13:37 09.09.2019
Արագածոտնի մարզի եզդիական համայնքների հետ ՀՀ ՊՆ և հրամկազմի կողմից պարբերաբար անցկացվող հանդիպումների և արդյունավետ համագործակցության շրջանակում Սադունց գյուղի համար կառուցվել և շահագործման է հանձնվել հիմնովին նոր ջրագիծ: Ավելի քան 5կմ ջրագծի շինարարական աշխատանքներն իրականացվել են ՌԴ 102-րդ ռազմաբազայի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Ապարանի շահագործման տեղամասի ուժերով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ […]
13:23 09.09.2019
Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմեց 62-ամյա մի կին, որը օտարերկրյա քաղաքացի է և որպես զբոսաշրջիկ է գտնվում մեր երկրում։ Նա հաղորդում տվեց, որ գողացել են իր դրամապանակը՝ փաստաթղթերով ու բանկային քարտերով։ Հանցագործության բացահայտմանը միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները։ Նրանք օպերատիվ տվյալներ ստացան հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող […]
13:20 09.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգելի Էմոմալի Ռահմոն Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով: Անկասկած, Տաջիկստանի ժամանակակից պատմության այս նշանակալի օրը երկրի կյանքում արմատական վերափոխումների սկիզբ դրեց, նախանշեց միջազգային համագործակցության առաջնահերթությունները: Համոզված եմ, որ Հայաստանի և […]
13:18 09.09.2019
Ամուլսարի հանքը փակելու համար պետք է լինեին իրավական հիմքեր: Սեպտեմբերի 9-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը: «Ես վարչապետի ելույթից էդ հատվածը լսեցի, որ այս պահին իրավական հիմքեր չկան: Եթե էդ մի տարվա ընթացքում իրավական հիմքեր առաջ կգան, որ թույլ կտան փակել, նշանակում է՝ այդ ժամանակ որոշակի […]
13:16 09.09.2019
Նախօրեին կայացել է «Womens Club» նախագծի մասնակիցներ Գրիգի և պարուհի Սոնա Եսայանի ամուսնական արարողությունը: Պսակադրությունը կայացել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որից հետո երեկոյան խնջույքը շարունակել են մայրաքաղաքից դուրս գտնվող ռեստորաններից մեկում: Նշել են մտերմիկ կազմով՝ 200-220 մարդ: Ազաբ եղբայրը եղել է Womens Club-ի Պոնչը: Երեկոյան խնջույքի ժամանակ երգել են Էրիկ Կարապետյանը, Գարիկն ու Սոնա […]
13:09 09.09.2019
Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Ամուլսարի հանքի հնարավոր շահագործմանը, գրել է հետևյալը. «ԱՄՈՒԼՍԱՐԻ մուտքերը կբացվի երկու դեպքում ։ Կա՛մ կառավարությունը կլեգիտիմացնի հայ ժողովրդի մեկ տարի առաջ կայացրած անբեկանելի որոշումը, կամ էլ սեռժիկների մեթոդին պիտի դիմեն, որին ուզում եմ դեռ չհավատալ։ Բայց եթե դիմեն այդ արատավոր մեթոդին, ողջ հայության մեջ կսպանեն ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ վարկանիշը։ […]
13:09 09.09.2019
Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների (ВДНХ) տարածքում գործող հայկական «Արմենիա» տաղավարում հանդիպեց Մոսկվայի և ՌԴ տարբեր քաղաքներից ժամանած երիտասարդ հայ գործարարների և հայ համայնքի մի շարք ակտիվ ներկայացուցիչների հետ: Ողջունելով ներկաներին՝ Զարեհ Սինանյանը ներկայացրեց Հայաստանի զարգացման այսօրվա տեսլականն ու ընթացիկ արդյունքները. «Մենք ցանկանում ենք […]
12:53 09.09.2019
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019թ. պլանի համաձայն, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը անցկացվելու է ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Զորավարժության ընթացքում ստորաբաժանումների կողմից իրականացվելու են պայմանական նշանակետերի խոցում մարտական կրակի կիրառմամբ: Զորավարժությունների նպատակներն են` ՀՀ ԶՈՒ ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման […]
12:50 09.09.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջուն անդրադարձել է աղբահանության խնդրին. «Լրացավ մեկ ամիսը, ինչ Սիփան Փաշինյանը կատարեց այս գրառումը։ Թե բա ավագանիներից մեկն ասել է, մի ամսից «լուծվում ա աղբահանության թեման», «քաղաքական դիվիդենտ չենք կարողանալու հավաքենք»։ Այսօր ինչպես տեսնում եք ապրում ենք աղբահանության հաջորդ ճգնաժամը, որը բնականաբար ևս ունի իր «պատճառաբանությունները» […]
12:49 09.09.2019
