես ցավում և վշտակցում է Վիգեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին:
16:51 27.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի մեծարգո նախարար Տիկնայք և պարոնայք դեսպաններ Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության դեսպանների այս հավաքում, որն առաջին այսպիսի միջոցառումն է Հայաստանում […]
16:44 27.08.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Լմբաթ 2, 40 շենքի բնակիչների կողմից բազմաբնակարան շենքի տանիքի անբարեկարգ և վտանգավոր հետևանքներով լի խնդրով ստացել էի դիմում, որի վերաբերյալ առաջարկով դիմել էի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին: Ուրախ եմ տեղեկացնելու, որ խնդիրը լուծում կգտնի»:
16:33 27.08.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Մազմանյանը լուսանկար է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հետ: Լուսանկարին կից՝ նա գրել է. «Մադրիդի Ռեալի 1902 թվականի մարզաշապիկը ֆուտբոլիստների ստորագրությամբ վերջապես հասավ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սա էն մայկեն ա, որ Սերխիո Ռամոսը ստորագրելուց հետո չէր ուզում վերադարձնել»:
16:29 27.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի պարոն նախագահ Ընդունեք խնդրեմ ջերմագին շնորհավորանքներս Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Համոզված եմ, որ դարերի խորքից եկող հայ-մոլդովական բարեկամությունն ամուր հենք է ստեղծում Հայաստանի և Մոլդովայի միջև հարաբերությունների համապարփակ զարգացման և ընդլայնման համար: […]
16:15 27.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության խորհրդարանի՝ Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում են Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակները և բոլոր խմբակցությունների ղեկավարները: ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ, ապա կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը պատվիրակության անդամների հետ: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների օրակարգին […]
16:15 27.08.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքում հրապարակել է իրենց գրությունը՝ ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Դրան կից՝ Մարուքյանը գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կարգավորվում է ֆրենչայզինգի պայմանագրի գրանցման խնդիրը։ Մասնավորապես, օրենսդրական բացի պատճառով ունենք իրավիճակ, որտեղ անձիք, ցանկանալով […]
15:47 27.08.2019
ՊԵԿ-ից հաղորդում են, որ Դուշանբեում ԱՊՀ անդամ-պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննությունների ղեկավարների համակարգող խորհրդի 20-րդ նիստին ներկայացված է եղել նաև Հայաստանը: Քննարկման թեմա են դարձել նաև տնտեսության ոլորտում կոռուպցիայի, հարկերից խուսափման և կեղծ գործարարության դեմ պայքարում գործակցության ուղղությունները: «Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանի գխավորությամբ Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննությունների […]
15:41 27.08.2019
ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում բացահայտվել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն կատարելու դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վայքի համայնքի մարզադաշտի շենքի վերանորոգման և համայնքային նշանակության այգու բարեկարգման աշխատանքներ կատարելու համար քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում «Մավշին» ՍՊ ընկերությունը ճանաչվել է հաղթող: […]
15:40 27.08.2019
ԱԳՆ-ում տեղի ունեցած դեսպանների համաժողովին ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է մի քանի հիմնադրույթների, որոնք հայկական դիվանագիտական մտքի առաջնահերթությունները պետք է լինեն: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ դա նախ և առաջ դեսպանների՝ ոչ միայն հայաստանակենտրոն, այլև համահայկական գործունեությունն է: Դեսպանները պետք է ավելի ակտիվ ու սերտորեն համագործակցեն սփյուռքի հայկական համայնքների հետ, և դա պետք […]
15:33 27.08.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, թե բնական աղետների ինչ ռիսկեր են անտեսված Ամուլսարի հանքի շահագործման փաստաթղթերում ««Անտեսված» բնական աղետների ռիսկեր Ամուլսարի հանքի շահագործման փաստաթղթերում: Ինչպես նշում են մի շարք գործընկերներ, ELARD ընկերությունը TRC ընկերության հետ միասին ավելի շատ իրականացրել է ՛՛տրամադրված՛՛ նյութերի desk study: Ավելին […]
15:22 27.08.2019
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ը Ժուկովսկիում (ՌԴ) անցկացվող «ՄԱՔՍ-2019» ավիատիեզերական ցուցահանդեսին մասնակցելու, ավիաընկերությունների կողմից առաջարկվող տեխնիկան և շուկան ուսումնասիրելու, մասնագիտական եզրակացություն կազմելու և նախնական բանակցություններ վարելու, ինչպես նաև ինքնաթիռներով ճանաչողական թռիչքներ կատարելու նպատակով ՌԴ է մեկնել ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը:
15:14 27.08.2019
