18:44 14.09.2019
Սեպտեմբերի 1-ից-13-ը Հայաստանում և Արցախում հայտարարված էին մանսուրյանական օրեր։ Ժամանակակից հայ դասական երաժշտության վարպետի ծննդյան հոբելյանի առիթով «Մաեստրո Մանսուրյան-80» խորագրով համերգներ անցկացվեցին Ստեփանակերտում, Երևանում, իսկ համերգաշարի վերջին ակորդը Գյումրիում էր: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են հատվածներ Մանսուրյանի կինոերաժշտություններից: Համերգի հասույթը կտրամադրվի Գյումրիի երաժշտական ու արվեստի դպրոցներին երաժշտական գործիքներ գնելու և Գյումրիում Մանսուրյանի անվան […]
18:41 14.09.2019
Ֆեյսբուքյան ուղիղ եթերով Ամուլսարի հետ կապված նոր մանրամասներ է հաղորդել SOS նախաձեռնության ակտիվիստ Հայկ Բարսեղյանը: Վերջինիս պնդմամբ` Ամուլսարի տարածքում, բացի ոսկուց, կա նաև մեծ քանակությամբ ուրան, թորիում, արսեն: Նա նշել է, որ ուսումնասիրությունները կատարվել են սարի շրջակայքում: Մասնագիտական կարծիքը կհրապարակեն 2 օրվա ընթացքում: https://www.facebook.com/armsostv/videos/467309323998324/?__xts__[0]=68.ARCTuj22WLkMaUSrZ-17R9AYd_EqKPguz4oVMvg0i-eEcmKPMBI_RIf8_P_6LGpgwjpfND165HO5c4Kn1OmWGUv4qV6HumBPoC7R7zXaGcAg-pRlMg4YPG7nBsHPH4R6zr0bMgo1UM_Q0iJjh-E0ysqUR-dZdVsrzBhe2U09RS3TtWhwhrrI3c5JRKSFbS6GLjrTHOZmVIgO7hRkD6KkNdPXRmeODqCesp4n7JRlc7xvUcTLhf5t-RWWcwG40Iv-8AxDAjAFnwFJZ1-MjbJ0JKjSEgUSgFTjTq4JXi6EAqJJ8j1EeJmwbspaAbSXt1px5viXexr6txHELc_V5eH6RA8nd7oBgVcQ6QI_oA&__tn__=-R
18:35 14.09.2019
Բնապահպաններն ու Ջերմուկ համայնքի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում Երևանում: Բողոքի ակցիան մեկնարկել էժ. 18:30-ից: Երթը մեկնարկել է 3 ուղղություններով. 1․ Զորավար Անդրանիկի արձանի մոտից, 2․ Քաղաքապետարանի մոտից, 3․ Մետրոյի «Բաղրամյան» կայարանի հարևանությամբ: Երթի մասնակիցների վերջին կանգառը Ազատության հրապարակն է, պահանջը մեկը՝ թույլ չտալ շահագործել Ամուլսարի հանքը:
18:14 14.09.2019
Այգեկ գյուղի դպրոցի տնօրեն Ռուզաննա Արիստակեսյանն արձագանքել է Ոստիկանության հրապարակած տեսանյութին: Տնօրենի տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Առավոտյան էլեկտրոնային մամուլից տեղեկացա, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնում իմ դեմ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Հայտնում եմ, որ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ավելին, հապճեպ, փնթի և «հերոսանալու» ակնհայտ միտումով կազմված այս հաղորդման մեջ տեղ […]
18:12 14.09.2019
Սեպտեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 17:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:06-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.110 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի […]
18:09 14.09.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել «Ֆեյսբուքի» իր էջում: Այստեղ նա ինքնանկար է անում Տիգրան Մանսուրյանի հետ: «Մաեստրոյի հետ». լուսանկարն այսպես է մակագրել Աննա Հակոբյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին մեկնարկել էր ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգաշարը: Այն եզրափակվեց սեպտեմբերի 13-ին՝ Գյումրիում կայացած համերգով:
18:00 14.09.2019
