14:21 07.09.2019
Օպերային թատրոնի բալետային արտիստները պահանջում են խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի հրաժարականը: Խնդիրը, ըստ արտիստների, նրա ստեղծած մթնոլորտն է: Այս մասին նրանք խոսել են հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ սովորաբար խնդիրները լուծում են թատրոնում, բայց հիմա ստիպված են բարձրաձայնել: Նրանք հայտնել են նաև, որ խնդրին տեղյակ է ինչպես տնօրինությունը, այնպես էլ նախարարությունը. օրեր առաջ փոխնախարար […]
14:06 07.09.2019
Սեպտեմբերի 7-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցի խանութի վրա կրակել է: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ժամը 4.00-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, նշված խանութի մոտից գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Կոտայքի […]
14:02 07.09.2019
«Ադեկվադ» ՀԿ-ն դառնում է կուսակցություն: Այսօր տեղի է ունեցել կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում հաստատվել է կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը և ընտրվել է նախագահը: Այդ պաշտոնը զբաղեցնելու է Արթուր Դանիելյանը, որը ղեկավարում էր նաև նույնանուն հասարակական կազմակերպությունը: Նրա խոսքով՝ «Ադեկվադ» կուսակցությունը չի ստեղծվում, որ մասնակցի հերթական ընտրություններին: «Մենք այստեղ հավաքվել ենք, որ Հայաստանում գրանցենք հերթական, այս […]
14:00 07.09.2019
ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ Շիրակի մարզի Ախուրյան, Հացիկ, Գետք, Քեթի բնակավայրերից 15 ընտանիք բնակարան գնման վկայագիր է ստացել։ Պետական բյուջեից հատկացվել է 75 մլն դրամ։ Մանրամասները՝ տեսանյութում:
13:52 07.09.2019
Սեպտեմբերի 7-ին, ժամը 08:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղորղանյան փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ՝ Հրաչ Ս.-ն (ծնված 1965 […]
13:46 07.09.2019
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ։ Աշոտ Ղուլյանը, գոհունակություն հայտնելով միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման կապակցությամբ, կարեւորել է երկու հայկական հանրապետությունների օրենսդիր մարմինների մշտական հանձնաժողովներում ոլորտային հարցերի շուրջ առարկայական քննարկումները: Այդ համատեքստում նա որպես […]
13:42 07.09.2019
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ սպանության, բանդիտիզմի և պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելու մեղադրանքով 2001 թվականից հետախուզվող Վաղարշապատ քաղաքում հաշվառված 48-ամյա տղամարդը գտնվում է Մոսկվայում։ ՔՀԳ վարչության ծառայողները, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, հայտնաբերեցին հետախուզվողին, որը սեպտեմբերի լույս 7-ի գիշերը ոստիկանների ուղեկցությամբ Մոսկվայից տեղափոխվեց […]
13:38 07.09.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում «Մանսուրյան-80» համերգաշարին նվիրված գրառում է կատարել. «Օպերայի դահլիճում երեկոյան հրաշալի համերգով ամփոփեցինք «Մանսուրյան-80» համերգաշարի երևանյան հատվածը: Իր ներկայությամբ երեկոն պատվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շնորհակալ եմ մեր թիմին՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի գլխավորությամբ, հոբելյանին վայել բարձր մակարդակով այս համերգաշարը կազմակերպելու համար: Շնորհակալ եմ նաև ՀՀ կառավարությանը՝ կարևոր աջակցութան համար: Վստահ […]
13:33 07.09.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Երևանի քաղաքապետի իրավական գծով խորհրդական Կարեն Համբարձումյանը խոսել է աղբահանության խնդիրների և «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրային իրավահարաբերությունների մասին: «Երևանի քաղաքապետարանը տասնյակ և հարյուրավոր տնտեսվարողների հետ տարբեր հարաբերությունների մեջ է, սկսած թուղթ ու գրիչի մատակարարից մինչև ասֆալտապատման աշխատանքներ անող տնտեսվարողների հետ: Որևէ մեկի հետ հարաբերություններում նման խնդիր չի առաջանում՝ «փողը տվեք, […]
13:30 07.09.2019
Պաշտպանության բանակից հայտնում են, որ Սեպտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու քննարկվել հայկական երկու հանրապետությունների անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
13:07 07.09.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի Սքոթիըբենք թատրոնում ներկա կգտնվի Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չես» ֆիլմի պրեմիերային։ Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Ֆիլմը վավերագրական է և ներկայացնում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը։ Հայտնի ռոք երաժիշտ, System […]
