TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԱԺ-ում իրարանցում սկսվեց, երբ պատգամավորներից մեկը մյուսի նախագիծը բարոյականից զուրկ հայտարարեց

18:06 13.09.2019

Ազգային ժողով ներկայացված նախագծով քաղաքացիներին հնարավորություն կտրվի ինքնուրույն տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և նկարահանածն առցանց ուղարկել ոստիկանությանը։ Սակայն ԲՀԿ մի քանի պատգամավորների այս նախագիծը դուր չեկավ։ Պատգամավոր Արմեն Դալլաքյանը հայտարարեց, որ այս նախագծում բարոյականություն չկա, այն բարոյականից զուրկ է։ Դրանից հետո Ազգային ժողովում իրարանցում սկսվեց։ Դալլաքյանի ասածին արձագանքեցին դահլիճի այն հատվածից, որտեղ տեղավորված են «Իմ […]

̰
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Շենգավիթի դատարանի առջև տեղի ունեցած միջադեպից

18:05 13.09.2019

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել երեկ Շենգավիթի դատարանի առջև տեղի ունեցած միջադեպից: Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ավարտից հետո կայացած ծեծկռտուքի դեպքի առթիվ երեք անձ բերման է ենթարկվել և ևս մեկը հրավիրվել ոստիկանության բաժանմունք: Բերման է ենթարկվել նաև «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական […]

̰
ՊՆ-ն նոր պարզաբանում է ներկայացրել ցեմենտի գնման գործընթացի վերաբերյալ

18:04 13.09.2019

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է ներկայացրել ԱԺ-ում բարձրացված հարցի վերաբերյալ: «Ցեմենտի գնման մասին ՀՀ ՊՆ-ի պարզաբանման վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Մ. Թանդիլյանի բարձրացրած հարցադրման 2-րդ և 5-րդ կետերը դուրս են ՀՀ ՊՆ իրավասությունների դաշտից և դրանց վերաբերյալ պարզաբանում կարծում ենք կարող է ներկայացնել գնումների համակարգում պետական լիազորված մարմինը: Հարցադրման 3-րդ […]

̰
ԿԲ-ն հաստատակամ է բանկային գաղտնիքի ինստիտուտի պահպանման մեջ. պարզաբանում

17:58 13.09.2019

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պարզաբանում է ներկայացրել ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության արժանացած «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: «Սեպտեմբերի 12-ի ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը չի մեղմացնում բանկային գաղտնիքի պահպանման գործող ռեժիմը: Ինչպես գործող օրենքով, այնպես էլ առաջարկվող փոփոխություններն […]

̰
Թշնամություն եք սերմանում, բարոյականից զուրկ նախագիծ է․ պատգամավորը՝ երթևեկության խախտումները հեռախոսով ֆիքսելու նախագծի մասին

17:56 13.09.2019

Եթե Ազգային ժողովում ընդունվի իշխանական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի նախագիծը, ապա քաղաքացիները ճանապարհային երթևեկության խախտումները իրենց հեռախոսով արձանագրելու և ոստիկանությանը հայտնելու հնարավորություն կստանան։ «Բոլորիդ ներքին, հոգեկան աշխարհում պարզ է՝ էտի ինչ է կոչվում»,- ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանը, որի պնդմամբ՝ այս նախագիծն անթույլատրելի է։ Նրա կարծիքով՝ չկա անվտանգության խնդիր, […]

̰
Այսքան հայհոյանք դեռ իմ մասին չէի կարդացել. Սամվել Մարտիրոսյան

17:53 13.09.2019

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ընթացքում հայտնել է, որ կան մարդիկ, որոնք իր անունից ինչ-որ բաներ են տարածում և տեղադրում իր լուսանկարը` կոչ անելով գնալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին. «Ինձ թվում է` ինչ-որ ապուշ փորձում է իր խմբերը ուժեղացնել: Այսքան հայհոյանք դեռ իմ մասին էտենց խիտ վիճակում չէի […]

̰
Մասաչուսեթսում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը

17:51 13.09.2019

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում վախճանվել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը՝ 109-ամյա Աստղիկ Ալեմյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Armenian Mirror Spectator-ը, Աստղիկ Ալեմյանը Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրել էր ծնողներին և եղբայրներին ու մինչև 12 տարեկանը բնակություն հաստատել Սիրիայի մանկատներից մեկում: Հորեղբոր՝ Կարապետ Թեթեզյանի օգնությամբ նա իր քրոջ՝ Աննայի հետ տեղափոխվել էր ԱՄՆ: 1980-ականներից ի վեր՝ […]

̰
Ֆեյսբուքյան խմբերում դրված նյութերով վարորդները արդեն տուգանվում են. Արմեն Խաչատրյան

