TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արտակարգ դեպք Կոտայքում. կայծակի հետևանքով 10 խոշոր եղջերավոր անասուն է սատկել

20:32 07.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Քարաշամբ գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրում կայծակի հետևանքով 10 խոշոր եղջերավոր անասուն է սատկել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  սատկած անասուններից 9-ը պատկանում են մեկ մարդու: Տեղանքն անանցանելի է, ավտոմեքենաները չեն կարողանում բարձրանալ դեպքի վայր և ստիպված ահագին հատված ոտքով են գնում:

̰
Գյումրու ուսումնարաններում և քոլեջներում այս տարի ընդունելությունը մրցույթով էր

20:19 07.09.2019

Գյումրու նախնական և միջին մասնագիտական ուսումնական մի քանի հաստատություններում այս տարի դիմորդների մեծ հոսք է եղել, որը հաստատությունների համար անսպասելի էր՝ հաշվի առնելով նաև դիմումների ընդունման սահմանված կարճ ժամկետները: Արդյունքում՝ ունեցել են աննախադեպ մի իրավիճակ, երբ ստիպված են եղել հիմնական դպրոցն ավարտած աշակերտներին ուսումնարան ու քոլեջ ընդունել մրցույթով՝ հիմք ընդունելով դպրոցների տված ավարտական վկայականի գնահատականները: […]

̰
Նուբարաշենի կամրջի կոնստրուկցիոն տարրերը պոկվել և թափվել են ճանապարհի երթևեկելի հատված

20:05 07.09.2019

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:12-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի կամրջի կոնստրուկցիոն տարրերը պոկվել և թափվում են ավտոճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Նուբարաշեն վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցների հետ միասին ապամոնտաժել են վնասված կոնտրուկցիոն տարրերը (100 […]

̰
Կապան քաղաքից դեպի Ճակատեն գյուղ տանող ավտոճանապարհին մեքենան սահել է ձորը․ կա 2 տուժած

19:57 07.09.2019

Սեպտեմբերի 7-ին` ժամը 16:31-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքից դեպի Ճակատեն գյուղ տանող ավտոճանապարհի 19-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան […]

̰
Երևանում թալանել են Արմավիրի նախկին մարզպետի տղայի Volkswagen Tuareg-ը

19:46 07.09.2019

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արման Մանասերյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը: Ժամը 08։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևւան քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Պետիկ Բադալյանի կողմից, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 23։50-ից մինչև սեպտեմբերի 6-ի ժամը 08։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ […]

̰
Փաշինյանի հանդիպումը Սեֆիլյանի ու Չուքասզյանի հետ տեղի է ունեցել վերջիններիս նախաձեռնությամբ. վարչապետի խոսնակ

19:08 07.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուքասզյանի հետ հանդիպման ժամանակ լսել է ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերի շուրջ վերջիններիս կարծիքները, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ժիրայր Սեֆիլյանի ու Գարեգին Չուքասզյանի միջև հանդիպումը տեղի է […]

̰
Մանսուրյանական խոհեր համերգից առաջ

18:17 07.09.2019

Երևանում կայացել է «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարի հերթական համերգը՝ նվիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր գործիքավորմամբ ներկայացրել է Մանսուրյանի կինոերաժշտությունը: Համերգին ներկա է գտնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

̰
Կարծում եմ հետքն ակնհայտ է. պատգամավորը` Ստյոպա Սաֆարյանին կողոպտելու մասին

18:14 07.09.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանին կողոպտելու դեպքին. «Խստորեն դատապարտում եմ Ստյոպա Սաֆարյանի վրա կատարված խուլիգանական հարձակումը։ Քանի դեռ ընթանում է քննություն, զերծ կմնամ գնահատել, թե ում ձեռքի գործն է, չնայած կարծում եմ` հետքն ակնհայտ է։ Ոստիկանությունից ակնկալում ու պահանջում եմ […]

̰
Դա կատարյալ պլանավորված հարձակում էր. Ստյոպա Սաֆարյանը` իր հետ կատարվածի մասին

17:53 07.09.2019

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան հերթական գրառումն է կատարել՝ անդրադառնալով երեկ իր հետ տեղի ունեցածին:  «Իմ հազարավոր ընկերներին ու հայրենակիցներին շնորհակալ եմ ու երախտապարտ զորակցության խոսքերի համար: Երեկ կատարվածի հետ կապված առայժմ կարճ կասեմ հետևյալը. Այն կողոպուտի փորձ չէր, պլանավորված չէր որպես կողոպուտ կամ այդ կերպ նախազգուշացում կամ սարսափեցում. […]

̰
Մաղթում եմ, որ բոլոր հայրերը զգան այն երջանկությունը, որն այս պահին համակել է ինձ. Խաչատուր Սուքիասյանը՝ որդու պսակադրության  մասին

17:47 07.09.2019

Գործարար Խաչատուր Սուքիասյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր որդու` Ալբերտի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դստեր` Անահիտ Ծառուկյանի հարսանիքին: «Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է: Ամուսնանում է որդիս՝ Ալբերտը: Ապրումներն ու հույզերը, որ զգում եմ, կհասկանան միայն որդիներին թագ ու պսակի հասցնող հայրերը: Որդի՛ս, հայրական օրհնանքս քեզ և քո ընտրյալ գեղեցկուհուն: […]

̰
Վոլգոգրադում հայկական եկեղեցին իր վերջնական տեսքը կստանա 2021 թվականին

17:44 07.09.2019

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում հայկական եկեղեցի է կառուցվում: Այն հանրության առաջ իր դռները պաշտոնապես կբացի արդեն 2021 թվականին: Այս մասին հայտնում է Ria34.ru-ն: Հաղորդվում է, որ եկեղեցու կառուցումը նախաձեռնել են այդ քաղաքի բնակիչները` հայազգի եղբայրներ Արթուր և Ավետիք Մարտիրոսյանները: Աղբյուրի փոխանցմամբ՝ եկեղեցին կառուցվում է հատուկ Հայաստանից Ռուսաստան տեղափոխված քարով: Եկեղեցին կառուցելու համար Հայաստանից Ռուսաստան է մեկնել […]

̰
Հունվար-հունիսին ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է ավելի քան 84 000-ով

17:30 07.09.2019

Հունվար-հունիսին ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը աճել է ավելի քան 84 000 զբոսաշրջիկով՝ կազմելով 770 000 զբոսաշրջիկ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը: «Իհարկե, ոլորտում բազում խնդիրներ կա, որի մասին, ես և իմ գործընկերներս, բարձրաձայնում և խոսում ենք բյուջետային քննարկումների ժամանակ, բայց կա մի անչափ կարևոր փոփոխություն։ Զբոսաշրջիկներն ավելի […]

̰
Արցախը հոգեհարազատացնում է մինչև եղբայրացում. Վահագն Թևոսյանի գրառումը

17:20 07.09.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը Մխիթար Հայրապետյանի  հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Արցախը հոգեհարազատացնում է մինչև եղբայրացում»:

̰
Փոքր քայլերով սկսում ենք նաև աղբի տեսակավորման գործընթացը. Հակոբ Կարապետյան

17:19 07.09.2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հանրությունը փոքր քայլերով սկսում է նաև աղբի տեսակավորման գործընթացը. «Փոքր քայլերով սկսում ենք նաև աղբի տեսակավորման գործընթացը։ Այս փուլում համայնքային մեքենան դեռ ստվարաթուղթը կհավաքվի, նախնական՝ խանութներից ու այլ տնտեսվարողներից ու կհանձնի վերամշակողին, պարզ ասած՝ մակուլատուրա»:

̰
«Գաղափարը հաղթեց, ընկերներ». Ռոբերտ Ղուկասյանը կիսվել է Կալավանի օրինակով

17:16 07.09.2019

ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում շինարարական աշխատանքային լուսանկարներ է հրապարակել Կալավանից՝ կից գրառմամբ կոչ անելով երբեք չհանձնվել: «Երբ նախաձեռնությունը ներսից է։ Թիմը չկոտրվեց ու գնաց մինչև վերջ: Անհավանական և խելահեղ գաղափարը հաղթեց ՝ ցույց տալով, որ ամեն ինչ հնարավոր է: Սա այն եզակի դեպքերից էր, երբ գյուղացի, շինարար, ընկեր, գործընկեր, […]

̰
Ի՞նչ աջակցություն է տրվում եվրոպական երկրներից արտաքսվող մեր քաղաքացիներին հայրենիքում

17:00 07.09.2019

2019թ. առաջին կիսամյակում ամենից շատ՝ 345 ռեադմիսիոն հայց է ստացվել Գերմանիայից, որին հաջորդում են Ֆրանսիան, Ռուսաստանը, Ավստրիան: Եվրոպական երկրներից արտաքսվող հայերի թիվն աճում է: Սեպտեմբերի 5-ին Հայաստան ժամանեց Եվրոպայից արտաքսվածների հերթական խումբը: SHANTNEWS.am-ը փորձեց պարզել՝ հայրենադարձված մեր քաղաքացիներին այստեղ ի՞նչ օժանդակություն կարող է տրվել, եթե դրա կարիքը լինի: ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու […]