Դոնի Ռոստով քաղաքում` «Աստղերի պողոտայում», բացվել է հայ հայտնի գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի անվան «աստղը», գրում է Rusarminfo-ն: Նշվում է, որ «աստղի» բացման արարողությանը ներկա է եղել «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» կազմակերպության գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը, որը խոսել է Սարյանի՝ Դոնի Ռոստովում ապրող հայերի պատմության և մշակույթի պահպանման մեջ ունեցած մեծ դերի մասին: Նշվում է, որ […]
17:59 14.09.2019
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը՝ նշելով, որ Նոր Նորքում նոյեմբերին ինքնակամ շինությունը քանդելու վերաբերյալ դատական ակտ չկա: «Այսօր «Առավոտ» օրաթերթում մի լուր է հրապարակվել, որտեղ, մասնավորապես, գրված է․ «Հայկ Մարությանի` Երեւանի քաղաքապետ դառնալուց երկու ամիս անց՝ 2018-ի նոյեմբերին, քաղաքապետարանը քանդեց Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N […]
17:57 14.09.2019
Եկատերինբուրգում կայացող Բռնցքամարտի առաջնությունում հայազգի մարզիկ Արթուր Հովհաննիսյանը հաղթանակ է տարել մրցակցի հանդեպ: Այս մասին տեղեկանում են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի գրառումից: Սպասվում է, որ այսօր մրցահարթակ դուրս կգան հայազգի ևս երկու մարզիկներ: «Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում րոպեներ առաջ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը փահլուն հաղթանակ տարավ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այսօր ռինգ […]
17:51 14.09.2019
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեսյանը ֆեյսբուքյան իր էջում մի գրատում է կատարել , որը վերնագրել է «Փաշինյանն ընդդեմ նախկինների. հաշիվն այսօր 10:3 է՝ հօգուտ Փաշինյանի»: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. 1. Նիկոլ Փաշինյանը հաղթում է Մարտի 1-ի դատավարությունում, սակայն այս մրցապայքարում նա մի միավոր կորցրեց Սահմանադրական դատարանում, և հաշիվը դարձավ 1:1 (սեպտեմբերի 17-ին պարզ […]
17:41 14.09.2019
Սեպտեմբերի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ Գի Տեսսյեին, Վալերի Բուայեին, Գիյոմ Կասպարյանին, Ժան Պիեռ Կուբերտաֆոնին, Պիեռ Ուզուլիասին, Մուհամեդ Լաքհիլային և Դանիել Կազարյանին: Նախարար Մնացականյանը ողջունեց ֆրանսիացի խորհրդարանականներին և երախտագիտություն հայտնեց վերջիններիս վճռականության և հետևողականության համար՝ հայ-ֆրանսիական բարեկամության առավել ամրապնդման և զարգացման գործում: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի և Ֆրանսիայի միջև ամենաբարձր […]
17:39 14.09.2019
Հենրիկ Նավասարդյանն ազատվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնից: Այս մասին «Արմենպրես»–ին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նա հայտնել է, որ Հենրիկ Նավասարդյանն աշխատանքից ազատվել է թոշակի անցնելու կապակցությամբ: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում նշված է, որ Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը Էդգար Գալստյանն է:
17:15 14.09.2019
Տիգրան Մանսուրյանի քույրը` աշխարհահռչակ սոպրանո Արաքս Մանսուրյանը ժամանել էր Հայաստան` եղբոր հոբելյանական համերգաշարին ներկա գտնվելու համար։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում օպերային երգչուհին հետաքրքիր դրվագներ ու պատմություններ է հիշել իրենց ընտանիքի` Արթիկում անցկացրած տարիներից, մանկության դժվար օրերից ու եղբոր` Տիգրանի երաժշտության հանդեպ ունեցած հետաքրքրություններից։ «Հիշում եմ, որ մենք Արթիկում ունեինք մի ակումբ, այդ ակումբը, որտեղ ֆիլմեր էին […]
17:13 14.09.2019
