13:10 14.09.2019
2020 թվականից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով: Այս մասին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Երրորդ երկրից Եվրասիական տնտեսական միության տարածք անձնական օգտագործման համար ավտոմեքենա ներմուծելիս հունվարի 1-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով` ներառելով մաքսատուրքերի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը` առանց այդ հարկերը տրոհելու: Հաշվարկը կախված է լինելու ներմուծվող ավտոմեքենայի թողարկման տարեթվից, ավտոմեքենայի արժեքից ու շարժիչի աշխատանքային ծավալից: Գործընթացը կարգավորվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ. 107-րդ որոշմամբ: Անկախ միասնական դրույքաչափից, ինչպես ներկայում, այնպես էլ 2020 թվականից շարունակվելու է գանձվել նաև բնապահպանական հարկ՝ ՀՀ հարկային օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն։
Եթե ավտոմեքենայի թողարկման պահը 3 տարուց ավելի չէ, միասնական մաքսային վճարը հաշվարկվում է ներմուծվող ավտոմեքենայի համար սահմանված արժեքային դրույքաչափով, այսինքն` արժեքի նկատմամբ տոկոսադրույքով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալը։ Մասնավորապես, եթե ավտոմեքենայի արժեքը չի գերազանցում 8500 եվրոն, օրինակ 7800 եվրո է, և դրա համար սահմանված է միասնական դրույքաչափ՝ ձեռքբերման արժեքի 54%-ի չափով, միասնական դրույքաչափը կհաշվարկվի այս բանաձևով. ՄԴ = 7800€ x 54% = 4212 €։
Սակայն միասնական դրույքաչափը պետք է լինի ոչ պակաս, քան 2,5 եվրո՝ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի համար: Այսինքն` եթե շարժիչի աշխատանքային ծավալը 2500 խորանարդ սանտիմետր է, հաշվարկը կկատարվի այսպես. 2500սմ3 x 2,5€ = 6250 եվրո: Հետևաբար վճարման ենթակա գումարը կկազմի 6250 եվրոյին համարժեք դրամ, քանի որ արժեքային դրույքաչափով հաշվարկված գումարը պակաս է, քան շարժիչի աշխատանքային ծավալի համար սահմանված դրույքաչափով հաշվարկված գումարը:
Միևնույն 7800 եվրո արժեքով, բայց 1600 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով շարժիչ ունեցող ավտոմեքենայի համար միասնական մաքսային վճարի հաշվարկը կկատարվի այսպես. ՄԴ = 7800€ x 54% = 4212 եվրո, բայց ոչ պակաս, քան 1600 սմ3 x 2,5€ = 4000 եվրո։ Այս դեպքում վճարման ենթակա գումարը կկազմի 4212 եվրոյին համարժեք դրամ, քանի որ արժեքային դրույքաչափով հաշվարկված գումարը, ի տարբերություն նախորդ օրինակի, գերազանցում է շարժիչի աշխատանքային ծավալի համար սահմանված դրույքաչափով հաշվարկված գումարը:
Այսպիսով` 3 տարուց ոչ ավելի թողարկման պահ ունեցող, նույն արժեքով, բայց աշխատանքային տարբեր ծավալ ունեցող շարժիչներով ավտոմեքենաների համար հաշվարկվում են վճարման ենթակա տարբեր գումարներ։
Ավտոմեքենաների արժեքը հայտարարագրվում է ուղևորային մաքսային հայտարարագրում: Սակայն եթե ներկայացված փաստաթղթերում արժեքը չի հիմնավորվում, ապրանքի արժեքը կսահմանի մաքսային մարմինը՝ համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածի։ Այլ է հաշվարկը երեք տարուց ավելի թողարկման պահ ունեցող ավտոմեքենան անձնական օգտագործման նպատակով ներկրելիս։ Այս դեպքում միասնական դրույքաչափը միայն ավտոմեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված յուրահատուկ դրույքաչափի արտադրյալն է։ Օրինակ` եթե ներմուծված ավտոմեքենայի թողարկման պահը գերազանցում է 5 տարին, իսկ շարժիչի աշխատանքային ծավալը 1600 խորանարդ սանտիմետր է, միասնական դրույքաչափով վճարման ենթակա գումարը կստացվի այս բանաձևով․ ՄԴ = 1600 սմ3 x 3,5 € = 5 600 եվրոյին համարժեք ՀՀ դրամ։ Կգանձվի նաև բնապահպանական հարկ` կախված մեքենայի տարիքից: Ընդ որում, որքան ներմուծվող ավտոմեքենայի թողարկման տարեթիվը հին է, այնքան յուրահատուկ դրույքաչափն ավելի բարձր է սահմանված, նույնիսկ եթե շարժիչի աշխատանքային ծավալը նույնն է։
Կարևոր է իմանալ, որ եթե անձնական օգտագործման նպատակով 2019 թվականին ներմուծված ավտոմեքենայի համար մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցվի «ուղևորային մաքսային հայտարարագիրը», այլ ոչ թե «տարանցման հայտարարագիրը», ապա մաքսազերծումը կկատարվի ներկայում գործող դրույքաչափերով: Բայց եթե ներկրվի, օրինակ, դեկտեմբերի 28-ին, իսկ «ուղևորային մաքսային հայտարարագիրը» գրանցվի 2020թ․ հունվարի 1-ից սկսած, կհաշվարկվեն նոր դրույքաչափերը:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...