̰
Փայլանը Թուրքիայի մեջլիսին դարձյալ կոչ է արել հետաքննել 1955թ. սեպտեմբերի 6-7-ի կոտորածները

16:50 07.09.2019

Թուրքիայի քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսին կրկին 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերը ուսումնասիրելու առաջարկ է արել, հայտնում է Ermenihaber-ը: Այդ օրերին Ստամբուլում հայերը, հույները և հրեաները ենթարկվել էին կոտորածի ու կողոպուտի: Նախորդ տարի նույնպես Փայլանը նման առաջարկ էր արել նաև 2018թ., սակայն Թուրքիայի մեջլիսի նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմըն այն ետ էր […]

̰
Նոր լուսանկարներ Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանեկան արարողությունից

16:36 07.09.2019

Համացանցում նոր լուսանկարներ են հայտնվել Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքից: Լուսանկարները հրապարակվել են vogue.__.style ինստագրամյան էջում: Անահիտ Ծառուկյանի և Ալբերտ Սուքիասյանի պսակադրությունը տեղի է ունենալու Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հարսանեկան արարողությունը`«Փարավոն» ռեստորանում: https://www.instagram.com/p/B2GybaVHSIR/?utm_source=ig_web_copy_link https://www.instagram.com/p/B2G3zqXntYJ/?utm_source=ig_web_copy_link  

̰
Նոր աղբամանները խնդրում ենք փակ պահել. Հակոբ Կարապետյան

16:22 07.09.2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ ներկայացվում են Երևան քաղաքի նոր աղբամանները: «Նոր աղբամանները խնդրում ենք փակ պահեք, ժող ջան: Նյութը էլաստիկ է և ամորտիզատորներ ունի, հուսով ենք, որ բոլորս խնամքով կվերաբերվենք և փակ կպահենք, որ անցանկալի բույրեր քաղաքում չտարածվեն»,- ասում է տեսանյութում Հակոբ Կարապետյանը:

̰
Վարչապետը քննարկում է անցկացրել Ամուլսարի հանքավայրի ծրագրի վերաբերյալ

16:14 07.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հերթական քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, «Լիդիան ինթերնեյշնլ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունների ղեկավարությունը: Քննարկման ժամանակ արծարծվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը և ՇՄԱԳ շրջանակում «Լիդիան» ընկերության ստանձնած պարտավորություններին, […]

̰
«Սանիթեք»-ը տեղեկացված է եղել բիզնես միջավայրի մասին, որտեղ պետք է գործունեություն ծավալեր. Համբարձումյան

16:00 07.09.2019

«Սանիթեք»-ի հետ պայմանագրում կա՞ այնպիսի կետ, որ եթե այրվում են աղբամանները կամ աղբավայր տանող ճանապարհը վատն է, դուք իրավունք չունեք տուգանելու: «Շանթ» հեռուստաըկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց հաղորդավար Արամ Աբրահամյանը Երևանի քաղաքապետի իրավական գծով խորհրդատու Կարեն Համբարձումյանին: «Ո´չ, բնականաբար: Ես մի կարևոր պահ նշեմ, որ ավելի պարզ լինի: Առաջին պայմանագիրը ստորագրվել է 2013 […]

̰
Ընթանում է Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու պսակադրությունը

15:55 07.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքն է: Նորապսակ զույգը արդեն եկեղեցում է, և ընթանում է պսակադրության արարողությունը: ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ Անահիտ Ծառուկյանի և Ալբերտ Սուքիասյանի պսակադրությունը տեղի է ունենալու Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հարսանեկան արարողությունը կկայանա «Փարավոն» ռեստորանում, որի դիզայնն ամբողջությամբ փոխել […]

̰
Ստյոպա Սաֆարյանի հետ կատարվածում Մարուքյանը քաղաքական ենթատեքստի առկայության վտանգ է տեսնում

15:52 07.09.2019

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ  Էդմոն Մարուքյանը  ֆեյսբուքյան իր էջում Ստյոպա Սաֆարյանի դեմ իրականացված հարձակմանը վերաբերող գրառում է կատարել. «Ինչպես շատերդ արդեն տեղյակ եք, երեկ երեկոյան իր տան մոտ հարձակման է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։ Ըստ փոխանցված տեղեկությունների` հարձակվում գործած երկու անհայտ անձիք խլել են պարոն Սաֆարյանի հետախոսն ու հեռացել: Նկատի ունենալով իր քաղաքական գործունեությունը` այս […]

̰
Արթուր Ասոյանը ներկայացրել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին

15:51 07.09.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նախօրեին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներին է ներկայացրել տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Հակոբ Ավագյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ողջունելով ներկաներին՝ Արթուր Ասոյանը հույս է հայտնել, որ Հակոբ Ավագյանի նշանակմամբ Տեսչական մարմնի գործունեությունը կբարելավվի և դրական արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում։ Պարոն Ասոյանը ընդգծել է, […]

̰
Քոչարյանը պահվում է կալանքի տակ ապօրինի. պաշտպաններ

15:34 07.09.2019

«Առ այսօր Ռոբերտ  Քոչարյանը պահվում է  կալանքի տակ ապօրինի: Սահմանադրական դատարանի՝ սեպտեմբերի 4-ի որոշումը հետևյալն է. այսօր «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվում է գործառութային անձեռնմխելիությամբ երաշխավորված, Սահմանադրության ուժով պաշտպանված անձ: Այս նախադասությունը նշանակում է իրավունքի, սահմանադրության պահանջի կոպտագույն խախտում, քանի որ «անձեռնմխելիություն» բառը և քրեակատարողական հիմնարկը միմյանց բացառում են»,- այսօրվա ասուլիսում ասել է սահմանադրագետ Արամ Վարդևանյանը: […]

̰
Վարչական շրջանները նոր աղբամաններ կունենան. ևս 1000 աղբաման է բերվել Երևան

15:14 07.09.2019

Ջրվեժից ևս 1000 աղբաման տեղափոխվում է վարչական շրջաններ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Դրանք կտեղադրվեն հիմնական փողոցներում, իսկ փոխարինված նորերը կտարվեն բակային տարածքներ»,- ասված է գրառման մեջ։

̰
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

15:11 07.09.2019

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-10-ը հանրապետության շրջանների զգալի մասում, 11-12-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ նաև մառախուղ: Օդի ջերմաստիճանը 7-9-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։ Ինչ վերաբերում է Երևանին, ապա սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Սեպտեմբերի 11-12-ը սպասվում է […]

̰
«Սանիթեք»-ը պետք է ունենար 16 հազար աղբաման. Կարեն Համբարձումյան

14:45 07.09.2019

Քաղաքապետարանն ասում է, որ «Սանիթեք»-ը պետք է բերեր աղբամաններ և մեքենաներ, բայց չի բերել, նրանց այդ պարտավորությունը ֆիքսվա՞ծ է պայմանագրով, թե՞ դա բանավոր պայմանավորվածություն է ներկայիս կամ նախորդ քաղաքապետի հետ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցն ուղղեց Արամ Աբրահամյանը Երևանի քաղաքապետի իրավական գծով խորհրդատու Կարեն Համբարձումյանին: «Օրինակով նկարագրեմ. որպեսզի բնակարանում աղբը չկուտակվի, պետք է […]

̰
Չենք վճարում, որովհետև չեն աշխատում. քաղաքապետարանի ներկայացուցիչը` «Սանիթեք»-ի մասին

14:30 07.09.2019

Վճարումները չենք դադարեցրել, ընդամենը կիրառել ենք պայմանագրով նախատեսված տուգանքները և պահումները: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այսպես մեկնաբանեց Երևանի քաղաքապետի իրավական գծով խորհրդատուն «Սանիթեք» ընեկրության նկատմամբ վերջին շրջանում իրականացված գործընթացը: «Մենք չենք վճարելու օգոստոսի 31-ից սկսած, որովհետև նրանք չեն աշխատում: Այս ընթացքում տուգանքների և պահումների հանրագումարը մոտ 380 միլիոն դրամ է»,- ասաց Կարեն Համբարձումյանը: Հարցին, […]

̰
Ամուլսարը հրաշք սիրուն է. Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է հրապարակել

14:29 07.09.2019

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել: «Ու ողջ էս ցիանիդա-ոսկու տենդի, փորձագիտական ռազբորկաների, քաղաքական և տնտեսական շահերի մեջ չենք նկատում, որ Ամուլսարը հրաշք սիրուն է»,- գրում է Զոհրաբյանը:

̰
BACK_TO_TOP