08:08 07.09.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 09-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Ալեք Մանուկյան փ. 1, 2, 3 շենքերը Օղակաձև այգին և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Չարենցի փ. 10-23 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շարուրի փ. 7, 7/1, 7/2, 7ա, 8, 9, 10 շենքերը և […]
00:17 07.09.2019
Սեպտեմբերի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 22:25-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում ЗИЛ մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Opel Zafira մակնիշի ավտոմեքենային, այն վերածել մետաղե ջարդոնի, ապա առաջ է ընթացել, բախվել մեկ այլ Opel մակնիշի ավտոմեքենայի և առաջ ընթանալով՝ դուրս է եկել […]
23:54 06.09.2019
Մայրաքաղաքի աղբահանության ոդիսականն այսօր կրկին քննարկման թեմա է դարձել «Հեռանկարի» տաղավարում: Քաղաքապետարանը չի վճարում , քանի որ աղբանահություն չի՞ կատարվում, թե՞ աղբահանություն չի կատարվում, որովհետև քաղաքապետարանը չի վճարում՝ քաղաքապետի իրավական գծով խորհրդական Կարեն Համբարձումյանն ասում է, որ քաղաքապետարանը բազմաթիվ իրավաբանական սուբյեկտների ու տնտեսվարողների հետ պայմանագրեր ունի, բայց ոչ մեկի հետ այդպիսի խնդիրներ չեն առաջացել: «Սանիթեքի» […]
23:30 06.09.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությանը նվիրված համերգին: Համերգն անցկացվում է «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարի շրջանակում, որը նվիրված է Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին: Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են հայ դասական […]
23:03 06.09.2019
Երևանում կայացել է «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարի հերթական համերգը՝ նվիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր գործիքավորմամբ ներկայացրել է Մանսուրյանի կինոերաժշտությունը: Համերգին ներկա է գտնվել նաև վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:55 06.09.2019
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Արցախին սահմանակից Չայքենդ գյուղի տարածքում ՌԴ քաղաքացիություն ունեցող հայ ամուսիններ են ձերբակալվել։ «Ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացիություն ունեցող ամուսիններն ուշադրություն են գրավել, երբ լուսանկարել են գյուղը։ Ձերբակալելուց հայտնի է դարձել, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող ամուսինները հայեր են»,- հաղորդում է «Media.az»-ը՝ վկայակոչելով «Gununsesi.org»-ին։ Հաղորդվում է նաև, որ ձերբակալվածները Գանձակում են եղել որպես […]
22:40 06.09.2019
Երեկ չարթերային թռիչքով Գերմանիայից Հայաստան են տեղափոխվել Եվրոպայից արտաքսված ՀՀ մի խումբ քաղաքացիներ: SHANTNEWS-ի թղթակիցը խոսել է վերադարձողների հետ և պարզել, թե որն է եղել նրանց Գերմանիա մեկնելու պատճառը, և ինչ պայմաններում է կազմակերպվել նրանց վերադարձը: Մանրամասները՝ տեսանյութում:
22:30 06.09.2019
Ձյուդոյի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն, 15-ամյա Սուսաննա Ստեփանյանը պատրաստվում է աշխարհի առաջնությանը: Պատանեկան առաջնության ոսկին Սուսաննան նվաճել է երկու ամիս առաջ: Ամառային արձակուրդները մարզուհու համար հանգստի շրջան չեն եղել: Վերջին գոտեմարտի հաղթանակից հետո, հերթականին պատրաստվելու և լավագույն արդյունքն ունենալու համար մարզումները չի դադարեցրել: Սուսաննան Շիրակի մարզի Արևիկ գյուղից է: Ամեն օր ու մի քանի ժամ […]
22:05 06.09.2019
Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար այսօր անցկացվել է մրցույթ։ Հիշեցնենք, որ դպրոցի նախկին տնօրեն Շողիկ Ալեքսանյանը մոտ 2 ամիս առաջ, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու Գյումրու քաղաքապետի որոշմամբ նշանակվել քաղաքապետարանի կրթության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այսօրվա մրցույթին մասնակցում էր 7 թեկնածու, նրանցից 4-ը՝ գյուղական դպրոցներից։ Նրանցից 2-ը Ողջիի […]
21:54 06.09.2019
Գյումրու բոլոր թաղամասերում, բացի Անի թաղամասից, գազամատակարարումը դադարեցված է։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության գազամատակարարման, գազաբաշխման մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը SHANTNEWS-ին փոխանցեց, որ տեղի է ունեցել վթար Գյումրի քաղաքը սնուցող մայրուղու գազատարի վրա, Խրիմյան Հայրիկ փողոցի հատվածում, ինչի հետևանքով կա գազի արտահոսք։ Ըստ ընկերության պատասխանատուի՝ գազատարը վնասվել է, ինչը կոռոզիայի հետևանք է։ Այժմ վթարավերացման աշխատանքներ են տարվում։
