ՍԴ որոշումը Մարտի 1-ի գործը պայթեցնող ականներից մեկն է. Նորայր Նորիկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+37.09 oC

ՍԴ որոշումը Մարտի 1-ի գործը պայթեցնող ականներից մեկն է. Նորայր Նորիկյան

10:16 07.09.2019

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ընթերցեցի Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի կողմից հրապարակված որոշումը:
Տառացիորեն երկու օր առաջ տարակուսանք էի արտահայտել այն մասին, թե արդյո՞ք օրենքի բացն ինքնին ենթադրում է օրենքի հակասահմանադրականություն, կամ այլ կերպ ասած, որևէ օրենքի որևէ հոդվածում որևէ նորմի բացակայությունը արդյո՞ք այդ հոդվածը դարձնում է հակասահմանադրական:

Սահմանադրական դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության Օրենսգրքի 35-րդ հոդվածում առկա է օրենսդրական բաց` բացակայում է այն իրավական հիմքը, որով Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ չի իրականացվի քրեական հետապնդում, և քրեական գործի վարույթը կկարճվի բոլոր այն դեպքերում, երբ իրավասու մարմինը պատշաճ իրավական ընթացակարգի արդյունքում կպարզի նրանց գործառութային անձեռնմխելիության առկայությունը:
Իսկ գործառութային անձեռնմխելիության առկայությունը յուրաքանչյուր դեպքում պետք է հաստատվի կամ հերքվի քրեական վարույթն իրականացնող իրավասու մարմնի կողմից պարզված, այդ թվում՝ անձին ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փաստերի համակցությամբ:
Վերը նշվածի բովանդակային վերլությունից հետևում է, որ, այդուհանդերձ, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմանն է մնում հաստատեու կամ հերքելու, թե կոնկրետ դեպքում առկա՞ է արդյոք գործառութային անձեռնմխելիության առկայություն, թե՞ ոչ, այլ կերպ ասած՝ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի հիմքում դրված այն ենթադրյալ արարքները, որոնք կատարել է վերջինս, արդյո՞ք բխել են իր սահմանադրական գործառույթների շրջանակից, թե՞ գտնվել են դրանից դուրս:

Բացի այդ, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը երաշխավորող սահմանադրական նորմերի համալիր վերլուծությունից հետևում է, որ Սահմանադրությամբ նախատեսված չէ Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետում նրա անձնական անձեռնմխելիությունը հաղթահարելու իրավասություն ունեցող հանրային իշխանության մարմին, ինչպես նաև նախանշված չէ այդպիսի ընթացակարգ:
Բացի այդ, որոշմամբ փաստվել է, որ Սահմանադրությունը չի ամրագրում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում պաշտոնաթող Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունները որևէ պետական մարմնի կողմից կարող են գնահատվել որպես Հանրապետության նախագահի կարգավիճակից բխող կամ չբխող:

Սա նշանակում է, որ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ներկայումս գոյություն չունի որևէ մարմին, ով ունի Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետում նրա անձնական անձեռնմխելիությունը հաղթահարելու իրավասություն, ինչպես նաև որևէ մարմնի կողմից սահմանված չէ այդ անձեռնմխելիությունը վերցնելու մեխանիզմ:
Ավելի՛ն, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ներկայումս գոյություն չունի որևէ ընթացակարգ, որը հնարավորություն կտար որևէ պետական մարմնի գնահատել, թե ՀՀ նախագահի այս կամ այն գործողությունը բխե՞լ է նրա կարգավիճակից, թե ոչ:

Այլ կերպ ասած, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ո՛չ նախաքննական մարմինը, ո՛չ դատախազությունը և ո՛չ էլ դատարանը ներկա իրավակարգավորումների պայմաններում որևէ իրավասություն չունեն որոշելու համար, թե Ռոբերտ Քոչարյանի այս կամ այն գործողությունը բխե՞լ է նրա կարգավիճակից, թե՞ ոչ:

Սրանով հանդերձ, դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը պարտավոր է սահմանել հստակ կանոնակարգումներ, որոնք գործառութային անձեռնմխելիության տեսանկյունից թույլ կտան մինչդատական քրեական վարույթի նկատմամբ իրականացնել արդյունավետ դատախազական հսկողություն և դատական վերահսկողություն, ինչպես նաև, ի հավելումն ընդհանուր պահանջների, գնահատել նաև գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ հարուցվելիք կամ արդեն հարուցված քրեական հետապնդման, ուստի և կալանքի կիրառման իրավաչափությունը:

Այլ կերպ ասած, դատարանը հուշել է օրենսդիր մարմնին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան լրացում կատարել՝ սահմանելով հստակ կանոնակարգումներ սահմանադրության ուժով անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիության առումով:

Թե ինչ զարգացումներ կլինեն աս գործընթացում, դեռևս վաղ է ասել, բայց որ այս որոշումը մարտի 1-ի գործն առնվազն Ռոբերտ Քոչարյանի մասով պայթեցնող ականներից մեկն է, արդեն համոզվեցի…
Բայց այդ մասին զգուշացնում էինք արդեն մեկ տարի: Ասողին լսող է պետք:
Դուք շարունակեք նույն տեմպով …»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնին

15:09 31.07.2025

«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնին

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...

SHANTNEWS

15:00 31.07.2025

SHANTNEWS

Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանը

14:53 31.07.2025

Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանը

Գործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...

Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

14:43 31.07.2025

Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...

Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալ

14:31 31.07.2025

Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալ

Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել […] ...

«Բորուսիան» 8 գոլ է խփել առաջին ընկերական խաղում

14:22 31.07.2025

«Բորուսիան» 8 գոլ է խփել առաջին ընկերական խաղում

Դորտմունդի «Բորուսիան» սկսել է նախամրցաշրջանային պատրաստությունն ու առաջին ընկերական խաղում 8-1 հաշվով հաղթել է Գերմանիայի չորրորդ լիգան ներկայացնող «Զիգենին»։ Նիկո Կովաչի թիմից դուբլ է գրանցել Յուլիան Բրանդտը։ Գերմանական թոփ ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին ֆրանսիական «Լիլի» հետ։   ...

BACK_TO_TOP