15:19 14.09.2019
Մայր աթոռն արձագանքել է BBC-ի ռուսական ծառայության` Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակմանը: Հոդվածագրեր Գրիգոր Աթանեսյանը և Օլգա Իվշինան իրենց հոդվածում արծարծել էին Ռուսաստանում Հայ առաքելական եկեղեցու ղեկավարության և աշխարհիկ համայնքի միջև հասունացող ճգնաժամի խնդիրներ: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը արձագանքը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում. «Գնահատելով լրագրությունը, իբրև կարևոր հանրային աշխատանք, ցավում […]
15:09 14.09.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Իջևանի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Իջևանի համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին և համայնքային ենթակայության կառույցների պատասխանատուներին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանին։ Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում նախարար Սուրեն Պապիկյանը նկատել է, որ […]
15:07 14.09.2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում անապահով ընտանիքներին վերաբերող տեղեկատվություն է հաղորդել: «Եկող շաբաթ կառավարության նիստի օրակարգում կընդգրվի որոշման նախագիծ՝ ամենաանապահով ընտանիքների և անձանց կյանքում երկար սպասված փոփոխությունը բերելու նպատակով: Նախագծով առաջարկվում է. 1. տալ հնարավորություն որոշակի բնակության վայր և բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող ընտանիքներին սոցիալական աջակցության պետական ծրագրերից (այդ […]
15:00 14.09.2019
«Հեռանկարի» տաղավարում ամերիկահայ գրող, հասարակական ակտիվիստ, «Կալիֆոռնիա կուրիեր» (The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը նշել է, որ ԱՄՆ 2 կուսակցությունում էլ կան հայամետ կոնգրեսականներ և սենատորներ: «Վերջին 1 տարվա ընթացքում շատ բան չի փոխվել: Հայամետ կոնգրեսականներն ամեն ինչ անում են, որ մեզ օգտակար լինեն: Լինի դա Արցախի հարցը, Ամերիկայի արտաքին օժանդակության […]
14:52 14.09.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որը վերաբերում է այն լուսանկարներին, որոնք տարածվում են համացանցում և որոնց մեջ երևում է, թե ինչպես է բեզորյան այծը թակարդն ընկել ու վնասվել. «2019 թվականի սեպտեմբերի 13-ին ժամը 17:00-ի սահմաններում հաղորդում է ստացվել այն մասին, որ Ս. Հակոբյանը Նորավանքի ճանապարհի աջակողմյան հատվածում, Նորավանքի կամրջից 200-300 մետր հեռավորության […]
14:45 14.09.2019
Հայկ Մարությանի` Երևանի քաղաքապետ դառնալուց երկու ամիս անց՝ 2018-ի նոյեմբերին, քաղաքապետարանը քանդել է Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականություն շինությունը: Պաշտոնապես հայտարարվել էր՝ կառուցվել է առանց շինթույլտվության: Այս մասին հիշեցնում է Aravot.am-ը՝ տեղեկացնելով, որ «Անի-97» ընկերությունը դիմել է դատարան և առաջին ատյանի դատարանում շահել դատը. դատարանը որոշել է, […]
14:44 14.09.2019
Animal Lovers-ի էջից տեղեկանում ենք, որ հետաքրքիր գունավորմամբ զեբրի ձագուկ է ծնվել: Լուսանկարը հրապարակվել է կենդանասերների ֆեյսբուքյան էջում:
14:41 14.09.2019
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է կենդանիների պատկերող տեսանյութեր և մակագրել հետևյալ կերպ. «Եվրոպական ծագման տոհմային այս կենդանիները շուտով կլինեն Արցախում»:
14:39 14.09.2019
ISSD-Innovative Solutions for Sustainable Development of Communities-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկ Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ: Ամանները գտնվում են Խաչքարերի պուրակում (1 հատ), Հյուսիսային պողոտայում (2 հատ), Կարապի լճում (1 հատ): Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ շուտով տեղադրվելու են 9 նման ամաններ։ «Սիրելի´ Երևանի բնակիչներ և հյուրեր, հայցում […]