21:52 06.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանի որոշումից հետո պատրաստվում են միջնորդություն ներկայացնել դատարան՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումը վերացնելու պահանջով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է Քոչարյանի պաշտպանական խմբից: Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին որոշում էր կայացրել. 1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը […]
21:41 06.09.2019
Օրերս հերթական անգամ տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը: Շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կլինեն Տավուշում և կանցնեն մարտական հերթապահության: ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը ողջունեց սահմանապահ ոստիկաններին և մաղթեց բարի ծառայություն՝ հատուկ ընդգծելով, որ նրանք իրենց խիզախությամբ ու պատրաստակամությամբ լրացնում են համակարգի բացերը։ Ավանդույթի համաձայն` մեկնելուց առաջ ոստիկանները երդվեցին ու աղոթեցին: […]
21:36 06.09.2019
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում քննարկման է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը՝ www.e-draft.am/projects/1931 ։ Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը։ Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախագծով նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Օրենքը նախատեսում է ապօրինի […]
21:30 06.09.2019
Հայկական բնապահպահական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հարցում է ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն և ՀՀ կառավարություն՝ պահանջելով հրապարակել սեպտեմբերի 4-ին Շրջակա միջավայրի նախարարության եզրակացությունը Ամուլսարի հարցում նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության մասին։ Հարցման տեքստը տեսեք ստորև․ «2019թ․ Օգոստոսի 29-ին ELARD-TRC-ի մասնագետների հետ տեղի ունեցած սկայպ-կոնֆերանսի ավարտին Ձեր նախարարությունը հանձնարարական ստացավ մինչև սեպտեմբերի 4-ը պատրաստել իր մոտեցումները այդ հարցի վերաբերյալ և […]
21:12 06.09.2019
Գյումրու «Դվին» ռեստորանային համալիրում արձանագրված սննդային թունավորման դեպքով մեղադրանք է առաջադրվել ռեստորանի մենեջերին, խոհարարին, խոհարարի օգնականին: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերից: ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածը վերնագրված է՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկել կամ իրացնելը, աշխատանքներ […]
21:02 06.09.2019
Մաեստրո Տիգրան Մանսուրյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն Գերմանիայից պատվիրած ռոյալ է նվիրել, և այժմ նա աշխատում է այդ ռոյալի վրա։ Հիշեցնենք, որ Երևանում այս երեկո անցկացվում է «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարի հերթական համերգը՝ նվիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր գործիքավորմամբ ներկայացնում է Մանսուրյանի կինոերաժշտությունը: Դիրիժորն է Սերգեյ […]
20:49 06.09.2019
Սեպտեմբերի 6-ին 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շատին-Եղեգիս ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […]
20:43 06.09.2019
Սեպտեմբերի 6-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցը կտևի 11 օր. սեպտեմբերի 6-11-ը Գլխավոր հանձնակատարը կլինի Մոսկվայում, 12-14-ը՝ Սանկտ-Պետերբուրգում, 14-17-ը՝ Սոչիում: Նախատեսվում են հանդիպումներ հայկական համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների, երիտասարդ գործարարների և հայ ուսանողների հետ, որոնց ընթացքում Զարեհ Սինանյանը կծանոթանա կատարված աշխատանքներին և համայնքային խնդիրներին, կքննարկի հետագա […]
20:35 06.09.2019
Ոստիկանությունը բացահայտել է սեպտեմբերի 4-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանության փորձի դեպքը։ Հիշեցնենք, որ ժամը 19-10-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ էր ստացվել Անդրանիկի փողոցի թիվ 34 շենքի բակում հնչած կրակոցների վերաբերյալ։ Ահազանգից րոպեներ անց «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնեցին, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 62 և 45-ամյա երկու տղամարդ։ Դեպքի վայր մեկնեցին […]
19:56 06.09.2019
«ANI PRODUCT» ընկերությունը հայտարարություն է տարածել․ «Վերջին շրջանում համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ նշվում է, որ մեր ընկերությունները պատկանում են ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկին։ Մենք՝ վերոնշյալ ընկերությունների հիմնադիրներս, պաշտոնապես հերքում ենք այդ տեսանյութը։ Տեղեկացնում ենք, որ «Անի» կաթնամթերքի գործարանը հիմնադրվել է 2003 թվականին, իսկ «Անի» տաքսի-ընկերությունը՝ 2004-ին, և մինչ այսօր դրանց միակ սեփականատերը […]