Ընդդիմադիրներն Ամուլսարի հարցով ասում են՝ ժողովրդի կողքին են, որ դիվիդենտներ շահեն: Լրագրողները իշխանական պատգամավորների այս թեզը փոխանցեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք այդպես է: «Ծառուկյանը դրա կարիքը չունի, Ծառուկյանն այս քանի տարի քաղաքականությամբ զբաղվում է, միշտ իր խոսքը պահել է, մոտեցումը, տեսակետը ասել է՝ անկախ դիվիդենտ շահելուց: Դուք տեսե՞լ եք՝ ընտրությունների ժամանակ ես իմ […]
12:22 09.09.2019
Ազգային ժողովի այսօրվա քննարկումը սկսվեց և շուրջ 1,5 ժամ շարունակվեց խորհրդարանի օրակարգ այդպես էլ չհասած նախագծերի քննարկմամբ։ Մերժված 6 նախագծերն էլ ներկայացրել էին ընդդիմադիր խմբակցությունները։ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը իրենց նախագծերը ներկայացնելիս մի քանի անգամ ասաց, որ թեկուզ թող իշխանության ներկայացուցիչները ներկայացնեն այդ նույն նախագծերը․ իրենց համար կարևոր են նախագծե՛րը, ոչ թե այն, թե ով […]
12:08 09.09.2019
Պատրա՞ստ է փակել իր հանքերից՝ հանուն ՀՀ քաղաքացու առողջության: Սեպտեմբերի 9-ին խորհրդարանում լրագրողներն այս հարցն ուղղեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: «Դրանում երբեք դուք չկասկածեք, մենք ունենք երկու հանք՝ Արարատի ցեմզավոդը ու Մղարթի գործարանը: Դուք գնացեք կառավարիչների հետ հանդիպման, եթե ժողովուրդը խնդիր բարձրացնի, դեմ լինի, մենք ժողովրդի հետ մեր հարցերը չկարգավորենք, դրանում ոչ մեկդ չկասկածեք, որ […]
12:02 09.09.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան անձի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզի ՊԵԿ պաշտոնատար անձը, ավտոյուղերի իրացմամբ զբաղվող ընկերությունում օրենքով սահմանված կարգով ստուգումներ չիրականացնելու, թույլ տված հարկային […]
11:58 09.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ երկկողմ հարաբերությունների հիմքում երկու երկների ժողովուրդների բարեկամությունն է և փոխգործակցության ամրապնդման ձգտումը: Նա համոզմունք է հայտնել, որ համատեղ ակտիվ աշխատանքը հետագայում ևս կնպաստի համագործակցության ներուժի բացահայտմանն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի […]
11:49 09.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսել է Ամուլսարի խնդրի մասին. «Մենք մեր երկրի կառավարման ղեկը մեր ձեռքից բաց ենք թողնում և տալիս ենք ուրիշին: Երբ մենք գնում ենք իմ առաջարկած ճանապարհով, մենք բոլոր ռիսկերի կառավարման ղեկը պահում ենք մեր ձեռքերում»: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ցավում է, որ չի կարող հարյուր տոկոս բաց խոսել այս խնդրի […]
11:47 09.09.2019
Ամենակարևոր խնդիրն Ամուլսարի հարցում հետևյալն է՝ պետք է լսել ժողովրդին: Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը. «Ժողովուրդը համաձայն կլինի՝ հանքը կբացեն, չի լինի՝ թող չբացեն: Եթե ժողովուրդն այնտեղ ապրում է, ապրելու է, ո՞նց կարելի է ժողովրդին հաշվի չառնել, մենք ասում ենք՝ իշխանությունը ժողովուրդն է, պետք է ներկայացնել ժողովրդին, ասել՝ […]
11:41 09.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթեր է մտել Ամուլսարի թեմայով և հայտնել, որ քննչական խմբի ղեկավար Յուրի Իվանյանը բարեկամական կապեր ունի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, ով կապ ունի Ամուլսարի հետ. «Իվանյանն իր վերադաս պաշտոնյային զեկուցել է, որ ազգակցական կապեր ունի Արամայիս Գրիգորյանի հետ, և Իվանյանի վերադասը սա չի զեկուցել իր վերադասին, քանի որ […]
11:35 09.09.2019
Սեպտեմբերի 8-ին, ժամը 22։20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղից դեպի Աժդահակ սարը մեկնած արշավախումբը մոլորվել է և գտնվում է հովիվների կացարանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արշավախմբի 12 անձանց տեղափոխել են Գավառ քաղաք:
11:33 09.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթեր է մտել Ամուլսարի թեմայով և հայտնել, որ ՀՀ պաշտոնյաները կարող են քայլեր իրականացնել միայն ՀՀ օրենսդրությամբ. «Եթե արձանագրված խախտումները հնարավոր չէ վերացնել առանց նախագծի փոփոխման, ապա առաջանում է նոր նախագծի անհրաժեշտություն և շրջակա միջավայրի ազդեցության գնահատում»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՇՄԱԳ փաստաթղթով հանքարդյունաբերողն արձանագրում է իր պարտավորությունները հանրության և կառավարության […]
11:27 09.09.2019
Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան փախցնելու, ավտոմեքենայի գազի գլանանոթը, անվադողերը՝ իրենց անվահեծերով, էլեկտրական մարտկոցը և ձայնարկիչը գաղտնի հափշտակելու մասին։ Այս մասին հաղորդում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները, […]
11:25 09.09.2019
Ազգային ժողովի օրակարգային հարցերից առաջ այսօր խորհրդարանում քննարկվեցին բացասական եզրակացություն ստացած նախագծերն օրակարգ բերել-չբերելու հարցերը։ Այդ նախագծերը վեցն էին, բոլորը՝ ընդդիմության առաջարկած։ Ընդդիմության երկու խմբակցությունները կողմ քվեարկելով աջակցեցին միմյանց նախագծերն օրակարգ բերելուն։ Սակայն իմքայլական մեծամասնությունը հիմնականում դեմ քվեարկեց այդ նախագծերին, ինչի հետևանքով դրանք դուրս մնացին օրակարգից։ Նախագծերից 4-ն առաջարկել էին ԼՀԿ պատգամավորները, 2-ը՝ ԲՀԿ պատգամավորները։ […]
11:17 09.09.2019
Ազգային ժողովի այսօրվա նիստի մեկնարկից առաջ քննարկվում են այն հարցերը, որոնք խորհրդարանը պետք է որոշի՝ նիստի օրակարգում ընգրկե՞լ, թե՞ ոչ։ Այդ հարցերի թվում էր ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագիծը՝ անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզը քրեականացնելու առաջարկով։ Հանձնաժողովը, սակայն, բացասական եզրակացություն էր տվել այդ նախագծին։ Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ կառավարությունը նույնպես բացասական եզրակացություն է տվել ու […]
11:14 09.09.2019
«Սիբիր» ավիաընկերության Երևան-Մոսկվա համար 908 չվերթի ուղևորների օդանավ նստեցման ժամանակ ուղևորներից մեկը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա, սակայն որևէ պահանջ չի ներկայացրել։ Այս մասին տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից: Անհապաղ տեղեկացվել են օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը: Ահազանգ ստանալուց հետո ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից ուղևորը մեկուսացվել է, օդանավում գտնվող նրա ձեռքի […]
10:39 09.09.2019
«Մեղրիի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ճանապարհահատվածը մինչև նոյեմբերի 10-ը ծանրաքարշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է լինելու: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Մ-17՝ Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան Մ-17՝ Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի:
10:24 09.09.2019
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում սեպտեմբերի 9-11-ը նախարար Պապիկյանը կմասնակցի Համաշխարհային էներգետիկ 24-րդ համաժողովին:
09:41 09.09.2019
Հայաստանցիների մեծամասնությունը՝ 51.4 տոկոսը, նախընտրում է իր ունեցած գումարը բանկերում պահել դրամով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ներկայումս Հայաստանում գնաճը պահպանվում է ցածր, կառավարելի մակարդակում և որ կարևորն է, այն քիչ տատանողական է: 2019 թվականի հունվար-հուլիսին միջին գնաճը կազմել է 1.9 տոկոս, իսկ հուլիսին 12-ամսյա գնաճը՝ 1.7 տոկոս։ Այդ […]
09:31 09.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի. հիշեցնեմ, որ այս տարվանից մեկնարկում ենք Անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը: Առաջին նման միջոցառումը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 21-ին․ Գյումրիում: Կառավարության աշխատակազմը խոստանում է անմոռանալի միջոցառում, իսկ նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ կարող են այդ խոստումն ի […]
09:24 09.09.2019
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 00:06-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» մակնիշի (վարորդ՝ Արամ Ղ., […]
08:10 09.09.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 09-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Ալեք Մանուկյան փ. 1, 2, 3 շենքերը Օղակաձև այգին և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Չարենցի փ. 10-23 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շարուրի փ. 7, 7/1, 7/2, 7ա, 8, 9, 10 շենքերը և […]