TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կխնդրեմ նշել Հայաստանում գոնե մեկ հանքարդյունաբերական ընկերություն, որ «Լիդիանից» ավելի թափանցիկ է աշխատում․ Թունյան

16:12 09.09.2019

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր հանքարդյունաբերական ընկերությունների բոլոր բաժնետերերին բացահայտելու մասին նախագիծը, որը չանցավ օրակարգ․ «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծին։ Սակայն քննարկման ժամանակ հիշատակվեցին նաև Ամուլսարի հանքն ու այն շահագործել պատրաստվող «Լիդիան» ընկերությունը։ Երբ «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը ասել էր, որ «Լիդիան» ընկերությունը թափանցիկ աշխատող ընկերություն է, ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հակադարձել էր, […]

̰
Ֆենոմե՞ն, թե՞ հիվանդություն. Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում ապրող երիտասարդ կնոջ աչքերից բյուրեղներ են թափվում

16:08 09.09.2019

SHANTNEWS-ը բացառիկ նկարահանումներ է արել Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան գյուղում: Երկու ամիս առաջ Միքայելյանների ընտանիքի 22-ամյա հարսի՝ Սաթենիկ Ղազարյանի մոտ տարօրինակ երևույթներ են ի հայտ եկել: Երևույթն այնքան անհավանական ու զարմանահրաշ էր ընտանիքի բոլոր անդամների համար, որ բոլորի մոտ շոկ էր առաջացրել: 22-ամյա կնոջ աչքերում բյուրեղյա արցունքներ են գոյանում, որոնք դուրս են բերվում օրական 4-5 անգամ: […]

̰
Հանքը շահագործող ընկերությունը պետությանը 96 մլն դրամի վնաս է պատճառել

16:07 09.09.2019

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հանքարդյունաբերությամբ զբաղվող մի ընկերություն ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ և առանց հատուկ թույլատվության 2013-2015 թվականների ընթացքում իրականացրել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն։ Տեղեկությունների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2013թ․ մարտին ընկերությունը ձեռք է բերել […]

̰
Մարինկա Խաչատրյանը 22-ամյակին ամուսնության առաջարկ է ստացել

16:05 09.09.2019

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը ծննդյան 22-ամյակին ամուսնության առաջարկ է ստացել: Նա երեկ իր ծննդյան տոնը տոնել է Երևանի ռեստորաններից մեկում: Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ դերասաններ: Լուսանկարներից հասկանալի է դառնում, որ դերասանուհին իր խնջույքի ձևավորման համար նախընտրել է բաց երկնագույնը: https://www.instagram.com/p/B2KTCgbHc10/?utm_source=ig_web_copy_link https://www.instagram.com/p/B2KTh6xHiuw/?utm_source=ig_web_copy_link https://www.instagram.com/p/B2KXjPPnWee/?utm_source=ig_web_copy_link  

̰
Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ. Փաշինյան

16:03 09.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում Արցախի ժողովրդին շնորհավորել է ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ. «Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Շնորհավորում եմ նաև բոլոր ընտրված թեկնածուներին և նրանց արգասաբեր աշխատանք մաղթում՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի: Շնորհավորում եմ նաև ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին, որոնց գործունեությունը՝ համընդհանուր […]

̰
Շիրակի փողոցի շենքերից մեկի մոտ մեքենա է այրվել․ տուժածը հոսպիտալացվել է

15:57 09.09.2019

Սեպտեմբերի 9-ին` ժամը 10:30-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-21099» մակնիշի (վարորդ՝ Մամիկոն Կ., ծնված 1964 թ.) ավտոմեքենայի բեռնախցիկում տեղի է ունեցել հեղուկ գազի […]

̰
Դատախազությունը պարտավոր էր նկատել ակնհայտը, որ խախտվել է Սահմանադրության 27-րդ հոդվածը. Արամ Վարդևանյան

15:46 09.09.2019

ՍԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ որոշման մասին Գլխավոր դատախազության մեկնաբանությանը։ Գրառման մեջ ասվում է. «Դատախազությունը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման 23 էջից, որպես ելակետ ընդունել է հետևյալը. «Հետևաբար, այդ անձանց գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների […]

̰
Ես անձամբ թողնելու եմ ամեն բան ու գնամ Ամուլսարը պաշտպանելու. Հայկ Բարսեղյան

15:39 09.09.2019

SOS նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի խնդրով «լայվին». «Նիկոլը խնդրեց ջերմուկցիներին բացել ճանապարհը. Ամուլսարը չի պատկանի Ջերմուկի ժողովրդին, այն կպատկանի ցանկացած հայի: Մենք՝ որպես սրտացավ մարդիկ, պիտի բոլորով գնանք և շարունակենք շրջափակել Ամուլսարը»: Հայկ Բարսեղյանը խնդրել է քաղաքացիներին նախաձեռնության էջին գրել և օգնել ստեղծել բանկային […]