12:54 07.09.2019
Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, տեղի էր ունենալու Գյումրիի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առաջին դատավարությունը, որը ինչպես հայտնել էինք, չէր կայացել: Այսօր արդեն «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում տեղեկատվություն է տեղադրվել դատավարությունը տեղի չունենալու պատճառի մասին: Ըստ այդ տեղեկատվության` նիստից 1 օր առաջ 5.09.2019թ. դատարանի գրասենյակ է մուտքագրվել թիվ Մ-12459/19 գրությունը, որի համաձայն՝ Շիրակի […]
12:43 07.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը քիչ առաջ միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական գրասենյակից: Միջնորդությունները վերաբերում են Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելուն։ Բացի այդ, պաշտպանները դատարանի նախագահին ուղղված գրությամբ խնդրել են ապահովել, որ ներկայացված միջնորդությունները հանձնվեն ու […]
12:36 07.09.2019
SHAMSHYAN.com-ը գրել է, որ երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Երևանում կողոպուտի է ենթարկվել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, 46-ամյա Ստյոպա Սաֆարյանը։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 22։50-ի սահմաններում Սաֆարյանի բնակարանի մուտքի դռան մոտ: Անծանոթ 2 անձինք մոտեցել են Ստյոպա Սաֆարյանին, մեկը հրել է մեջքից, իսկ մյուսը հափշտակել iPhone 8 տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։ […]
12:26 07.09.2019
Իտալիան, Թուրքիան և Իսպանիան դարձել են ռուսաստանցիների համար ամենապահանջված ուղղությունները: Այս մասին գրում է Skyscanner-ը: Ծառայության փորձագետներն ուսումնասիրել են այս տարվա ամառային շրջանում ավիատոմսերի ամրագրումները և պարզել՝ Ռուսաստանի ինքնուրույն զբոսաշրջիկները որ երկրներ են ավելի հաճախ մեկնել: Ամենապահանջված երկրների տասնյակը գլխավորել է Իտալիան: Երկրորդ տեղում, ըստ ծառայության տվյալների, տեղակայվել է Թուրքիան, երրորդում՝ Իսպանիան: Ռեյտինգում ներառվել են […]
12:00 07.09.2019
Նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցության խորացմանը միտված գործունեության համար՝ կարևորելով կանոնավոր ռազմաքաղաքական քննարկումների անցկացումը, ռազմավարական տարբեր ոլորտներում մասնագիտական խորհրդատվական աջակցությունը, տարբեր կրթական և վերապատրաստման ծրագրերը, համատեղ ռազմամշակութային միջոցառումների անցկացումը և այլն։ Տիկին դեսպանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով, նշել է, որ համագործակցության շրջանակներում համատեղ ձեռքբերումները երկուստեք բարձր […]
11:49 07.09.2019
Սեպտեմբերի 6-ին` ժամը 16.50-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Հյուսիսային պողոտայում գործող ռեստորաններից մեկի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Չարենցի փողոցի 46-ամյա մի բնակչուհու: Պարզվել է, որ նա նշված ռեստորանում մաքրուհի է աշխատում և հաշվապահի սեղանից բացահայտ հափշտակել է 200.000 դրամ: Բաժին հրավիրված տուժողը հրաժարվել է հաղորդում տալուց: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում […]
11:44 07.09.2019
Օպերային թատրոնի բալետային արտիստները պահանջում են խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի հրաժարականը: Խնդիրը, ըստ արտիստների, նրա ստեղծած մթնոլորտն է: Այս մասին նրանք խոսել են հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ սովորաբար խնդիրները լուծում են թատրոնում, բայց հիմա ստիպված են բարձրաձայնել: Բալետային արտիստ Սերգեյ Սաֆարյանն ասաց. «Վերադառնում ենք արձակուրդից և ի՞նչ ենք տեսնում՝ ինքն իրեն ներկայացրել է […]
11:40 07.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով տնտեսական հետաքրքիր մի առաջարկի քննարկման մասին: «Քիչ առաջ ավարտեցինք տնտեսական մի աննախադեպ առաջարկի քննարկում: Հազարավոր ընկերություններ ունեն Ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդներ, որոնք գոյացել են մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը: Եթե շատ չմանրամասնեմ, սրանք այն գումարներն են, որ պետությունը Ավելացված արժեքի հարկի գծով պարտք է […]
11:33 07.09.2019
