19:40 05.09.2019
Շիրակի մարզի Բարձրաշեն՝ նախկին Բաբըռլու գյուղի կյանքը հայ, ռուս և ամերիկացի լուսանկարիչների աշխատանքներում: «Վերջին ելք» խորագրով ցուցահանդեսում տեղ են գտել 1980-ականներին լուծարված գյուղի նախկինն ու ներկան: Նախաձեռնությունը լուսանկարիչ Գերման Ավագյանինն է: Նա օտարազգի լուսանկարիչների հետ բացահայտել է դատարկված գյուղի կյանքը: Հետաքրքիր պատմություններով բնակավայրը հայտնի դարձնել նաև իր հողին ամուր կառչած բնակիչներով, ովքեր, չնայած կենսական վատ պայմաններին, շարունակում են ապրել Բաբըռլուում, որտեղ ո՛չ խմելու ջուր կա, ո՛չ դպրոց, ո՛չ խանութ, ո՛չ էլ հասարակական տրանսպորտ:
Լուսանկարիչ Գերման Ավագյանը դատարկված Բաբըռլու գյուղն է նկարում արդեն 17 տարի: Նա վստահ է, որ գյուղը ամենաքիչը 2000 տարվա պատմություն ունի, մասնագետներն են դա վկայում: Ասում է, հնարավոր է, մի 2000 տարի էլ գյուղը եղել է Քրիստոսի ծնունդից առաջ: Լուսանկարիչն հաճախ է լինում Բաբըռլուում, իսկ առաջին ծանոթությունը լքված բնակավայրի հետ 2002 թվականին է եղել, երբ սկսել է նկարել գյուղական հոգսերով ապրող կնոջ առօրյան:
Խորհրդային տարիներին մեծ անասնապահական համալիր կառուցելու համար գյուղը լուծարել են, բնակիչներին վերաբնակեցրել հարևան Իսահակյան և Մարալիկ համայնքներում: Մեծ ծրագիրը չիրագործվեց, բարձրաշենցիների տների մի մասն էլ չքանդվեց: 88-ի երկրաշարժից հետո նախկին բաբըռլեցիները վերադարձան իրենց տները: Պատմում են գյուղի բնակիչները: Ասում են, երբ երեխաները գյուղում շատացան, տնակային դպրոց բացեցին, բայց հետո, ձմռանը ճանապարհները փակվեցին, ուսուցիչները գյուղ չեկան, դպրոցն էլ՝ դադարեցրեց աշխատանքը: Բնակիչների մի մասն էլ ստիպված գյուղից տեղափոխվեց Իսահակյան ու Մարալիկ: Եղիշե Սիմոնյանը այն եզակի բնակիչներից է, որ երբեք չի լքել Բաբըռլուն: Շարունակում են ապրել գյուղում 10 ընտանիքով ու շատ ավելի վատ պայմաններում, քան առաջ էր: Ջրհորներով հայտնի գյուղի աղբյուրները ցամաքել են: Ու հիմա բնակիչները ցիստեռններով են ջուրը գյուղ հասցնում մարդկանց ու անասունների համար:
Ցուցահանդեսին ներկա էր նաև Շիրակի մարզպետը, ով նշեց Բարձրաշենի մեկ այլ յուրահատկության մասին էլ: Գյուղը, որպես բնակավայր, գոյություն չունի, գյուղում էլ հաշվառված մարդ չկա: Մարզպետը խոստացավ այցելել Բաբըռլու, տեղում ծանոթանալ իր բնորոշմամբ «ուրվական» գյուղի զարգացման հնարավորություններին:
Բաբըռլուն մի բնակավայր է, որի պատմությունը հետաքրքրել է նաև օտարազգի լուսանկարիչներին: Մի քանի անգամ Բաբըռլուում եղել են ռուս և ամերիկացի լուսանկարիչներ Վլադիմիր Դուբրովսկին և Վինսլոու Մարտինը: Այն, ինչ տեսել, ֆիքսել են, այդ մասին պատմում են լուսանկարները: Գերման Ավագյանի խոսքերով՝ երբ ինքը հյուրեր էր ունենում, նրանց միշտ ուղեկցում էր Բաբըռլու, որը ուրարտական լեզվով նշանակում է Արևի դարպաս: Ցուցահանդեսին լուսանկարիչ ընկերները ներկա չէին, տեսակապն օգնեց նրանց հետ զրուցել: Ռուս լուսանկարիչ Վլադիմիր Դուբրովսկին է ասում, որ այս մարդիկ շատ աշխատասեր են, ինչպես և բոլոր հայերը: Դա յուրովի սխրանք է, պարզապես մարդկային սխրանք: Ապրել նման կյանքով ու լավագույնը չփնտրել: Նա պարզապես հիացած է բաբըռլեցիների համառ բնավորությամբ և վերջնարդյունքում, հաղթանակով, որովհետև նրանք, չնայած վատ պայմաններին, ապրում են գյուղում:
Իսկ ամերիկացի Վինսլոու Մարտինը պատմեց, որ երբ առաջին անգամ Բաբըռլուում հանդիպեց ուժեղ մարդկանց, հետո ևս մեկ անգամ ցանկություն հայտնեց տեսնել նրանց: Տպավորված է, մաքուր ժողովուրդ են, կուզենար, որ այս ցուցահանդեսն օգներ, որ լուծվեին բարձրաշենցիների խնդիրները:
Լուսանկարչական 60 աշխատանք պատմում, վեր է հանում մի գյուղի պատմությունն ու մեծ խնդիրները: Բաբըռլուն՝ Բարձրաշենը, գյուղ է, որն ավելի քան 30 տարի որպես վարչական միավոր գոյություն չունի, բայց բնակիչները այն չեն լքում:
11:06 01.08.2025
Ինքնաձիգը հայտնաբերվեց ավտոտնակի առաստաղի թաքստոցում. ՔՈԳՎ բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Չարենցավանի բնակիչ 38-ամյա մի տղամարդ համաքաղաքացու միջոցով ցանկանում է ձեռք բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հուլիսի 28-ին քննչական բաժնի ծառայողների, Կոտայքի մարզի քրեական և Չարենցավանի համայնքային ոստիկանների համատեղ խուզարկություն կատարվեց 38-ամյա տղամարդու […] ...
10:55 01.08.2025
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համարԱրևմտյան երկրները պետք է միջազգային իրավական պատասխանատվություն կրեն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին աջակցելու համար: Այսպես է մեկնաբանել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների վերջերս արած համատեղ հայտարարությունը, որում Իրանին մեղադրում էին իրենց տարածքում դիվերսիաների և դիվերսիոն գործողությունների ենթադրյալ ակտիվացման մեջ: «Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և հակաիրանական հայտարարությունը […] ...
10:30 01.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...
10:15 01.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 01.08.2025
Bloomberg. Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ծրագրեր չունիՀնդկաստանը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ հետաքրքրված չէ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ գնելով, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի իշխանությունները քննարկում են Միացյալ Նահանգներից էներգակիրների ներմուծման ծավալը մեծացնելու հնարավորությունը Վաշինգտոնի հետ առևտրային տարաձայնությունները լուծելու համար։ Սակայն Հնդկաստանը չի պլանավորում ավելի շատ ռազմական տեխնիկա գնել Միացյալ Նահանգներից։ Փետրվարին, Հարավային Ասիայի […] ...
09:53 01.08.2025
ԱՄՆ Սենատը ներկայացրել է Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծըԱՄՆ Կոնգրեսի Սենատ է ներկայացվել Ուկրաինային 54,6 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին օրինագիծ։ Այս մասին ասվում է Վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում։ Օրինագծի հեղինակներն են հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) և հանրապետական Լիզա Մուրկովսկին (հանրապետական, Ալյասկա): Ըստ տեքստի՝ Ուկրաինային պետք է տրամադրվի գրեթե 55 միլիարդ դոլարի օգնություն 2026 (սկսած 2025 […] ...