22:13 05.09.2019
ՌԴ Պուշկինո քաղաքի բնակչուհի, հայազգի բժիշկ-ներզատաբան Լիանա Գրիգորյանն իր թեկնածությունն է առաջադրել տեղի քաղաքային խորհրդում ընդգրկվելու համար: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքի գլխավոր ներզատաբանը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում պատրաստվում է Պուշկինոյում զարգացնել բժշկությունը: «Ես ցանկանում եմ շրջանի հասարակական հարթակն առավել հարմարավետ դարձնել, իսկ բժշկությունը՝ հասանելի ու արդյունավետ: Ես շատ եմ ճամփորդել […]
21:50 05.09.2019
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Սահմանադրական դատարանի լիազորությունները յուրացրած մի խումբ անձանց կողմից 2019թ-ի սեպտեմբերի 4-ին կայացրած «որոշումները» կրկին անգամ եկան ապացուցելու Սահմանադրական դատարանի շուրջ ամիսներ շարունակ ստեղծված ճգնաժամի փաստը: Սահմանադրությամբ կարևորագույն լիազորություններով և դերակատարմամբ օժտված ատյանի ոչ օրինակարգությունը սպառնում է վերածվելու քաղաքական և ընդհանրապես […]
21:27 05.09.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
21:15 05.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է Եվրո 2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանը: Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել մարզադաշտից և կից գրել. «Հայաստան-Իտալիա՝ 1-0, Ալեքսանդր Կարապետյան։ Ցավոք՝ արդեն 1-1»:
20:35 05.09.2019
Այսօր ՀՀ վարչապետի նստավայրում «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանը և Գարեգին Չուգասզյանն իրենց նախաձեռնությամբ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է առկա քաղաքական իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում են Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարությունից։
20:27 05.09.2019
SHANTNEWS.am-ի տեղեկություններով` Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում այս պահին լարված իրավիճակ է՝ կապված «օրենքով գողերի» սանձմանն ուղղված օրենքի նոր օրինագծի հետ։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում անկարգություններ են սկսվել, լարված իրավիճակ է։ Այս պահին հատուկ գործողություններ է իրականացնում վարչության «սպեցնազը»: Կալանավորները պահանջում են, որ օրենքի նախագիծը չընդունվի: Անկարգություններ են սկսվել նաև այլ ՔԿՀ-ներում:
20:16 05.09.2019
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև կնքվեց փոխըմբռման հուշագիր «ՆերՈւժ» սփյուռքի սթարթափ ծրագիրը համատեղ իրականացնելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Համագործակցությունը նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում հայրենադարձությունը խթանող միջավայրի ձևավորմանը, ինովացիոն, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում […]
20:00 05.09.2019
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը ազատման դիմում է գրել: «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ այս լուրը ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի կողմից հաստատվել է: Դիմումը գրելու պատճառների մասին մանրամասներն առայժմ հայտնի չեն: Ավելի վաղ, Քննչական կոմիտեից աղբյուրին հերքել էին Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի՝ զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին լուրը:
19:55 05.09.2019
Շիրակի մարզի Ախուրյան, Հացիկ, Գետք, Քեթի բնակավայրերից 15 ընտանիքների այսօր Շիրակի մարզպետարանում բնակարանների գնման վկայագրեր են տրամադրվել։ Նրանք քաղաքաշինության նախարարության որոշմամբ՝ մարզի գյուղական համայնքներից 2012-2013 թվականներին շահառու ճանաչված 163 ընտանիքների թվում էին։ Ընտրվել են այն համայնքները, որտեղ շահառուների թիվը 10-ից պակաս է։ Պետական բյուջեից այդ նպատակին 75 մլն դրամ է հատկացվել։ Բնակարանների գնման վկայագիր ծրագրի […]
19:40 05.09.2019
Շիրակի մարզի Բարձրաշեն՝ նախկին Բաբըռլու գյուղի կյանքը հայ, ռուս և ամերիկացի լուսանկարիչների աշխատանքներում: «Վերջին ելք» խորագրով ցուցահանդեսում տեղ են գտել 1980-ականներին լուծարված գյուղի նախկինն ու ներկան: Նախաձեռնությունը լուսանկարիչ Գերման Ավագյանինն է: Նա օտարազգի լուսանկարիչների հետ բացահայտել է դատարկված գյուղի կյանքը: Հետաքրքիր պատմություններով բնակավայրը հայտնի դարձնել նաև իր հողին ամուր կառչած բնակիչներով, ովքեր, չնայած կենսական վատ […]
19:14 05.09.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի վարչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի՝ 21-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի մայիսի 30-ին, Երևան քաղաքի Կոմիտաս փողոցում գտնվող սուպերմարկետին հարակից […]