14:31 14.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Սևանում անցկացվող Ձկան փառատոնին: Նա նշեց՝ ոչ միայն իրենք են Սևանին շնորհակալություն հայտնում: «Սևանը ևս մեզ շնորհակալություն է հայտնում, քանի որ այս առավոտյան կրկին 1 սմ-ով ավելացել է Սևանի մակարդակը»,- ասաց նա: Փաշինյանը հայտնեց, որ Սևանի ջրային պաշարներն անցյալ տարվա համեմատ 90 մլն խմ-ով ավել են: Վարչապետը կարծում […]
14:30 14.09.2019
«Անշարժ գույքի շուկայի համար ռիսկեր եմ տեսնում. մենք չպետք է ադմինիստրատիվ մեթոդներով պետական գանձարանի եկամտային մասը համալրենք, պետք է առաջնորդվել պահանջարկվածությամբ, այսինքն՝ շուկայի օրենքները չպետք է մոռանանք և վերադառնանք նախորդ համակարգին»,- «Հեռանկար»-ի տաղավարում ասել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե կան դեպքեր, երբ դղյակների տարբեր հատվածներ տարբեր սեփականատերեր ունեն, որոնք նույն ընտանիքի […]
14:20 14.09.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր դիմումը ՀՀ արդարադատության նախարարին: Կից՝ Սամսոնյանը հետևյալ գրառումն է արել. «ՀՀ Արդարադատության նախարարությանը առաջարկում եմ վերսկսել համատիրությունների բարեփոխման սառեցված նախագիծը և օրակարգը»:
14:16 14.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է, որ այժմ Սևանում է՝ մասնակցելու այսօր տեղի ունեցող փառատոնին: Փաշինյանն այնտեղ է կնոջ և դուստրերի հետ: «Սևանի թերակղզում մասնակցում եմ ձկան փառատոնին»,- գրել է նա: Ավելի վաղ հայտնել էինք` Սևանի թերակղզում առաջին անգամ իրականացվում է «Էկո ֆիշ ֆեսթ» փառատոնը:
14:04 14.09.2019
Սեպտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԼՂ պաշտպանության բանակից: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
13:49 14.09.2019
Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի աղբահանության հարցին. «Ես հասկացա՝ ինչու է Երևանը խեղդվում աղբի մեջ. սա իշխանության կողմից խորամանկ քայլ է, որով վերջիններս փորձում են ազատվել Հնդկաստանից եկած անօրինական ներգաղթյալներից։ Նրանք կգան, կտեսնեն, որ Երևանում հարազատ Բոմբեի պես աղբանոց է, կշարժվեն առաջ՝ Եվրոպա»:
13:43 14.09.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա. «Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա: Փոքրիկը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք: Բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության: […]
13:32 14.09.2019
Երևանում այսօր բնապահպանները նախատեսել են երթ՝ հանուն Ամուլսարի փրկության։ Երթը երեք ուղիներով սկսվելու է ժամը 18։30-ից: Երթին ավտոշարասյունով միանալու են նաև ջերմուկցիները: Նրանք արդեն ճանապարհին են: Ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը նշել է, որ Երևանում անցկացվող երթի կազմակերպման հետ կապ չեն ունցել, բայց տեղեկանալով՝ որոշել են միանալ: https://www.facebook.com/100010197097701/videos/962684924081402/ https://www.facebook.com/100010197097701/videos/962690164080878/
13:27 14.09.2019
Երեկ Գյումրիում կայացած Տիգրան Մանսուրյանի հոբելյանական համերգին ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը մաեստրոյին ուղղված իր շնորհավորական խոսքից առաջ հայտարարեց, որ ինքը գյումրեցի է։ «Ամեն անգամ, երբ գալիս եմ Գյումրի, ես վերադառնում եմ հայրենիք։ Հետաքրքիրն այն է, որ երկար ժամանակ այդ զգացողությունը կար, բայց փաստավորված չէր, և մի քանի տարի առաջ ընտանեկան մի […]
13:10 14.09.2019
2020 թվականից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով: Այս մասին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Երրորդ երկրից Եվրասիական տնտեսական միության տարածք անձնական օգտագործման համար ավտոմեքենա ներմուծելիս հունվարի 1-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով` ներառելով մաքսատուրքերի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը` առանց այդ հարկերը տրոհելու: Հաշվարկը կախված […]
13:08 14.09.2019
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Գյումրու Սև բերդ ամրոցում կայացած համերգով ամփոփվել է մանսուրյանական տարին: Հոբելյանական երեկոյին ներկա են գտնվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ տիկնոջ հետ, պաշտոնատար անձինք, բազմաթիվ գյումրեցիներ ու քաղաքի հյուրեր: «Տարվա սկզբին, երբ մտերմիկ ընթրիքի ժամանակ մաեստրոյի հետ նստած էինք և ծնվեց այս […]
