Դատախազությունը պարտավոր էր նկատել ակնհայտը, որ խախտվել է Սահմանադրության 27-րդ հոդվածը. Արամ Վարդևանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+37.09 oC

Դատախազությունը պարտավոր էր նկատել ակնհայտը, որ խախտվել է Սահմանադրության 27-րդ հոդվածը. Արամ Վարդևանյան

15:46 09.09.2019

ՍԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ որոշման մասին Գլխավոր դատախազության մեկնաբանությանը։

Գրառման մեջ ասվում է.

«Դատախազությունը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման 23 էջից, որպես ելակետ ընդունել է հետևյալը. «Հետևաբար, այդ անձանց գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի, իսկ դատական վարույթներում՝ դատարանի կողմից»: Դատախազությունը, նաև հանգելով յուրահատուկ եզրակացության, նշել է հետևյալը.
«…Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը. վերջինիս առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այն է՝ նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես վերջինիս կարգավիճակից բխող»:

Ուշագրավ է դատախազության այն պնդումը, որ «Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը. վերջինիս առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը»: ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1476 որոշմամբ ուղղակիորեն արձանագրվել է. «Հանրապետության պաշտոտաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությանը վերաբերող սահմանադրական դրույթների առանձնահատկություններն օրենսգրքում կենսագործված չեն՝ հանգեցնելով տարբեր դատարանների կողմից դրա տարաբնույթ մեկնաբանության, ինչը, ի թիվս այլնի, նույնպես վկայում է օրենսգրքում այդ օրենսդրական բացը լրացնելու ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»: Սա հատկապես նշում եմ, որ պարզ դառնա, որ 35-րդ հոդվածի ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 27-րդ հոդվածին ՀԱԿԱՍԵԼՈՒ խնդիրը վերաբերում է հենց ուղղակիորեն տվյալ դեպքին, գործով ԴԻՄՈՂԻՆ և հենց ՀԻՄՔ է հանդիսանում անհապաղ ազատ արձակելու, քանի որ բացակայում է հնարավորությունը գնահատելու ՀՀ Սահմանադրության 140-րդ հոդվածով ամրագրված երաշխիքը:

Պարզ չէ նաև դատախազությունը ինչպե՞ս է արդեն բավարարել ՍԴ որոշմամբ արձանագրված լրացուցիչ պահանջներին, երբ հենց նույն որոշմամբ արձանագրվել է, որ «ՕՐԵՆՍԴԻՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՀՍՏԱԿ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄՆԵՐ, որոնք գործառույթային անձեռնմխելիության տեսանկյունից թույլ կտան ի հավելումն ընդհանուր պահանջների, ԳՆԱՀԱՏԵԼ ՆԱԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԱՅԻՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՄԲ ՕԺՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵԼԻՔ ԿԱՄ ԱՐԴԵՆ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ, ՈՒՍՏԻ ԵՎ ԿԱԼԱՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ»: Այսինքն՝ պետք է հետևություն անել, որ դատախազությունը օրենսդրական քաղաքականություն է իրականացրել այս ողջ քրեական գործի շրջանակներում, բայց դրա օրենսդրական հիմքը չեմ կարողանում գտնել:
Ակնհայտ է, որ դատախազությունը չի ցանկանում կամ չի կարողանում տեսնել այն պարզ ճշմարտությունը, որ պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցը չի լուծվում, պարզապես դիտարկելով մեղսագրվող արարքները «կարգավիճակից բխող են, թե ոչ» այլ ՀՀ Սահմանադրական դատարանը մեկնաբանելով Սահմանադրության 140-րդ հոդվածը արձանագրեց նոր ապացուցման ստանդարտ «կարգավիճակից կամ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ բխող գործողությունների համար», որը, ավաղ, չի նկատել ՀՀ դատախազությունը, կրկին օգտագործելով պարզապես «կարգավիճակից բխող» եզրույթը:

Դատախազությանը երևի հարկավոր է հարցնել նաև, ինչո՞վ է պայմանավորված, որ ՍԴ-ն ուղղակիորեն մեջբերել է նաև ՄԻԵԴ նախադեպ, որը վերաբերում է օրենքի որակին ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ: Վերջում ստիպված եմ կրկին մեջբերում անել ՍԴ որոշումից «Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ` նկատի ունենալով նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակի առանձնահատկությունները և դրանով պայմանավորված` անձեռնմխելիության բովանդակային տարբերությունները, ԻՆՉՆ ԱՆՀՆԱՐ ԷՐ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀՍՏԱԿ ԱՄՐԱԳՐՎԱԾ և ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՊՈԶԻՏԻՎ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»: Այսինքն՝ գործառութային անձեռնմխելիության վերաբերյալ հարցը հնարավոր չէր այս փուլում պարզել:

Դատախազությունը պարտավոր էր նկատել ակնհայտը, որ ԽԱԽՏՎԵԼ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ, ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ, և այդ խախտման վերացման ուղղությամբ պարտավոր է միջոցներ ձեռնարկել: Կրկին պետք է հիշեցնեմ՝ դատախազությունը իր հայտարարություններից մեկում հայտարարել էր, որ հանդիսանում է նաև ԻՐԱՎՈՒՆՔԻ պաշտպանություն իրականացնող մարմին …»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կհստակեցվեն ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կարգապահական տույժերը և խրախուսանքները

15:20 31.07.2025

Կհստակեցվեն ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կարգապահական տույժերը և խրախուսանքները

Կառավարության հավանությանն է արժանացել «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կհստակեցվեն կարգապահական տույժերը և խրախուսանքները, որոնք սահմանված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների մասով ծառայողական քննությունների անցկացման հարաբերությունները կկարգավորվեն «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքով։ Բացի այդ, նախագծերի փաթեթի […] ...

«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնին

15:09 31.07.2025

«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնին

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...

SHANTNEWS

15:00 31.07.2025

SHANTNEWS

Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանը

14:53 31.07.2025

Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանը

Գործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...

Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

14:43 31.07.2025

Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...

Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալ

14:31 31.07.2025

Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալ

Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել […] ...

BACK_TO_TOP