17:48 13.09.2019

Ֆեյսբուքյան մի քանի խմբերում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների մասին լուսանկարների և տեսանյութերի առկայության պայմաններում ճանապարհային ոստիկանությունը հիմա էլ արդեն զբաղվում է։ Քանի որ դրանք հանցագործությունների մասին հաղորդումներ են, ոստիկանությունը պարտավոր է տուգանել վարորդներին։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտնեց պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Քննարկումը վերաբերում էր այդ ամենի համակարգմանը։ Պատգամավորների առաջարկությամբ՝ հիմա կստեղծվի հավելված, որով քաղաքացիները […]

̰
«GIPHY»-ի հիմնադիր Ալեքս Չունգը «WCIT 2019»-ում կմիանա Քիմ Քարդաշյանին՝ պանելային քննարկումների համար

17:42 13.09.2019

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպչական կոմիտեն այսօր հայտարարեց, որ «GIPHY»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը կմասնակցի հոկտեմբերի 6-9-ին Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես պանելիստ։ Սոցմեդիայում լայն կիրառություն ունեցող գիֆերի ստեղծողը, որպես պանելիստ, «Գաղափարների շուկա» լիագումար քննարկմանը կմիանա Քիմ Քարդաշյան-Ուեսթին։ «Ջիֆին» այն ինտերնետային ընկերություններից է, որը նկատելիորեն փոխել է սոցիալական մեդիայում արտահայտվելու […]

̰
Եթե հաստատվի նոր ՇՄԱԳ-ի հանգամանքը, ի՞նչ ժամկետում դա կիրականացվի. մասնագետը` Ամուլսարի խնդրի մասին

17:37 13.09.2019

Չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը հանձնարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ստուգումներ իրականացնել Ամուլսարում, իսկ բնապահպաններն էլ պնդում են, որ այդպիսի ստուգումներ արդեն իսկ իրականացվել են, SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե ինչ ժամանակահատվածում կիրականացվի նոր ՇՄԱԳ-ը, եթե պարզվի, որ խախտումներ իսկապես կան: «Դա անվերջ ինչ-որ մի պրոցես է լինելու: Էս ամեն մի օրը մեր վրա […]

̰
Արտակ Դավթյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

17:33 13.09.2019

Սեպտեմբերի 24-ից մեկնարկող ռազմավարական զորավարժությունների նախապատրաստական միջոցառումների շրջանակում այսօր ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն: ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը մասնակցում էին պետական տարբեր գերատեսչությունների և ուժային կառույցների ներկայացուցիչներ, մարզպետներն ու Երևանի քաղաքապետը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ռազմավարական զորավարժության շրջանակում պետական կառույցների համատեղ գործողությունների ներդաշնակմանը վերաբերող հարցերը, հանգամանալից ներկայացվել է […]

̰
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը նոր դեսպան ունի

17:30 13.09.2019

Սեպտեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ վերջինիս հավատարմագրերի պատճենն ընդունելու առթիվ։ Նախարար Մնացականյանը շնորհավորեց ԵՄ դեսպանին կարևոր և պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ՝ ընդգծելով վստահությունն առ այն, որ դեսպանն իր դիվանագիտական ծառայությամբ կնպաստի ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն ու զարգացմանը։ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը դեսպանին ներկայացրեց […]

̰
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նորանշանակ դեսպանը

17:25 13.09.2019

Նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ և վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-լիտվական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում: «Հայաստանն ու Լիտվան եվրոպական նույն տարածքում […]

̰
Կառավարությունը հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարություն կմշակի

17:20 13.09.2019

Կառավարությունից տեղեկացնում են, որ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը կներառի 5 հարթություն՝ քաղաքականությունների մշակում, հանրային ծառայություն և մարդկային ռեսուրսների կառավարում, պետական ծառայությունների մատուցում, հաշվետվողականություն և բարեվարքություն, հանրային կառավարման գործառութային շրջանակ: Մանրամասները` տեսանյութում:

̰
Բենզա-, գազալցականները կստուգվեն առանց ծանուցման, որ չհասցնեն կարգավորումները փոխել․ նախագիծ

17:14 13.09.2019

Բենզալցակայաններում, գազալցակայաններում և այլ նմանատիպ կառույցներում չափագիտական ստուգումներ անցկացնելիս տեսչական խմբերն այլևս պարտավոր չեն լինի 3 օր առաջ ծանուցումներ ուղարկել տնտեսվարողներին։ Սրա վերաբերյալ այսօր նախագիծ է ներկայացվել Ազգային ժողով։ Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը հայտնեց, որ փոփոխությունն անում են տեխնոլոգիաների զարգացման պայմաններում հնարավոր չարաշահումներից խուսափելու համար։ Փոխնախարարը բացատրեց, որ բենզալցակայաններում, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ […]