̰
Տրվել է անպտղության բուժման և հաղթահարման ծրագրի մեկնարկը

15:28 09.09.2019

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը ներկայացրել է պետության կողմից երաշխավորված Արտոնյալ և անվճար պայմաններով անպտղության բուժման և հաղթահարման ծրագրի մեկնարկի վերաբերյալ մանրամասները, որի շրջանակներում  իրականացվելու  են` 1) անպտղության պատճառագիտության ախտորոշում և բուժում, 2) մինչև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումն իրականացվող պարտադիր հետազոտություններ, 3) ամուսնու […]

̰
ՄԹ արտաքին գերատեսչությունը քննադատվում է Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի հակասական ծրագրին աջակցելու համար

15:20 09.09.2019

OpenDemocracy.net միջազգային լրատվական կայքի ավագ խմբագիրներից մեկը՝ Թոմաս Ռոուլին, 2019թ․ սեպտեմբերի 2-ին հրապարակել է հոդված, որում նկարագրում է, թե ինչպես են Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության օտարերկրյա ներկայացուցիչները շարունակաբար սատարել Լիդիան կորպորացիային՝ ի վնաս Հայաստանի ժողովրդի շահերի։ Այս մասին հայտնում է Armecofront.net-ը: Հոդվածագիրը ձեռք է բերել Արտաքին գործերի գերատեսչության արձանագրություններ, որոնք վկայում են Միացյալ Թագավորության […]

̰
Սա էլ՝ շաբաթ օրը կառավարությունում մեր ունեցած քննարկումն է Ամուլսարի հարցով․ Փաշինյան

15:18 09.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հերթական քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, «Լիդիան ինթերնեյշնլ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունների ղեկավարությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շաբաթ օրը կառավարությունում Ամուլսարի հարցով քննարկման տեսագրությունն է հրապարակել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Նուբարաշենում» անկարգություններ են կազմակերպել «Նորագյուղցի Նվերիկը», «Վաչիկը», բանտի դրսից «Կոկո»-ն. նոր մանրամասներ

15:15 09.09.2019

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության մայոր Հովհաննես Պողոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում զանգվածային անկարգություններ կատարելու փաստով։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս տարվա սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Նուբարաշենի բանտում իրենց պատիժը կրող դատապարտյալներ՝ «Նորագյուղցի Նվերիկ» մականվամբ Ն. Կ-ն, «Վաչիկ» […]

̰
4 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ Մեգապոլիսների 4-րդ միջազգային առարկայական օլիմպիադայում

15:08 09.09.2019

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 1-6-ն անցկացված Մեգապոլիսների 4-րդ միջազգային օլիմպիադայում Երևանի թիմն անհատական մրցույթում նվաճել է 4 արծաթե և 3 բրոնզե մեդալներ, իսկ թիմային հաշվարկում արժանացել 3-րդ կարգի գավաթի։ Օլիմպիադային մասնակցել է 45 մեծ քաղաքների (մեգապոլիսների) 352 աշակերտ, որոնցից 87-ը՝ «Մաթեմատիկա», 88-ը՝ «Ինֆորմատիկա», 89-ը՝ «Ֆիզիկա», 88-ը՝ «Քիմիա» առարկաներից: Արծաթե մեդալների են արժանացել Քվանտ վարժարանի աշակերտներ Լորետա Արզումանյանը /մաթեմատիկա՝ 11-րդ դասարան/, Սամվել Անդրեասյանը […]

̰
Ոչ թե տեղափոխել, այլ տեղում այրել. պահանջ ԴՏՏ-ի գերեզմանի համար

15:00 09.09.2019

Այսօր Էրեբունի վարչական շրջանի բնակիչներն ու որոշ մասնագետներ դարձյալ հիշեցրել են ԴՏՏ-ի գերեզմանի խնդրի մասին: Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ը մի քանի անգամ է անդրադարձել Էրեբունի վարչական շրջանի տարածքում թաղված ավելի քան 1000 տոննա ԴՏՏ-ի խնդրին՝ արձանագրելով, որ գերեզմանոցի ցանկապատը պոկված է, և գողություն է կատարվում: Թունաքիմիկատի գերեզմանոցը գտնվում է վայրի ցորենի արգելանոցի դիմաց՝ բնապահպանական խնդիրներից զատ […]

̰
Չարաշահումները, որ ամեն օր բացահայտենք, ամեն օր կբացահայտենք․ Ջրպետկոմի ղեկավար

15:00 09.09.2019

Հայաստանում ջրօգտագործողների ընկերությունների կառավարման համակարգը չի ստացվում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց համակարգի ղեկավարը՝ Ջրային պետական կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը՝ պնդելով, որ չի ուզում թաքցնել որևէ բան։ «Տարիներով կուտակված պարտքերը, այդ չարաշահումները … որ ամեն օր բացահայտենք, ամեն օր կբացահայտենք»,- ասաց պաշտոնյան։ Նրա խոսքերով՝ հիմա ունեն օրենքների փոփոխության միջանկյալ տարբերակներ՝ կառավարումը խստացնելու համար։ Ինչ […]

̰
Գյուլբուդաղյանցը մեր հավաքականի կորիզը հանդիսացող ֆուտբոլիստների ֆուտբոլային կնքահայրն է. Զ.Եգանյան

14:51 09.09.2019

Հայաստան – Բոսնիա-Հերցեգովինա ֆուտբոլային հանդիպումից հետո ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում անդրադարձել է հանդիպման արդյունքում հայկական կողմի տարած հաղթանակի ու հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կատարած աշխատանքին: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ։ «Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին, ով հրաշալի արդյունքներ է ցույց […]

̰
Սեպտեմբերի 10-ից Հանրապետության հրապարակի ջրային շոուն կլինի ժամը 20:00-22:00-ն

14:43 09.09.2019

Սեպտեմբերի 10-ից Հանրապետության հրապարակի ջրային շոուն կլինի ժամը 20:00-22:00-ն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։ «Հարգելի քաղաքացիներ սեպտեմբերի 10-ից Երևանի ջրային կառույցներն անցնում են աշնանային ժամանակացույցի: Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների շոուն կմեկնարկի ժամը 20:00-ից և կշարունակվի մինչև 22:00-ն»:

̰
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով

14:35 09.09.2019

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ը շրջանների զգալի մասում, 13-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նաև մառախուղ, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-14-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 9-ի ցերեկը, […]

̰
Ծովակ-Լճավան-Մաքենիս-Աստղաձոր ճանապարհի բարեկարգումն այս տարի հնարավոր չէ սկսել ֆինանսական միջոցների սղության պատճառով. Գորգիսյանի գրառումը

14:30 09.09.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով Գեղարքունիքի մարզպետի` Ծովակ-Լճավան-Մաքենիս-Աստղաձոր 14 կմ ճանապարհը բարեկարգելու մասին խոստմանը: «2019 թ․ մարտին ՀՀ Գեղարքունիքի մարզպետը հայտարարել էր, որ Ծովակ-Լճավան-Մաքենիս-Աստղաձոր 14 կմ ճանապարհն ամբողջությամբ բարեկարգվելու է 2019 թ ընթացքում։ Հուլիսի 23-ին շրջայցով Գեղարքունիքի մարզում էի, սակայն ճանապարհների բարեկարգման որևէ աշխատանք չէր […]

̰
Արման Բաբաջանյանը ոչ առաջինն է, ոչ էլ, վստահ եմ, վերջինը. Էդմոն Մարուքյան

14:23 09.09.2019

«Արման Բաբաջանյանն ինձ համար հարազատ մարդ է, եթե ակնկալում եք, որ մենք պետք է իրար վրա ցեխ շպրտենք, պետք է հիասթափեցնեմ ձեզ»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Խոսելով իրենց խմբակցության արդեն նախկին անդամ Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունից դուրս գալու որոշման մասին՝ Մարուքյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք նա մանդատը վայր կդնի: […]

̰
Գյուղացուն 600 դրամով օգնելու համար ստիպված բազմապատիկը կծախսենք․ Թունյանը դեմ է Էնֆիաջյանի նախագծին

14:10 09.09.2019

Եթե կարկուտի, երաշտի կամ այլ բնական պատճառով գյուղացին կորցրել է բերքի 50 տոկոսից ավելին, ապա կառավարությունը նրանց ազատում է այդ տարվա հողի հարկից։ Այսպիսի նախագիծ է Ազգային ժողով ներկայացրել ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը։ Նա բացատրեց, որ, այսպես թե այնպես, տուժած գյուղացիներին օգնություն է տրվում, իսկ նախագծի ընդունման դեպքում այդ օգնությունը կարգավորված կլինի։ Սակայն խորհրդարանական […]

̰
Մարդ եթե կյանքում գործ չի ունեցել էդ ոլորտի հետ, ո՞նց կարող է ոլորտը զարգացնել. Ծառուկյան

14:02 09.09.2019

«Որոշ փոփոխություններ, որոշակի աճ կա, ես չեմ ասում՝ չկա, բայց ասենք երկու տարի առաջ ու հիմա ձեր կյանքում, առօրյայում, ապրելակերպում փոփոխություն կա՞, թե՞ չկա»,- սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով երկրի տնտեսական զարգացման մասին: «Վարչապետը ուզում ա անի, բայց միայն ասելով չի, պետք է էդ մարդուն աջակցեն, ամեն […]

̰
Վարչապետի ուղիղ եթերը նայել ենք, դեռ մարսում ենք. «Ամուլսար»

13:58 09.09.2019

Ֆեյսբուքյան «Ամուլսար» խումբը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը նայել են և «դեռ մարսում են»: Խումբը գրել է, որ Փաշինյանի ելույթին կանդրադառնան երեկոյան:

̰
Մենք չենք կարող մեր ադաթն ու ավանդույթը պղծել. Ծառուկյան

13:55 09.09.2019

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև մեր ժողովրդի ավանդական արժեքների պահպանմանն ուղղված իրենց նախաձեռնությանը: «Ասում ենք՝ եկեք օրենք ընդունենք, որ եթե հասուն մարդը պետք է երեխային քարոզի, փչացնի, ուղուց հանի, այդ մարդը պատասխանատվության ենթարկվի: Մենք ավանդական, ադաթով, ավանդույթով, եկեղեցով, ընտանիքով մարդ ենք, առաջին քրիստոնյա ազգն ենք: […]

̰
ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան. դատախազություն

13:52 09.09.2019

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազությունը նշում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմանը տրվել են մեկնաբանություններ, որոնք հիմնված են դրա առանձին պարբերությունների մեկուսի դիտարկումների վրա և չեն բխում որոշման իմաստից: «Այսպես, […]

̰
Սիրիացի 12-ամյա աղջնակը շնորհակալական բացիկ է պատրաստել հայ բժշկուհու համար

13:50 09.09.2019

12-ամյա Ռուան Ջսրին շնորհակալական բացիկ է պատրաստել Սիրիայում հումանիտար առաքելության խմբի բժշկուհի Սաթենիկ Մինասյանի համար. բացիկի վրա իրեն ու բժշկուհուն է նկարել՝ բարեկամական հուշ վերնագրելով: Այս մասին տեղեկանում ենք «Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից: Սիրիացի աղջնակը գրել է, որ իրեն բուժող հոգատար հայ մասնագետին տեսնելուց հետո ցանկանում է մանկաբույժի մասնագիտությունն ընտրել: Ռուանը […]

̰
«Նուբարաշեն» և «Հրազդան» ՔԿ հիմնարկներում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրգործերը վարույթ են ընդունվել․ ՔԿ

13:49 09.09.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» և «Հրազդան» ՔԿ հիմնարկներում տեղի ունեցած անկարգությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝  2019 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող երկու դատապարտյալներ առերևույթ կազմակերպել են զանգվածային անկարգություններ՝ հրահանգել […]

̰
Հողի հարկի զեղչ երաշտի պատճառով բերքի 50%-ից ավելի կորուստ ունենալու դեպքում․ նախագիծն ԱԺ-ում է

13:42 09.09.2019

Ազգային ժողովում արդեն երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացվում ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է հողի հարկի արտոնություններ տրամադրել երաշտի կամ այլ պատճառով տուժած գյուղացիներին։ Նախագծի համաձայն՝ եթե նշված պատճառներով գյուղացին կորցրել է բերքի 50 տոկոսից ավելին, ապա կառավարությունը նրանց ազատում է այդ տարվա հողի հարկից։ Էնֆիաջյանը բացատրեց, որ, այսպես թե այնպես, տուժած […]

̰
«Հայփոստ» ՓԲԸ-ի սրահում հետախուզվող է հայտնաբերվել

13:41 09.09.2019

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները, Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզների հետ օպերատիվ տվյալներն իրացնելով, Շիրակի փողոցի «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության սրահից Չարբախի բաժանմունք բերման են ենթարկել նույն փողոցի 26-ամյա մի բնակչի, որը օգոստոսի 26-ից հետախուզվում էր իրացնելու նպատակով ապօրինի թմրաշրջանառությանը հանցակցելու մեղադրանքով:

̰
Այն, ինչ արել է մեր ժողովուրդը, արժանի է աշխարհին ներկայացվելու. ՀՀ վարչապետի տիկինը՝ «Մենակ չեմ» ֆիլմի մասին

13:40 09.09.2019

Մեծ ոգևորություն ապրեցի՝ դիտելով ֆիլմը։ «Մենակ չեմ» ֆիլմը դիտելուց հետո այսպես է իր ֆեյսբուքյան էջում նկարագրել զգացողությունները ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: «Այն, ինչ արել է մեր ժողովուրդը, արժանի է աշխարհին ներկայացվելու։ Այս ֆիլմը, վստահ եմ, դա հրաշալի կանի։ Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել, որ Թավշյա հեղափոխության հրաշքը հնարավոր է դարձել նաև հայուհիների մեծ ու վճռական […]

̰
BACK_TO_TOP