19:38 06.09.2019
Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը: Որոշումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ Քաղ. Երևան 4 սեպտեմբերի 2019 թ. Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի […]
19:30 06.09.2019
Մինաս Ավետիսյանի «Գորգ են գործում» որմնանկարը վերականգնումից հինգ տարի անց տեղափոխվեց նոր տարածք: Այն 20 որմնանկարներից մեկն է, որոնք Մինասը նկարել է նախկին գործարանների ու ֆաբրիկաների ճաշարանների ու նախասրահների պատերին: «Գորգ են գործում» որմնանկարը գտնվում էր նախկին «Քարհատ մեքենա» գործարանի ճաշարանային մասնաշենքում: 2014 թվականին այն տեղափոխվեց գործարանի տարածքից և տեղակայվեց Գյումրիի Երևանյան խճուղու վերջնամասում գտնվող […]
19:20 06.09.2019
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից տեղեկացնում են, որ կուսակցությունը ներկայացրել է ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ. «ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվում է ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով հնարավորություն է տրվում ավտոներկրումներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին հնարավորինս առանց ցնցումների շարունակել հատկապես վերջին ժամանակներում տնտեսության համար զգալի վերելք ապահովող ոլորտի և […]
19:03 06.09.2019
Սեպտեմբերի 5-ից 6-ը աշխատանքային այցով Արցախի պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Այցի ընթացքում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկա է գտնվել ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ Արցախի հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում իրականացված օպերատիվ դաշտային երթին։ Դրա ընթացքում, ըստ ուղղությունների, պաշտպանության բանակի, միավորումների և զորամասերի բարձրաստիճան սպաները […]
18:55 06.09.2019
Սեպտեմբերի 5-ին ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում ավարտվել է ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի «Մարտական ընկերակցություն 2019» համատեղ զորավարժությունը։ Մեկնարկից հետո երկնքում նախ հայտնվել են ռազմական կործանիչները, որից հետո գործի են անցել հակաօդայինները: Մարտական հրաձգության փուլին ներառված էր Ս-300, Ս-400, զենիթահրթիռային նորագույն այլ համակարգեր, ՄԻԳ և ՍՈՒ տեսակի գրոհային ու ռմբակոծիչ ինքնաթիռներ: ՀՕՊ և ավիացիոն […]
18:48 06.09.2019
Ի՞նչ վիճակ է ՔԿՀ-ներում. այսօր փորձել ենք պարզել արդարադատության նախարարությունից: Նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ իրավիճակը վերահսկողության տակ է, ՔԿՀ-ների աշխատակիցները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը, անհնազանդություններ չկան: Հիշեցնենք, որ երեկ SHANTNEWS.am-ը տեղեկություն էր ստացել, որ ՔԿՀ-ներում իրավիճակը լարվել է: Ասվում էր, որ պատճառը «օրենքով գողերի» սանձմանն ուղղված օրենքի նոր օրինագծն է: Կալանավորները […]
18:43 06.09.2019
Առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել էր հիվանդանոց հերթական հետազոտում իրականացնելու համար:
18:35 06.09.2019
Սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին՝ Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցության խորացմանը միտված գործունեության համար՝ կարևորելով կանոնավոր ռազմաքաղաքական քննարկումների անցկացումը, ռազմավարական տարբեր ոլորտներում մասնագիտական խորհրդատվական աջակցությունը, տարբեր կրթական և վերապատրաստման […]
18:19 06.09.2019
Հայաստանում սեպտեմբերի 6-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք: Հիվանդը ժամանել է Ուկրաինայից օգոստոսի 31-ին: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը: Կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 3-ին՝ ջերմության բարձրացում, թուլություն, իսկ սեպտեմբերի 6-ին սկսվել է ցանավորում դեմքի շրջանում: Հիվանդը դիմել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց և ախտորոշվել է «կարմրուկ»: Տվյալ պահին հիվանդի […]
18:05 06.09.2019
Երևանի կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 7-ին ժամը 11:00-14:00-ին կտոնվի «Պաղպաղակի օր» տոն-միջոցառումը: «Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-14:00-ն համեցե՛ք ԵԿԱ՝ նշելու «Պաղպաղակի օր» տոն-միջոցառումը: Բոլոր մարզերի դպրոցականների մուտքը լինելու է անվճար: Միջոցառման ընթացքում սպասվում է հետաքրքիր ու հագեցած տոնական ծրագիր՝ մուլտհերոսների ու խաղավարների մասնակցությամբ խաղեր, թատերական ներկայացումներ, թեմատիկ ակվագրիմ, ուրախ երաժշտություն, 50 դրամ […]