19:07 05.09.2019
Արցախի կարգավիճակի վերաբերյալ (անկախ պետություն, թե Հայաստանի մարզ) քննարկումների վերաբերյալ ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության առաջին նախարար Վազգեն Մանուկյանը ներկայացրել է իր դիտարկումները։ Ներկայացնում ենք դրանք առանց խմբագրման․ «Առաջին հայացքից այդ հայտարարությունների մեջ կա հայրենասիրական պոռթկում, բայց իրականում այդ ամենի մեջ թաքնված են շատ բարդ քաղաքական խնդիրներ ու միտումներ։ Եթե հիշում եք, Արցախյան շարժումը սկսվեց ԼՂԻՄ […]
18:57 05.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը: Վարչապետը ողջունել է պարոն Չեֆերինի այցը մեր երկիր և կարևորել ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի միջև սերտ ու արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանում ֆուտբոլի զարգացման: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ […]
18:52 05.09.2019
ՀԺ-ի տեղեկություններով` Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը այսօր կանչվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվելու: Նա գործով վկայի կարգավիճակ ունի: Հարցաքննությունը, սակայն չի կայացել, քանի որ նա պատշաճ ծանուցված չի եղել: Կայքը տեղեկացել է, որ ՀՔԾ-ն դեռ նոր ծանուցում Վիտալի Բալասանյանին չի ուղարկել: ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար […]
18:50 05.09.2019
Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի խմբագրապետ, անվանի պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության գործով ընթացող դատավարության շրջանակներում որպես վկա հարցաքննվել է Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գյունգյորը, հայտնում է Ermenihaber-ը։ Վերջինս պատմել է 2004թ․ փետրվարի 24-ին Ստամբուլի նահանգապետարանում Հրանտ Դինքի հետ ունեցած հանդիպման մասին։ Գյունգյորը նշել է, որ հանդիպումը կայացել է ազգային հետախուզական ծառայության (MİT) պահանջով և հանդիպմանը […]
18:39 05.09.2019
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ս. Գալստյանը սեպտեմբերի 5-ին Աստրախանում կմասնակցի «Մարտական ընկերակցություն-2019» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին: «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը նախորդող ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ համադրման կոմիտեի հերթական նիստին մասնակցել է ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ Ա. Վարդանյանը:
18:30 05.09.2019
Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆեյսբուքյան էջում ուրախալի լուր է հրապարակել. «Նյու Յորքի 57-րդ միջազգային կինոփառատոնի (NYFF, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 13-ը) «Վերածնունդ» ծրագրում կցուցադրվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Fixafilm լեհական ընկերության շնորհիվ վերականգնված Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․, 10 րոպե) կարճամետրաժ ֆիլմը։ Փարաջանովյան կինոյի սիրահարները նյույորքյան փառատոնում հնարավորություն կունենան դիտելու Վարպետի երեք վավերագրական կարճամետրաժները՝ «Եռաֆիլմ» խորագրով․ «Հակոբ […]
18:09 05.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ կառավարությունում 1 կին նախարար կա, 12 կին փոխնախարար. «Մեր կառավարությունում 1 կին նախարար կա, 12 կին փոխնախարար: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի երեք տեղակալներից երկուսը կանայք են: ՊԵԿ նախագահի տեղակալներից մեկը կին է, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը կին է: Բացի դրանից՝ կանայք են […]
18:06 05.09.2019
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Սահմանադրական դատարանի որոշման մասին։ «Ամբողջության չի հրապարակվել, չէ՞։ Կարծեմ՝ 3 օրվա ընթացքում պետք է եզրակացությունը հրապարակեն։ Կհրապարակվի, կխոսենք։ Դա իրավական ակտ է, այն պետք է դիտարկել, վերլուծել ամբողջության մեջ։ Երբ կհրապարակվի ամբողջությամբ, կվերլուծվի և գնահատական կտրվի ամբողջությամբ»,- ասել է […]
18:04 05.09.2019
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ նախագահի նստավայրում բացվել է հին հռոմեական խճանկարների ցուցադրությունը. «Մշակույթը Հայաստանի և Իտալիայի ընդհանուր գիծն է. Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում բացվել է հին հռոմեական խճանկարների ցուցադրությունը»: Մանրամասները տեսանյութում:
17:57 05.09.2019
Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների տեղափոխող ինքնաթիռը: Ինչպես նշում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, արտահերթ չվերթով Հայաստան է ժամանել շուրջ 40 ընտանիք՝ 100 հոգի: Ինքնաթիռը ժամանել է Համբուրգից: Երևանում այն վայրէջք կատարեց նախատեսվածից մի փոքր ուշ՝ ժ. 17:47:
17:49 05.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է այսօր Երևան ժամանած ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին։ Քննարկվել են եվրոպական ֆուտբոլի միտումները, հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները: Այսօր ՀՀ վարչապետը և Ալեքսանդր Չեֆերինը ներկա կլինեն Հայաստան-Իտալիա հանդիպմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ կայքից:
17:42 05.09.2019
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթուղթ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ որոշել է միջնորդություն ներկայացնել՝ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: «Հայտնում եմ, որ քրեական գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պաշտպանների հետ որոշել ենք իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել՝ հղում անելով արդեն քրեական գործում առկա ողջ նյութերին։ Նախաքննության մարմնի և դատախազության կողմից […]
17:37 05.09.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում: Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցի պահակը դպրոցից դուրս հանելու նպատակով բռնել է նույն հասցեում գործող «Այբ Բեն Գիմ» զարգացման կենտրոնի 6-ամյա Է. Ծ.-ի ձեռքից, գցել հատակին և քարշ տվել, ինչի հետևանքով երեխային պատճառվել են […]
17:34 05.09.2019
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով իրենց հասցեին հնչող որոշ քննադատությունների, թե ինքնաթիռում ուղևորները կանգնած են մնում: «Հարգելի քաղաքացիներ Հայտնում ենք, որ լրատվամիջոցների շրջանում տարածված այն տեղեկատվության շուրջ, որ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռում Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս (01.09.2019թ.) եղել են կանգնած ուղևորներ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է ուսումնասիրությունները: Տեղեկացնում ենք նաև, […]
17:24 05.09.2019
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվել են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից, թե ինչ նորություն կա շոու բիզնեսի ներկայացուցիչների եկամուտները հայտարարագրելու մասով: «Մի առիթով ես ձեզ ասել եմ, որ շոու բիզնեսի 9 հայտնի ներկայացուցիչների վերջերս ներկայացվել է կոնկրետ նամակ, որտեղ գրված են այն միջոցառումները, որոնց իրենք մասնակցել են, երևի թե եկամուտ են ստացել: Մեր տեղեկատվական բազայում […]
17:17 05.09.2019
Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատության է ենթարկվել երկրի խորհրդարանականների կողմից Հայաստանում վիճահարույց Ամուլսարի հանքավայրի շահագործմանն աջակցելու համար: Այս մասին հաղորդում է Aravot.am-ը՝ հղում անելով Open Democracy-ին: Պարբերականը, համաձայն տեղեկատվության ազատության մասին արձանագրության, հրապարակել է տեղեկատվություն, որոնք ցույց են տալիս հաճախակի շփումները Բրիտանիայի ԱԳՆ-ի և Lydian International ընկերության միջև: Այս տեղեկատվությունը լույս է սփռում ավելի վաղ […]
17:02 05.09.2019
Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն այսօր հերթական փակ նիստն է անցկացրել: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նիստից մանրամասներ չհաղորդեց, սակայն նշեց՝ հանձնաժողով հրավիրվել և հրավիրվելու են բոլոր նրանք, ովքեր կարող են իրենց տված տեղեկություններով հարստացնել իրենց աշխատանքները: Քոչարյանը նշեց՝ այսօր հանձնաժողովում եղել են ՊՆ աշխատակիցներ: Հանձնաժողովի նախագահը չբացառեց, որ կարող է նիստեր […]
16:51 05.09.2019
Սեպտեմբերի 4-6-ը Մոսկվա է մեկնել ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը՝ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2019թ. պլանի համաձայն ՌՔԿՊ և էկոլոգիայի անվտանգության հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով:
16:30 05.09.2019
Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է խորհրդարանի՝ այս տարի կատարած աշխատանքի հաշվետվությունը։ Դրանից հայտնի է դառնում, որ խորհրդարանն անցկացրել է 6 հերթական ու 4 արտահերթ նիստ, 4 արտահերթ նստաշրջան։ Ընդունվել է 143 օրենք, որոնցից․ 6 մայր օրենք, 126 օրենքի փոփոխություն 11 համաձայնագրի վավերացման օրենք Ընդունված օրենքների գերագույն մեծամասնությունը առաջարկվել է կառավարության […]