ՀՀ ԿԳՍՄ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանն իր ֆեյսբուքյան էջում Գիտելիքի օրվան ընդառաջ տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ին դասապրոցես, որպես այդպիսին, չի լինելու, սակայն Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: «✅Սեպտեմբերի 1-ից դպրոցական պայուսակներն ավելի թեթև կլինեն Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար։ Այս ուսումնական տարվանից սկսած՝ առաջին […]
15:00 27.08.2019
Օգոստոսի 21-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղ-Դեբեդ ճանապարհին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Վանաձորի 44-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտը»: Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտարարել է, որ փայտանյութն իրենն է, ձեռք է բերել Դսեղ գյուղի հարակից անտառից, բենզասղոցով ապօրինի հատելով մեկ կաղնի և քամուց տապալված երկու բոխի: Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է […]
14:57 27.08.2019
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում խոսել է ՀՀ նախկին ֆինանսների նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին բերման ենթարկելու լուրերի մասին: «Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել, վաղ առավոտից քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում նրան պատկանող տարածքներում, առանձնատանը, նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում: Շարունակվում է խուզարկությունը, ավարտից հետո նա […]
14:42 27.08.2019
Մարտի 1-ի իրադարձությունների ու քրեական գործի մեղադրանքում կան մի քանի «միֆեր», որոնք ցրելու համար այսօր ասուլիս է հրավիրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: «Խոսքն առաջին հերթին այն մասին է, որ իբրև թե զինված ուժերի ներգրավվածությունը ներպետական գործընթացներում` զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով, արգելվել է»,- ասել է Ալումյանը: Որպես հակափաստարկ` փաստաբանը վկայակոչել է Հայաստանի […]
14:41 27.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը: Նա ասում է՝ անհրաժեշտ է, որ Հայաստանի ձայնը, դիրքորոշումները, մոտեցումները ու նպատակները աշխարհի համար լինեն էլ ավելի տեսանելի: Նա նաև նշեց՝ դիվանագետների առջև պետք է խնդիր դրվի՝ բարձրացնել ՀՀ սուբյեկտությունը միջազգային հարաբերություններում, բարձրացնել ՀՀ հեղինակությունը միջազգային հարաբերություններում:
14:41 27.08.2019
Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական իր առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Նախարարը դեսպանին իր գոհունակությունը հայտնեց պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար և նշեց, որ Սեյեդ Քազեմ Սաջադին դիվանագիտական առաքելության ընթացքում ստեղծել է բավարար բարյացակամության մթնոլորտ հաջորդ դեսպանի արդյունավետ պաշտոնավարման համար: Ներկայում Հայաստանում […]
14:32 27.08.2019
Օգոստոսի 27-ին` ժամը 11:30-ին, Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին` ժամը 09:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ:
14:28 27.08.2019
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն օգոստոսի 27-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում տեղի ունեցող խուզարկությանը: Նա հայտնեց՝ Գագիկ Խաչատրյանին դեռ չեն ձերբակալել: «Վաղ առավոտից Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, առանձնատանը, տարածքներում, նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և […]
14:24 27.08.2019
ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Հայ զինծառայողները կմասնակցեն ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2019թ. պլանի համաձայն անցկացվող մարտական հրաձգությամբ «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը:
14:05 27.08.2019
ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների ու հյուպատոսների ամենամյա համաժողովին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններին ու միաժամանակ գերտերությունների, այլ պետությունների հետ համագործակցության մակարդակին: «Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ։ Մեզ Ռուսաստանի ժողովրդի հետ միավորում է ընդհանուր պատմությունը, մշակութային և մարդկային սերտ կապերը։ […]
13:47 27.08.2019
Եթե նախկինում միայն նախընտրական շրջանում էր լրահոսը խիստ քաղաքական, ապա վերջին շրջանում քաղաքական լրահոսն անընդհատ է: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ այսօր տեղեկատվական հոսքերն ավելի շատ են, քան դրանց սպառումը: «Հեղափոխական Հայաստանում քաղաքական և հասարակական քննարկումների հիմնական հարթակը դարձավ «Ֆեյսբուքը»: Այդ ընթացքում «Ֆեյսբուք» 200.000-ի ներհոսք եղավ: Ինչ-որ պահի 1,5 մլն էր հասնում ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերի քանակը: […]
13:35 27.08.2019
ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է դեսպանությունների թիվն ավելացնելու հարցին՝ նշելով այն տարածաշրջանները, որոնց հետ համագործակցությունը պետք է ավելի ակտիվացնել: «Համաշխարհային փոփոխություններին համընթաց առանձնահատուկ կարևորություն է ստանում Չինաստանի հետ մեր հարաբերությունների զարգացումը։ Հայաստանը պատրաստակամ է դիտարկել գլոբալ ենթակառուցվածքային ծրագրերին ներգրավվածությունը՝ ելնելով մեր […]