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ սպանության, բանդիտիզմի և պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելու մեղադրանքով 2001 թվականից հետախուզվող Վաղարշապատ քաղաքում հաշվառված 48-ամյա տղամարդը գտնվում է Մոսկվայում։ ՔՀԳ վարչության ծառայողները, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, հայտնաբերեցին հետախուզվողին, որը սեպտեմբերի լույս 7-ի գիշերը ոստիկանների ուղեկցությամբ Մոսկվայից տեղափոխվեց […]
11:28 07.09.2019
«Ազատ մամուլը կարևորագույն արժեք է. կարևոր է, որ քաղաքացիները ստանան անաչառ և բազմակողմանի տեղեկատվություն և, որ պակաս կարևոր չէ, որ վստահեն նրան, ինչ կարդում, տեսնում և լսում են», – «Ամերիկայի Ձայն»-ի տնօրեն Ամանդա Բենեթը ազատ մամուլի կարևորության մասին իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ հանդիպմանը, ովքեր Միացյալ Նահանգներում հաջորդ […]
11:18 07.09.2019
Սեպտեմբերի 6-ին` ժամը 21:07-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա (Արեգա Մ., ծնված 2004 թ.) է կորել, ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները բնակավայրի տարածքում և հարակից արոտավայրերում իրականացնում են որոնողական աշխատանքներ, որոնց մասնակցում են 10 ոստիկան […]
11:12 07.09.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել՝ կից հետևյալ գրառմամբ. «Երեկ ընդունեցի Հայաստանում Մոլդովայի դեսպան Ռուսլան Բոլբոչանին։ Վերջինս նշեց, որ երկու ժողովուրդները խորը պատմական կապեր ունեն և Մոլդովան ցանկանում է համակողմանիորեն զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ: Ընդգծեցի, որ անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել համագործակցության լայն օրակարգ ձևավորելու ուղղությամբ՝ հատկապես ուշադրություն դարձնելով առևտրատնտեսական ոլորտին: Այս առումով […]
11:05 07.09.2019
Սեպտեմբերի 6-ի երեկոյան ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ Երևանի Թումանյան փողոցից կողոպուտի փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Գյուլիքևխյան փողոցի 52-ամյա մի բնակչի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Պարզվել է, որ նա նույն օրը ժամը 20.30-ի սահմաներում նույն փողոցում գտնվող բացօդյա ռեստորանի սեղանից […]
10:40 07.09.2019
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 22:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տարոնցու փողոցի նրբանցքի 1-ին շենքի մոտակայքում ծառն ընկել է գազատար խողովակի վրա և վնասել էլեկտրական լարեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները և Շենգավիթ վարչական շրջանի կանաչապատման ծառայության աշխատակիցները ծառի […]
10:24 07.09.2019
Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել հզոր և բարգավաճ Հայաստան, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը. «Մենք ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես հաջողակ երկիր՝ բարգավաճող, ժողովրդավար և անվտանգ»: Հայաստանի անկախացումից ի վեր, ԱՄՆ-ը նորանկախ Հայաստանի Հանրապետությանն ավելի քան երկու միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել՝ գյուղատնտեսական ոլորտի բարեկարգումից մինչև մարդասիրական […]
10:16 07.09.2019
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ընթերցեցի Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի կողմից հրապարակված որոշումը: Տառացիորեն երկու օր առաջ տարակուսանք էի արտահայտել այն մասին, թե արդյո՞ք օրենքի բացն ինքնին ենթադրում է օրենքի հակասահմանադրականություն, կամ այլ կերպ ասած, որևէ օրենքի որևէ հոդվածում որևէ նորմի բացակայությունը արդյո՞ք այդ հոդվածը դարձնում է հակասահմանադրական: Սահմանադրական դատարանն իր որոշմամբ […]
10:05 07.09.2019
Սեպտեմբերի 7-ին, ժամը 00:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Axis» մակնիշի (վարորդ` Սևակ Ա., ծնված 1986 թ.) և «BMW» մակնիշի […]
09:54 07.09.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում մեծ աղմուկ հանած կոկորդիլոսաբուծարանը հնարավոր է չստեղծվի։ Հնարավոր է՝ այն հիմնվի ոչ թե Արարատի մարզում, այլ Վրաստանում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Արմոն» ընկերությունը քաշքշուկների պատճառով պատրաստվում է ներդրումներ անել հարևան Վրաստանում։ Բացի այս, նկատենք, որ հայաստանցի բնապահպանները, որոնք զբաղվում են կենդանական աշխարհի խնդիրներով, ընդհանրապես դեմ են, որ վայրի կենդանիները նման […]
09:00 07.09.2019
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 7-10-ը շրջանների զգալի մասում, 11-ին՝ առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` նաև մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 7-10-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է […]