̰
Շրջակա միջավայրի նախարարությունն Ամուլսարի հարցով եկել է անտրամաբանական եզրակացության. բնապահպան

17:04 13.09.2019

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարի խնդրին, մասնավորապես՝ շրջակա միջավայրի նախարարության հրապարակած եզրակացությանը: «Սեպտեմբերի 11-ին բնապահպանության նախարարությունը հրապարակեց վարչապետի հանձնարարականով Ամուլսարի վերաբերյալ պատրաստած իրենց եզրակացություն-գրությունը։ Չորս էջանոց գրության մեջ նշված կետերը կարդալու ընթացքում տպավորություն է առաջանում, որ սրա տրամաբանական եզրահանգումը կարող է լինել միայն այս ծրագրին նախորդների կողմից 2016-ի ապրիլին տրված բնապահպանական […]

̰
Ղազախստանի փոխվարչապետն այցելել է Մատենադարան

17:02 13.09.2019

Այսօր Մաշտոցյան Մատենադարան է այցելել Ղազախստանի հանրապետության փոխվարչապետ Բերդիբեկ Սապարբաևի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են Մատենադարանի ֆեյսբուքյան էջից: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել են  հայ ձեռագրական ժառանգությանը: Այցի վերջում Բերդիբեկ Սապարբաևը Մատենադարանին և Հայաստանի Ազգային գրադարանին նվիրել է վերջին տարիներին Ղազախստանում լույս տեսած նորագույն հրատարակություններ, քննարկվել են երկու […]

̰
Ազգային ժողովում ուրիշ հերոս նախարարության անուն չգիտեն, ի՜նչ լինի, մեզ են օրինակ բերում. Արայիկ Հարությունյան

16:43 13.09.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը արձագանքել է խորհրդարանում իրենց նախարարությանը հաճախ հիշատակելու պրակտիկային: «Ազգային ժողովում ուրիշ հերոս նախարարության անուն չգիտեն, ի՜նչ լինի, մեր նախարարությունն են օրինակ բերում: Հարգելի պատգամավորներ, ասեմ, որ կան նաև հետևյալ 11 նախարարությունները` արտաքին գործերի նախարարություն պաշտպանության նախարարություն արտակարգ իրավիճակների նախարարություն արդարադատության նախարարություն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն […]

̰
ՊԵԿ-ը հորդորում է մաքսային ձևակերպում ստացած մեքենաները 48 ժամվա ընթացքում դուրս բերել Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից

16:39 13.09.2019

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խիստ հսկողությունը Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնի կողմից վերահսկվող մաքսային հսկողության գոտում տեղակայված՝ մաքսային ձևակերպումներ ստացած ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ: Այստեղ, Նորագավիթի ավտոմաքսատանն ասեղ գցելու տեղ չկա. կուտակված ավտոմեքենաների մի մասը դեռ պետք է մաքսային ձևակերպումների փուլն անցնի, իսկ մյուս մասը, թեպետ արդեն մաքսային ձևակերպում ունի, սակայն սեփականատերերը չեն շտապում […]

̰
Ոստիկանությունում կարևորվել է պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը

16:38 13.09.2019

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը: Մասնակցում էին պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը, Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև ոստիկանության ղեկավար կազմը։ Խորհրդակցությանը ներկա էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա բաժինների և […]

̰
Այսօր ապրիլյան դեպքերի մասին շատ կարևոր տեղեկություններ ստացանք հրավիրված անձի կողմից. Անդրանիկ Քոչարյան

16:36 13.09.2019

«Մենք ուսումնասիրում ենք՝ առաջնագծում ինչպիսի իրողություններ են եղել, և դա շատ կարևոր էր հետագայում քննության կանչված անձանց լսելու առումով»,- այս մասին Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի հերթական փակ նիստից հետո ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա խոստացավ՝ նորությունների մասին տեղյակ կպահեն, երբ անցնեն իրենց զեկույցներին: Թե ով էր այսօրվա հյուրը՝ Քոչարյանը չպատասխանեց, միայն […]

̰
Արթուր Վանեցյանը միացել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը

16:24 13.09.2019

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը միացավ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրաբ Եգանյանը: «(Նախաձեռնության) շրջանակներում քաղաքի կենտրոնում հավաքվում է հսկա խճանկար, այն բաղկացած է 15 հազար կտորներից (մեկ կտորի արժեքը 1000 դրամ է), և մինչև սեպտեմբերի 21-ն այն ամբողջությամբ հավաքվելու դեպքում 15 մլն դրամով կգնվի երկու […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպեց Հովհաննես Թումանյանի ժառանգներին

16:18 13.09.2019

Սեպտեմբերի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեցինք հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ժառանգերին: Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է և անգնահատելի է նրա վաստակը հայ ժողովրդի կյանքում, նրա ստեղծագործությունները սիրելի և ուսանելի են յուրաքանչյուր հայորդու համար:

̰
Բուզանդի փողոցի՝ հանրային շահ ճանաչված հատվածն իրացնելու գործընթացում առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

15:58 13.09.2019

2019թ. հուլիսի 26-ին www.mamul.am ինտերնետային կայքում հրապարակվել էր ««Իմ քայլի» պատգամավորը ՄԻԵԴ-ի վճռի հետքերով դիմել է ոստիկանություն» վերտառությամբ հոդված: Հրապարակման մեջ, հղում կատարելով 2012թ. www.hetq.am ինտերնետային կայքում հրապարակված «Ամերիկահայ Պավել Անդերսոնը ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին» վերտառությամբ հոդվածին և Յու. Վարդանյանին 1,6 մլն եվրո գումար փոխհատուցելու մասին 25.07.2019թ. ՄԻԵԴ որոշման վրա, […]

̰
Մանդատը վայր դրած Էդգար Առաքելյանին կփոխարինի Արթուր Մանուկյանը

15:50 13.09.2019

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանին, որը մանդատը վայր էր դրել, կփոխարինի «Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արթուր Իշխանի Մանուկյանը: Մանդատը հանձնելու վերաբերյալ արձանագրությունը այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հաստատել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Արձանագրությունը համապատասխան սահմանված կարգով կփոխանցվի Ազգային ժողովի նախագահին: Հիշեցնենք, որ Էդգար Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից օգոստոսի 29-ին` նշելով, […]

̰
Սևանի թերակղզում առաջին անգամ կիրականացվի «Էկո ֆիշ ֆեսթ» փառատոն

15:46 13.09.2019

Զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է՝ սեպտեմբերի 14-ին Սևանի թերակղզում առաջին անգամ կիրականացվի «Էկո ֆիշ ֆեսթ» փառատոնը։ Փառատոնը բաղկացած կլինի երկու հատվածից` առավոտյան 10։00-ից Սևանի թերակղզու ափամերձ շրջաններում կմեկնարկի աղբահավաք՝ Երևանից, մարզերից և տեղի համայնքներից կամավորների մասնակցությամբ։ Ժամը 14։00-ից կմեկնարկի բուն փառատոնը, որ կիրականացվի Սևանի թերակղզու դեպի Սևանավանք տանող ճանապարհի ավտոկայանատեղիում, որտեղ վաղ առավոտից արգելված […]

̰
Կառավարությունը տվել է մի հանձնարարություն, որը հնարավոր չէ լիարժեք իրականացնել. Նազելի Վարդանյան

15:37 13.09.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հանձնարարություն է ստացել կառավարությունից Ամուլսարում ստուգումներ իրականացնել: Իսկ տեսչական մարմնից մեզ տեղեկացրել են, որ այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, որոնց ավարտից հետո կսկսվի ստուգումների գործընթացը: Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը SHNATNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզապես չի կարողանալու ստուգել մատնանշված բոլոր […]

̰
Երևանում արագաչափ սարք են գողացել

15:34 13.09.2019

Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Նոր նորքի բաժնում հաղորդում ստացվեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Դավիթ Բեկի փողոցում՝ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի» դիմաց, տեղադրված արագաչափը։ Նոր Նորքի քրեական հետախույզները, ձեռնարկելով անհետաձգելի միջոցառումներ, տեղեկություններ ստացան հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։ Երևանի բնակիչ 32-ամյա տղամարդու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացավ ոստիկանության Նոր Նորքի […]

̰
Մեզնից մեկը պիտի դառնա ոստիկանապետ, էսքան բան. Արարատ Միրզոյան

15:23 13.09.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, խորհրդարանում ելույթ ունենալով, նշեց, որ «Լուսավոր Հայաստանը» կարևոր փոփոխություն է առաջարկում ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի նշանակման կարգի վերաբերյալ: «Մենք չափազանց կարևոր փոփոխության մասին ենք խոսում՝ պետության կառուցվածքի, քաղաքական իշխանության պատասխանատվության, բարեփոխումների առումով, հատկապես այս բախտորոշ ժամանակաշրջանում: Անկեղծ լինենք, ճիշտ հասկանանք: Առաջարկը, որ «Լուսավոր Հայաստանն» անում է, մի քիչ այլ տեսքով արվել […]

̰
Կառավարությունը սկսել է տեսակավորել թափոնները

15:22 13.09.2019

Կառավարությունը սկսել է տեսակավորել իր թափոնները` պլաստիկը, թուղթը և ապակին, «Recycle it!» նախագծի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: «Recycle it!» նախագծի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի/թափոնների տարանջատման և վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ տեսակավորման ամանների տեղադրման և թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով:

̰
BACK_TO_TOP