SHANTNEWS.am-ի տեղեկություններով` Արագած լեռան վրա արջի հարձակման ենթարկված լեհ զբոսաշրջիկը մահացել է: Այս պահին փրկարարները փորձում են դին իջեցնել լեռան գագաթից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման: […]
17:11 14.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սևան կատարած այցի ժամանակ նրան սևանցի մի տղամարդ՝ երեխան գրկին: «Մեր նման դուխով ա»,- ասաց նա՝ ցույց տալով երեխային: Վարչապետը փոքրիկ տղային գրկեց, երեխան սկսեց լաց լինել: Երբ երեխայի հայրն ասաց, որ ցանկանում է՝ փոքրիկը նկարվի վարչապետի հետ, Փաշինյանը պատասխանեց. «Այ ցավդ տանեմ, նկարվելու համար երեխուն մի´ լացացրու»:
16:53 14.09.2019
««Ջրային», «Ընդերքի մասին», հողային օրենսգրքերի, «Սևանի և հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի, Սահմանադրության և միջազգային 10 կոնվենցիաների խախտումներ. ահա, թե ինչպես է տրվել Շրջակա միջավայրի ազդեցության գնահատականն ու փորձագիտական եզրակացությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը: Դրանց մասին շատ է խոսվել այս օրերին: Մի հարց, սակայն, ըստ բնապահպանի, համառորեն շրջանցվում է: Որքանո՞վ է […]
16:43 14.09.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը անդրադարձել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի պաշտոնից հեռանալու թեմային. «Ազդեցիկ գործիչ է, քանի որ միաժամանակ համակարգում էր Միացյալ նահանգների անվտանգության խորհրդի աշխատանքը, նրա որոշումները ազդում էին թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքականության վրա: Ջոն Բոլթոնը ակտիվ և կոշտ դիրքորոշումներ ունեցող գործիչ էր»: Միջազգայնագետն […]
16:42 14.09.2019
«Հեռանկարի»-ի տաղավարում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն անդրադարձել է այն նախագծին, ըստ որի՝ մոտ 9000 անձի պարտք ԱԱՀ-ն արագ կվերադարձվի, բայց պայմանով, որ տնտեսվարողները դա որպես ներդրում կօգտագործեն: Խոսքը շուրջ 56 մլդ դրամի մասին է: Հնարավո՞ր է արդյոք վերահսկել այս գործընթացը: «Յուրաքանչյուր դեպք պետք է առանձին դիտարկվի: Էստեղ նույնպես կարող են լինել ռիսկեր, այդ թվում՝ կոռուպցիոն ռիսկեր: […]
16:30 14.09.2019
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 17-ի գիշերը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 15-ի ուշ երեկոյան ժամերին, […]
16:29 14.09.2019
Սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական […]
16:17 14.09.2019
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակից հայտնում են, որ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Սանկտ Պետերբուրգում այցելել Էրմիտաժ թանգարան և հանդիպել թանգարանի տնօրեն, մեծ հայասեր Միխայիլ Պիոտրովսկու հետ: Վերջինս կարևորել է հայերի դերը Պետերբուրգում, նշել, որ Հայաստանի և Երևանի օրեր հաճախ են կազմակերպվում քաղաքում, հայ մշակույթը ներկայացվում է ամենաբարձր մակարդակով: Այնուհետև Զարեհ Սինանյանը շրջայց է կատարել թանգարանում: Աշխարհահռչակ […]
16:15 14.09.2019
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամները իրենց ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ Ջերմուկից ավտոերթը մեկնարկել է: Ամուլսարի պահապանները կմիանան երեկոյան մայրաքաղաքում անցկացվող երթին. Երթուղիները՝ 1. Երթուղի-1 / 18:30 -Սկզբնակետը՝ Զորավար Անդրանիկի Արձանի առաջ՝ Տիգրան Մեծ փողոց։ -Հանրապետության Հրապարակ -Աբովյան Փողոց -Հյուսիսային Պողոտա -Ազատության Հրապարակ 2. Երթուղի-2 / 18:30 -Սկզբնակետը՝ Բաղրամյան Մետրոյի հարակից տարածք։ -Բաղրամյան փողոց -Ֆրանսիական […]
16:14 14.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընտանիքով Սևանում է՝ մասնակցելու Ձկան փառատոնին: Վարչապետի՝ Սևան կատարած այցի ժամանակ անընդհատ մոտենում էին քաղաքացիներ, ովքեր ցանկանում էին նկարվել նրա հետ: Փաշինյանը նախապես խնդրում էր սպասել, խոստանում նկարվել ավելի ուշ: Հետո, սակայն, վարչապետը չմերժեց լուսանկարվել ցանկացողների հետ՝ միայն խնդրելով, որ նախապես պատրաստ պահեն հեռախոսը, որ քիչ ժամանակ անցնի:
16:10 14.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սևան է այցելել՝ կնոջ և դուստրերի հետ: Սևանում Ձկան փառատոն է ընթանում: Փաշինյանը փառատոնի նախնական հատվածից հետո սկսեց շրջել տեղում բացված տաղավարներով: Վարչապետի կրտսեր դուստրը՝ Արփին, տեսնելով տաղավարներից մեկում ցուցադրված լոքոն, վախեցավ: Տեսանյութը՝ 1:40-ից:
16:00 14.09.2019
«Հարկման սկզբունքներ կան, որոնք անպայման պետք է խորհրդարանը մշակի, դրանից պետք է բխեցվեն ենթաօրենսդրական ակտեր, ինչը կառավարության գործառույթն է»,- «Հեռանկար»-ի տաղավարում ասել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով այն խնդիրն, որն առաջացավ խորհրդարանում՝ Հարկային օրենսգրքի փոփոխություններն ընդունելիս: Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց օրինագծին՝ ասելով, որ օրենքներ մշակողը պետք է լինի խորհրդարանը, ոչ թե կառավարությունը: […]
15:45 14.09.2019
Օրերս Մեղրու հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանության Մեղրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ Լեհվազ գյուղից Վահրավար տանող ճանապարհի աջ կողմում գտնվող անտառային հատվածում հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցել են նաև Մեղրիի ոստիկանները, մեկ օր տևեցին։ Բացի անտառային յոթ հեկտար հրդեհված տարածքից հրդեհվել էին նաև համայնքի երկու բնակչի հողամասերը։ նախնական հաշվարկով՝ սեփականատերերին պատճառվել է 700 հազար […]
15:34 14.09.2019
Օգոստոսի 24-ին «Մալաթիա» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի դեպքով քրեական գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով: Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ներկայացված տեղեկանքի համաձայն՝ հրդեհի հետևանքով ընկերությանը պատճառվել է 4.500.000.000 դրամի վնաս: Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի […]
15:30 14.09.2019
«Հեռանկարի» տաղավարում ամերիկահայ գրող, հասարակական ակտիվիստ, «Կալիֆոռնիա կուրիեր» (The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Լոս Անջելեսում հայ համայնքի հետ կայանալիք հանդիպամանը. «Հանդիպումը տեղի է ունենալու Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող պարտեզում՝ քաղաքապետարանի դիմաց, որտեղ կարող են տեղավորվել հազարավոր մարդիկ: Այնտեղ հայերը շատ խանդավառ են հեղափոխությամբ՝ շուրջ […]
15:26 14.09.2019
Մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ գիշերը 60 տարեկան հասակում քաղցկեղից մահացել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը: Խաչիկ Մանուկյանը ծնվել է 1959թ. օգոստոսի 2-ին Թալինի շրջանի Մաստարա գյուղում: 1985թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: Մասնագիտությամբ ճարտարագետ-մեխանիկ է: 1977-1980թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1985թ. եղել է ՀԽՍՀ շինարարական արդյունաբերության նախարարության մեխանիկական գործարանի արտադրամասի պետ, […]