13:00 14.09.2019
Սեպտեմբերի 13-ին, ժամը 15:19-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 7-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է 2000 հակ պահեստավորած անասնակեր (սեփականատեր՝ Ավագ Գ.): Հրդեհը մեկուսացվել […]
12:52 14.09.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում որսագործիքից տուժած քարայծի լուսանկարներ է հրապարակել. «Ժողովուրդ ջան, էսօր ես իմ ձեռքով եմ հանել էդ խեղճին թակարդից: Նորավանքի ճանապարհին է, ոտքն ամբողջությամբ կտրված էր, խնդրում եմ տարածեք, թող հասնի անտառտնտեսության քնած անդամներին»,- գրել է օգտատերը:
12:33 14.09.2019
Երևանում Ժամը 07։10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի փողոցում՝ թիվ 164 դպրոցի և թիվ 103 մանկապարտեզի բաժանարար հատվածում գտնվող ֆուտբոլի դաշտում դարպասաձողից տղամարդու դի կա կախված: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Ոստիկանները, քննիչներն ու փրկարարները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ, […]
12:24 14.09.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու անհրաժեշտությանը: «Մեքենայի դռան գրպանիկը (իմ կողքի) փոքրիկ «աղբաման» է իմ համար՝ լավ իմաստով։ Երբեք իմ մեքենայի պատուհանից ոչինչ դուրս չի կարող գնալ, եթե հանկարծ մեկն էլ իրեն նման բան թույլ տա, նախ՝ կիջնի, կվերցնի, հետո էլ չի […]
12:18 14.09.2019
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում նախօրեին կայացած «Bridge of Health» բարեգործական կազմակերպության 5-րդ ամենամյա գալա-ընթրիքի ժամանակ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը ճանաչվել է տարվա կազմակերպություն։ Մրցանակը կարեւորում է այն աշխատանքը, որը «Ժպիտների քաղաք» հիմնադրամը կատարում է Հայաստանում արյունաբանության և ուռուցքաբանության զարգացման ուղղությամբ։ Մրցանակը ստացել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի պատվավոր խորհրդի անդամ, ուռուցքաբան Շանթ Շեխերեդիմյանը։ […]
11:53 14.09.2019
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) սեպտեմբերի 18-21-ը ելույթ կունենա Դուբայի օպերային թատրոնում։ Նշենք, որ նվագախումբը նույն թատրոնում հանդես է եկել նաև այս տարվա փետրվարի 28-ից մարտի 2-ը, և հաշվի առնելով հաջող ելույթները՝ նվագախումբը մի քանի ամիս անց դարձյալ Դուբայի օպերային թատրոնում հանդես գալու հրավեր է ստացել։ Հայաստանի պետական սիմֆոնիկ […]
11:50 14.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Ֆելիքս Անտուան Չիսեկեդի Չիլոմբոյին՝ Կոնգոյի Տանգանիկա նահանգի Մայիբարիդի քաղաքում տեղի ունեցած գնացքի ողբերգական վթարի կապակցությամբ: Նախագահն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Ֆելիքս Անտուան Չիսեկեդի Չիլոմբոյին և Կոնգոյի բարեկամ ժողովրդին՝ վթարի հետևանքով զոհվածների հարազատներին մաղթելով ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Ողբերգական միջադեպը […]
11:48 14.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո Դմիտրի Անատոլիի, Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորել Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Պետական բարձրագույն պաշտոններում Ձեր բազմամյա գործունեությունը մեծ հարգանք է վայելում ողջ աշխարհում և մասնավորապես, Հայաստանում: Ձեր հարուստ փորձը՝ […]
11:41 14.09.2019
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 00:53-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մխիթար Թ., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
11:29 14.09.2019
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10:26-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցում՝ թիվ 10/1 շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի ննջասենյակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:53-ին: